Փշալար

«Ձեր անունով անցագիր չկա»․ «Սվո Ռաֆի» խորամանկ հնարքների և մերօրյա հորինվածքների մասին

529
(Թարմացված է 19:53 06.04.2020)
Կորոնավիրուսի մասին անդադար ստացվող նորություններից մարդկանց ուշադրությունը շեղելու համար Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը 80-ականների վերջին «վիրուսային» պատմությունն է հիշել «Սվո Ռաֆ» (որին հաճախ կնքահայր էին անվանում) քրեական հեղինակության մասին։

Ծանր ժամանակներում (պատերազմ, համավարակ, քաղաքական ու տնտեսական ճգնաժամեր) սարսափելի պատմություններ են ստեղծում։ Մեր օրերում կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ շրջանառության մեջ դրվեցին նոր պատմություններ։ Ասում են՝  քիմիական պաշտպանության համազգեստով մարդիկ այցելում են մարդկանց տներ, քնեցնում են բնակիչներին և թալանում նրանց։ Ժամանակակից հորինվածք է․․․ Իսկ մենք ստորև ներկայացնում ենք մի պատմություն անցյալից։

Հիշեցման կարգով. Հայաստանը ո՛չ Ռաֆայել Բաղդասարյանից (նույն ինքը` «Սվո Ռաֆ») առաջ, ո՛չ էլ հետո նման մակարդակի քրեական հեղինակություն չի ունեցել։ Որպեսզի հասկանալի լինի, թե ով էր նա կյանքի օրոք, հիշենք, թե ինչ եղավ նրա մահից հետո։

Թերթերը գրում էին, իսկ այս հոդվածի հեղինակն այդ ամենը տեսել է սեփական աչքերով։

«Օրենքով գողի» հուղարկավորությունը զարմացրել էր ոչ միայն սովորական մահկանացուներին, այլև քաղաքական էլիտային։ Երևանը, որտեղ տեղի ուենցավ Ռաֆայել Բաղդասարյանի հուղարկավորությունը, դժվար ժամանակներ էր ապրում․ երկար ժամանակ քաղաքը հոսանքազրկված էր, օրվա ընթացքում մարդիկ մեկ-երկու ժամ էին էլեկտրաէներգիա ունենում։

«Օրենքով գողերին» այսուհետ ասֆալտին կփռեն օրենքի տառին համապատասխան

Սակայն այն երեք օրերին, երբ դեռ Ռաֆայել Բաղդասարյանի դագաղը հանգուցյալի տանն էր, հոսանքի խափանումներ չեղան։ Այդ մասին հոգացել էին նրա՝ քրեական աշխարհի ընկերները․իրենց կապերի շնորհիվ նրանք Բաքվից մազութ հասցրին, Երևանի ՋԷԿ–ն էլ օգնեց հանգուցյալին ըստ արժանվույն ճանապարհել։ Ռաֆայել Բաղդասարյանի հուղարկավորությանը մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 200 քրեական հեղինակություններ և «օրենքով գողեր»։ Հուղարկավորությունից հետո մազութը վերջացավ և քաղաքը կրկին ընկղմվեց մթության մեջ։

Սա ամենևին էլ չի նշանակում, որ «Սվո Ռաֆը» լուսավոր անձնավորություն էր, սակայն այն, որ նա խորամանկ հնարքների վարպետ էր և հանդուգն` փաստ է։

«Սվո Ռաֆի» ընկերներից էր նաև ոմն ուզբեկ Անվար Զինաֆուտդինովը, կոշկակար, որը Ռաֆայելին պատմել էր տաշքենդցի ոսկերիչ Նիկոլայ Զյուֆելդի մասին։ Ուզբեկ Անվարի պատմությունը Բաղդասարյանին շատ է դուր եկել, անգամ մտորումների մեջ է ընկել։

Рафаэль Багдасарян (Сво Раф)
© CC BY-SA 4.0 / Garik Hovsepyan / Сво Раф (resized)
«Սվո Ռաֆ»

 

