10-ամյա Հակոբ Խաչատրյանը քրոջ՝ Անահիտի հետ

«Մեր վարչապետն էլ է լրագրող»․ 10-ամյա Հակոբն ուզում է՝ մայրն այլևս չլացի, չոր բարձին քնեն

800
(Թարմացված է 21:20 17.04.2020)
Արտակարգ դրության այս օրերին շատերն են դժվար կացության մեջ հայտնվել, բայց կան ընտանիքներ, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է՝ ո՛չ ուտելու բան ունեն, ո՛չ սեփական տանիք, իսկ դրսում հայտնվելու հավանականությունն օր օրի մեծանում է։

«Մամ, մի լացի»․․․այս խոսքերով ու խիստ տոնով է 10-ամյա Հակոբը դիմում մորը՝ Արմինե Խաչատրյանին, որը մեզ պատմում է, թե ինչ ծանր վիճակում է հայտնվել իր ընտանիքը արտակարգ դրություն հայտարարվելուց հետո։

«Ինձ այս ու այն կողմ էի գցում, որ երեխաներս օրվա հացին կարոտ չմնան։ Մի ռեստորանում մի քանի ժամ աման եմ լվանում, մյուսում՝ մաքրություն անում, հետո վազում տուն ու ամեն անգամ վախով, որ մի բան պատահած չլինի։ Քիչ են վճարում․ օրական 2500, երբեմն էլ՝ 3000 դրամ, բայց ծայրը ծայրին հասցնում էի մինչև արտակարգ դրություն հայտարարելը»,-արցունքներն ինձնից պահելով՝ ասում է Արմինեն։

Արտակարգ դրություն հայտարարվելուց հետո ռեստորանները փակվել են, կինը՝ անգործ մնացել։

Չնայած դրան՝ պայքարող ու չհանձնվող տեսակ է, ու նույնը սովորեցնում է նաև իր որդուն։ Երկուսով օգնում են այս կյանքում գոյատևել Արմինեի առաջնեկին՝ Անահիտին։ Աղջիկն արդեն 24 տարեկան է, բայց նրա կյանքի ոչ մի օրը հեշտ չի եղել։ Ծնվել է մանկական ուղեղային կաթված հիվանդությամբ ու մինչ օրս գամված է անկողնուն։ Դժվարությամբ է նստում, իսկ տեղաշարժվելը նրա համար անտանելի ցավոտ է։

24-летняя Анаит Хачатрян
© Sputnik / Astghik Sukiasyan
24-ամյա Անահիտ Խաչատրյանը

Արմինեն պետությունից 23,000 դրամ նպաստ է ստանում, իսկ Անահիտի հաշմանդամության համար՝ 26,500 դրամ թոշակ։ 

Պետությունից ստացած չնչին գումարով հոգում է Անահիտի դեղերի ծախսը։ Աղջիկն ապրում է հոգեմետ դեղերով և ուժեղ ցավազրկողներով, իսկ այս ընթացքում մի շաբաթ դեղի փող էլ չեն ունեցել: 

«Այդ օրերին Անահիտն ասես ուրիշ մարդ դարձած լիներ, ավելի ագրեսիվ էր, չէր ուտում, չէր խմում, չէր քնում, իսկ նոպաները դարձել էին հաճախակի․․․ Ստիպված էի դեղատնից պարտքով դեղեր խնդրել։ Էլ չէի կարողանում Անահիտիս ցավերի մեջ տեսնել»,-արցունքն աչքերին պատմում է Արմինեն։

Խանութը միայն հաց է պարտքով տալիս. նախկին զինծառայողի ընտանիքը չգիտի` վաղը կուշտ կքնե՞ն

Աղջիկը նաև տեսողական ու հենաշարժողական խնդիրներ ունի։ Ամեն անգամ նրա հետ տնից դուրս գալը մեծ խնդիր է դառնում։ Աղջիկը լավ չի քայլում, մայրը նրան մի կերպ է աստիճաններից իջեցնում, իսկ հիվանդանոց գնում-գալիս են տաքսիներով։ Մայրը նեղսրտում է․ աղջիկն առաջին կարգի հաշմանդամության թոշակ է ստանալիս եղել, սակայն հերթական ստուգումից հետո նրա վիճակն ավելի բարվոք են գնահատել ու կարգը փոխել։ Չի բողոքել: Ասում է՝ այլևս ուժ չունի։

