Ստեփան Իլհան-Եփրեմյանը՝ Վանում

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»

1332
(Թարմացված է 09:08 01.04.2020)
Հայոց ցեղասպանության ամենազանգվածային փուլը թուրքական իշխանությունն սկսեց 1915-ի ապրիլին, երբ մի քանի օրվա ընթացքում գլխատվեց տեղի հայոց մտավորականությունը։ Դաժանաբար սպանվեցին ժամանակի հայտնի հայ բանաստեղծներ, գրողներ, երաժիշտներ։

Թալեաթ փաշան հաշվարկել էր՝ ժողովրդին հնարավոր է ծնկի բերել, եթե չկա նրա մտավորականությունը, եթե չկա ժողովրդին առաջնորդող հոգևոր ուժը։  Բայց նրա հաշվարկները սխալ դուրս եկան. Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց էլ Արևմտյան Հայաստանում ապրում են հայ մտավորականներ, մարդիկ, որոնք ոչ միայն երգում են հայերեն, այլև այդ երգը տարածում են այնտեղ ապրող հայրենակիցների շրջանում։

Степан Епремян в мемориальном комплексе Цицернакаберд
© Photo : provided by Stepan Yepremyan
Ստեփան Իլհան-Եփրեմյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերը. ինչն է նրանց ավելի ինքնավստահ և ուժեղ դարձնում

Ստեփան Իլհան-Եփրեմյանը Ադիյամանի հայկական ընտանիքից դուրս եկած այն քիչ հայերից է, որ երբևէ չի թաքցրել ազգային ինքնությունը, երբևէ չի պիտակվել ծպտյալ, «բաֆըլե» կամ նման այլ անվանումներով։  Մայրենի լեզուն չիմանալով՝ Ստեփանը կարողացել էր սովորել հայկական ազգագրական ու ֆիդայական երգեր։ Չի ստացել երաժշտական կրթություն, բայց շեշտում է՝ իր համար առավել կարևոր է եղել ազգային մշակույթը փոխանցել այն մարդկանց, որոնք ցեղասպանությունից հետո հրաշքով մնացել են պատմական հայրենիքում ու թաքուն պահպանել ազգային ինքնությունը։

Степан Епремян у озера Ван
© Photo : provided by Stepan Yepremyan
Ստեփան Իլհան-Եփրեմյանը

«Մեր հայ լինելը երբևէ գաղտնիք չի եղել, բայց, բնականաբար, ես այդ մասին իմացել եմ ընտանիքում։ Մանուկ հասակում կողքից միշտ լսել եմ, թե սա հայերի ընտանիք է։ Հաճախ նաև լսում էի, որ մեզ անվանում էին «գյավուր»։ Բայց ընտանիքս սովորել էր այդպիսի պիտակումներին։ Իմ ընտանիքը անգամ այդ պայմաններում չէր թաքցնում հայ լինելը։ Հայկական ինքնությունն ինձ համար նորություն չի եղել, հետևաբար, ես մեծացել եմ այդ գիտակցությամբ։ Փոքր-ինչ դժվար, բայց վստահ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Ստեփանը։

Степан Епремян в мемориальном комплексе Цицернакаберд
© Photo : provided by Stepan Yepremyan
Ստեփան Իլհան-Եփրեմյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Մուշ, Սասուն, Խարբերդ, Էրզրում, Վան, Դիարբեքիր։ Հենց այստեղ է եղել Ստեփանի ամենաերկար կանգառները։ Դիարբեքիրում հայերի թիվը տարեցտարի մեծանում է։ Տարեցտարի ավելի մեծ թվով մարդիկ են բարձրաձայնում իրենց ինքնության մասին՝ ցանկանալով այսուհետ կոչվել իրենց իրական անվամբ՝ հայի զավակ։ «Բաֆըլե»: Տասնամյակներ շարունակ այդպես են Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերին կոչել տեղացի թուրքերն ու քրդերը։ Հենց այդպիսի հայերի համար Ստեփան Իլհանը, որը հետագայում վերցրեց իր նախնյաց Եփրեմյան ազգանունը, սկսեց երգել հայկական այնպիսի երգեր, որոնք պատմում են մեր անցյալի փառքի, քաղաքային ֆոլկլորի, ցեղասպանության, կարոտի ու հույսի մասին։

Степан Епремян в мемориальном комплексе Цицернакаберд
© Sputnik / provided by Stepan Yepremyan
Ստեփան Իլհան-Եփրեմյանը՝ Հրանտ Դինքի հուշաքարի մոտ

«Ես փորձում եմ իմ երգերով հնարավորինս ամուր պահել մեր ազգային ինքնագիտակցությունը։ Այս հողերը մեր արմատներն են։ Այստեղ մեր նախնիների հետքերն են, որոնց վրա թեև փոշի է դրված, բայց դա կարող է մաքրվել, ես էլ իմ երգերով հենց փորձում եմ մաքրել այդ փոշին։ Դեռևս լինում են դեպքեր, երբ տեղացի հայերը օտարացած են ազգային ինքնությունից, բայց դա էլ ժամանակի հարց է։ Նույնիսկ այդ մարդիկ իրենց ենթագիտակցության մեջ կրում են հայկական երգը, քանի որ այդ երգերը լսել են նրանց պապերն ու տատերը և գենետիկորեն փոխանցել սերունդներին»,-ասում է Ստեփանը։

«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները

2019թ.-ին Ստեփան Եփրեմյանը շատ էր ցանկանում հաստատվել Արևելյան Հայաստանում։ Եկավ Երևան, բայց դիմացավ ընդամենը 1 ամիս։ Խոստովանեց, որ իր սիրտը այնտեղ է, որտեղ թեպետ խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն, սիրած աղջկան ու մայրիկին սիրում են Մուշի, Սասունի, Տիգրանակերտի ու իր ծննդավայր Ադիյամանի բարբառներով։

Степан Епремян в мемориальном комплексе Цицернакаберд
© Photo : provided by Stepan Yepremyan
Ստեփան Իլհան-Եփրեմյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

«Արևմտյան Հայաստանում շատ-շատ են հայերը՝ սեփական մշակույթով, սեփական կենցաղով։ Այո, դժվար է ապրել մի վայրում, որը թեև քոնն է, բայց տեր են ուրիշները, գերակշռում են ուրիշների արժեքները։ Տարեցտարի մեծ փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն մարդկանց կյանքի ու սովորույթների, այլև գիտակցության մեջ։ Հայ լինելը այս կամ այն կրոնի հետևորդ լինելու կամ ծագումով հայ լինելու մեջ չէ, հայ լինելը իրեն հայ զգալու մեջ է, իսկ ես տեսնում եմ, որ տարեցտարի ավելի շատ հայեր են Արևմտյան Հայաստանում իրենց հայ զգում։ Դա զգացողություն է, նվիրվածություն։ Ես էլ այստեղ եմ, կշարունակեմ մարդկանց մեջ տարածել մեր ազգային երգերն ու աշխատել այնքան, ինչքան հնարավորություն կունենամ՝ նվիրվելով իմ ազգին ու հայրենիքին»,-շեշտում է Ստեփանը և շարունակում հայկական ազգային երգեր տարածել Արևմտյան Հայաստանի այն վայրերում, որտեղ շարունակում են ապրել ու ազգային ինքնությունը պահպանել ծագումով հայերը։

1332
թեգերը:
Ստեփան Իլհան-Եփրեմյան, երգիչ, հայեր, հայ, Հայոց ցեղասպանություն, Թուրքիա, Արևմտյան Հայաստան
Ըստ թեմայի
Թալեաթն այդպես էլ չարեց վերջին քայլը. Թեհլերյանի գնդակը կասեցրեց նրան
Ղևոնդ Ալիշանի նվերը. աշխարհի հնագույն թուրը գտնվել է Մխիթարյան միաբանությունում
Վերջ դնել «թուրքական գետտոներին». հայերի և Մերձավոր Արևելքի քրիստոնյաների փրկության ուղին
Առցանց առևտուր

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

148
(Թարմացված է 08:58 26.05.2020)
Աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեր հայրենակիցներն այս օրերին շատերիս բարի նախանձով էին նայում. նույնիսկ գնում կատարելու համար տանից դուրս չգալն ու անհրաժեշտ ամեն ինչի համար առաքում պատվիրելն արտասահմանում ճոխություն է, մեզ մոտ առօրյա դարձավ։

Կորոնավիրուսը շատերիս կյանքն ու սովորությունները փոխեց, ու խոսքը միայն անվտանգության կանոններին հետևելն ու սոցիալական հեռավորություն պահպանելը չեն։ Այս իրավիճակը ստիպեց նոր հմտություններ ձեռք բերել՝ մեր առօրյայում ավելի մեծ տեղ հատկացնելով առցանց ծառայություններին։ Ես ու ինձ նման շատերը բացահայտեցինք, որ առօրյա օգտագործման, առաջին անհրաժեշտության պարագաների, սննդամթերքի գնումներն առցանց անելն իսկապես հեշտացնում է կյանքը։ Կորոնավիրուսից առաջ առցանց գնման միայն մեկ անհաջող փորձ էի ունեցել՝ տաբատ էի պատվիրել, որն ինձ բացարձակ չէր սազում և անհասկանալի կարճ էր. ասեմ, որ նման բան ինձ հետ հինգերորդ դասարանից հետո չէր եղել, հակառակը՝ տաբատները միշտ երկար են լինում, որովհետև ես, մեղմ ասած, բարձրահասակ չեմ։

Արտակարգ դրության առաջին օրն իսկ ամբողջ ընտանիքով փակվեցինք տանը. հացը որոշեցինք ինքներս թխել երկու օրը մեկ անգամ, իսկ անհրաժեշտ ամեն ինչը՝ պատվիրել։ Այդպես երկու ամիսների ընթացքում ես փորձարկեցի մրգի, բանջարեղենի, սննդամթերքի առաքմամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններ։ Անշուշտ, առաջին օրերին եղան հիասթափություններ, նյարդային իրավիճակներ, որովհետև պարզվեց՝ իրավիճակը նոր էր ոչ միայն ինձ ու ինձ նման օնլայն գնումներ նախկինում չկատարած մարդկանց համար, այլև հենց այդ ընկերությունների. որովհետև ես և ինձ նմանները միանգամից մի գիշերում շատացանք։

«Gazar.am» ընկերությունը հիմնադրվել է մոտ երկուսուկես տարի առաջ։ Առաջին իսկ օրերից ծառայությունը հետաքրքրություն առաջացրեց, որովհետև շուկայում նորություն էր՝ մրգի և բանջարեղենի առաջին մասնագիտացված առցանց խանութն էր։ Պատվերների մեծ թիվ սկզբում չկար, քանի որ գրանցումը բացառապես առցանց էր արվում։ Հասկացան, որ ոչ բոլորն են կարողանում օգտվել համակարգչից, իսկ եթե օգտվում էլ են, հատկապես մեծերի մոտ մտավախություն կա, թե առցանց պատվեր գրանցելիս մի բան սխալ կանեն։ Որոշեցին նաև հեռախոսով պատվերներ գրանցել, այդպես այս տարիների ընթացքում ձեռք բերեցին հավատարիմ հաճախորդներ, իսկ արտակարգ դրությունը իսկապես փորձություն դարձավ ընկերության ամբողջ թիմի համար։ Հիմնադիր տնօրեն Էլեն Թադևոսյանն ասում է՝ պատվերների թիվն այնքան կտրուկ ավելացավ կարանտինի օրերին, որ իր ամբողջ ընտանիքը կամավոր միացավ աշխատանքին. հենց՝ ինքը, տնօրենը սկսեց նաև հեռախոսազանգերի պատասխանել, առաքվող փաթեթների հավաքմանը մասնակցել և այլն։

Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում

«Մեր պատվերները բառի բուն իմաստով մեկ օրվա մեջ քսանապատկվեցին, հիսունապատկվեցին։ Օր է եղել՝ ամբողջ թիմը ջուր էլ չի խմել»,- պատմում է Էլենն ու անկեղծորեն ասում՝ թերություններ լինում էին՝ կապված նաև այդ օրերին խափանումներով աշխատող ինտերնետի հետ, բայց իր գնահատականով՝ մոտ իննսուն տոկոսով աշխատանքի որակը պահվել է։ Նրա խոսքով՝ ավելացավ ոչ միայն պատվերների թիվը, այլև պատվերը՝ հաճախորդին հասցնելու եղանակները։

«Շատ հետաքրքիր դեպքեր էին լինում, որովհետև նաև պատվերներ էինք հասցնում ինքնամեկուսացած, մեկուսացած մեր հայրենակիցներին։ Դուռը ծեծում էին, պատվերը թողնում դռան առջև, պատշգամբից թել էին կախում, կապում էին առաքիչները, այդպես էին բարձրացնում»։

Ծավալն այնքան մեծ էր, որ մարզերը չկարողացան էլ ներառել աշխատանքում, թեպետ տնօրենի խոսքով` բացառություններ արվում էին հատկապես տարեց պատվիրատուների դեպքում։

«Քանի որ սահմաններն էլ փակ էին, լինում էր, որ առաքիչները հասցնում էին մարզային սահմանահատված, այնտեղից գալիս, վերցնում էին»։

Ինքնամեկուսացած պատվիրատուների համար Էլենը հետաքրքիր անակնկալներ էլ մտածեց. ծաղկեփնջերի նման կանաչիներ էր փնջում և պատվերի հետ ճանապարհ դնում՝ փորձելով բարձրացնել տանը փակված կանանց տրամադրությունը

Էլենի խոսքով՝ թեպետ «պիկն» անցել է, բայց իրենց հաճախորդների թիվն ավելացել է, որովհետև այս ընթացքում շատերն իմացան իրենց մասին, փորձեցին ու համալրեցին հավատարիմների շարքերը։ Բացի այդ, առցանց գնումներ կատարելը նաև սովորության հարց է, իսկ այս ընթացքում մարդկանց սովորություններն էլ փոխվեցին։ Հիմա արդեն, երբ վիճակը քիչ թե շատ խաղաղվել է, մտածում են օնլայն հարթակ ստեղծել նաև հայ ֆերմերների հետ, որպեսզի գյուղացու ապրանքն ուղիղ ու առանց բազմաթիվ միջնորդների ու արհեստական գնաբարձրացման գնորդին հասնի։

Առհասարակ, մեկուսացման օրերին ամենատարածված ու ամենաշատ գովազդվող օնլայն հարթակներն առաջարկում էին անմիջապես գյուղից առաքվող ապրանքներ։ Այդպես միանգամից մի քանի հարթակներ ստեղծվեցին։

IrindNatural.am-ը դրանցից ամենաառաջինն է, որովհետև դեռ կորոնավիրուսից մոտ մեկ տարի առաջ է հիմնվել։ Ընկերությունն առաջարկում է Թալինի շրջանի Իրինդ գյուղի արտադրանքը։ Պատվերները գրանցում են երեք եղանակով՝ զանգով, Facbook-ի էջով և առցանց հարթակով։ Մեկ տարեկան դառնալը նոր էին նշել, երբ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց։ Որոշեցին իրավիճակից չօգտվել ու գնի արհեստական բարձրացում չանել, դրա կողքին էլ հայտարարեցին՝ առաքումներն անվճար են արվելու։ Ի՞նչ եղավ։ Պատվերների այնպիսի մեծ թիվ «թափվեց» ընկերության գլխին, որ մտքներով անցնել էլ չէր կարող։ Արդյունքում ինչ-որ առումով վիճակը հենց իրենց դեմ շրջվեց։

«Մի գիշերում պատվերների թիվը քառասուն, հիսուն, հետո մինչև հարյուր անգամ ավելացավ»,- այդ օրերը սարսափով հիշելով՝ պատմում է հիմնադիր տնօրեն Գագիկ Կարապետյանը։ Դա բազմակի խնդիրներ բերեց, մի կողմից՝ թիմի պակաս, մյուս կողմից՝ ինտերնետային խնդիրներ ի հայտ եկան. համակարգում կարող էր նույն պատվերը մի քանի անգամ գրանցվել, իսկ ֆորսմաժորային վիճակում ամեն ինչ ստուգելու հնարավորություն չկար։

«Իրականում ֆինանսական կորուստներ ունեցանք, որովհետև լինում էին դեպքեր, որ ապրանքը փչանում էր, մեքենաների հետ էին խնդիրներ լինում»,- պատմում է նա ու ավելացնում, որ ապրիլից իրավիճակը սկսեց կարգավորվել, նաև ռազմավարությունը փոխեցին։ Նոր մոտեցումն ու երկրում փոխված իրավիճակը պատվերների քանակը հավասարակշռեցին։ Գագիկն ասում ՝ «պիկն իջել է», բայց լավն այն է, որ նոր հաճախորդներ էլ ունեցան՝ մարդիկ, որոնք նախկինում չէին օգտվել, որովհետև դրա կարիքը չէր եղել, իրենք էին խանութ գնում, իսկ հիմա փորձեցին այս տարբերակն ու հաճախորդ դարձան։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը նշեց, որ էլեկտրոնային առևտուրը պետության թվայնացման գործում կարևոր հարցերից է, այն չափանիշներից մեկը, որով կարող ենք արձանագրել, թե որքանով է մեր հասարակությունն օգտվում էլեկտրոնային համակարգերից և տիրապետում թվային հմտություններին։

«Թվերն օրեցօր փոփոխվում են, բայց շատ մոտավոր մոտ երեք անգամ ծավալի մեծացում ունենք»,- ասում է փոխնախարարն ու մեկնաբանում, որ էլեկտրոնային առևտուր ասելով՝ հասկանում ենք էլեկտրոնային վճարումը՝ մի դեպքում, երբ քաղաքացին այցելեց էլեկտրոնային կայք, ընտրեց համապատասխան ապրանքը, կատարեց վճարում, նշեց հասցեն և ստացավ ապրանքը։ Մյուս տարբերակը՝ քաղաքացին այցելեց խանութ, էլեկտրոնային քարտով վճարում կատարեց և վերցրեց իր ապրանքը։ Այսինքն՝ եթե առցանց հարթակով ապրանք ես պատվիրում, բայց դրա համար վճարում ես կանխիկ, ապա ստացվում է, ըստ էության, առաքման պատվեր, այլ ոչ թե էլեկտրոնային գնում։

Փոխնախարարը վստահ է՝ էլեկտրոնային գնում կատարելու համար պետք է նման սովորություն ու վստահություն ձևավորել գործարքի հանդեպ։ Այդ նպատակով առաջիկայում նախարարությունը կընդունի կիբեռանվտանգության ստանդարտներ, որոնք կլինեն ուղեցույց նման համակարգերը ստեղծելիս՝ դրանք պարտադիր պետք է բավարարեն նվազագույն պահանջները՝ ռիսկերը նվազեցնելով։

Մեր երկրում էլեկտրոնային առևտրի զարգացման համար նախարարությունը տնտեսվարողների գործընկեր է դիտարկում «Հայփոստին»։ Համաշխարհային մեծ ընկերությունները՝ Amazon, eBay և մյուսները, կարողանում են ապրանքը հասցնել գրեթե ցանկացած կետում գտնվող պատվիրատուին, որովհետև համագործակցում են մեծ ընկերությունների հետ։ Հայաստանում էլ «Հայփոստը» կարող է դառնալ այն գործընկերը, որը ծառայությունների մատուցման աշխարհագրությունը մեծացնելու հնարավորություն կտա տնտեսվարողներին։

148
թեգերը:
մթերք, առցանց վաճառք, Հայաստան
Ըստ թեմայի
«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Առաջին դասարանցիների ընդունելության առցանց ստուգման փուլը սկսվել է. ի՞նչն է փոխվել
Իոսիֆ Բրոդսկի

Աշխատելու համար թողեց դպրոցը, հետո դատապարտվեց պորտաբուծության համար. Բրոդսկին ու կյանքը

136
(Թարմացված է 21:23 25.05.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Շատ ճիշտ է ասել բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին` գրքերն ավելի երկարակյաց են, քան մենք։
Իոսիֆ Բրոդսկի. «Սխալ մի՛ գործիր, դուրս մի՛ արի սենյակից»

«Գրքերից վատթարագույններն անգամ ավելի երկար են ապրում իրենց հեղինակներից հիմնականում այն պատճառով, որ նրանցից ավելի քիչ ֆիզիկական տարածք են զբաղեցնում։ Սովորաբար նրանք փոշի են կլանում դարակներում շարված՝ իրենց հեղինակի մի բուռ փոշի վերածվելուց էլ դեռ շատ ժամանակ անց: Եվ այնուամենայնիվ, ապագայում լինելու այս ձևն ավելի նախընտրելի է, քան քեզ վերապրած մի քանի հարազատի կամ ընկերոջ հիշողությունը, որի վրա չի կարելի հույս դնել: Եվ հաճախ հենց հետմահու իրականության մեջ լինելու ձգտումն է, որ ստիպում է գրողին շարժել իր գրիչը»: Անցած կիրակի՝ մայիսի 24-ին, Իոսիֆ Բրոդսկին կդառնար 80 տարեկան։ 

Դպրոցն այդպես էլ չավարտեց։ Ուզում էր օգնել ծնողներին։ «Ծնողներս, իհարկե, առանց իմ ներդրման էլ ծայրը ծայրին կհասցնեին՝ գերադասելով, որ ավարտեմ դպրոցը։ Դա նույնպես գիտեի, բայց ինքս ինձ համոզեցի, որ պարտավոր եմ օգնել ընտանիքիս։ Դա համարյա սուտ էր, բայց դա ավելի գեղեցիկ էր ընկալվում։ Ճշմարտությունը, ի վերջո, ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է սուտը», -փաստում է Իոսիֆ Բրոդսկին։

Ամենահետաքրքիրը գիտե՞ք որն է՝ 15 տարեկանում նա աշխատելու համար թողեց դպրոցը, իսկ հետո՝ 60-ականների առաջին կեսին, նրան դատապարտեցին չաշխատելու, այսինքն` պորտաբուծության համար և 5 տարով արտաքսեցին Արխանգելսկի մարզ։ 

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

Ինչևէ, 50-ականների իրականությունը Բրոդսկին այսպես է նկարագրել։ «Գործարանում, որտեղ որպես ֆրեզերագործ աշխատանքի ընդունվեցի տասնհինգ տարեկանում, շփվեցի իսկական պրոլետարների հետ։ Մարքսն անմիջապես կճանաչեր նրանց։ Նրանք, ավելի ճիշտ՝ մենք բոլորս, ապրում էինք կոմունալ բնակարաններում՝ չորս և ավելի մարդ, հաճախ երեք սերունդ նույն սենյակում, քնում էինք հերթով, խմում էինք մինչև անգիտակից բթացում, բուռն վեճեր ու անգամ ձեռնամարտեր էինք վարում միմյանց և հարեւանների հետ ընդհանուր խոհանոցում կամ ընդհանուր արտաքնոցի առավոտյան հերթերում , անսքող լալիս էինք, երբ մեռավ Ստալինը»։

Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել

Թե որքանով են Բրոդսկու ստեղծագործությունները հրատապ այսօր, վկայում են սոցիոլոգիական գործակալություններից մեկի երեկ անցկացրած  հարցման արդյունքները։ Հարցը սա էր՝ «Ում են պատկանում այս խոսքերը՝ «Սխալ մի գործիր,  դուրս մի արի սենյակից»։  Ռուսաստանցիների մոտ 15 տոկոսը համոզմունք է հայտնել՝ դա ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։  Բայց հարցվածների մեծ մասը պատասխանել է՝ դա Իոսիֆ Բրոդսկու հանրահայտ բանաստեղծության առաջին տողն է։ Լսենք հենց իրեն՝ Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկուն։

136
թեգերը:
գրքեր, Իոսիֆ Բրոդսկի, բանաստեղծություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Պատրաստեք ձեր երեխաներին բարդ կյանքին
Երջանկության բաղադրատոմսը․ Հալեպի պաղպաղակի գործարանատիրոջ պատմությունը
Բանական արարածներ լուսնի վրա․ խաբեություն, որը հաջողությամբ իրականացրեց ամերիկյան թերթը
ՀՀ քննչական կոմիտե

Աբովյանում 40–ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված

0
(Թարմացված է 14:10 26.05.2020)
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Աբովյան քաղաքում երեկ` մայիսի 25–ին տեղի ունեցած սպանության մեջ ենթադրյալ կասկածյալը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2020թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի «Սարալանջի» գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ տղամարդու դի կա:

Նույն օրը նշված վայրում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի` գլխի շրջանում համեմատաբար սուր եզր ունեցող բութ առարկաների միջոցով հասցված բազմաթիվ գանգուղեղային վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1952թ.:

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

Վերջինս ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով և հարցաքննվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

0
թեգերը:
Ձերբակալում, ՀՀ քննչական կոմիտե, Սպանություն, Աբովյան
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402
Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են
Կորոնավիրուսը Ուհան է վերադարձել. 10 օրվա ընթացքում COVID-19-ի 189 վարակակիր է բացահայտվել