00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տղամարդիկ կանանց շատ են սիրում կամ շատ կանանց են սիրում. ի դեպ, միամսյակը դեռ ավարտված չէ

© AP Photo / Czarek SokolowskiДевушки с тюльпанами в Международный женский день в Варшаве, Польша
Девушки с тюльпанами в Международный женский день в Варшаве, Польша - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք: Այս տարվա գարնանն իրավիճակը ողջ աշխարհում այնպիսին է, որ չենք էլ հիշում, որ Հայաստանում շարունակվում է կանանց միամյակը:

Բայց քանզի խոստացել էի այդ միամյսակի ընթացքում գոնե 10 օրը մեկ կանանց մասին խոսել, ուզում եմ այնուամենայնիվ պահպանել խոստումս, որպեսզի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից բողոքներ չլսենք՝ չենք զգում, որ մեր միամսյակն է։ 

Կներեք, իսկ ինչպես պիտի զգայիք: Ուզո՞ւմ էիք, որ մեկ ամիս շարունակ ձեզ ձեռքերի վրա ման տայինք: Մենք հո Առնոլդ Շվարցենեգեր չենք։ Մենք ախր աննախադեպ բաներ ենք արել։ Ժամանակին նույնիսկ կանանց կուսակցություն ենք ունեցել՝  աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա: Եվ որտեղ է հիմա ձեր այդ «Շամիրամը»: Այսինքն՝ ինչու եմ հարցնում: Մենք իսկի չգիտենք, թե որտեղ է այդ կուսակցության հիմնադիր հայրը՝ հայտնի գրող Վանո Սիրադեղյանը:  

Полупустой цветочный магазин на улице Амиряна - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսը մոռացության է մատնել կանանց միամսյակն ու զրոյացրել ծաղկի բիզնեսը

Չեմ հասկանում՝ ուզո՞ւմ եք խորհրդարանում ընդհանրապես մեծամասնություն կազմել: Այո, կա այդպիսի երկիր: Ոչ, Ֆինլանդիան ու Շվեդիան չեն՝ սկանդինավյան այդ պետություններում կանայք 40 ու քանի տոկոս են կազմում խորհրդարանում: Իսկ գիտեք արդյոք, թե որն է այդ երկիրը, որտեղ կանայք ամենից շատն են և կազմում են պատգամավորների 64 տոկոսը: Դա Ռուանդան է: Ինչ է՝ ուզո՞ւմ եք Հայաստանը Ռուանդա դարձնեք:

Իրականում մենք շատ ենք գնահատում կանանց, որովհետեւ գիտենք՝ կինը  դաստիարակում, կրթում ու լուսավորում է տղամարդուն: Մի անգամ, օրինակ, կարդացի, թե ինչպես էր Հիլարի Քլինթոնը ժամանակին դաստիարակում իր ամուսնուն: Հիշում եք երևի 1998 թվականի սկանդալը՝ կապված Մոնիկա Լյուինսկու հետ: Հիմա Սպիտակ տան նախկին աղախինները պատմում են, որ Հիլարի Քլինթոնն անկողնում գրքով էր ծեծում նախագահին: Համենայնդեպս այդ աղախինները արյան հետքեր են հայտնաբերել թե գրքի, թե սպիտակեղենի վրա: Ավելին, նրանք պատմում են, որ մի օր սարսափելի գոռոցներ են լսել երկրի առաջին զույգի ննջարանից ու հետո ինչ-որ դխկոց ու կոտրվող ապակու ձայն, իսկ հաջորդ առավոտ հայտնաբերել են հատակին ջարդված լամպն ու ենթադրել, որ կինը ամուսնու վրա է նետել այդ սեղանի լամպը: 

Ինչպես կարող են կանայք բարելավել իրենց կյանքը

Այսինքն՝ Հիլիարի Քլինթոնը ոչ միայն դաստիարակչական-կրթական աշխատանք է տարել խեղճ ամուսնու հետ՝ գրքով, այլև լուսավորչական աշխատանք՝ սեղանի լամպով: Բայց մեզ դժվար թե երբևէ հաջողվի լրիվ չափով պատկերացնել այդ կնոջ հաճույքը՝ ծեծել նախագահին: Այն էլ ինչ նախագահի՝ աշխարհի ամենահզոր պետության:  

Осень в Ереване - Sputnik Արմենիա
Ինչու է կնոջ միտքն ավելի մաքուր, քան տղամարդունը

Ու մի բան էլ պատմեմ կանանց հետ կապված: Մենք կանանց շատ ենք սիրում: Բայց կան նաև տղամարդիկ, որոնք ոչ թե կանանց շատ են սիրում, այլ շատ կանանց են սիրում: Մի քանի տարի առաջ մի չինացի ավտովթարի ենթարկվեց, անգիտակից վիճակում տեղափոխվեց հիվանդանոց ու բժիշկները նրա բջջայինով սկսեցին զանգահարել տարբեր համարներով, որպեսզի տեղեկացնեն կատարվածի մասին: Եկավ նրա առաջին ընկերուհին, հետո երկրորդը, հետո երրորդը… Ու վերջում եկան նրա բոլոր 17, այսպես կոչված, գրլֆրենդները՝ ընկերուհիները, որոնք միմյանց մասին ընդհանրապես գաղափար չունեին: 

Այսինքն՝ այս մարդը միաժամանակ այդ 17-ի հետ էլ ապրել է ու նրանք բացարձակ տեղյակ չեն եղել իրար մասին: Բայց հետո նրանք սոցիալական ցանցում՝ Ֆեյսբուքում խումբ  կազմեցին ու սկսեցին ինչ-որ քննարկումներ կազմակերպել։ Այսինքն՝ 17 կանայք ի վերջո  միավորվեցին՝ շնորհիվ այդ չինացու: Իսկ ես միշտ էլ ասել եմ, որ տղամարդը միավորիչ դեր է կատարում, թեև դեռ Լյուդովիկոս տասնչորսերորդը ժամանակին գանգատվել էր. «Ինձ համար ավելի հեշտ է ողջ Եվրոպան հաշտեցնել, քան մի քանի կանանց»։ Տեսնում եք՝ Ֆրանսիայի թագավորին չէր հաջողվում, իսկ սովորական չինացին արեց: 

Ինչպես զարմացնել կանանց․ լավագույն ուտեստների հնգյակ` տանը մնացած տղամարդկանց համար

Լրահոս
0