Գալինա Վիշնևսկայա

Գալինա Վիշնևսկայան և նրա ճակատագիրը փոխած հայերը, կամ ինչու մահացավ «Աիդան»

413
(Թարմացված է 11:33 22.03.2020)
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է, թե հայտնի օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայայի ճակատագրում ինչ դեր են խաղացել Հայաստանն ու հայտնի հայերը:

Հիշեք օպերային բեմի առաջին մեծության աստղերին, բազմապատկեք այդ թիվը երկուսով և կստանաք այն, ինչը ժամանակին բաժին հասավ Գալինա Վիշնևսկայային։ Գալինա Վիշնևսկայայի ամուսնուն` ականավոր երաժիշտ Մստիսլավ Ռոստրոպովիչին ևս փառք բաժին ընկավ։ Այնպես ստացվեց, որ հայտնի զույգի կյանքում տարբեր ժամանակահատվածներում և տարբեր կերպ իրենց մասնակցությունն ունեցան առանձին հայեր և Հայաստանն ընդհանուր առմամբ։

Народная артистка СССР Галина Вишневская отвечает на вопросы журналистов во время видеомоста Москвa - Санкт-Петербург, приуроченного к юбилею певицы (24 октября 2011). Москвa
© Sputnik / Владимир Вяткин
Գալինա Վիշնևսկայա

Վիշնևսկայայի առաջին հանդիպումը հայերի հետ եղավ բլոկադային Լենինգրադում, և այդ հանդիպումը քիչ էր մնում՝ խաչ քաշեր սկսնակ երգչուհու կարիերայի վրա։ Մանկավարժ Իվան Դիդ–Զուրաբովը, որը ժամանակին երգել էր սովորում Իտալիայում, հարցրեց.

–Քանի՞ տարեկան ես։

– 16։

–Որտե՞ղ ես սովորել։

– Ոչ մի տեղ։

– Ի՞նչ ես երգելու, գեղեցկուհի։

Վիշնևսկայան կատարեց «Պիկովայա դամա» օպերայից «Կեսգիշերն է մոտենում...» արիան: Եվ Դիդ–Զուրաբովը համաձայնեց վերցնել աղջկան։

«Երեք ամիս անց կորցրի վերևի նոտաները»,–հետևանքները հիշել է Վիշնևսկայան՝ պարզաբանելով, թե ինչ է դա նշանակում։

«Բանն այն է, որ բնածին ձայն ունեի, ինձ ի վերուստ էր դա տրված, ծնվել էի ճիշտ շնչելու կարողությամբ։ Ահա այդ կարողությունից էլ ինձ զրկեց իմ առաջին ուսուցիչը»։

Կորցրածը վերադարձնելու համար մի քանի տարի պահանջվեց։ Կարճ ասած` առաջին հայի հարցում Վիշնևսկայայի բախտը չբերեց, փոխարենը երկրորդի հետ…

Մարշալ Ժուկովի դստեր հուշերից, կամ ի՞նչ է անում զինվորը, երբ սահմանին պաշտոնյա է տեսնում

Երկրորդը Ալեքսանդր Շամիլի Մելիք Փաշաևն էր` Մեծ թատրոնի գլխավոր դիրիժորը, որը 30 տարի ղեկավարում էր նվագախումբը։ Մեծ թատրոնում նրան այդ հարցում որևէ մեկը չգերազանցեց, այն ժամանակվա երաժշտական աշխարհում Մելիք Փաշաևին հավասարը չկար։ Սա ոչ թե իմ, այլ Գալինա Վիշնևսկայայի խոսքերն են։ Ահա թե էլ ինչ էր նա ասում.

«Ալեքսանդր Շամիլևիչը շատ արտահայտիչ, «երգող» ձեռքեր ուներ։ Ժեստը հասարակ և պարզ, սահուն և բարձր։ Այնքան ուրախ և թեթև էի զգում նրա հետ երգելիս... Ափսոսում եմ այսօրվա օպերային երգիչներին և հատկապես երիտասարդներին. մեծն օպերային դիրիժորների դարն ավարտվել է»։

Գուցե այդպես էլ կար։ Հավանաբար մեր օրերում էլ կան այլ մեծ դիրիժորներ, սակայն ասվածն ասված է, և Վիշնևսկայայի խոսքերը հերքել հնարավոր չէ, և իմաստ էլ չկա։

Ահա ևս մեկ մեջբերում. «Նրա մահից հետո Մեծ թատրոնում ես մի քանի անգամ կատարեցի Աիդան և վհատված հասկացա, որ այլևս չեմ ցանկանում երգել այն։ Կարծես նա իր հետ գերեզման տարավ բոլոր զգացմունքները, որոնք կային իմ մեջ, իմ ողջ ոգեշնչվածությունը, և երբ նա մահացավ, նրա հետ մահացավ նաև իմ Աիդան»։

Այստեղ պետք է նշել, որ չարաբաստիկ մանկավարժ Դիդ–Զուրաբովի և ականավոր դիրիժոր Մելիք Փաշաևի արանքում Վիշնևսկայայի կյանքում ևս մեկ հայ հայտնվեց` Անաստաս Միկոյանը` Խորհրդային Միության գլխավոր ղեկավարներից մեկը ստալինյան ժամանակաշրջանում, դրանից առաջ և հետո։

Հանդիպումը կայացավ, ինչպես այն ժամանակ ընդունված էր (չնայած այսօր էլ սա հազվադեպ հանդիպող երևույթ չէ), փակ առանձնատներից մեկում, ուր առաջնորդների ականջը շոյելու համար հրավիրում էին հայտնիներին՝ երգիչներ, պարողներ, երաժիշտներ։ Ինչպե՞ս էր դա տեղի ունենում։ Եթե գինարբուքից հետո առաջնորդներից մեկի խելքին փչում էր, որ պետք է սիրելի երգչին լսի (առավել հաճախ` երգչուհուն), մնում էր արագ հագնվել և նստել սև ԶԻՍ–ը. մեքենան արդեն սպասում էր շքամուտքի մոտ։

«Հենդե խոխ». հոսպիտալ դարձած դպրոցի միոտանի ուսուցչի գերմաներենն ու հայի արյունով ռուսը 

Նման ընդունելություններից մեկում հայտնվելուց հետո Վիշնևսկայան պատմել է, որ իր վրա առավել հաճելի տպավորություն է թողել Միկոյանը։ «Հասարակ է շփման մեջ, անհատականություն է, ակտիվ խառնվածք ունի»։ Մյուսները հիշվել էին մռայլ գույներով, լուռ ու գրեթե անշարժ կենտրոնում կանգնած, շրջապատված քծնող և շողոքորթ մարդկանցով։

... 1965 թվական։ Վիշնևսկայան և Ռոստրոպովիչը 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկին` Բենջամեն Բրիտտենին, արձակուրդներին Մոսկվա են հրավիրում։ Հրավերն ընդունվում է, սակայն հարց է առաջանում` ինչո՞վ կերակրել ջենտլմենին մի ամբողջ ամիս, որտեղի՞ց նորմալ բիֆշտեքսներ ու թարմ ձուկ վերցնել։ Ընտանիքի ընկեր Դմիտրի Շոստակովիչը խորհուրդ է տալիս. «Հայաստան գնացեք. Դիլիջանի կոմպոզիտորների տուն։ Այնտեղ եղել եմ և հիացած եմ հայերի հյուրընկալությամբ»։

Զանգ Կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանին։ Պատասխան` պատրաստ են ազգային տոն հայտարարել. Բրիտտենն առաջին անգամ է Խորհրդային Միություն ժամանում հանգստանալու, այն էլ ոչ թե ինչ–որ կրեմլյան առողջարան, այլ հայերի մոտ։

Այն մասին, որ տանը կարող է ջերմություն լինել ոչ միայն վառարանից և հայերի` ոչնչից մեծ բան ստեղծելու անհավանական կարողությունից։

«Որտեղ էլ լինեինք, մեզ սպասում էր ասես կախարդանքով բացված սեղանը և բարեհամբույր, հաճելի մարդիկ։ Ինչ վերաբերում է ինձ, իմանալով մեր երկրում մթերքների հավերժական պակասը, չէի հավատում աչքերիս` նման առատություն տեսնելով։ Ընդ որում` Հայաստանի խանութներում նույնպես ոչինչ չկար»,–հիշում էր Գալինա Վիշնևսկայան։

Իսկապես, ինչպե՞ս։ Ճիշտ այնպես, ինչպես այսօր։ Թեև այսօր խանութներում կա ամեն բան, բայց ոչ բոլորը գումար ունեն։ Միևնույն ժամանակ, երբ հյուր ընդունելու ժամն է գալիս, ամեն ինչ լավագույն տեսքն է ստանում։ Եվ եթե ճշմարիտ են խոսքերը, որ մարդուն ոչ այնքան փողն է փչացնում, որքան դրա բացակայությունը, ապա մեր դեպքում մեկը մյուսին չի խանգարում։

Պեսկունովից մինչև «միլիցիան չսիրող» Վանո. ով ինչով է մնացել ոստիկանության պատմության մեջ

413
թեգերը:
Գալինա Վիշնևսկայա
Ըստ թեմայի
Աղջիկ ունեցող հայրերի համար, կամ ինչպես էին երևանցի «լավ տղերքը» ազատվում աներես փեսացուից
Հովիվյանին վերադարձրին, իսկ էշը մնաց. ինչպես նույն կարգախոսը երեք անգամ փրկեց Հայաստանը
«Թե չլիներ կինն ու...». ի՞նչն է ստիպել հաջողակ հայ հետախույզին դավաճանել հայրենիքը