Նեջաթի Բաքըրջըօղլուն

Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերը. ինչն է նրանց ավելի ինքնավստահ և ուժեղ դարձնում

1488
(Թարմացված է 08:43 23.03.2020)
«Զարթիր, լաո» հատուկ նախագիծը շարունակում է գտնել, թե Արևմտյան Հայաստանում հայկական պատմական ժառանգությունից ինչ է մնացել, ովքեր են ապրում մեր հարևանությամբ, մեր պատմական հողերի վրա՝ միայն թուրքերն ու քրդե՞րը, թե՞ հայկական արմատները շարունակում են ծիլեր տալ:

Այսօրվա Թուրքիայի տարածքում է առասպելական Նեմրութ լեռը։ Գագաթին կառուցված դամբարանն ու արձանախումբը 2150 մետր բարձրության վրա են, ունեն ավելի քան 2100 տարվա պատմություն: Այն թվագրվում է ՔԱ 69 – 34 թվականներով։ Քանդակված 8 մետրանոց արձանախմբի մեջտեղում Արամազդի արձանն է, որի մի կողմում դրված են Միհրի և Արտագնեսի, մյուս կողմում՝ Կոմմագենե երկրի դիցուհու և Անտիոքոս Ա-ի արձանները։ Թագավորը պատկերված է հայոց Տիգրան Մեծի թագով։

Դարերի ավերիչ ձեռքն ազդեցություն ունեցել է նաև այստեղ՝ երկրաշարժերի ու քամիների միջոցով գլխատելով երբեմնի փառքի արձանները:  Հնագետներն ու պատմաբանները Նեմրութի արձանախումբը համարում են աշխարհի 8-րդ հրաշալիք, որը չի զիջում ոչ եգիպտական բուրգերին, ոչ էլ հունական աստվածների օլիմպոսյան արձաններին: 

Նեմրութը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը չէ, բայց այնտեղից ավելի քան պարզ է երևում ամբողջ տարածաշրջանը։ Կարծես Եփրատի ավազանն ընդգրկող հսկա տարածքն ափիդ մեջ լինի՝ ստիպելով գիտակցել, թե ինչ երկիր է սա, ինչ հող, որի պահպանության համար մեր պապերը կյանք չեն խնայել հազարամյակներ շարունակ:

Նեմրութ լեռան ստորոտին են Քահթա և Ադիյաման քաղաքները։ Ադիյամանն ամենաշատ բացահայտ հայ բնակիչ ունեցող վայրերից մեկն է Արևմտյան Հայաստանում: 1971 թվականի պաշտոնական տվյալներով Ադիյամանում ապրում էր 52 հայ ընտանիք։ Այսօր հայ ընտանիքների թիվն Ադիյամանում, կրկին պաշտոնական տվյալներով, անցնում է 1600-ը: Այստեղ են ծնվել ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը, արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը, Թուրքիայում հեղինակավոր երգիչ Ստեփան Իլհան-Եփրեմյանը ու էլի շատ շատերը։

Ադիյամանը միաժամանակ ցեղասպանության օրերին ամենամեծ համակենտրոնացման ճամբարներից մեկն էր, որտեղ հավաքում էին Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից գաղթի ճամփան բռնած հայերին՝ այնտեղից դեպի արաբական անապատներ տանելու կամ պարզապես ոչնչացնելու համար։ Ֆիզիկական գոյությունը պահպանելու համար շատ հայեր առերես թուրքացել կամ քրդացել են, ընդունել մահմեդականություն։ Այդպիսի հայերից է սերված Ադիյամանում ինձ հանդիպած Նեջաթի Բաքըրջըօղլուն։ Նա 2000-ականներին ոչ միայն վերադարձել է քրիստոնեական արմատներին, այլև գործնական քայլեր ձեռնարկել, որ Ադիյամանում առաքելական եկեղեցի կառուցվի։

«Դեռևս մանկուց մեզ ուրիշ երեխաները հայ էին ասում: Այն ժամանակ մենք չէինք հասկանում, թե դա ինչ է նշանակում, բայց երբ տարիներ անց Սիրիայից մի քահանա եկավ այստեղ ու սկսեց պատմել, թե ինչ է եղել 1915-ին ու ինչ ազգ են եղել հայերը, մենք դարձանք ավելի ինքնավստահ և ուժեղ: 100 տարի մենք կռիվ ենք տալիս հայ մնալու համար: Երեխաներիս հայկական կրթության եմ տալիս, որպեսզի չմոռանան իրենց արմատների մասին։ Եթե նախկինում լռում էինք ու տառապում, այսօր չենք լռում, չենք վախենում և չենք տառապում»,-պատմում է նա` հավելելով, որ իրենց համար կարող են ստեղծել այնպիսի խնդիրներ, որ չեն լինում ուրիշների համար:

Ադիյամանցի մեկ այլ հայ Էնվեր Փոլադը բազմիցս ճնշումների է ենթարկվել հայկական ինքնության մասին բարձրաձայն խոսելու համար, բայց շարունակում է նույն համառությամբ՝ միաժամանակ ցավ ապրելով, որ իրենց նկատմամբ հակասական վերաբերմունք ունեն ոչ միայն Թուրքիայի բնակիչները, այլև Հայաստանի Հանրապետության և սփյուռքի հայերը։

Армяне из Адыямана. Энвер Полад
© Photo : provided by Nairi Hokhikyan
Էնվեր Փոլադը

«Մենք այստեղ ծնվել ենք որպես հայ, սակայն մեր կամքով չէ, որ շատերս մահմեդական ենք: Մենք այստեղ՝ մեր բնօրրանում, ամեն օր ենթարկվում ենք հասարակական ու իշխանության ճնշման։ Նույնիսկ հուղարկավորություններ անելիս տեղի իմամները հաճախ խուսափում են մեզնից՝ լավ իմանալով, որ հայ ենք։ Բայց ի տարբերություն մյուսների, մենք այստեղ սեփական հողի վրա ենք, մեր հայրենիքում: Դա է մեզ ուժ տալիս: Երանի մեր հայրենակիցները մեզ այդպես ընդունեին»:

«Ոչ, չեմ զղջում». ինչպես համշենահայը դարձավ դիզայներ ու հիմա ուզում է աշխատել Լոպեսի հետ

Ադիյամանում, տարբեր տվյալներով, բնակչության 15-20 տոկոսն այսօր ունի հայկական ինքնագիտակցություն։

1488
թեգերը:
Թուրքիա, Թուրք, հայ, Արևմտյան Հայաստան, Նաիրի Հոխիկյան
թեմա:
Զարթիր, լաո (14)
Վախթանգ Կիկաբիձեն ու Ֆրունզիկ Մկրտչյանը

Ում պատճառով «ջնջեցին» Ֆրունզիկին, կամ ինչ «առակ» է պտտվում Լևոն Տեր–Պետրոսյանի մասին

412
(Թարմացված է 01:31 09.08.2020)
Լրագրողը նույնիսկ տարիներ անց կարող է պարզել՝ արդյոք հորինված չե՞ն Ֆրունզիկ Մկրտչյանի, Ռաֆայել Վահանյանի ու նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ տեղի ունեցած պատմությունները։ Այդ թեմային է նվիրված մեր սյունակագիր Վարդան Ալոյանի հոդվածը։

Մի ընկեր ունեմ, որը ԽՍՀՄ գրողների միության անդամ է եղել։ Նա սիրում է հարմար առիթով ասել․ «Լրագրողն այն մարդն է, որը գործատուի հաշվին բավարարում է սեփական հետաքրքրասիրությունը»։

Չգիտեմ, չգիտեմ․․․ Գուցև այդպես է։ Չէ՞ որ այն, ինչ հետաքրքրում է ինձ որպես լրագրողի, հաստատ կարող է հետաքրքրել նաև ընթերցողին։ Я так думаю!

Քանի որ մեջբերեցի «Միմինոյից» թևավոր դարձած խոսքը, այդ ֆիլմի հետ կապված մի պատմություն պատմեմ։ Տարիներ շարունակ խոսում էին, որ գրաքննության պատճառով ֆիլմից ջնջվել է հետևյալ դրվագը։

«Ռոսիա» հյուրանոցի վերելակում են Ռուբիկը, Վալիկոն ու երկու ճապոնացի։ Ճապոնացիներն ուշադիր նայում են Մկրտչյանին ու Կիկաբիձեին, և նրանցից մեկն ասում է․ «Այս ռուսներն ինչ նման են իրար»։

Շատերը տարիներ շարունակ փորձում էին կռահել` սա իրական պատմություն է, թե ոչ։ Եվ մի անգամ ինձ հաջողվեց հարցազրույց վերցնել Ֆրունզիկ Մկրտչյանից։ Բնականաբար հետաքրքրվեցի՝ եղե՞լ է նման զվարճալի դրվագ։

- Եղել է,– հոգոցով ասաց Ֆրունզիկը։ Վարպետը ծանր հիվանդ էր, ու ինչպես հետո պարզվեց, որ դա նրա վերջին հարցազրույցն էր։

- Ու այդ դրվագը գրաքննության պատճառով չի հանվել, - շարունակեց մեծ դերասանը, - ֆիլմն էկրաններ բարձրանալուց առաջ ցուցադրվել էր Մոսկովյան կինոփառատոնում։ Նախորդ օրը երեկոյան կինոնկարը որոշել էր դիտել Պետկինոյի այն ժամանակվա նախագահ Ֆիլիպ Երմաշը։ Ու թեև նա ծիծաղել էր այդ դրվագի վրա, բայց ասել էր․ «Սա արդեն չափազանց է»։ Գիշերը ֆիլմն արագ մոնտաժել էին։ Ի՜նչ դրվագ կորավ։

Երկրորդ պատմություն

Տարիներ առաջ մի զվարճալի պատմություն էի լսել ԽՍՀՄ շախմատի հավաքականի անդամ, ԽՍՀՄ չեմպիոն, աշխարհի չեմպիոն ու թիմային խաղում օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Վահանյանի մասին։ Ասում էին՝ նա իր սպորտային կարիերայի ամենասկզբում Սոչի է մեկնել` հանգստանալու։ Ընկերները որոշել են Վահանյանին Սոչիի այգի ուղարկել, որտեղ գումարով շախմատ, շաշկի ու նարդի էին խաղում։ Իբր մի երկու պարտիա կպարտվես, հետո խաղադրույքդ կբարձրացնես և ուժերդ կցուցադրես։ Այդպես էլ արել են։ Երկու պարտիա պարտվել է, բայց երբ առաջարկել է մի անգամ էլ խաղալ, «սիրողական շախմատիստը» վերցրել է շահած գումարը, հավաքել խաղաքարերն ու ասել․ «Հարգելի գրոսմայստեր, ինձ համար մեծ պատիվ է Վահանյանին երկու անգամ հաղթելը, այսօր հերիք է»։

Մի քանի ամիս առաջ 65–ն անց շախմատիստների աշխարհի առաջնություն անցկացվեց։ Այդպիսի առաջնություն էլ կա։ Տղամարդկանց շարքում չեմպիոն դարձավ Ռաֆայել Վահանյանը, կանանց շարքում՝ Նոնա Գապրինդաշվիլին։ Այդ կապակցությամբ վրացի գործընկերներիս հետ Երևան-Թբիլիսի տեսակամուրջ էինք կազմակերպել։ Միջոցառումից հետո ուղիղ հարցրի Վահանյանին՝ նման բան եղե՞լ է։

-Եղել է, - ժպտաց Վահանյանը, - այն ժամանակ նոր էի գրոսմայստերի կոչում ստացել, կարծում էի՝ ինչ ոչ ոք չի ճանաչի։ Հետո պարզվեց, որ այդ իբր թե շախմատի սիրահարը սպորտի վարպետ էր ու պրոֆեսիոնալ խաղացող, որն Օդեսայից էր եկել։ Երբ առաջարկեցի երրորդ պարտիան խաղալ, սրտանց ժպտաց։