... Մի օր  Նիկոլայ Զյուֆելդի դուռը թակեցին։ Դուռը բացելով` ոսկերիչը տեսավ պետական անվտանգության մարմինների համազգեստով մի մարդ տեսավ, փոխգնդապետի կողքին`ոստիկանության կրտսեր լեյտենանտ։ Թե կարող ես՝ ներս մի թող․․․Փոխգնդապետն ասաց, որ Զյուֆելդի տունը խուզարկելու հրահանգ ունեն։ Ինչպես և ենթադրվում էր, հրահանգն անհիմն չէր։

Ընթերակաները սկսեցին տակնուվրա անել տան անկյունները, անկողինը, դարակները․․․ Խաղն, ինչպես պարզվեց, արդարացված էր` արդյունքը գերազանցեց սպասումները (հայտնաբերվեց 800 հազար ռուբլի, այն ժամանակվա համար բավականին լուրջ գումար)։ Փոխգնդապետն առգրավվածը դասավորեց ճամպրուկի մեջ, իսկ վախից քարացած ոսկերչին չձերբակալեց, պարզապես խնդրեց հաջորդ օրը ներկայանալ ուզբեկական ԽՍՀ ՊԱԿ՝ զրուցելու։

– Ձեզ անցագիր կպատվիրեն,– հայտնեց փոխգնդապետը։

Նշված ժամին, րոպեների ճշգրտությամբ, վախից սփրթնած ոսկերիչը ներկայացավ անցագրերի բյուրո, նշեց իր ազգանունը։

– Ձեր անունով անցագիր չկա,– պատասխանեցին նրան անցակետից։

– Ինչպե՞ս թե չկա,– զարմացավ ոսկերիչը։ – Ինձ ասացին, որ լինելու է։

– Ո՞վ է ասել,– հարցրին,– ազգանունը նշեք։

– Ազգանունը չգիտեմ, սպա, փոխգնդապետ, ձերոնցից։

Պատուհանից այն կողմ գտնվող աշխատակիցը մանրամասներ հարցրեց և խնդրեց սպասել․․․

Այսպես անվտանգության աշխատակիցները տեղեկացան, որ քաղաքում ՊԱԿ աշխատակիցների համազգեստով թալանչիներ են գործում։ Սկսեցին փնտրել, բայց անօգուտ, մինչև բոլորովին այլ գործի շրջանակում ոստիկանությունը կալանավորեց ոմն Սուրկովի։ Երիտասարդը ոչ միայն «Սվո Ռաֆի» հանցակիցն էր, այլև թմրամոլ։ Հերթական «լոմկայի» ժամանակ «Սուրոկը» քննչական մեկուսարանի անվտանգության աշխատակցին խնդրեց գումարի դիմաց իրեն թմրանյութ բերել, սակայն մերժում ստացավ։

Այդ ժամանակ «Սուրոկը» խոստացավ պատմել  մի գործի մասին, որի բացահայտման համար իրավապահները երկար ժամանակ ջանքեր էին գործադրում։

«Խնդրանքս կատարեք, խոշոր գործի մասին կպատմեմ, որի վրա գլուխ եք կոտրում, անուններ կնշեմ»,- ասաց նա։

Սուրկովին տարան քննիչի աշխատասենյակ։ Հարցաքննության ժամանակ նա տվեց Ռաֆայել Բաղդասարյանի անունը, սակայն արդյոք դրա դիմաց ստացավ իր դոզան՝ հայտնի չէ, բայց գրեթե 15 տարեկանից թագադրված «օրենքով գող» «Սվո Ռաֆին» շուտով կալանավորեցին և բանտարկեցին, ինչը նրա համար սովորական էր։

... Վերջերս ԶԼՄ–ները հրապարակեցին «օրենքով գողերի» ցանկը․ 432 ազգանուն են նշել։ Պարզվում է՝ նրանցից 318–ը ազատության մեջ են, 114-ը` բանտարկված, 31-ը՝ քննության փուլում են, 19-ը՝ գտնվում են հետախուզման մեջ։

Ըստ ազգային պատկանելության՝ առաջին տեղում են Վրաստանի քրեական հեղինակությունները` 242, երկրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ կա 51 «օրենքով գող», եռյակը փակում են հայերը` 30 «օրենքով գողերով»։

Ցանկում ներառվել են նաև 26 եզդի, 16 ադրբեջանցի, 10 աբխազ, 8 չեչեն և 7 հրեա։

Նշվում է, որ բոլորն էլ բավական հեռու են աղքատ լինելուց․․․

529
թեգերը:
խուզարկություն, կալանք, օրենքով գող, պատմություն
Ըստ թեմայի
«Օրենքով գողերի» պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան. Վարդան Ղուկասյան
Վերացված կանաչ գոտի Գյումրիում, կամ օրենքը լռո՞ւմ է «օրենքով գողերի» դեպքում
«Օրենքով գողեր» և նախկին դատապարտվածներ. քանիսի հետ է ոստիկանությունը «շփվել». տեսանյութ
«Օրենքով գողերի» դեմ պայքարում անելիքներ դեռ շատ կան. ո՞րն է առաջին քայլը
Ծխող երիտասարդ

Ծխողներից հանդուրժողականություն սովորեք, նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում

149
(Թարմացված է 00:15 02.06.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Մի տեսակ աննկատ անցավ ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը, որն ամեն տարի նշվում է գարնան վերջին՝ մայիսի 31-ին։ Սա, իհարկե, հասկանալի է՝ դա նույնն է, ինչ, ենթադրենք, խոսեմ գիրության վնասների մասին, երբ աշխարհում մոլեգնում է ժանտախտը։
Ծխողներից հանդուրժողականություն սովորեք. նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում

Եվ այնուամենայնիվ, համաձայնեք, միանգամայն իրավացի էր իտալացի քաղաքական գործիչ Սանդրո Պերտինին, երբ ասում էր. «Ծխողներից հանդուրժողականություն սովորեք, նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում»։ Իտալացու այս կատակին կարելի է երևի ավելացնել, որ ծխողները ոչ միայն հանդուրժող են, այլև հենց իրենք են պայքարում ծխելու դեմ։ Ինչպես թե ինչպես։ Խնդրում եմ` մի համոզեք ինձ, որ մեր հայաստանյան կառավարության անխտիր բոլոր անդամները չծխող են։ Եվ ստացվում է, որ եթե կառավարությունը ծխելու դեմ ծրագիր է ներկայացրել, իսկ այդ կառավարության առնվազն մի մասը ծխում է, ուրեմն ծխողները մտադիր են պայքարել ծխելու դեմ։

Երբ մեր առողջապահության նախկին նախարարներից մեկը պնդում էր, թե ծխող մարդիկ անհաջողակ են, համաձայնեք՝ նախարարի հետ շատ դժվար է համաձայնել։ Կներեք, դա լուրջ փաստարկ չէ։ Դա նույնն է, եթե ես ասեմ. «Այ, առաջին նախագահի օրոք վատ էինք ապրում, որովհետև նա ծխում էր, իսկ երկրորդ նախագահի օրոք երկնիշ տնտեսական աճ ունեցանք, որովհետև ոչ միայն չէր ծխում, այլև բասկետբոլ էր խաղում ու նույնիսկ վինդսերֆինգով էր զբաղվում»։ Չեմ ուզում հիմա բերել բազմաթիվ ծխող, բայց հաջողակ մարդկանց օրինակներ, որպեսզի հանկարծ չմեղադրեք ինձ, թե ուզում եմ ապացուցել, որ ծխողները հաջողակ են։ Քավ լիցի, ամենևին չեմ պատրաստվում հերքել անհերքելին և երկու ձեռքով կողմ եմ ծխելը հասարակական վայրերում արգելելու բոլոր նախաձեռնություններին, որովհետև ողջ աշխարհն է շարժվում այդ ուղղությամբ, մենք մի բան էլ ուշացել ենք։

Ի՞նչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց այն մարելու իրավունք չունի

Ուղղակի էսպիսի բան էլ կա։ Մարկ Տվենը, որն օրական քսան սիգար էր ծխում, մի անգամ ասել է. «Եթե դրախտում ծխելն արգելված է, չեմ ուզում այնտեղ հայտնվել»։ Չգիտեմ՝ այդ մարդը հաջողակ էր, թե անհաջողակ։ Ինքներդ կարող եք գնահատական տալ, բայց Էռնեստ Հեմինգուեյը միշտ ասում էր. «Ամերիկյան ողջ ժամանակակից գրականությունը ծնվել է Մարկ Տվենի մի գրքից, որը կոչվում է «Հեքլբերի Ֆիննի արկածները»։

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

Ինչևէ, ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը ծխախոտի գները բարձրացնելն է, և ողջ աշխարհը հենց այդ ճանապարհով է ընթացել։ Գնացեք Նոր Զելանդիա, որի իշխանությունները մտադիր են 2025 թվականին իրենց պետությունը դարձնել ընդհանրապես smocking free։ Մի տուփ սիգարետը 5 հազար դրամ արժե, կողքի Ավստրալիայում 6 հազարն անցնում է։ Գիտեմ, որ հակադարձելու եք՝ բա այնտեղի աշխատավարձերը, բա այնտեղի բարեկեցությունը։ Դուք էլ բարձրացրեք ձեր բարեկեցությունը՝ հենց ծխելուց հրաժարվելով։ Եթե, օրինակ, մի տուփ սիգարետի միջին գինը դառնա 1000 դրամ, իսկ դուք օրական հենց մի տուփ եք ծխում, մի ծխեք և տարեկան կխնայեք ուղիղ 365 հազար դրամ։ 365 հազար դրամով կարելի է այցելել Արևմտյան Հայաստան՝ Կարս, Էրզրում, Կիլիկիա, 9 օրով, հարմարավետ ավտոբուսով, երկու անգամվա սնունդով, թուրքագետ խմբավարի ուղեկցությամբ էքսկուրսիաներով, այդ 9 օրից հինգն էլ՝ ծովափնյա շքեղ հյուրանոցում։

Ասում ենք՝ պատժամիջոցները չափից դուրս խիստ են։ Ու միաժամանակ բողոքում ենք, թե երթուղայինների վարորդները ծխում են։ Այ, եթե գծատերին գոնե հազար դոլարով տուգանեին, լավ էլ կհետևեր, որ վարորդների ծխից չխեղդվեինք։ Էլի համաձա՞յն չեք կտրուկ միջոցներին։ Էդ դեպքում գնացեք Բութան։ Հիմալայան այդ պետությունում գիտե՞ք` ինչ օրենքներ են գործում։ Ոստիկանը կարող է մտնել ձեր բնակարան, ու եթե հանկարծ բռնեցնի ձեզ ծխելուց, երեք տարի կնստեք բանտում։

Կան, իհարկե, փոխզիջումնային տարբերակներ։ Մի քանի տարի առաջ կարդացի, որ Սլովակիայում որոշ կազմակերպություններում այսպիսի կանոն է գործում՝ դուք կարող եք ծխել նույնիսկ աշխատասենյակում, բայց մի պայմանով՝ եթե տվյալ աշխատասենյակում անխտիր բոլորը ծխող են։ Բայց ախր ամեն օր պիտի Աստված կանչեք, որ հանկարծ մի նոր աշխատող չընդունեն, որը ծխող չէ, այլապես ծխողների երջանկությունը հօդս կցնդի սիգարետի ծխի նման….

Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել

149
թեգերը:
ծխախոտ, Ծխել, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Մենք` հայաստանցիներս, շատ բարոյական ենք. ո՞րն է անբարոյականության մեր չափանիշը
Կին ղեկավարներն ավելի արդյունավետ են գործում ճգնաժամային պայմաններում
Համընդհանուր չիպավորում․ թեր և դեմ կարծիքներ
Թուրքիա. Հոպա քաղաք

700,000 համշենահայերը․ ինչո՞ւ են Հոպայի թեյը հայկական համարում

972
(Թարմացված է 08:38 01.06.2020)
Ժամանակակից Թուրքիայի հյուսիս–արևելյան շրջաններն ընդգրկող Տրապիզոն, Ռիզե, Հոպա և մյուս բնակավայրերը միավորողը ոչ միայն ծովն ու թեյն են, այլև էթնիկ հայերը։ Համշենահայերը թեև մեծամասամբ մահմեդական են, բայց կարողացել են պահել լեզուն, սովորույթները, նույնիսկ հայերեն երգերը։

Համշենից տարբեր ժամանակներում մեծ արտագաղթ է եղել դեպի հարևան երկրներ՝ Ռուսաստան, Վրաստան, սակայն արմատը շարունակել է մնալ մայր հայրենիքում։ Այսօր Համշենի տարածաշրջանում ապրող հայերի թիվը, ըստ տարբեր հաշվարկների, գերազանցում է 700 հազարը։

«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները

Հոպա քաղաքում, որը պատմական հայկական Խոպա բնակավայրն է, փորձում ենք գտնել հարմար հյուրանոց գիշերակացի համար։ Տեղացի թուրքերն իմանալով, որ հայ ենք, մատնացույց են անում քաղաքում հայտնի Ուստաբաշների հյուրանոցային ցանցը։

«Ձերոնք են»,- ասում են թուրքերը։

Ուստաբաշների ընտանիքը գործարար համբավ ունի ոչ միայն Հոպայում։ Նրանց հյուրանոցները, խանութներն ու թեյի արտադրամասերը տարածված են նաև Տրապիզոնում, Ռիզեում և Սև ծովի ափամերձ այլ խոշոր բնակավայրերում։

Армянский квартал в городе Хопа, Турция
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Թուրքիա. Հոպա քաղաք

Ուստաբաշների հյուրանոցում, որտեղ սենյակ ենք վարձում, մեծ մասամբ աշխատում են համշենահայեր։ Առաջին ծանոթությունը փոքր-ինչ լարված մթնոլորտում է լինում։ Ռեստորանի 39-ամյա խոհարարը` կապուտաչյա, շիկահեր մի տղամարդ, բավական ագրեսիվ տոնով արգելում է իրեն հայ կոչել, թեև գործընկերները մեզ հուշել են, որ զտարյուն հայերից մեկն է։

Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

«Ես հայ չիմ։ Շատ ավալու (վաղուց) էկած ինք օրթա Ասիա։ Երեսս ճերմակ ա, խատուլիկ աչվերներս, ես թուխ չիմ, Հայաստան թուխ ա, ես հայ չիմ»,-իր հայ լինելու՝ իմ հարցին արձագանքում է Այգութ Սոլունը։

Армянин Хопы Айгут Солун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Այգութ Սոլուն

Նա այն աստիճան է դարձել թուրքական քարոզչության զոհ, որ հասկանալով հանդերձ՝ երկուսս էլ խոսում ենք նույն լեզվով, չի ընդունում, որ իր լեզուն հայերենն է: Այգութի նման հայեր էլ կան, ցավոք: Թուրքական կեղծ պատմագրությունը կարողացել է իր սև հետքը թողնել նաև այստեղ՝ հայտարարելով, որ համշենցիների լեզուն հին Օղուզի կամ Սաքա ցեղի բարբառն է, իսկ համշենահայ էթնոսը ոչ թե հայերի սերունդ է, այլ օղուզական, բալքարական կամ աքադական ցեղերի հետնորդ:

Армяне Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոց. զրույց հայերի հետ

Բարեբախտաբար, այդ քարոզչությունից մոլորյալ հայերի թիվն օրեցօր պակասում է Արևմտյան Հայաստանում՝ փոխարենը ավելացնելով ազգային արմատներին մոտեցողներին:

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»

Հյուրանոցի աշխատողների հետ զրույցում պարզեցի, որ նրանք ոչ միայն ընդունում են իրենց հայկական ինքնությունը, այլև հպարտանում են դրանով։

Армяне Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոցի հայերից

«Էստեղ համշենցիներ շատ կան։ Հոպային կեսեն շատը համշենցի է։ Մուսուլման հայեր շատ կա էստեղ, բայց դա ի՞նչ կապ ունի։ Ես հայ իմ, մուսուլման իմ, էրմենի իմ, սորուն (հարց) ի՞նչ կա։ Ի՞նչ կուզեք ինձմե, հայ իմ»,-վրդովված ասում է համշենցի հայ Սոյլունը՝ նշելով, որ հաճախ են մարդիկ զարմանքով բացահայտում, որ համշենցիները կարող են հայկական արմատներ ունենալ։

Армянин Хопы Сойлун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Համշենահայ Սոյլունը

Ավելի ուշ Սոյլունը մեզ ուղեկցում է հուշանվերների խանութներ, շուկա, նվիրում Համշենի թեյ՝ շեշտելով, որ այն կարելի է անվանել նաև հայկական թեյ, քանի որ աճեցրել են, հավաքել ու մշակել բացառապես հայերը։ 

