ՄեծԲրիտանիայի արքայազն Չարլզն ու վարչապետ Բորիս Ջոնսոնը

Կորոնավիրուս․ դավադրության տեսություններից եկեք ընտրենք լավատեսականը

733
(Թարմացված է 09:05 10.04.2020)
Ինչն է պատճառը, որ մարդիկ դավադրության տեսություններ են հորինում ու սկսում հավատալ դրանց։ Հոգեբանները բացատրում են՝ ճգնաժամային և սթրեսային իրավիճակներում մարդկանց ամենից շատ մտահոգում է անորոշությունը, նրանք անպայման ուզում են հասկանալ, թե ինչ և ինչու է կատարվում։
Կորոնավիրուս. դավադրության տեսություններից եկեք ընտրենք լավատեսականը

Եկեք անկեղծ լինենք։ Այնքան սարսափելի չէ կորոնավիրուսը, որքան դրա շուրջ պտտվող պատմությունները։ Ինչ անհեթեթություն ասես տարածում են։ Եվրոպական թերթերից մեկը որպես նման ֆանտաստիկ ասեկոսեների օրինակ բերում է այն լուրը, իբր կորոնավիրուսը՝ թագախտը, սկսել է տարածվել աշխարհում այն բանից հետո, երբ հանրահայտ երգչուհի Մադոնան անցած տարի ելույթ է ունեցել թագով, պարողները հակագազներով էին, իսկ երգում էլ այսպիսի տող կար՝ «Ոչ բոլորը կհասնեն ապագային»։ Պատկերացնո՞ւմ եք՝ նույնիսկ էսպիսի բաների են ոմանք հավատում։

Ինչն է պատճառը, որ մարդիկ դավադրության տեսություններ են հորինում ու սկսում հավատալ դրանց։ Հոգեբանները բացատրում են՝ ճգնաժամային և սթրեսային իրավիճակներում մարդկանց ամենից շատ մտահոգում է անորոշությունը, նրանք անպայման ուզում են հասկանալ, թե ինչ և ինչու է կատարվում, ուզում են համոզվել, որ այնուամենայնիվ ամեն ինչ վերահսկվում է՝ դրա համար էլ հավատում են ամենաանհավանական վարկածներին։

Մասնագետներից մեկը այսպես է բացատրում դավադրության տեսությունների ծագումը։ Ենթադրենք՝ ձեր տան շքամուտքի դուռը սկսում է ճռռալ, շատ ուժեղ ճռռալ, առաջ երբեք այդպես չէր ճռռում և միաժամանակ չգիտես ինչու սկսում են թափվել ձեր կատվի մազերը։ Ու դուք ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավարի օրինակով մտածում եք՝ զուգադիպությո՞ւն է՝ չեմ կարծում։ Հետո դուրս եք գալիս տանից ու նկատում, որ ձեր շենքի հարևանությամբ ինչ-որ շինարարություն է սկսվել, ցուցանակի վրա էլ գրված է, որ շինարարությունն իրականացնում է մի ընկերություն, որը պատկանում է այսինչ ազգի ներկայացուցչին։ Շրջանը փակվեց՝ այս ազգի ներկայացուցիչը ամեն ինչ անում է, որպեսզի վնաս հասցնի ինձ՝ դռան ճռռոցից չկարողանամ քնել, կատվիս մազերն էլ թափվեն։ 

Կոնկրետ այս կորոնավիրուսի հետ կապված դավադրության ամենատարածված տեսությունը հայտնի է։ Ինչ-որ լաբորատորիայում կենսաբանական զենք էր մշակվում և մահաբեր այդ վիրուսը ինչ-որ կերպ դուրս է պրծել։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սեմյոն Եսիլյովսկին այդ վարկածն այսպես է գնահատում։ Եթե այդ վիրուսը որևէ մեկը մտադրվում էր օգտագործել որպես զենք, ապա նման մասնագետին պետք է երկուս նշանակել, որովհետև նա պարզապես շատ վատ է աշխատել։ Այս վիրուսով վարակվածների գերակշիռ մասը ապաքինվում է, մինչդեռ, ասենք, սիբիրյան ժանտախտի դեպքում մահանում է կեսից ավելին։

Գիտնականները պարզել են, թե երբ կարող է կորոնավիրուսը տարածման պիկին հասնել

Բայց որքան էլ մասնագետները հիմնավորեն դավադրության տեսությունների անհեթեթությունը, մարդիկ միևնույն է հավատում են նույնիսկ ամենաարտառոց  պնդումներին։ Գերմանական թերթերից մեկը գրում է, որ այսպիսի վարկած էլ է շրջանառվում․ մութ ուժերը, այսպես կոչված իլյումինատները, փորձում են կործանել մարդկությունը։ Եվ նրանք այնպես են անում, որ շարքից հանեն որոշ առաջնորդների։ Օրինակ՝ Արքայազն Չարլզին, Բորիս Ջոնսոնին և Անգելա Մերկելին։ Ի դեպ, այս տեսության կողմնակիցները պնդում են, որ երբ ամեն ինչ ավարտվի, Անգելա Մերկելը կվերադառնա, բայց իրականում դա լինելու է ոչ թե Մերկելը, այլ նրա նմանակը։

Ինչպես պայքարել չար ուժերի դեպ։ Էս դեպքում էլ արտառոց առաջարկներ կան, ընդ որում՝ որոշ դեպքերում,  ակնհայտ նպատակը շահույթ ստանալն է։ «Տագեսշպիգել» պարբերականը փաստում է, որ համացանցում մի օգտատեր այսպիսի առաջարկ է անում՝ եթե կասկածում եք, որ հիվանդ եք, փոխանցեք իմ հաշվին 200 եվրո և ես ձեզ կբուժեմ դիստանցիոն եղանակով, այսինքն՝ մտքի ուժով։ Գոյություն ունի նաև համաճարակի դեմ պայքարելու այսպես ասած թվային տարբերակը։ Բառիս բուն իմաստով թվային։ Գերմանացի մի կին ասում է՝ բոլոր հասարակական վայրերում փակցրեք թղթեր, որոնց վրա գրված լինի հետևյալ թիվը՝ 537354։ Ինչու հենց այդ թիվը՝ չի բացատրում, սակայն ռուսաստանցիներից մեկն արդեն հակադարձել է՝ այդ թիվը սխալ է, գրեք՝ 4986489։

Ամփոփելով դավադրության տեսություններն, այնուամենայնիվ փաստեմ, որ ոչ բոլոր նման տեսություններն են մռայլ։ Կա նաև էսպիսի վարկած՝ այն, ինչ կատարվում է հիմա աշխարհում, իհարկե, ցավոտ գործընթաց է, բայց դա հանգեցնելու է նրան, որ մարդկությունը կդառնա ավելի մաքուր, ավելի խոհեմ և ավելի ուժեղ։ Եթե հակված ենք հավատալու տարբեր տեսություններին, եկեք գոնե այս լավատեսական հեռանկարին հավատանք։ 

 

733
թեգերը:
Բորիս Ջոնսոն, Անգելա Մերկել, հոգեբան, կորոնավիրուս, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (199)
Ըստ թեմայի
Ինչ տեսք ունի կորոնավիրուսը, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը. լուսանկարներ
Արցախում կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել
«Անգամ համավարակի ժամանակ մեզ ոչ ոք ուշադրություն չի դարձնում». անտունները և կորոնավիրուսը
Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվելու 13 դեպք է հաստատվել. մեկը բժիշկ է
Մոսկվայի օլիմպիական խաղերի խորհրդանիշ արջուկը Մարիաննա Փայտյանենց տանը

Ինչպես ստեղծվեց օլիմպիական արջուկը, կամ Միշան արդեն 40 տարի է՝ մեր ընտանիքի անդամն է

36
(Թարմացված է 17:12 04.08.2020)
40 տարի առաջ ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում անցկացված օլիմպիական խաղերը դարձան պատմության մեջ ամենահիշվողներից նաև շնորհիվ հանճարեղ մտածված թալիսման-խորհրդանիշ արջուկի։ ԽՍՀՄ-ում արտադրված արջուկները տարածվեցին տարբեր աշխարհամասերում, սիրվեցին նույնիսկ արևմուտքում։

Կարո՞ղ եք հիշել Մոնրեալի, Մեխիկոյի, Ատլանտայի, Սիդնեյի, Պեկինի կամ Լոդոնի ամառային օլիմպիական խաղերի խորհրդանիշը։ Եթե մեր ընթերցողների շարքում հիշողներ էլ լինեն, ապա հաստատ նրանք շատ չեն։ Իսկ մոսկովյան օլիմպիական խաղերի խորհրդանիշը գիտեն նույնիսկ նրանք, ովքեր 1980 թվականին դեռ օրորոցում էին կամ անգամ ծնված էլ չէին։

Մարզիկների թալիսմանը

Օլիմպիական խաղերի հիշվող խորհրդանիշ ստեղծելը հեշտ գործ չէ։ Իսկ 1980 թվականի խաղերի թալիսման-սիմվոլը` Միշա անունով արջուկը, ոչ միայն հիշվեց, այլև սիրվեց։ Հեղինակը մանկական գրքերի նկարազարդող Վիկտոր Չիժիկովն էր։ Ինչու՞ առհասարակ արջուկը ընտրվեց որպես օլիմպիական խաղերի թալիսման. մոսկովյան օլիմպիադայի կազմկոմիտեն որոշեց, որ այս կենդանին խորհրդանշում է լավ մարզիկին բնորոշ կարևոր հատկանիշները՝ ուժ, համառություն, ճարպկություն։

Плюшевый мишка 1980 года
© Sputnik / Marianna Paytyan
Մոսկվայի օլիմպիական խաղերի խորհրդանիշ արջուկը Մարիաննա Փայտյանենց տանը

Թալիսմանը հաստատվեց 1977 թվականին և անմիջապես սկսվեց արջուկի պատկերով տարբեր հուշանվերների, նամականիշերի, նաև փափուկ խաղալիքների արտադրությունը։

Պատկառելի տարիքով արգելված գորշուկը

Մեր տանը մեկ-երկու խաղալիք կային, որոնցով խաղալն ինձ արգելված էր։ Մեկը Գայանե անունով տիկնիկն էր։ Ծնողներս տարիներ շարունակ բալիկի երազանքով տիկնիկ էին գնել, Գայանե կոչել, մինչև իրական Գայանեն ծնվեց, բայց սա ուրիշ պատմությունն է։ Երկրորդ խաղալիքը մուգ դարչնագույն, թմբլիկ, ժպտացող արջուկն էր։ Մեր ընտանիքում հատուկ վերաբերմունք կար փափուկ գորշուկի հանդեպ։

Մայրս ամեն շաբաթ հոգատարությամբ թափ էր տալիս վրայի փոշին ու նորից իր տեղում դնում՝ բոլոր մյուս խաղալիքներից ավելի բարձր։ Անգամ երբ տանը մենակ էի մնում, չէի համարձակվում տեղաշարժել գորշուկին, միայն երբեմն զգուշությամբ ձեռք էի տալիս գունավոր ժապավենի վրա ամրացված հինգ օղակներին։ Ես էլ առանձնահատուկ պատկառանք ունեի նրա հանդեպ, ի վերջո նա մեր ընտանիքում ինձանից յոթ տարի առաջ էր հայտնվել։ Օլիմպիական արջուկ Միշան մեր տուն եկավ 1980 թվականի ձմռանը։

Ամռանը թռիչքը սկսած Միշան մեր տուն հասավ ձմռանը. ինչո՞ւ

Միշա արջուկի՝ մեր ընտանիքում հայտնվելու պատմությունը 40 տարի անց էլ մայրիկիս ստիպում է հուզվել։ Պատվով անցկացված օլիմպիական խաղերի փառահեղ փակումը դարձավ ամենահիշվողներից ու հուզիչներից մեկը։ Երգիչներ Լև Լեշչենկոյի և Տատյանա Անցիֆերովայի կատարմամբ հնչում էր «Մնաս բարով, Մոսկվա» երգը, ու դանդաղ երկինք էր բարձրանում փուչիկներին կապված հսկայական արջուկը։ Արտասվում էին ոչ միայն հանդիսատեսներից շատերը, այլև հեռուստադիտողները, նրանց թվում` մայրս, հայրս և ավագ քույրս, որն այն ժամանակ վեց տարեկան էր։ Երբ արջուկը սկսեց աստիճանաբար անհետանալ մարդկանց ու նաև տեսախցիկների տեսադաշտից, Գայանեի լացը հեկեկոցի վերածվեց.

-Բա ու՞ր են արջուկի մաման ու պապան, ինչի՞ են թողել, որ մենակ գնա։ Չեմ ուզում, որ գնա. կգնա, կկորի։

-Չի կորի, իր մաման ու պապան կգտնեն, տուն կտանեն,- մխիթարում էր Գայանեին հայրս։

-Չէ, չեմ ուզում, որ մաման ու պապան գտնեն, ուզում եմ, որ դու գտնես, բերես մեր տուն,–լացակումած ասում էր Գայանեն։

Ու հայրս խոստացավ, որ Մոսկվա հաջորդ ուղևորության ժամանակ, ինչ էլ լինի, ինքն անձամբ կգտնի արջուկին ու իր հետ կբերի։

Ջրացատկի մեր հերոսները. ինչպես Համբարձումյանը և Էմիրզյանը օլիմպիական մեդալներ շահեցին

Օրերն ու ամիսներն անցան, բայց Գայանեն հայրիկիս խոստումը չմոռացավ։ Երբ ձմեռը եկավ,արջուկի համար անհանգստությունը բազմապատկվեց։ «Բա որ խեղճ արջուկը մրսի, հիվանդանա ու սատկի»։ Մայրս ու հայրս ձմռանը ստիպված եղան Մոսկվա մեկնել արջուկի հետևից։ Երկու-երեք օր շարունակ ոտնատակ էին տալիս Մոսկվան, բաց բոլոր խանութներում միևնույն պատասխանն էին լսում. «Արջուկները մեկ շաբաթում սպառվել են։ Հիմնականում՝ օլիմպիադայի մասնակիցներն ու հյուրերը գնել, իրենց հետ տարել են»։

Վերջապես հայտնի «Детский Мир» խանութում վաճառողուհիներից մեկը ծնողներիս «հույսի շող նվիրեց»։

«Ես մեր գյուղի հանրախանութում երեկ երեկոյան տեսել եմ ձեր փնտրած արջուկից։ Վերջին մեկ հատն էր մնացել։ Բայց իմ գյուղն այստեղից հեռու է, չեք գտնի»։

Կարծում եմ՝ եթե նույնիսկ արջուկի հետևից ծնողներս ստիպված լինեին Մագադան մեկնել, ապա առանց մտածելու դա կանեին։ Այդպես, ռուսաստանյան խոր ձմռանը նրանք ավտոբուսով գնացին, հասան «Հյուսիսային» կոչվող ավան ու քսան ռուբլու դիմաց վերջապես «փրկեցին» օլիմպիական արջուկին։

Որտե՞ղ են վերջին անգամ տեսել իսկական Միշային

Թե ինչ եղավ երկինք բարձրացած Միշա արջուկի հետ, տարբեր պատմություններ կան. մեկն ասում է, թե Մոսկվայից ոչ հեռու անտառում է ընկել, մյուսները՝ Վորոբյովյան լեռներում։ Ասում են նաև, որ  նույն տարվա աշնանը գերմանացիները ցանկություն են հայտնել գնելու արջուկին հարյուր հազար գերմանական մարկով, սակայն խորհրդային իշխանությունները հրաժարվել են այն վաճառել։ Որոշ ժամանակ արջուկը ցուցադրված է եղել Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի «Պատանի տեխնիկի» տաղավարում։

Плюшевый мишка 1980 года
© Sputnik / Marianna Paytyan
Մոսկվայի օլիմպիական խաղերի խորհրդանիշ արջուկը Մարիաննա Փայտյանենց տանը

Կան տեղեկություններ, որ ցուցադրված է եղել ոչ թե բնօրինակը, այլ հերոս Միշայի կրկնօրինակը, որովհետև իրական Միշան «վայրէջք կատարելիս» վնասվել էր։ Ասում են՝ վերջին անգամ իսկական արջուկին տեսել են Օլիմպիական կոմիտեի պահեստում, թե ինչ է եղել դրանից հետո նրա հետ, անհայտ է։ Իսկ օլիմպիական թալիսման-խորհրդանիշ արջուկների պատկերով պատրաստված իրերը խորհրդային հայտնի որակն ունեին, հետևաբար չորս տասնամյակ անց էլ դրանցից շատերը շարունակում են պահվել աշխարհի տարբեր երկրներում՝ տարբեր ազգությունների ընտանիքներում։

36
թեգերը:
խորհրդանիշ, սիմվոլ, արջ, Մոսկվա, Օլիմպիական խաղեր, օլիմպիադա
Ըստ թեմայի
Հայկական ծամոնը, Յուրի Վարդանյանի անսովոր պատասխանը և ամենասև օրը. հուշեր Օլիմպիադա 80–ից
7 օլիմպիադաների մասնակցած Յուրի Սարգսյանի մոսկովյան սխրանքն ու Կարեն Դեմիրճյանի խոստումը
Կախարդական սանր, կամ իրականում ինչպես է Յուրի Վարդանյանը հաղթել 1980 թվականի օլիմպիադայում
Ինչպես Հայրապետյանը Մոսկվայի Օլիմպիական խաղերի ժամանակ մեդալ նվաճեց մականախաղում
Դոնալդ Թրամփ

COVID-ը և ընտրությունները. ԱՄՆ-ում դրանք կանցկացվեն 3 ամսից, ՀՀ-ում էլ՝ 7 սարի հետևում չեն

194
(Թարմացված է 00:31 05.08.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Համավարակի տարածումից ի վեր՝ ամենաթեժ վեճը Հայաստանում սա է՝ նախ, արդյո՞ք իշխանություններն ամեն ինչ արել են հիվանդության տարածումը կանխելու համար, և երկրորդ՝ եթե արել են, ինչո՞ւ է իրավիճակն այսքան տխուր։
Ամերիկյան ընտրությունները՝ երեք ամսից, հայաստանյան ընտրությունները՝ կորոնավիրուսային 7 սարի հետևում

Երկու հարցադրումներին էլ կառավարությունը շատ հստակ պատասխանն ունի։ Առաջին՝ արել ենք ոչ միայն առավելագույնը, այլև անհնարինը՝ տեսեք, թե մեր բժիշկներն ինչպես են օր ու գիշեր աշխատում մարդկանց կյանքը փրկելու համար։ Համաձայնեք՝ իրենց համար շատ շահեկան  տեղից են բռնացրել իշխանությունները՝ դե հո չես հակաճառի՝ ոչ, բժիշկները լավ չեն աշխատել։

​Երկրորդ հարցադրումը՝ բա ինչու ենք այսքան վատ վիճակում, նույնպես շատ կոնկրետ պատասխանն ունի՝ բոլորովին էլ այդքան վատ վիճակում չենք, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք։ Գնացեք Ամերիկա և վերջ․․․

Գնանք Ամերիկա։ Այդ երկիրն, իհարկե, շատ ուրույն առանձնահատկություններ ունի՝ 50 նահանգներից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ և Վաշինգտոնը բոլորին չի կարող թելադրել իր կանոնները։ Իսկ դա հասկանալի՞ է չէ, թե ինչի է հանգեցնում՝ վիրուսով հիվանդ եմ, Կալիֆոռնիայից գնում եմ Լաս Վեգաս ու վարակում Նևադա նահանգի բնակիչներին։ Բայց ճիշտ այնպես, ինչպես մեր իշխանություններն են ժխտում, թե ամենավատ ցուցանիշներն ունենք տարածաշրջանում, Ամերիկայի ղեկավարները ևս ժխտում են, որ համավարակի տեսանկյունից ամենավատն են ամբողջ աշխարհում։

Ինչ պետք է անել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի տեսլականների իրականացման համար

​Մեր ու Ամերիկայի տարբերությունն այս հարցում գիտե՞ք որն է։ Մեզ մոտ ընդդիմությունը կամ ավելի ճիշտ խիստ ընդդիմադիր տրամադրվածները ամենասուր քննադատության են ենթարկում կառավարությանը, առողջապահության նախարարին, գլխավորապես վարչապետին, իշխանությունն էլ կուռ պաշտպանության քաղաքականությունն է որդեգրել՝ էն հռոմեական լեգեոնների նման, այնինչ՝ Ամերիկայում նույնիսկ իշխանությունների նկատմամբ միանգամայն դրականորեն տրամադրված վերլուծաբանները փաստում են՝ ինչ-որ բան այն չէ Թրամփի թագավորությունում։ Բերեմ ընդամենը մեկ օրինակ։ Հանրապետականների հետ սերտ կապեր ունեցող տնտեսագետ Մայքլ Սթրեյնը Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտից օրերս «Նյու Յորք թայմս» թերթին տված հարցազրույցում փաստել է՝ Թրամփը, իրոք, չի հասկանում, թե որքան բարդ է տնտեսության վիճակը և որքան օրհասական է որոշ աշխատողների և նրանց ընտանիքների վիճակը։

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

​Էլի կարելի է զուգահեռներ անցկացնել Հայաստանի և Ամերիկայի միջև, որքան էլ դա անսովոր թվա։ Թրամփը վերջին տարիներին փայլուն տնտեսական ցուցանիշներ ուներ վերընտրվելու համար։ Շատ կոնկրետ օրինակ բերեմ։ Անցած տարի դասընկերս եկել էր Լոս Անջելեսից, սրճարաններից մեկում գարեջուր էինք խմում ու ասաց․ «Էս խեղճ Թրամփին բոլորը քննադատում են, ծաղրում են, բայց ախր իր օրոք կյանքն, իրոք, լավացել է, իր օգտին եմ քվեարկելու»։

​Հիմա ամեն ինչ փոխվել է՝ կորոնավիրուսը սարսափելի հարված հասցրեց Թրամփի վարկանիշին և դա միանգամայն հասկանալի է՝ վերջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի անկումն Ամերիկայում կազմեց գրեթե 10 տոկոս։ Վերջին 75 տարում նման բան չէր եղել՝ փաստում են ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով Նյու Յորքի օրինակը։ Մարտի սկզբից այդ քաղաքում փակվել է մոտ 3 հազար ձեռնարկություն։ Պատկերացրեք՝ 3 հազար։ Բայց, ճիշտն ասած, ինձ համար էլ էր անակնկալ, որ Նյու Յորքում աշխատատեղերի 98 տոկոսն ապահովում են  խանութները, սրճարանները, վարսավիրանոցները, քիմմաքրման կետերը և այլն….  Եվ, ըստ մասնագետների կանխատեսումների՝ դրանց մեկ երրորդն այլևս երբեք չի վերաբացվի։

Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»

​Հայաստանի և Ամերիկայի միջև, իհարկե, մի շատ էական տարբերություն կա։ Գրեթե 3 ամսից՝ նոյեմբերի 3-ին Միացյալ նահանգներում նախագահական ընտրություններ են։ Կորոնավիրուսն իր ամենաանմիջական ազդեցությունն է ունենալու քվեարկության վրա։ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրություններն էլ յոթ սարի հետևում չեն, բայց, համաձայնեք՝ ամենակարևորն այն է, թե ինչպիսին կլինեն այդ 7 սարերը։

194
թեգերը:
Դոնալդ Թրամփ, վարկանիշ, Ընտրություններ, կորոնավիրուս, ԱՄՆ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (199)
Ըստ թեմայի
Սեպտեմերիանա. ինչպես հույներին վտարեցին Թուրքիայից
Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի
Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դավադրությունը. ինչպես աշխարհը խուսափեց մեծ վտանգից
Հիշեք այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով
Раненые после взрыва в Бейруте (4 августа 2020). Ливан

Բեյրութում հայ զոհերի թիվն ավելացել է ևս մեկով

0
(Թարմացված է 12:16 05.08.2020)
Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ Տեղեկությունը հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը»,- Faceboook-ի իր էջում գրել է նա։

Նաղդալյանը նշել է, որ զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։

Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։

ԱԳՆ խոսնակը միաժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորել է  կապ պահպանել բացառապես իր հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը և հավելել, որ ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում 5 հայ կա` լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը</a>, Ժակ Բարամաքյանը, Ալինա Զաբրին ևԴելիա Փափազյանը:

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։
Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

0