Արմինեն հայտնի բարեգործական կազմակերպություններից մեկին ընդամենը մի խնդրանքով է դիմել՝ Անահիտի համար ողնաշարը ֆիքսող գոտի տրամադրեն, որ ցավերը մի քիչ մեղմանա, բայց այդ խնդրանքն անտեսվել է։

«Ես իմ կյանքն եմ ներդրել Անահիտիս համար, ժամանակից շուտ եմ ծերացել։ Ինձ տեսնողը չի ասի, որ 44 տարեկան եմ։ Ինչ գործ գտել եմ, արել եմ, երբեք չեմ ասել, որ սա ինձ չի վերաբերվում կամ ամոթ է։ Տատիկս շատ էր օգնում ինձ. երբ երեխան փոքր էր,ինքն էր պահում, հիմա տատիկս էլ մահացել է ու ինձ օգնող ձեռք չկա»,-պատմում է Արմինեն։

Հիմա արդեն, երբ տատը չկա, Արմինեն հաճախ է մտածում՝ արդյո՞ք ճիշտ վարվեց տարիներ առաջ, երբ լսեց նրան ու Հայաստան եկած ֆրանսիացի բժիշկների հետ Անահիտին Ֆրանսիա բուժման չուղարկեց (միայն երեխային էին տանում, դրա համար էր տատը դեմ գնացել):

Աչքս ընկավ Հակոբին, որն անհանգիստ այս ու այն կողմ էր գնում ու մորն աչքունքով հասկացնում, որ հավաքի իրեն ու լաց չլինի։ Չնայած փոքր տարիքին՝ Հակոբն իսկական տղամարդու պես է իրեն պահում։ 

Չի սիրում, երբ իրեն փոքրի տեղ են դնում։ Երբ մայրն աշխատանքի է լինում, քրոջ միակ ու անփոխարինելի խնամակալը Հակոբն է։ Իր արածը հերոսություն չի համարում. իր քույրն է, ուրիշ ո՞վ պետք է անի։

Երեխաները լացում են․ բազմազավակ ընտանիքները՝ առցանց ուսուցման և գոյատևելու մասին

Ամուսնու հեռանալուց հետո Արմինեն շուրջ 10 տարի է՝ վարձով է ապրում։ Պետական կառույցներին հաճախ է դիմել խնդրանքով, որ գոնե հանրակացարանի մի սենյակ տրամադրեն իրեն։ Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է մի քանի անգամ կնոջ դիմումներին արձագանքել: Չի մերժել, ասել է՝ սպասիր, կլինի, բայց իշխանությունը փոխվել է, իսկ Արմինեն դեռ վարձով է ապրում։

«Հայրական տունս փոքր է, այնտեղ մայրս, հայրս, եղբայրս ու հարսս են բնակվում իրենց երեխաների հետ։ Այս բնակարանի միայն վարձը կազմում է 75,000 դրամ։ Երեք ամիս առաջ այս նույն շենքի երրորդ հարկում էի ապրում. տան վարձը 45,000 դրամ էր, բայց տան տերը արտասահմանից եկավ ու տունը վաճառեց։ Քանի որ հարևաններիս հետ շատ մոտ եմ ու օգնում են ինձ ամեն հարցով, հատկապես երբ տանը չեմ, երեխաներին տիրություն են անում, որոշեցի վերևի հարկի բնակարանը վարձակալել, իհարկե ժամանակավորապես, մինչև մատչելի տուն գտնեմ։ Բնակարանի տերը մեզ դեռ տնից դուրս չի հանում, բայց ես հասկանում եմ, որ իրեն էլ գումար է պետք»,-պատմում է Արմինեն։

Վարձով բնակարանը փոքր է՝ ընդամենը մի հյուրասենյակ, որտեղ իրարից մի փոքր հեռու մի մահճակալ ու մի բազմոց են դրված։ Հակոբը մոր հետ մահճակալին է քնում ու ընդամենն ուզում է, որ մայրը գիշերներն այլևս չարտասվի, որովհետև բացի այն, որ չի ուզում նա լացի, իր բաժին բարձն էլ է թացանում։