Армянин Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոցի հայերից

Հայերեն խոսող և իրենց հայ լինելն ընդունող մեր հայրենակիցները թուրքերի, քրդերի կամ լազերի հետ գոյակցելու խնդիր չունեն։ Նրանք չեն ձևավորվել ցեղասպանությունից հետո։ Համշենահայերին կամ համշենցիներին շատ պատմաբաններ համարում են յուրահատուկ հայկական էթնիկ խումբ, քանի որ նրանց մի մասը քրիստոնյա է, իսկ մյուս մասը` մահմեդական: Հետաքրքիր է, որ շատ մահմեդական համշենցիներ պահպանել են մայրենի լեզուն` համշենահայերենը, իսկ որոշ քրիստոնյա համշենցիներ էլ չգիտեն հայերեն:

Армянин Хопы Сойлун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Զրույց համշենահայ Սոյլունի հետ

Բոլոր ժամանակներում համշենահայերը զբաղեցրել են Հոփայի շրջանի բնակչության առնվազն 30%-ը։ Եթե հավատալու լինենք համշենահայ Ուստաբաշների տվյալներին, ապա միայն Հոփա քաղաքում այսօր 5000 հայ կա, այդքան էլ՝ հարակից գյուղերում։

972
թեգերը:
հայ, Արևմտյան Հայաստան, Նաիրի Հոխիկյան, Թուրքիա, համշենահայերեն
Ըստ թեմայի
Հայկական եկեղեցին` ոչխարների փարախ. ինչպես Խարբերդի հայերը փրկեցին մշակութային կառույցը
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին
Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին
Լաբորատորիա. արխիվային լուսանկար

Ռուսաստանում COVID-19–ի դեմ սկսել են «յոգուրտանման» պատվաստանյութ մշակել

0
(Թարմացված է 14:49 02.06.2020)
ՌԳԱ փոխնախագահի խոսքով` վիրուսանման մասնիկների հիման վրա Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի և Չումակովի անվան պոլիոմիելիտի ինստիտուտի համատեղ ջանքերով պատվաստանյութ է ստեղծվում։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը ՌԳԱ պրեզիդիումի նիստի ժամանակ ասել է, որ ներկա պահին Ռուսաստանը մշակում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը հնարավոր կլինի ընդունել կաթնամթերքի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է «Նաուչնայա Ռոսիան»։

Նրա խոսքով` պատվաստանյութը նախակլինիկական փորձարկումների փուլում է։

«Այս պատվաստանյութը խորհուրդ է տվել ՌԴ առողջապահության նախարարությունը, ներկա պահին իրականացվում է դրա ստեղծումը։ Սանկտ Պետերբուրգի փորձառական բժշկության համալսարանի հարթակում աշխատանք է տարվում նաև պատնեշային պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ։ Այս պատվաստանյութը հնարավոր կլինի ընդունել որպես կաթնամթերք և այսօրվա դրությամբ այն նախակլինիկական փորձարկումներ է անցնում»,–հայտնել է Չեխոնինը։

Մերկելն ասել է` որքան գումար է պետք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար

ՌԳԱ փոխնախագահի խոսքով` վիրուսանման մասնիկների հիման վրա պատվաստանյութ է ստեղծվում Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի և Չումակովի անվան պոլիոմիելիտի ինստիտուտի համատեղ ջանքերով։

«Ֆարմսինթեզ» ընկերության հետ համատեղ ՌԳԱ–ի Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի հարթակի վրա ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գաբիբովի ղեկավարությամբ մշակվում է նաև կոմբինացված ԴՆԹ պատվաստանյութ։

Ռուսաստանում աշխատում են կորոնավիրուսի դեմ 47 անուն պատվաստանյութի ստեղծման վրա

0
թեգերը:
Ռուսաստան, պատվաստանյութ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
ԱՀԿ–ն COVID-19–ի պոտենցիալ պատվաստանյութերի ցանկ է ներկայացրել
«Կորոնավիրուսը չի վերանա, քանի դեռ պատվաստանյութ չկա». Փաշինյան
Չինաստանում ասել են` երբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը