00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կին ղեկավարներն ավելի արդյունավետ են գործում ճգնաժամային պայմաններում

© AP Photo / John MacDougallПрезидент США Дональд Трамп, канцлер Германии Ангела Меркель и президент Франции Эммануэль Макрон в беседе во время первой рабочей сессии саммита G-20 (7 июля 2017). Гамбург
Президент США Дональд Трамп, канцлер Германии Ангела Меркель и президент Франции Эммануэль Макрон в беседе во время первой рабочей сессии саммита G-20 (7 июля 2017). Гамбург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Բավական աննկատ անցավ կանանց երկրորդ գարնանային տոնը՝ ապրիլի 7-ը։ Պատճառը բոլորս հասկանում ենք՝ համաճարակի ժամանակ ի՞նչ կանանց տոն։
Կին ղեկավարներն ավելի արդյունավետ են գործում ճգնաժամային պայմաններում՝ պնդում են որոշ մասնագետներ

Այնինչ որոշ մասնագետներ պնդում են՝ համաճարակի դեմ ամենից արդյունավետ պայքարը ծավալվել է հենց այն երկրներում, որոնք ղեկավարում են կանայք։ Սկսենք Գերմանիայից։ «Կես ամիս էլ դիմացեք՝ մինչև մայիսի սկիզբը»,-կոչ է արել գերմանացիներին կանցլեր Անգելա Մերկելը, հայտարարելով, որ կարանտինը երկարաձգվում է առնվազն մինչև մայիսի 3-ը։

Мужчина в защитной маске проходит перед логотипом токийской Олимпиады (25 марта 2020). Токио - Sputnik Արմենիա
Ինչու Ճապոնիայում արտակարգ դրություն չէր հայտարարվում. ինչ են ասում չար լեզուները

Գերմանիայում սահմանափակումներն այնքան խիստ չեն, որքան Հայաստանում։ Ուղղակի հորդորում են քաղաքացիներին տանից դուրս չգալ, դուրս գալու դեպքում էլ պահպանել մեկուկես մետրը։ 

«Փոքր փուլային հաղթանակ ենք տարել»,- ասել է Մերկելը, նկատի ունենալով, որ վերջին օրերին կորոնավիրուսի տարածման հետ կապված վիճակագրությունը հուսադրող է։ Իրականում ինքը՝ Մերկելը, շատ մեծ հաղթանակ է տարել։ Նրա գլխավորած կառավարության վարկանիշը ճգնաժամային այս ժամանակաշրջանում պարզապես ֆանտաստիկ աճ է գրանցել։ Դեռ մի քանի ամիս առաջ գերմանացիների կեսն էլ չէր հավանում կառավարության գործունեությունը, հիմա Մերկելի վարկանիշը հասել է 63 տոկոսի։ Ու սա այն դեպքում, երբ Մերկելը վաղուց արդեն հայտարարել է՝ երբ հաջորդ տարվա աշնանը իմ պաշտոնավարման ժամկետն ավարտվի, այլևս չեմ հավակնի կանցլերի պաշտոնին։ 

Ի՞նչ արդյունք կտա Շվեդիայի համաճարակային էքսպերիմենտը

Forbes հանդեսը հարց է տալիս. «Ի՞նչն է միավորում այն երկրները, որոնք ամենից արդյունավետ են կարողանում դիմակայել համաճարակի տարածմանը» ու պատասխանում է՝ կին առաջնորդները»։

Իսկապես, վերցրեք թեկուզ Իսլանդիան, որը ղեկավարում է Քեթրին Յակոբսդոտիրը։ Այնտեղ անխտիր բոլոր բնակիչներին հնարավորություն է տրված անցնել թեստավորում։ Իհարկե, կարող եք հակադարձել՝ բայց Իսլանդիայում քանի՞ բնակիչ կա։ Իսկապես, մի քանի տարի առաջ, երբ Ֆրանսիայում անցկացվում էր ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցում էր նաև Իսլանդիայի հավաքականը, իրենց թիմին սատարելու համար ժամանել էր մոտ 30 հազար իսլանդացի մարզասեր և մեկնաբանները կատակում էին՝ բա Իսլանդիայում էլ մարդ չմնաց։ Այո, այդ երկրի բնակչությունը մոտ 350 հազար է։ Բայց, համաձայնեք, 350 հազար մարդու անվճար թեստավորում կազմակերպելը էլի շատ մեծ գործ է։

Пешеходы и велосипедисты гуляют по центру Гааги несмотря на правительственные рекомендации не выходить из дома (3 апреля 2020).  - Sputnik Արմենիա
Բնակչության կեսից ավելին պետք է հիվանդանա և իմունային պատնեշ ստեղծի. հոլանդական մոտեցում

Ի դեպ, վերլուծաբանները նշում են, որ կանայք ղեկավարում են այն երկրները, որտեղ ամենից շուտ են հասկացել համաճարակի վտանգը։

Հիշեք, թե մենք երբ ենք սկսել լուրջ վերաբերվել կորոնավիսուսին՝ մարտի կեսերին։ Իսկ Forbes–ը փաստում է՝ Թայվանի կին նախագահ Ցայ Ինվենը կորոնավիրուսի դեմ միջոցներ է սկսել կիրառել հունվարից։ Եվ մինչև հիմա համաճարակի տարածումը կանխելու համար այդ երկրում իրականացվել է մոտ 125 միջոցառում։ 

Մասնագետները բարձր են գնահատում նաև Նոր Զելանդիայի կին վարչապետ Ջասինդա Արդերնի ջանքերը։ Այդ երկրում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ, մինչդեռ Միացյալ Նահանգներում զոհերի թիվը մոտենում է 25 հազարի։ Ճիշտ է, «Գարդիան» բրիտանական թերթի մեկնաբանը փաստում է՝ դե, Նոր Զելանդիան աշխարհից հեռու է, բնակչությունն էլ ընդամենը 5 միլիոն, բայց մասնագետները հակադարձում են՝ այդ կինը շատ արագ արձագանքեց ահագնացող վտանգին` երբ վարակվածների թիվը ընդամենը 6-ն էր, ու միանգամից էլ միջոցներ ձեռնարկեց, որպեսզի կարանտինի պայմաններում պահպանվեն քաղաքացիների աշխատավարձները և սոցիալական ապահովության երաշխիքները։

Կան բաներ, որոնք պետությունը չի կարող հսկել, սակայն քաղաքացին պարտավոր է կատարել

Եվ քանի որ Նոր Զելանդիա հասանք, շատ հակիրճ այն մասին, թե ինչ է կատարվում հարևան Ավստրալիայում, ավելի ճիշտ` Ավստրալիայի ամենամեծ նահանգում՝ Նոր հարավային Ուելսում, որն, ի դեպ, ղեկավարում է մեր հայրենակցուհի Գլեդիս Բերեջիկյանը։ Այնտեղ աշխարհում առաջին անգամ սկսել են կիրառել մարդկանց առողջությանը հետևող դիստանցիոն եղանակը։

Գաղափարը սա է՝ եթե դուք հիվանդության կասկածներ ունեք, բնականաբար, դիմում եք բժշկին։ Բժիշկը ձեզ մոտ կորոնավիրուսի ախտանշաններ չի հայտնաբերում, բայց ապահովության համար տալիս է ձեզ ապարանջան, որը մշտապես արձանագրում է ձեր սրտի և թոքերի աշխատանքը, և փոխանցում է այդ տվյալները բժշկական կենտրոն։ Այսինքն, դուք շարունակում եք առօրյա կյանքը, բայց շարունակաբար էլ գտնվում եք բժիշկների հսկողության տակ։

Գլեդիս Բերեջիկյանն առաջարկել է այս եղանակը տարածել ողջ Ավստրալիայում։ Երկրի իշխանությունները համաձայնել են։

Տագնապի պահին մարդկությունը չպետք է մոռանա այլ վտանգների մասին

Լրահոս
0