Այս օրերին կառավարության ոչ մի ծրագրով այս ընտանիքն օգնություն չի ստացել։ Հնարավոր 1-2 ծրագրով դիմել են, համակարգը մերժել է, իսկ թեժ գծով զանգել չի հաջողվում. մշտապես զբաղված է։ Նշենք, որ մեզ ևս չհաջողվեց կապ հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական բաժնի հետ, հասկանալու համար, թե ինչ օգնություն կարող է ստանալ Արմինեն, սակայն ավելի վաղ նախարարությունը հայտարարել էր, որ միայնակ մայրերը ևս օգնություն կստանան։ Այս ընթացքում Արմինեն միայն թաղապետարանից է փոքր արկղ ստացել, որի մեջ եղել է մեկ հատ արևածաղկի ձեթ, մակարոն ու մի քիչ նպարեղեն։

Երբ տնից դուրս էի գալիս, Հակոբը ձեռքս բռնեց ու տղամարդավարի ասաց, որ իր մայրը հավատում է, որ լրագրողներն օգնում են մարդկանց, հետո նայեց կիսաբաց դռանն ու հաստատակամ տոնով ասաց, որ եթե դա այդպես է, ապա ինքն էլ է ուզում լրագրող դառնալ։ Երբ շենքից դուրս եկա, նկատեցի, որ չորրորդ հարկի պատշգամբից Հակոբն ինձ է նայում։ Ձեռքով արեցի, ու քայլս դեռ չէի փոխել, Հակոբի ձայնը ականջիս հասավ. «Մեր վարչապետն էլ է լրագրող․․․»:

Հայաստանում սինդրիկի պահանջարկը շատացել է. «մեղավորը» Նիկոլ Փաշինյանն է

800
թեգերը:
Հայաստան, Սոցիալական օգնություն, ընտանիք, Արտակարգ դրություն
Ըստ թեմայի
Կառավարության ծրագրերով աջակցություն ստանալու համար բազմաթիվ հայտեր են ստացվում
Նպաստառուների դեպքում գործում են աջակցության այլ ձևեր. Բաթոյան
Բազմազավակ ընտանիքները կբավարարվեն միայն նպաստով. աջակցություն նախատեսված չէ
Երեխաներ, արխիվային լուսանկար

Արժե՞ արդյոք երեխաներին գեղեցիկ գրել սովորեցնել, եթե դա նրանց գրեթե պետք չի գա

24
(Թարմացված է 22:51 24.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Երբեմն արժե մտածել այնպիսի հարցերի շուրջ, որոնց պատասխանները առաջին հայացքից ակնհայտ են թվում և կասկած չեն հարուցում։ Թույլ տվեք այսօր նման մի անսովոր հարցադրում անել՝ արդյո՞ք արժե մեր երեխաներին գրել սովորեցնել։
Մենք թանաքամանի սերունդ էինք. արդյոք նոր սերունդն էլ պետք է ձեռքով գրել սովորի

Համաձայնեք՝ այս հարցը կարծես թե միանգամայն անհեթեթ է թվում։ Ինչպես թե երեխաները գրել չսովորեն։ Իրականում ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Խոսքը հենց ձեռքով գրելու, այսինքն՝ ձեռագրի մասին է։ Իզուր չէ, որ հին փաստաթղթերը, գրքերը ձեռագիր էին կոչվում՝ ուղղակի ձեռքով էին գրվում, վերջում էլ դրանով զբաղվողը լուսանցքում ավելացնում էր․ «Զի կար մեր այս էր», այսինքն՝ լա՞վն է այս ձեռագիրը, թե՞ ոչ՝ դատեք ինքներդ, բայց իմ կարողություններն ընդամենը այսքան էին։

