Скульптура стоящего на коленях Адольфа Гитлера

Ինչպես Հիտլերի գլոբուսը հայտնվեց հայի ձեռքում. նացիստները հույս ունեին հե՞տ պտտել ժամանակը

918
(Թարմացված է 21:47 31.03.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Պատերազմներն ավարտվում են, բայց դրանց հետ կապված խորհրդավոր, առեղծվածային պատմությունները շրջանառության մեջ են մնում տասնամյակներ շարունակ։ 
Ինչպես Հիտլերի գլոբուսը հայտնվեց հայի ձեռքին եւ արդյոք նացիստները հույս ունեին հետ պտտել ժամանակը

Այս տարի նշվում է Երկրորդ համաշխարհայինի ավարտի 75-ամյակը, և այդ պատերազմի հետ կապված առնվազն մի 15 պատմություն կա, որոնց շուրջ մինչև հիմա վիճում են մասնագետները: Բազմաթիվ հոդվածներ, գրքեր են գրվել դրանց մասին, ու միևնույն է՝ մարդ այդպես էլ չի կարողանում մինչև վերջ կողմնորոշվել՝ լավ, իրոք եղե՞լ է նման բան, թե՞ հերթական միֆն է։ 

Մենք` հայերս, կարող էինք հսկայական պետություն հռչակել, բայց ուշացանք

Ես, օրինակ, վաղուց, շատ վաղուց էի լսել, որ Ադոլֆ Հիտլերի անձնական գլոբուսն ի վերջո հայտնվել է մի հայի ձեռքին։ Խոստովանեմ՝ ամենևին չէի հավատում, որովհետև բոլորս էլ գիտենք՝ մենք՝ հայերս, ախր ինչ ասես կարող ենք հորինել։ Բայց մի օր՝ ավելի քան 10 տարի առաջ, ամերիկյան մամուլում կարդացի, որ Կալիֆոռնիայում ապրող մեր հայրենակիցը՝ 91-ամյա Ջոն Բարսամյանը, աճուրդի է հանել Հիտլերի գլոբուսը, որը 45 թվականի գարնանը հայտնաբերել է Բավարիայում՝ Ադոլֆ Հիտլերի «Արծվի բույն» կոչվող նստավայրում։ 

Այն ժամանակ՝ պատերազմի վերջին օրերին,  28-ամյա սպա Բարսամյանը, որը ծառայում էր ամերիկյան բանակում, մտել է Հիտլերի նստավայրը, որն արդեն ռմբակոծվել էր, տեսել է այդ գլոբուսը, վերցրել է ու տարել իր հետ Ամերիկա։ Գլոբուսն, ի վերջո, աճուրդով վաճառվեց: Որքան հիշում եմ՝ ավելի քան 100 հազար դոլարով, որովհետև դրա իսկությունը հաստատող փաստաթղթեր կային։ Մաքսային ծառայությունը ժամանակին տեղեկանք էր տվել, որտեղ գրված էր. «Ապրանք՝ գլոբուս՝ մեկ հատ, լեզուն՝ գերմաներեն, որտեղից՝ Բավարիայի «Արծվի բույն» նստավայրից»։    

Կա շատ ավելի խորհրդավոր մի պատմություն։ Այն կապված է նացիստների, այսպես կոչված, Դի Գլոկեի հետ։ Ի՞նչ է Դի Գլոկեն։ Դի Գլոկե՝ գերմաներեն նշանակում է զանգ։ Խոսքը իրոք մի հսկայական զանգի մասին է՝ մոտ չորս ու կես մետր բարձրությամբ և երեք մետր լայնությամբ, որի մասին, ըստ լեհ լրագրող Իգոր Վիտկովսկու, տեղեկություններ կան տարբեր երկրների արխիվներում, բայց որի կիրառական նշանակությունը անհայտ է մնում և ամենաֆանտաստիկ ենթադրությունների առիթ տալիս։ 

Եթե հավատանք իմ լեհ գործընկերոջը, այս զանգի մասին արդեն պատերազմի ավարտից հետո հարցաքննությունների ընթացքում պատմել են գրուպենֆյուրեր Յակոբ Շպորենբերգը և Պլզեն չեխական քաղաքում գտնվող «Շկոդա» ձեռնարկության տնօրեն Վիլհելմ Ֆոստը։  Նրանց վկայությամբ՝ այդ մետաղյա զանգի հետ կապված գիտափորձերը սկսվել են «Շկոդա» ֆաբրիկայում, իսկ հետո շարունակվել մի ընդարձակ ածխահորում, որտեղ գերմանացիները լաբորատորիա են ստեղծել։ 

Եվ բոյկոտը կոչվեց կապիտանի անունով

Ըստ այս վկայությունների՝ մետաղյա զանգի ներսում տեղադրված է եղել երկու կապարե գլան, իսկ դրանց մեջ էլ՝ ինչ-որ նյութ, որի միայն կոդավորված անունն է հայտնի՝ Քսերում-525։  Գլանները էլեկտրական հոսանքով պտտվում էին, ընդ որում՝ հակառակ ուղղություններով, և ինչ-որ գործընթացներ էին սկսվում, որոնց հետևանքով ենթադրաբար ճառագայթում էր առաջանում, և գիտափորձերի համար բերված կենդանիները՝ առնետները և ճագարները, սատկում էին։  

Այս ամենը, մասնագետների կարծիքով, ինչ-որ չափով նման է այն ցենտրիֆուգներին, որոնք հիմա էլ օգտագործվում են ռադիոակտիվ նյութերի հարստացման համար։ Բայց ոչ մի հավաստի տեղեկություն չկա, որ նացիստները հենց միջուկային փորձեր էին անում, ձգտելով ատոմային ռումբի նման մի բան ստեղծել։ 

Իսկ ամերիկացի գրող Հենրի Սթիվենսն այս առեղծվածային զանգի մասին գիրք է գրել, որտեղ բոլորովին անհավանական վարկած է առաջ քաշել։ Ասում է՝ այս զանգի օգնությամբ նացիստները փորձում էին պարզել՝ արդյոք հնարավոր չէ՞ ճանապարհոդել ժամանակի մեջ և փոխել անցյալն ու ապագան հօգուտ ֆաշիստական իշխանությունների։

Գրողը խոստովանում է. «Ես ինքս ինձ հաշիվ եմ տալիս, թե ինչ խելահեղ գաղափար է սա, բայց պատերազմի վերջում, երբ խորհրդային զորքերն ընդհուպ մոտեցել էին Բեռլինին, այդ մոլագարը՝ Ադոլֆ Հիտլերը, ցանկացած բանի կարող էր հավատալ»։

Տագնապի պահին մարդկությունը չպետք է մոռանա այլ վտանգների մասին

918
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (229)
Ըստ թեմայի
Թուրինյան պատանքի գաղտնիքը
Տղամարդիկ կանանց շատ են սիրում կամ շատ կանանց են սիրում. ի դեպ, միամսյակը դեռ ավարտված չէ
Ի՞նչ արդյունք կտա Շվեդիայի համաճարակային էքսպերիմենտը
Արմեն Դուլյան

«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան

499
​Եկեք անկեղծ լինենք։ Այս տարի իրականացավ  գիտնականների կանխատեսումներից մեկը՝ համավարակը փոխեց հասարակ մարդու կյանքը ողջ աշխարհում։ Էլ ինչ մարտահրավերներ են մարդկությանը սպասում առաջիկա 30 տարիներին՝ մինչև 2050 թվականը։
Առաջիկա 30 տարվա մարտահրավերները՝ եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ

Դե, կլիմայի փոփոխության և հարուստների ու աղքատների միջև ահագնացող անդունդի մասին շատ է խոսվում, բայց Բի Բի Սի ընկերությունը առանձնացրել է մի քանի մարտահրավեր, որոնք պարզապես կարող են փոխել բոլորիս կյանքը և արդեն փոխում են։

Օրինակ` սոցիալական ցանցերը։ Հեռու չգնանք՝ Facebook-ը փոխեց իր այսպես կոչված ինտերֆեյսը՝ բոլորս դժգոհ ենք։ Բայց սա, իհարկե, չարյաց փոքրագույնն է, Facebook-ը ջահել երևույթ է՝ մոտավորապես 15 տարեկան։ Այսօր շատ դժվար է ասել, թե ինչ ազդեցություն կունենան սոցիալական ցանցերը մեր կյանքի վրա 2050 թվականին։

​Շատ ավելի արմատական հարցեր կան։ Օրինակ՝ մարդկային գեների մոդիֆիկացումը՝ նորացումը և փոփոխությունը։ Իհարկե, դրական պահեր կան։ Կարող ես այնպես փոխել մարդու ԴՆԹ-ն, որ այդ մարդը մահաբեր ինչ-ինչ հիվանդությունների դեմ իմունիտետ ձեռք բերի։ Բայց, ինչպես պնդում են բազմաթիվ մասնագետներ, գեների մոդիֆիկացոումը նաև շատ վտանգավոր կողմեր ունի։ Այսինքն՝ դու հնարավորություն ես ստանում փոխել մարդուն։ Սկզբունքային հարց է ծագում՝ արդյոք մենք իրավունք ունենք փոխել մարդկային էությունը։

Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը

Եվս մի մարտահրավեր։ Կյանքի տևողության մեծացումը։ Բնականաբար, շատ լավ է, որ մարդկանց կյանքը երկարում է։ Բայց դա իր հետ բազում պրոբլեմներ է բերում։ Բա ո՞վ պետք է հոգ տանի այդ մարդկանց մասին։ Տեսեք։ 2100 թվականին` այսինքն այս դարի վերջին, 100 տարին բոլորած մարդկանց թիվն աճելու է ավելի քան 50 անգամ։

Այսօր անհավատալի է թվում, բայց այժմվա 500 հազարի փոխարեն այդ մարդկանց թիվը հասնելու է 26 միլիոնի։ Ո՞վ է պահելու նրանց։ Ճապոնիայում ռոբոտներ են մշակում տարեցներին սպասարկելու համար։ Բայց սա խնդրի լուծում չի։ Բա կենսաթոշա՞կը։ Չէ՞ որ կտրուկ ավելանալու է կենսաթոշակառուների թիվը։​

Տրանսպորտի հարցը։ Եթե հիմա արդեն աշխատանքային օրվա ավարտին՝ երեկոյան ժամը 6-ից հետո, Երևանում հնարավոր չէ աշխատավայրից տուն հասնել առանց խցանման մեջ ընկնելու, բա պատկերացրեք, թե ինչ է լինելու 30 տարի հետո։ Անընդհատ խոսվում է այն մասին, որ ուր որ է` մենք քաղաքակիրթ տրանսպորտ ենք ունենալու՝ հարմարավետ ավտոբուսներով։ Բայց, կներեք, այդ ավտոբուսները ինչպե՞ս են մեզ տուն հասցնելու, եթե մայրաքաղաքի բոլոր փողոցներում խցանումներ են։

Սալեմի վհուկները. ինչպես մարդկանց մահապատժի ենթարկեցին աղջիկների պատճառով

​Սակայն շեղվեցինք համաշխարհային մարտահրավերներից։ Մենք ծով չունենք, ուրեմն գոնե այս հարցում խնդիր էլ չունենք։ Բայց աշխարհի առափնյա որոշ քաղաքներ կարող են անցնել ջրի տակ, քանզի ծովի մակարդակն անընդհատ բարձրանում է։ Այդ պրոբլեմի առաջ արդեն հայտնվել է Մայամի քաղաքը Ամերիկայում։ Բայց խոսքը ոչ միայն կոնկրետ քաղաքների, այլև ամբողջ կղզիների մասին է։ Դրանց բնակիչներն առաջիկա տասնամյակների ընթացքում կարող են դառնալ այսպես ասած «կլիմայական փախստականներ»։​

Երկրաքաղաքական խնդիրներ։ Դրանցից մենք չենք կարող խուսափել, որովհետև Ղարաբաղի հարց ունենք, որը դժվար թե լուծում գտնի առաջիկա տարիներին։ Բայց, ախր, խնդիրներ կան ողջ աշխարհում։ Հյուսիսային Կորեան հրթիռներ է փորձարկում։ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից։ Պարզ չի, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը Վենեսուելայում։ Արդյոք ի վերջո ընդհանուր լեզու կգտնեն Ամերիկան և Իրանը։ Այսօրվա խնդիրներն եմ թվարկում՝ բա ի՞նչ է լինելու առաջիկա 30 տարիների ընթացքում։ Ո՞վ կարող է կանխատեսել։​

Եվ վերջապես։ Հիմա արդեն աշխարհի տարբեր լաբորատորիաներում մշակվում են հաբեր, որոնք կարող են կտրուկ բարելավել մարդու ուղեղի գործունեությունը, այսինքն, պարզ ասած՝ ավելի խելոք դարձնել մարդուն։ Հիմա հարց՝ եթե ես փող ունեմ, կկարողանամ գնել այդ հաբերը, բա եթե փող չունե՞մ։ Էսպես հիմար էլ կմնա՞մ։

Ամենահին անունն ունեցող երկիրը, կամ Լիբանանի վարչապետի անկեղծ և տարօրինակ հայտարարությունը

499
թեգերը:
Տրանսպորտ, Facebook, կորոնավիրուս, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (229)
Ըստ թեմայի
Ինչ ուզում են՝ թող անեն. եվրոպացիները կրկին փակել են սահմանները
Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս
Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները
Ֆերդին եկեղեցում

«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

315
(Թարմացված է 17:25 21.09.2020)
Արևելյան Հայաստանի սահմանին մոտ թուրքահպատակ բնակավայրերում շատ հայեր չեն ապրում։ Թուրքական իշխանությունը նրանց միտումնավոր հեռացրել է՝ փոխարենը բերելով քրդերի և ադրբեջանցիների։ Համեմատաբար շատ հայեր կան սահմանից 56կմ հեռու ընկած Բայազետում ու շրջակա բնակավայրերում։

1805-1812 թվականների ռուս թուրքական պատերազմի ժամանակ Բայազետում կար 1735 հայի և 310 տուն մահմեդականների ընտանիք: 1909 թվականին պատմական Բայազետում 1000 տուն կար, որից 350–ը հայերի ընտանիքներ էին: Ցեղասպանության ժամանակ նրանք ևս ենթարկվեցին կոտորածի ու բռնագաղթի։

«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը

Մի մասը, սակայն, կարողացավ առերես կրոնափոխության կամ թուրք ու քուրդ հարևանների հետ բարեկամության շնորհիվ փրկվել։

2017-ին Բայազետում փաստագրական ֆիլմի նկարահանման ժամանակ ծանոթացա տեղացի հայերից մեկի հետ։ 30-ամյա երիտասարդին շատերն էին ճանաչում։ Հաշվապահի մասնագիտությամբ Ֆերդին ուրախությամբ միացավ մեր խմբին՝ օգնելու հասնել տեսարժան վայրեր ու զրուցելու Բայազետի հայերի մասին։

Фердин из Баязета на горе Арарат
© Sputnik / Nairi Hokhikyan
Ֆերդին

«Մենք ապրում ենք գրեթե սահմանին, և հաճախ հայրս պատմել է հայերի մասին։ Ես հայ եմ միայն մոր կողմից, բայց հայրս, որը քուրդ է, երբեք չի թաքցրել իր առանձնահատուկ համակրանքը հայերի նկատմամբ։ Հենց նա է ինձ պատմել հայերի հետ տեղի ունեցածի մասին։ Հայրս ասում էր, որ Հայաստանն աշխարհի լավագույն վայրերից մեկն է, հայերն ամենալավ ժողովուրդներից են, և ես պետք է հպարտ լինեմ, որ հայ եմ։ Երբ մանուկ հասակում խաղում էի երեխաների հետ, բոլորն ինձ ասում էին՝ հայի զավակ։ Էլի հայեր կային, որոնք ամաչում էին այդ բնորոշումից, մինչդեռ ես հպարտորեն ասում էի, որ հայ լինելը պատիվ է ինձ համար։ Ծնողներս էին ինձ այդպես ոգեշնչել։ Ես այսօր էլ հպարտությամբ եմ կրում հայ լինելու տիտղոսը»,–պատմում է Ֆերդին։

Фердин из Баязета во время молитвы в церкви Сурб Хач на острове Ахтамар
© Sputnik / Nairi Hokhikyan
Ֆերդին եկեղեցում

Բայազետցի հայ երիտասարդի հետ մեկնում ենք Արարատ լեռ։ Քաղաքը առասպելական լեռան գրեթե փեշին է։ Արարատի լանջին Ֆերդին առանձնակի ոգևորությամբ պատմում է, որ մանկության տարիներին մայրը հաճախ է իրեն ու տեղացի ուրիշ հայ երեխաների բերել այստեղ ու պատմել Նոյյան տապանի, Քրիստոսի, հայկական թագավորության մասին։ Ինքը հաճախ է Արարատի վրա երազել ուժեղ Հայաստանի մասին, որտեղ ինքը հերոսներից մեկն է։ Մանկության երազանքները հասուն տարիքում դարձել են հայերի հետ շփվելու և ազգային ավանդույթների մասին ավելին իմանալու ձգտումներ։

Որպես քուրդ ապրած հայն ու նրա սասունցի ազգականները. հանդիպում 100 տարի անց

«Բայազետում շատ հայեր չկան, բայց եղածները լավ գիտեն, որ մի Բայազետ էլ Հայաստանում կա։ Մենք լսել ենք, որ Սևանա լճի ափին ապրում են մեր բարեկամները։ Գավառ քաղաքի բնակիչները 200 տարի առաջ հեռացել են հենց Բայազետից։ Ես ուզում եմ ծանոթ լինել հայկական ամբողջ պատմությանը»,–ասում է Ֆրեդին։

Նրա հետ մեկնում ենք նաև Վանի Աղթամար կղզի։ Սուրբ Խաչ եկեղեցու մոտ նկատում եմ, որ նա մոտենում է տապալված խաչքարին ու փորձում խաչակնքել։ Լինելով մահմեդական՝ ավելի ուշ խնդրում է իրեն սովորեցնել Տերունական աղոթքը։

Фердин из Баязета у армянского хачкара
© Sputnik / Nairi Hokhikyan
Ֆերդին մոտենում է տապալված խաչքարին ու փորձում խաչակնքել

Ասում է՝ մահմեդական լինելը դեռ չի նշանակում գեներից հանել քրիստոնեական արժեքները։ Ֆերդին երազում է Բայազետում բացել հայերենի խմբակներ, որտեղ հայ երեխաները կկարողանան սովորել իրենց մայրենի լեզուն։

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին

315
թեգերը:
Բայազետ, հայեր, Արևմտյան Հայաստան, Նաիրի Հոխիկյան
թեմա:
Զարթիր, լաո
Ըստ թեմայի
«Պապիս կնոջը թուրքը խլել է ու իր հարճը սարքել». ֆիդայի Սարգսի թոռը փնտրում է ազգականներին
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը
«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները
Քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյան

Իշխանության հետ մրցակցող ընդդիմություն դեռևս չունենք. վերլուծաբանը մի քանի պատճառ է նշում

0
«Օրբելի» կենտրոնի քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, իշխանություն–ընդդիմություն հարաբերություններին և այդ համատեքստում առանձին կուսակցությունների գործունեությանը։ 
Մարգարյան. «Շատ հեռու ենք ընդդիմադիր դաշտում համախմբող որևէ գործընթացից»

Աղասի Մարգարյանի դիտարկմամբ` փորձը ցույց է տալիս, որ մենք ներկայումս շատ հեռու ենք ընդդիմադիր դաշտում համախմբող գործընթացի ականատես լինելուց այն պարզ պատճառով, որ ներկայիս հայաստանյան ընդդիմադիր դաշտում պայքար է գնում թիվ մեկ ընդդիմադիրը լինելու համար։

«Իհարկե տարբեր քաղաքական խմբեր կան, որոնք պայքարում են իշխանության դեմ, քննադատում են նրան, փորձում են դիրքավորվել ընդդիմադիր դաշտում, սակայն այդ պայքարը միաժամանակ ընթանում է նաև հենց ընդդիմադիր ներկայացողների շարքում, որտեղ միշտ կա ընդդիմադիր առաջնորդ դառնալու նույն խնդիրը, ու քանի որ այդ հարցը լուծված չէ, և ընդդիմադիրները չեն կարողանում մի կողմ դնել ամբիցիաները, մոլուցքը, հետևաբար այստեղ որևէ կոնսոլիդացիա մեծ հաշվով հնարավոր չէ»,– նշում է վերլուծաբանը։

Աղասի Մարգարյանի կարծիքով` քաղաքական միավորումները շատ անտրամաբանական են, արհեստական, ընդամենը իրավիճակային են, որովհետև ստեղծվում են պահի թելադրանքով։ Նրանց շահերը համընկնում են լոկ վարչապետի կամ որևէ նախարարի հրաժարականը պահանջելու հարցում, ինչն ինքնին քաղաքական օրակարգ չէ, տեսլական չունի և չի կարող հիմք դառնալ լուրջ քաղաքական համագործակցության համար։ 

«Եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տար, ուրեմն ի՞նչ, այդ քաղաքական ուժերի համագործակցությունը պետք է դրանով ավարտվե՞ր, պետք է համարեին, որ հասել են լուրջ քաղաքական արդյունքի՞։ Սա ծիծաղելի է, աբսուրդ է»,– նշում է վերլուծաբանը։ 

Ինչ բացառություններ կան ինքնամեկուսացման կարգում, և ինչու ընդդիմությունը դժգոհ մնաց

Աղասի Մարգարյանի համոզմամբ` իշխանության հետ մրցակցող ընդդիմություն դեռևս չունենք, ինչը դրական արդյունք չէ։ Ըստ նրա` ընդդիմադիր դաշտում մի կողմից տեսնում ենք մերժված թիմի ներկայացուցիչներին, ովքեր փորձում են առաջնային դիրք գրավել, իսկ մյուս կողմից տեսնում ենք, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն այդպես էլ չեն կարողանում գտնել հստակ լեզու` իշխանության և ընդդիմության հետ խոսելու համար։ Արդյունքում քաղաքական բանավեճն իջել է, մեղմ ասած, շատ ցածր մակարդակի, ինչը լուրջ խնդիր է բոլորի համար։

Մարգարյանի խոսքով` իշխանության ամրությունն ու դիմակայելու ներուժը որոշվում է առողջ ընդդիմության գոյությամբ, որն այսօր, ցավոք սրտի, չունենք։

0
թեգերը:
Աղասի Մարգարյան («Օրբելի» վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան), ընդդիմություն, Իշխանություն
Ըստ թեմայի
ԲՀԿ-ն այդպես էլ չդարձավ զուտ քաղաքական ուժ. քաղաքագետը կանխատեսում է առճակատման ելքը
Պետական համակարգը շարունակո՞ւմ է դիմադրել հեղափոխությանը. սաբոտաժ, թե անգործություն
Ընդդիմությունը կուսումնասիրի կորոնավիրուսի դեմ իշխանության պայքարի արդյունավետությունը