- Գրոսմայստեր, այսօր լավ մարզավիճակում չեք, եկեք մյուս անգամ փորձենք։

Երրորդ պատմություն

Իննսունականներին Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իրենից ոչինչ չէր ներկայացնում։ Չեմ ասի` հիմա լուրջ աղմուկ են անում Եվրոպայում, բայց այն ժամանակ անհամեմատ վատ էր։ Պատերազմը նոր էր վերջացել, ֆուտբոլի ժամանակը չէր։ Այն ժամանակվա ֆուտբոլիստներից մեկը պատկերավոր բնութագրել է այդ շրջանը՝ տապակած կարտոֆիլ էինք ուտում ու գնում գերմանացիների դեմ խաղալու։ 98 թվականի ընտրական փուլում մեր հավաքականը Գերմանիայի, Ուկրաինայի, Պորտուգալիայի հետ նույն ենթախմբում էր։ Դրան գումարած` Հյուսիսային Իռլանդիան ու Ալբանիան։ Բնականաբար մենք ոչ մի շանս չունեինք։ Իսկ ուկրաինացիները՝ Շևչենկոյի գլխավորությամբ, լավ մարզավիճակում էին ու առաջին տեղով անցնելու հնարավորություն ունեին։

Ասում են, որ Կիևում խաղի նախօրեին Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայից ինչ-որ մեկն «անպարկեշտ» առաջարկ է արել հայկական պատվիրակության անդամներից մեկին։ Ընդ որում՝ առաջարկը կրկնակի անպարկեշտ է եղել ինչպես բնույթով, այնպես էլ ծավալով, այդ պատճառով էլ մերժվել է։ Վարկած կա, որ բանակցություններ վարող ուկրաինացին հեռանալիս ճակատագրական սխալ է արել` ասելով․ «Չեք ուզում, մի ուզեք։ Մենք առանց դրա էլ ձեզ կճզմենք»։

Խաղի ընթացքը չեմ նկարագրի, բայց մեր հավաքական ամբողջ ուժով պայքարեց, ու խաղն ավարտվեց 1:1 հաշվով։

Պատասխան խաղն էլ պակաս հետաքրքիր չէր։ Խաղից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը հանկարծ հայտարարեց։

- Եթե մենք վաղը պարտվենք, խնդրում եմ` ինձ չմեղադրեք։

Ու իսկապես պարտվեցինք, Հովհաննիսյանն էլ հրաժարական տվեց։

Ադբեջանցիների մեջ ապրած հային ժամանակը չի փոխել. Աշոտ Գասպարյանի պատմությունը

Ասում են՝ խաղի արդյունքը պետական մակարդակով էր որոշվել։ Ով հետաքրքրվում է ֆուտբոլով, գիտի` ՖԻՖԱ-ն այդ տարիներին լուրջ կասկածներ ուներ, որ նախկին ԽՍՀՄ–ի երկրները երբեմն խաղում էին «դու ինձ, ես քեզ» սկզբունքով։

Երկար ժամանակ փորձում էի պարզել՝ ինչն է ճիշտ, ինչը՝ հորինած, բայց չկարողացա։ Նոր տարուն գնացի ընկերոջս շնորհավորելու, որն այն ժամանակ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, կարծում էի` մի քանի բաժակից հետո կկորցնի զգոնությունը, ու իբր ձեռքի հետ հարցրի․ «Մերոնց ու ուկրաինացիների միջև ի՞նչ է եղել, դու հաստատ կիմանաս։ Գիտես` ոչ ոքի չեմ ասի»։

-Ինչպես կարո՞ղ եմ չհավատալ մանկությանս ընկերոջը, հատկապես՝ լրագրողին։ Իհարկե ոչ ոքի չես պատմի, – ու չարախնդորեն ավելացրեց, - միանգամից կգրես։ Այդպես էլ գրիր քո «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում՝ այդ ամենը հորինված է։

Նոթատետրումս բազում պատմություններ ունեմ, որոնց ճշմարտությունը դեռ փորձում եմ պարզել։ Օրինակ` ասում են, որ 90-ականների սկզբին Հայաստանն ու Վրաստանն ահռելի մեծ գումարներ են պարտք եղել Թուրքմենստանին գազի համար։ Թուրքմենները պահանջել են գումարն ու սպառնացել դադարեցնել մատակարարումները, իսկ գումար չի եղել։ Հետո Թուրքմենբաշիի համբերության բաժակը լցվել է, ու նրանք պետությունների ղեկավարներին հրավիրել են իրենց մոտ՝ խնդիրը տեղում լուծելու։ Գումար տնտեսելու համար Տեր-Պետրոսյանն ու Շևարդնաձեն նույն ինքնաթիռով են Աշխաբադ մեկնել։ Ասում են՝ այն ժամանակ Թուրքմենբաշին ուղիղ հարցրել է՝ երբ եք պարտքը փակելու։

Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ

Լուրերի համաձայն՝ Սապարմուրատ Նիազովը խիստ նայել է պարտապաններին ու սկսել հայ նախագահից․ «Ի՞նչ կասեք, Լևոն Հակոբովիչ»։

ՀՀ նախագահը, որն արևելագետ էր, մեծացել էր Սիրիայից հայրենադարձվածների ընտանիքում և այդ պատճառով քաջածանոթ էր արևելյան մտածելակերպին, լուռ կանգնել է, գրպանից մի տուփ հանել ու հանդիսավորությամբ ասել. «Ի նշան հատուկ վաստակի ու խոր հարգանքի` Հայաստանի Հանրապետության անունից ուզում եմ շնորհել ձեզ մեր երկրի բարձրագույն շքանշանը»։ Ու ամրացրել է Թուրքմենստանի նախագահի պիջակին։

- Դե ինչ, Հայաստանի հետ հարցերը լուծեցինք, – դադարից հետո բարիացած Թուրքմենբաշին շարունակել է,– հիմա ձեզ եմ լսում, Էդուարդ Ամվրոսիևիչ։

Չգիտեմ` արդյոք ամեն ինչ այդպես է եղել, թե ոչ, չգիտեմ նաև` ինչպես է ստեղծված իրավիճակից դուրս եկել Վրաստանի նախագահը, բայց փաստ է, որ ո՛չ մեր, ո՛չ էլ վրացիների գազը չեն անջատել։

Հենց իմանամ՝ ինչ է եղել իրականում, խոստանում եմ` ոչ ոքի չեմ պատմի։ Միանգամից կնստեմ ու կգրեմ։

412
թեգերը:
Խորեն Հովհաննիսյան, Լևոն Տեր–Պետրոսյան, Մհեր Մկրտչյան (Ֆրունզիկ), Հայաստան
Ըստ թեմայի
Դովլաթյանի դարաշրջանը, կամ ինչպես են մկրտվել երկու ֆրունզիկները
Ֆրունզիկի հետ ապրել նույն շենքում. ինչպիսին էր դերասանն իրական կյանքում
Հիշեք այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով
Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի
Ջիվան Գասպարյան

Ինչու Ջիվան Գասպարյանին ոչ ոքի հետ չես շփոթի

155
(Թարմացված է 22:15 08.08.2020)
Լեզու, մշակույթ, ավանդույթներ․ հայերն իրենց պատմության ամբողջ ընթացքում փորձել են պահպանել ինքնությունը։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մտորում է՝ ով և ինչպես է օգնում չկորցնել այդ հարստությունը։

Այսօր Ջիվան Գասպարյանն աշխարհի ամենաճանաչված հայերից է։ Բայց ամեն ինչ կարող է այնպես ստացվել, որ մեր ինքնությունն այլևս չորոշվի ազգային բնավորության առանձնահատկություններով, յուրահատուկ վարքով, ու այդ ժամանակ այդ ամենը կանէանա, կվերանա, մոռացության կմատնվի։

Արդյունքում մենք կարող ենք դառնալ ոչինչ չասող նմանակողներ, սփրթնած պատճեններ ու անհաջող կրկնօրինակներ, որոնք կորցրել են սեփականը, բայց այդպես էլ չեն տեղավորվել ուրիշի հագուստի մեջ։

…Մի անգամ Ամերիկայում հեռուստատեսությամբ «Եվգենի Օնեգինն» էին ցուցադրում։ Ֆիլմն առանձնապես հաջողված չէր, բայց հանկարծ հնչեց Ջիվանի դուդուկը, ու հոլիվուդյան ինտերիերում հոսեց արցունքի պես ջինջ, ազնիվ ու մաքուր, զուտ հայկական մեղեդին։

Նույնը` օսկարակիր «Գլադիատորի» և հոլիվուդյան տասնյակ այլ ֆիլմերի դեպքում, որոնցում հնչում է Ջիվանի դուդուկը։

Ֆրունզիկի հետ ապրել նույն շենքում. ինչպիսին էր դերասանն իրական կյանքում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս Ոսկե մեդալ ունեցող երաժշտին համատեղ աշխատանքի են հրավիրել Բորիս Գրեբենշչեկովը, Իրինա Ալեգրովան, Վլադիմիր Պրեսնյակովը, Իգոր Կրուտոյը։ Ինչո՞ւ։ Իմ ոչ մասնագիտական կարծիքով՝ ճշմարիտ, իրական ու անկեղծ մի բան ստանալու համար։ Որ հոգին հուզի ոչ թե ժամանակակից նվագախմբերի տեխնիկական հնարավորություններով, այլ անկրկնելիի, այս դեպքում՝ հայկականի եզակի կատարմամբ։

Ինչո՞ւ են բոլորը սիրում Ջիվանին։ Լեզուս չի պտտվում նրան «աստղ» անվանել։ «Աստղերին» երազում են դիպչել, նրանց առաջ ծնկի են գալիս, փառաբանում են, պաշտում։ Իսկ Ջիվանին պարզապես սիրում են։ Բոլորը, միշտ ու արդեն հավերժ։ Նա էլ է սիրում (գրեթե) բոլորին։ Նրան կարելի է մոտենալ, գրկել, ու նա կպատասխանի շնորհակալություն արտահայտող ամաչկոտ ժպիտով։

Հիշում եմ` հեռուստաաստղ Դմիտրի Դիբրովը մի անգամ Ջիվանին ՆՏՎ-ի նկարահանման տաղավար էր կանչել ու նրան «Ջիվան քեռի» էր անվանում։ Ո՛չ վարպետ, ո՛չ մաեստրո, ո՛չ էլ նույնիսկ Ջիվան Արամաիսովիչ, այլ տնավարի՝ «Ջիվան քեռի»։ Ռիսկ չես անի այդպես դիմել, օրինակ, Էլթոն Ջոնին, որը կոմպոզիտոր է, դաշնակահար, երգիչ ու միաժամանակ սըր։

Հիշում եմ երևանյան «Կրիվոյ» փողոցում ապրող չորս հոգու պատմությունը։ 60-ականներին Հանրապետական մարզադաշտի մոտակայքում այդպիսի փողոց կար ու քրեական համբավ ուներ, ինչպես այն ժամանակ «Մարյինա ռոշչան» Մոսկվայում, «Բոշի մայլան» Լենինականում, «Մոլդովանկան» Օդեսայում։

Սահմանամերձ Նորշենի միակ տերն ու տիրակալը Վահանդուխտ տատն է, կամ ինչո՞ւ է աղմկում գետը

Այդ չորս երևանցիներն էին ակադեմիկոս, Հայ-Ռուսական համալսարանի առաջին ռեկտոր Լևոն Մկրտչյանը, գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանը, աստվածաշնորհ երաժիշտ Ջիվան Գասպարյանը, մանկության տարիների ընկեր, հեղինակավոր մարդ Ռադիկ Խոջաբեկյանը։ «Կրիվոյ» փողոցի թիմը ժամանակ առ ժամանակ խաշի էր հավաքվում։

Ուտում, խմում, երգում էին։ Ջիվանը գրպանից հանում էր դուդուկը։ Բոլորը լռում էին ու լսում։ Հետո սկսվում էր ամենահետաքրքիր պահը, ու հնչում էին հին Երևանի պատմությունները` «Կրիվոյ» փողոցի հնաբնակների մեկնաբանությամբ` Երևանին ծանոթ անուններ, երևանցիներին հայտնի պատմություններ, Երևանում քննարկվող ընթացիկ իրադարձություններ...

Բոլոր ծանոթներիս ու ընկերներիս մեջ Ջիվանի պես պատմող չկա։ Միայն երկու հոգի կարող էին հավասարվել նրան ՝ ռեժիսոր Ներսիկ Հովհաննիսյանն ու գեներալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ինձ մնում էր նստել, գրել ու լսել։ Բայց լսելը հաճախ ավելի գրավիչ էր, քան գրելը, ու, ցավոք, Երևանի շատ պատմություններ չգրված մնացին ու հեռացան իմ կյանքից։

․․․Բարի մարդկանց քաղաք։ Մարդկանց, որոնք օգնության էին գալիս ու չէին ներում պարծենկոտությունն ու ինքնագովությունը։ Պարույր Սևակի բանաստեղծությունների, Մինաս Ավետիսյանի նկարների, Ռուբեն Մաթևոսյանի ու Բելլա Դարբինյանի երգերի, ավելի վաղ՝ Ժակ Դուվալյանի, Ժան Տատլյանի, արանքում էլ` Հովհաննես Բադալյանի ու Օֆելյա Համբարձումյանի երգերի քաղաք։ Էլ չեմ խոսում Արթուր Մեսչյանի «Ո՞ւր էիր, Աստված» երգի մասին․․․

Հին Երևանի մարդիկ, որոնց հեշտությամբ ճանաչում էին ժամանակակիցները, այսօրվա երիտասարդներին կարող են տարօրինակ թվալ։ Նորմալ է. ժամանակը փոխվում է, փոխվում են մարդիկ։ Բայց․․․

Ինչո՞ւ էր հեռուստատեսային շփումը Ջիվանի հետ Ամերիկայում և կենդանի շփումը Երևանում այդքան նշանավոր։ Որովհետև այնտեղ՝ Ամերիկայում, ու այստեղ և որտեղ ուզես կարելի է գտնել բազում հայերի, որոնք ծիծաղելի անփությությամբ ուզում են իրենց հարմարեցնել բնակության անսովոր միջավայրին։ Իսկ Ջիվանն իր վատ ռուսերենով ու (այն ժամանակ) անգլերենի չիմացությամբ և՛ Հոլիվուդում, և՛ Օստանկինոյում Ջիվան է մնում։ Հենց դրանով էլ նա հետաքրքիր է աշխարհի համար։

Այդպիսին էին նաև շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, ծանրորդ Յուրի Վարդանյանը, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, նկարիչ Մարտիրոս Սարյանն ու բազում այլ հայեր, որոնց ոչ ոքի հետ չես շփոթի։

Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ

155
թեգերը:
Ջիվան Գասպարյան, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ջիվան Գասպարյանը Կրեմլում ներկայացրեց Այվազովսկու «Հնչեղ կտավները»
Արեգը Ծաղկաձորից, իսկ Մեգանը Վինձորից, կամ ինչն է միավորում հայուհուն և արքայազնի կնոջը
Ազնավուրը, Խանջյանը, Լուկաշենկոն... ինչ սկզբունքով են ընտրվել Երևանի պատվավոր քաղաքացիները
Տաթևիկ Ռևազյան, արխիվային լուսանկար

«Ինչ լուրջ ա»․ Տաթևիկ Ռևազյանը դստրիկի հետ նոր լուսանկար է հրապարակել

0
(Թարմացված է 20:12 09.08.2020)
Փոքրիկը լույս աշխարհ է եկել մայիսի 19–ին՝ Դանիայում, որտեղ և ապրում է Ռևազյանի ընտանիքը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Facebook-ի իր էջում դստեր` Մոնթեայի հետ նոր լուսանկար է հրապարակել։

Մայրիկն ու բալիկը լողափին են, Տաթևիկը լայն ժպտում է, իսկ փոքրիկը կիսադժգոհ դեմք է ընդունել։ Նրա հագին գեղեցիկ վարդագույն շորիկ է և արևապաշտպան գլխարկ։

«Ինչ լուրջ ա», «սիրուններ», «շատ սիրուն բալիկ է, Տաթևիկ ջան, առողջ մեծանա»,- գրել են Ռևազյանի հետևորդները։

Հիշեցնենք՝ մայիսի 19–ին հայտնի դարձավ, որ ծնվել է Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը` դստրիկը։ Նա լույս աշխարհ է եկել Դանիայում, որտեղ և ապրում է Ռևազյանի ընտանիքը։

0
թեգերը:
Դանիա, Սևան, Լուսանկար, դուստր, Տաթևիկ Ռևազյան
Ըստ թեմայի
Մոնթեան ու մայրիկը. Տաթևիկ Ռևազյանը՝ դստերը կրծքով կերակրելու մասին
Տաթևիկ Ռևազյանը պարզաբանումներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին
Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումն ուղարկվել է ոստիկանություն
Տաթևիկ Ռևազյանը նորածին դստեր լուսանկարն է հրապարակել. նա արդեն մեկ ամսական է