​ Բայց դառնանք մեր օրերին, ավելի ճիշտ մեր մանկության օրերին։ Համակարգիչների այս դարում շատերը  չեն էլ պատկերացնի, բայց մեր ժամանակ, երբ սկսեցինք դպրոց գնալ, իսկի ինքնահոս էլ գոյություն չուներ։ Դասի էինք գալիս սովորական գրիչով, որն ուներ գրչածայր, մի բան էլ թանաքաման էինք քարշ տալիս պայուսակում, թանաքը թափվում էր, գրքերն ու շորերն էին կեղտոտվում, մի խոսքով՝ ամենօրյա փոքրիկ աղետ։ Բա դասատուներն ինչպիսի աչալրջությամբ և ուշիուշով էին հետևում, որ մենք գեղեցիկ գրենք, հատ-հատ շարենք տառերը ադամանդների նման։ Իսկ հիմա խոստովանեմ՝ ավելի ու ավելի հաճախ եմ մտածում՝ բայց դա ում էր պետք։ Ճիշտն ասած ինձ մոտ հաճախ են նման հանցավոր մտքեր ծագում, օրինակ, երբեք չեմ հասկացել, թե քիմիան ինչու էինք սովորում։ Թող ներեն ինձ քիմիայի բոլոր ուսուցիչները, բայց ախր այդ առարկայի գործնական օգուտը կյանքումս երբեք չեմ զգացել։ Բայց եթե դուք զգացել եք, չեմ վիճի։

Ձեռագրի մասին էի խոսում։ Դուք վերջին անգամ երբ եք ձեռագրով մի բան գրել։ Մեծ Բրիտանիայում դեռ մի քանի տարի առաջ հարցում է անցկացվել 2 հազար մեծահասակների շրջանում և պարզվել է, որ միջին բրիտանացին վերջին անգամ գրիչով մի բան է գրել 41 օր առաջ, ընդ որում՝ մեծ մասը խոստովանել էր, որ ուղղակի գրառումներ էր արել, թե ինչ պիտի գնի խանութից։ Այդ գրառումները կարելի է նաև տպագիր գրել, այսինքն՝ հիմա արդեն բավական է ընդամենը իմանալ, թե ինչպես են նկարում տառերը կոպիտ գծերով։ Ավելին պետք չէ՝ բոլորը կհասկանան Ձեր գրածը։

Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը

​Ու մի բան էլ ասեմ․ ես հո պատահաբար չեմ այս հարցին անդրադառնում, այն քննարկում են աշխարհով մեկ։ Մի քանի տարի առաջ Իլինոյս ամերիկյան նահանգի տեղական խորհրդարանը հաղթահարեց նահանգապետի վետոն և օրենք ընդունեց, ըստ որի դպրոցներում երեխաներին այնուամենայնիվ պետք է պարտադիր սովորեցնեն ձեռագրով գրել։ Բայց ամերիկյան այլ նահանգներում դա արդեն պարտադիր չէ։ Ֆինլանդիայի դպրոցներում էլ են արդեն հրաժարվել ձեռագրի դասերից՝ հենց առաջին դասարանից երեխաներին տպել են սովորեցնում համակարգչի ստեղնաշարով։

Եթե կասեք, որ Եվրոպայում հերթական հիմարությունն են արել, տեղեկացնեմ, որ ինչպես վկայում է հնդկական մամուլը, այդ երկրի որոշ դպրոցներում էլ այլևս երեխաներին ձեռքով գրել չեն սովորեցնում։ Ճիշտ է՝ ավանդապաշտ  Բրիտանիայում գործը դրան դեռ չի հասել, բայց մարդիկ ավելի ու ավելի հաճախ են հարցնում՝ իսկ արդյոք արժե այդքան ժամանակ վատնել երեխաներին գեղեցիկ գրել սովորեցնելու համար, երբ արդեն ակնհայտ է, որ դա նրանց հետագա կյանքում երբեք պետք չի գա կամ գրեթե պետք չի գա։

​Լավ, ավարտեմ, քանի դեռ ինձ չեն մեղադրել գրագիտության դեմ պայքար ծավալելու մեջ։ Ախր, կներեք, ձեռքով գրելը գրագիտության հետ այնքան էլ մեծ կապ չունի։ Կարելի է ասել՝ ամենեւին կապ չունի։

Նույնիսկ ձախողման դեպքում երբեք չի կարելի հուսահատվել

24
թեգերը:
երեխա, դպրոց, Եվրոպա, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները
Անձնագիր, արխիվային լուսանկար

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

165
(Թարմացված է 10:35 24.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Եթե հիմա մի հարցադրում անեմ՝ արդյո՞ք աշխարհը կարող է լինել առանց անձնագրերի, ինձ պարզապես կհոշոտեն՝ բայց ինչպես կարող է մարդը չունենալ անձը հաստատող հիմնարար փաստաթուղթ։
Չլինեին համաշխարհային պատերազմները` անձնագրեր էլ չէին լինի

Այդ ժամանակ երկրորդ հարցադրումը՝ իսկ չէ՞ որ ժամանակին անձնագրեր ընդհանրապես գոյություն չունեին ու ոչ մի սարսափելի բան էլ չէր կատարվում, աշխարհը չէր քանդվում։ Ասեմ ավելին՝ դեռ 30 տարի առաջ՝ 1990 թվականին, Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության գիտե՞ք՝ քանի տոկոսն անձնագիր ուներ։ Չեք հավատա, բայց ընդամենը 4 տոկոսը։ Հիմա էլ ամերիկացիների մոտ կեսն անձնագիր չունի։ Որովհետև, եթե արտասահման չես մեկնում, անձնագիրը քեզ ընդհանրապես պետք չի։ Անձը հաստատող փաստաթուղթ կարող է լինել վարորդական իրավունքը։

​Բա ինչպես եղավ, որ այսպես եղավ։ Իրականում սկզբում բոլորովին այնպես չէր, ինչպես հիմա, երբ օտար երկիր ժամանելիս անձնագիրը սահմանապահին մեկնում ես ու սրտատրոփ սպասում՝ հո ինչ-որ թերություն չի գտնի ու ասի՝ Ձեր փաստաթղթի ժամկետը մի ամսից լրանում է, իրավունք չունեք մտնել մեր երկիր։ Ընդհակառակը՝ այն ժամանակ, երբ սկսեցին շրջանառվել առաջին անձնագրերը, դրանք արտոնություն էին, որը տրամադրվում էր ընտրյալներին և նշանակում էր մի բան՝ այդ փաստաթուղթը ցույց տվողին հանկարծ չխոչընդոտեք, այլ ամեն կերպ աջակցեք, նա կարևոր մարդ է, որը կապեր ունի վերևներում՝ դրա համար էլ կարողացել է անձնագիր ձեռք բերել։

Հետո անձնագրերը սկսեցին տարածում ստանալ և դարձան սոցիալական և տնտեսական ճնշում բանեցնելու միջոց։ Ֆրանսիայում, օրինակ, արդեն անձնագիր էր պահանջվում նույնիսկ մի քաղաքից մյուսը գնալու համար։ Չունեիր անձնագիր՝ չէիր կարող ազատ տեղաշարժվել։ Այսինքն՝ անձնագիրը զսպող, խանգարող հանգամանքի վերածվեց։ Եվ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն երրորդն, ի վերջո, անձնագիրն անվանեց «դեսպոտիկ գյուտ» ու 1860 թվականին վերացրեց անձնագրային համակարգն ընդհանրապես։ Այլ երկրներում էլ սկսեցին նույնն անել, կամ առնվազն չէին պահպանում սահմանված կանոնները։

Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է

Նախանցած դարի վերջին՝ 1890-ական թվականներին, դուք կարող էիք հանգիստ մտնել Ամերիկա՝ առանց անձնագրի։ Հարավային Ամերիկայի որոշ երկրներ նույնիսկ իրենց սահմանադրություններում ամրագրեցին, որ քաղաքացին պարտավոր չէ անձնագիր ունենալ ազատ տեղաշարժվելու համար։ Եվ այնպես ստացվեց, որ քսաներորդ դարի սկզբին աշխարհում ընդամենը հատուկենտ երկրներ էին անձնագիր պահանջում սահմանին։ Դրանց թիվը կարելի էր մատների վրա հաշվել։ Մի պահ թվաց, թե անձնագրերն ուր որ է ընդհանրապես կվերանան աշխարհի երեսից։ Բա ինչու այդպես չեղավ։ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։

Սկսվեցին կռիվները, սպառնալիքի տակ հայտնվեց պետությունների անվտանգությունը, իշխանությունները սկսեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրենց անվտանգությունը պաշտպանելու համար, սահմանները, բնականաբար, փակվեցին և առանց անձնագրերի աշխարհի հեռանկարը պարզապես վերացավ հաշված տարիների ընթացքում։ Իսկ երբ պատերազմը վերջապես ավարտվեց, վերահսկողության խիստ միջոցները պահպանվեցին։

​Ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920 թվականին, Ազգերի նորաստեղծ լիգան համաժողով հրավիրեց, որը նվիրված էր անձնագրային համակարգին։ Եվ, փաստորեն հենց այն ժամանակ որոշվեց, որ բոլոր պետությունների անձնագրերը պետք է ունենան որոշակի ընդհանուր չափանիշներ՝ չափսը՝ 15,5 սանտիմետրը 10,5-ի վրա, էջերի թիվը՝ 32, շապիկը՝ ստվարաթղթե, լուսանկարն էլ՝ պարտադիր։

​Մնացած մանրամասներն ամեն պետություն ինքն է որոշում։ Մենք, օրինակ, անկախության առաջին տարիներին աննախադեպ բան արեցինք, որն արտերկրում ուղղակի անկեղծ ծիծաղ էր առաջացնում, մտցրեցինք այսպես կոչված՝ դրսի վիզան։ Պատկերացնո՞ւմ եք՝ անձնագրում գրված է, որ այն վավեր է, ասենք՝ մինչև 2020 թվականը, բայց կա կնիք, որն ասում է՝ ոչ, դրսում սա վավեր է ընդամենը մինչև 2017 թվականը։ Անհեթեթության գագաթնակետ։ Ու պատկերացրեք՝ սա մենք արել էինք պետական մակարդակով։ Ինչևէ՝ եթե չլինեին համաշխարհային պատերազմները, միգուցե այսօր չլիներ նաև անձնագրային համակարգը։ Բայց պատմությունը, ինչպես հայտնի է, «եթե»-ներ չի ճանաչում։

Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը

165
թեգերը:
Վիզա, ԱՄՆ, անձնագիր, Պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից
«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան
Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները
Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս

Ի՞նչը պետք է պահպանել. համաշխարհային առաջնորդները որոշել են ՄԱԿ-ում փոփոխություններ անել

0
(Թարմացված է 23:43 24.09.2020)
Այս տարի լրացավ ՄԱԿ–ի 75-ամյակը։ Անդամ երկրները որոշել են, որ կառույցում պետք է փոփոխություններ անել։

ՄԱԿ-ի անդամ երկրների առաջնորդները մտադիր են բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ում։ Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նիստի ժամանակ նման կոչով են հանդես եկել համաշխարհային մի քանի առաջնորդներ։

Օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը կարող է դառնալ Անվտանգության խորհրդի ընդլայնման գործընթացի նախաձեռնողը։

«Գլոբալ խնդիրները համաձայնություն և համագործակցություն են պահանջում, անկախ ազգային սահմաններից։ Չափազանց հաճախ է ԱԽ–ն արգելափակման մեջ հայտնվում, երբ կարևոր որոշումներ ընդունելու կարիք կա»,-հայտարարել է նա:

Փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլապես, նրա կարծիքով, «կարելի է ընդարմանալ»։ 

Հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով. Լավրով

ՌԴ առաջնորդը միաժամանակ ընդգծել է, որ պետք է պահպանել գլխավորը՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը, թեև Արևմուտքը պնդում է, որ այն չեղարկվի:

Իսկ, թե ինչով է այն կարևոր աշխարհում կայունության պահպանման համար՝ դիտեք տեսանյութում:

0
թեգերը:
Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Երևանին ու Բաքվին
ԱՄՆ պետքարտուղարության օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ. Մակունց
Ադրբեջանը չի հետևում ՄԱԿ-ի հրադադարի կոչին. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի արձագանքը
Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները