00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ատելության խոսքը սոցցանցերի հայկական տիրույթում, կամ որտեղ են թաքնված դրա արմատները

© Photo : press office of Gyumri municipality Похороны убитой 43-летней Марине Х. (11 марта 2020). Гюмри
Похороны убитой 43-летней Марине Х. (11 марта 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինտերնետի հայկական սեգմենտում ագրեսիան ու ատելությունն անընդհատ աճում են։ Քաղաքականություն, կենցաղ, կին–տղամարդ հարաբերություններ. ցանկացած թեմա կարող է միմյանց հայհոյելու թեմա դառնալ։ Sputnik Արմենիան փորձել է հասկանալ հեյթերների հոգեբանությունը և գտնել դրա արմատը։

Շատ հաճախ առօրյա զրույցներում, ամենապարզ քննարկումներում կարելի է լսել «դա հայ կնոջը վայել չէ» արտահայտությունը։

Լայն տարածում ունի նաև այն միտքը, որ հայրիշխանական հայ հասարակության մեջ կանանց հատուկ թրթիռով են վերաբերվում, իսկ կնոջ հասցեին վիրավորանքը ֆանտաստիկայի ժանրից է։

Բավական ամուր հիմնավորված է նաև երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ հայ աղջիկների անբասիր վարքի մասին կարծրատիպը, իսկ հայհոյախառն բառերը ոչ մի դեպքում, անգամ ամենաբարդ իրավիճակներում, չեն կարող խցկվել նրանց նույնքան անբասիր բառապաշար։ 

Полиция Ширакской области - Sputnik Արմենիա
Գյումրեցի կնոջն ու երեխային ծեծողը մեղքը չի ընդունում, ցուցմունք ու արյուն չի տալիս

Սոցիալական ցանցերի ի հայտ գալու հետ մեկտեղ այդ կարծրատիպերը սկսեցին հետզհետե ցրվել` բացահայտելով բավական տհաճ տեսարան։ Հայհոյանքը (երկու սեռերի ներկայացուցիչների կողմից), կառուցողական երկխոսություն վարելու անկարողությունը, բացահայտ սպառնալիքները և ագրեսիայի մեծ չափաբաժինը հասել են այն սահմանին, երբ արդեն իշխանություններն են ստիպված միջամտել։ Նրանք սկսել են խնդրի մասին մտածել լրջորեն՝ օրենսդրական մակարդակով։

Բավական դժվար է խոսել այդպիսի մեխանիզմների արդյունավետության մասին, քանի որ, փորձելով տարանջատել ագրեսիայի և քարոզչության շրջանակը, խարխուլ ճանապարհի ենք ոտք դնում։ Բայց դա արդեն միանգամայն այլ հոդվածի թեմա է։

Նշենք միայն, որ ատելության խոսքի քրեականացման օրինագծի քննարկման օրերին Հայաստանում երկու աղմկահարույց դեպք տեղի ունեցավ, որոնք ևս մեկ անգամ ակնառու դարձրին, թե որքան լուրջ է մեր երկրում հեյթսփիչի՝ ատելության խոսքի, ինչպես նաև «անհամաձայնողների» կամ լռելյայն ընդունված կանոնների շրջանակում չտեղավորվողների հալածանքի խնդիրը։

Կոշտ սահմանափակումներ մտցնելու հավանականությունը, ինչպես երևում է, հեյթերներին(ատելության խոսք տարածողներ) չստիպեց անգամ մի պահ կանգ առնել և մտածել։

Անգութ քննադատության թարմ օրինակներ

Նոր «հանրային մտրակման» առարկա դարձավ քարոզչական բուկլետը պատռած և վարչապետ Փաշինյանի վրա շպրտած երիտասարդ աղջիկը, որին վարչապետը բուկլետը հանձնել էր մետրոյում, որտեղ անցկացնում էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի հերթական փուլը։ 

Խնամքի կազմակերպումը կապահովվի. նախարարն այցելել է բռնության ենթարկված գյումրեցի աղջկան

Ճիշտն ասած՝ աղջկա արարքը բոլորովին էլ քաղաքավարի չէր, վարչապետն ինքը շատ զուսպ և անգամ հումորով արձագանքեց` նշելով, որ «հենց դրա համար էլ պետք է ժողովրդավարությունը» ։ Իսկ ահա Հայաստանի կառավարության ղեկավարի «ֆան-ակումբը» նմանատիպ հանդուրժողականություն չցուցաբերեց։

Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա - Sputnik Արմենիա
Փաշինյանին մետրոյում տհաճ անակնկալ էր սպասում, բայց նա իրեն չկորցրեց. տեսանյութ

Համացանցում սկսեցին աղջկան բառացիորեն հալածել` առաջարկելով նրա ու նրա ծնողների հետ որոշ շատ վատ բաներ անել, այն էլ՝ «շատ հրապարակավ»։ Ավելի մանրամասն այդ զզվելի մեկնաբանությունները չենք ներկայացնի, բայց աղջկան հասցրին Facebook-ի իր էջը ջնջելուն։

Թվում էր՝ այստեղ կարելի է կանգ առնել, բայց համացանցում հոլովակ հայտնվեց՝ նրա հեռախոսային խոսակցությունն ինչ-որ «Գյուղապետ» մականունով տղայի հետ։ Հոլովակում լավ երևում է աղջկա հեռախոսահամարը, որն, ի դեպ, արդեն անհասանելի է։ Առայժմ աղջկան գտնել չի հաջողվում, նա կարծես անհետացել է, բայց, ամենայն հավանականությամբ, նրան ֆիզիկական վնաս չեն հասցրել։

Եվ եթե այստեղ դեռ ինչ-որ չափով կարելի է վիճել, արդարացնելով հեյթերներին հենց աղջկա ոչ այնքան քաղաքավարի պահվածքով, ապա ծեծի արդյունքում մահացած գյումրեցի կնոջ դեպքում ամեն ինչ, կարծես թե, միանշանակ էր․մարդ է սպանվել և դա ողբերգություն է, բայց...

Ո՛չ 43-ամյա Մարինեի մահը, ո՛չ նրա 13 տարեկան դստեր որբանալն ու ծեծվելը մարդատյացներին ամենևին չհուզեցին։ 28-ամյա իր կենակցի կողմից սպանված կնոջը մեղադրեցին... սեփական մահվան համար։ Մեկնաբանությունները տատանվում էին «դրան տեղն էր, պետք չէր ում հետ ասես ման գար», «հայ մայրն այդպես չպիտի վարվի», «հայ կնոջը վայել չէ», «շան պես ապրում էր, շան պես էլ սատկեց»-ի շրջակայքում։ Շարունակության համար կարող եք ազատություն տալ ձեր երևակայությանը․հավատացեք՝ անգամ ամենավառ երևակայությունը մեր հեյթերների իրականությանը չի գերազանցի։

Բանը հասավ նրան, որ սպանված կնոջ կապը իրենից 13 տարով փոքր տղամարդու հետ հրապարակավ դատապարտեց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, իսկ Հանրային խորհրդի անդամ Աշոտ Միրզոյանը վիրավորական գրառում արեց հանգուցյալի հասցեին, ինչն, ի դեպ, մեծ քանակությամբ «լայքեր» ստացավ։

Հայաստանում բռնության կոչ անող պաշտոնյան կզրկվի պաշտոնից, քաղաքացին կազատազրկվի

Օգտատերերը շարունակում են ամեն կերպ՝ միջնորդավորված, անուղղակի և ուղղակի արդարացնել մարդասպանին և մեղադրել զոհին։ Իսկ ամենախոսունը, թերևս, այն էր, որ մեղադրող քաղաքացիներից ոչ մեկը չմասնակցեց Մարինեի հուղարկավորությանը։ Ազգականները նույնպես չմասնակցեցին, անգամ` հարազատ որդին։

Ազգագրագետի կարծիքը

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ասում է, որ ավանդական հայրիշխանական հասարակություններում, այդ թվում՝ հայկական, բռնության խրախուսումը, նաև կանանց հանդեպ, արտակարգ բան չի եղել։

Հասարակության որոշ շերտերի գիտակցության մեջ արմատացած մոդելը շարունակում է աշխատել իներցիայի ուժով։ Հայ հասարակության մեջ կինը հաճախ ընկալվել է որպես տղամարդուն ծառայություններ մատուցող, հետևաբար, նրա նկատմամբ դաժան վերաբերմունքին ոչ միայն չէին արձագանքում, այլև բավական ներողամտորեն էին վերաբերվում։

Прокурор Ширакской области Карен Габриелян - Sputnik Արմենիա
Գյումրիում մորն ու դստերը ծեծած 28-ամյա տղամարդը 4 անգամ դատված է եղել. նոր մանրամասներ

Իսկ եթե կինը դեմ էր գնում հանրային կանոններին, այդ նույն հանրությունը նորմալ էր համարում պատժել նրան «սանձարձակության» և «ցածր սոցիալական պատասխանատվության համար»։

Թադևոսյանը կարծում է, որ մեծ հաշվով, նմանատիպ վերաբերմունքը պահպանվել է նաև մեր օրերում։ Եվ դա արտահայտվում է ոչ միայն առօրյա կյանքում, այլև սոցցանցերում։ Ավելին, եթե կենցաղում տղամարդիկ հաճախ չեն շտապում անցնել հայհոյախառն բառերի և վիրավորանքների՝ վախենալով նույն այդ հանրային արձագանքից, ապա սոցիալական ցանցերում այդ սահմանափակումները կարծես չքվում են, և մարդիկ այլևս իրենց չեն զսպում։

Նույն կերպ են պահում իրենց նաև «հեյթերական» մեկնաբանություններ գրող, այլ օգտատերերին քննարկող և քննադատող կանայք։ Նրանք իրականում էլ հայրիշխանական հայացքների կողմնակիցներ են, բայց սոցցանցերում, զգալով իրենց անպատժելիությունը, շատ ավելի ագրեսիվ են դառնում։

Խնդրի լուծմանը մասամբ կարող են օգնել նոր սերնդի հայացքները ժամանակակից դարձնելուն ուղղված կրթական, լուսավորչական աշխատանքները, բայց մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այդ ծրագրերը դեռ չկան։

Բռնության որևէ դրսևորում անընդունելի է. Փաշինյանն անդրադարձել է Երևանում հնչած կրակոցներին

Ազգագրագետը վստահ է, որ միայն կրթական ոլորտի բարեփոխումները և քաղաքացիների իրավական գիտակցության բարձրացումը կարող են ինչ-որ առաջընթաց գրանցել այդ ուղղությամբ, և մարդկանց բերել այն մտքին, որ բարձրագույն արժեքը մարդն է, այլ ոչ թե կարգերն ու այս կամ այն երևույթի մասին կարծրատիպային պատկերացումները։

Հոգեբանի կարծիքը

Հոգեբան Աննա Գալստյանը կնոջ հասցեին ուղղված ագրեսիան ու դատապարտումը բացատրում է բուն հանրույթի ներսում եղած խնդիրներով։ Նրա համոզմամբ՝ երջանիկ և հաջողակ մարդիկ, որպես կանոն, չեն խառնվում ուրիշի անձնական կյանքին և չեն փորձում ցավ պատճառել մեկ այլ մարդու։

Որոշ մարդիկ էլ դիմում են հեյթերությանը, որպեսզի թաքցնեն սեփական արատները և պատահաբար իրենք էլ չդառնան քննադատության առարկա։

Зара Ованнисян в гостях у радио Sputnik Армения  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հովհաննիսյան. «Ընտանեկան բռնության դեմ գործող օրենսդրությունը բավարար էֆեկտիվ չէ»

Հոգեբանը պարզաբանում է, որ օգտատերերը հաշտվել են այն մտքի հետ, որ հասարակական կարծիքը միշտ ավելի զորեղ է, քան մեկ մարդունը։ Ավելին, նրանք իրենց հարմարավետ են զգում՝ դառնալով «խմբակային խղճի» մի մասը, որն իր անդամներին ներում է այն ամենը, ինչը չի հակասում սեփական «կանոնադրությանը»։

Փորձագետն ավելացնում է, որ բռնության կոչերի կամ դրա հանրային քարոզչության քրեականացումը, այդ թվում սոցիալական ցանցերում, կարող է դրական արդյունք տալ և որոշ օգտատերերի հետ պահել ագրեսիայի դրսևորումներից։

Բայց կա և մեդալի հակառակ կողմը․զսպված ցասումն ու արգելքները կարող են հանգեցնել հանցագործությունների և ինքնասպանությունների թվի աճի, զանազան հիվանդությունների զարգացման։ Նման իրավիճակում լուծում կարող է լինել մեդիա-տարածքում բռնության կամ ողբերգական դեպքերի մասին տեղեկություն պարունակող կոնտենտի սահամանափակումը, հանրաճանաչ մարդկանց զսպվածությունը։ Հակառակ դեպքում հասարակության անդամների կողմից դա կրկնապատկվում է և հետագայում արտահայտվում վերը նկարագրված ձևերով։

Բռնության կոչերի քրեականացումը շփոթեցրեց Փաշինյանին. նա խառնեց Թումանյանին ու Նար–Դոսին

Նշենք, որ կառավարության առաջարկած օրենքը քրեական պատասխանատվություն է սահմանում «բռնության հրապարակային կոչի համար անձի կամ անձանց խմբի նկատմամբ՝ մարդու սեռական, ռասայական պատկանելիության, ինչպես նաև նրա մաշկի գույնի, էթնիկական կամ սոցիալական պատկանելիության, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելու, գույքային կարողության, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով, ինչպես նաև բռնության արդարացման և քարոզչության համար» ։

Շարքային քաղաքացիների համար սահմանվում է տուգանք՝ 50-150 հազար դրամի չափով, կամ 2 ամսից մինչև 1 տարի ազատազրկում։ Իսկ պաշտոնատար անձանց համար նախագիծը նախատեսում է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի ժամկետով պաշտոնազրկում։ Կարո՞ղ է արդյոք այդ նախագիծը ցրել նեգատիվի մթնոլորտը սոցիալական ցանցերում՝ դժվար է ասել։ Բաց ինչ-որ բան հաստատ պետք է անել։

Լրահոս
0