00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆիլիպինցի Պիերն ու եմենցի Ալիան. ինչպես են օտարերկրացի փոքրիկները սովորում Երևանում

© Sputnik / Asatur YesayantsУченица из Йемена Алия Ахмад Абдураб Магамед в школе им. Ашота Навасардяна
Ученица из Йемена Алия Ахмад Абдураб Магамед в школе им. Ашота Навасардяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին ոչ միայն սփյուռքահայեր են բնակություն հաստատել Հայաստանում, այլև օտարազգիներ։ Հայերեն չիմացող երեխաներն ինչպե՞ս են սովորում հայկական դպրոցում ու հարմարվում մեր երկրում։ Sputnik Արմենիան պատմում է ֆիլիպինցի ու եմենցի փոքրիկների մասին։

Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում սովորող աշակերտների թվում ֆիլիպինցի մի տղա կա ու եմենեցի մի աղջնակ։ Պիերը սովորում է նախակրթարանում, Ալիան՝ վեցերորդ դասարանում։ Sputnik Արմենիան այցելել է դպրոց ու զրուցել փոքրիկների հետ։

Ֆիլիպիններ-Լիբանան-Հայաստան. փոքրիկ Պիեր Ռոջերի «հայկական երջանկությունը»

Դռնից ներս ենք մտնում թե չէ, լուսանկարչի հետ ժպիտները դեմքներիս անշարժանում ենք։ Պայծառ աչուկներով փոքրիկները ոտքի են կանգնում ու հյուրերին ողջունելու մի ամբողջ բեմականացված արարողություն սկսում։ Եվ սա հատուկ լրագրողների ու տեսախցիկների համար չէ. նրանք այսպես են ողջունում նախակրթարանի յուրաքանչյուր հյուրի։ Մինչ փոքրիկները հետաքրքրությամբ ուսումնասիրում են ֆոտոխցիկով տղային, թուղթն ու գրիչը ձեռքին աղջիկը հայացքով փնտրում ու գտնում է ասիացուն բնորոշ դիմագծերով տղային։

© Sputnik / Asatur YesayantsՊիեր Ռոջեր
Ֆիլիպինցի Պիերն ու եմենցի Ալիան. ինչպես են օտարերկրացի փոքրիկները սովորում Երևանում - Sputnik Արմենիա
Պիեր Ռոջեր
4 տարեկան Պիեր Ռոջեր Քուդաչյանը Հայաստան է եկել հեռավոր Ֆիլիպիններից։ Մայրը ֆիլիպինուհի է, հայրը՝ հայ, որը ծնվել է Լիբանանում ու հայերեն ոչ մի բառ չգիտի։ Դաստիարակչուհին կատակում է՝ Պիերի ֆիլիպինուհի մայրիկը, հայերեն չիմանալով հանդերձ, միևնույնն է՝ ավելի լավ գիտի, քան Պիերի հայրիկը։

Պիեր Ռոջերը նախակրթարան է եկել սեպտեմբերին, այս ամիսների ընթացքում հասցրել է ընկերանալ խմբակիցների հետ. եթե մեծերի համար լեզվական արգելքներ կան, ապա փոքրիկները հաղորդակցվում են խաղի միջազգային լեզվով։ Պիեր Ռոջերն արդեն հայերեն հասկանում է, նաև քիչումիչ խոսում, անգամ բանաստեղծություններ է արտասանում՝ հաճախ բառերը շփոթելով։

© Sputnik / Asatur YesayantsՊիեր Ռոջեր
Ֆիլիպինցի Պիերն ու եմենցի Ալիան. ինչպես են օտարերկրացի փոքրիկները սովորում Երևանում - Sputnik Արմենիա
Պիեր Ռոջեր
Նախակրթարանի առջև որդուն է սպասում մամա Անը, ինչպես Պիերն է նրան անվանում։ Պարզվում է՝ Պիերն ու Անն այս պահին միայնակ են Հայաստանում ապրում, ընտանիքի հայրն աշխատում է Լիբանանում, ժամանակ առ ժամանակ հյուր գալիս կնոջն ու որդուն։
© Sputnik / Asatur YesayantsՊիերն ու Անը
Ֆիլիպինցի Պիերն ու եմենցի Ալիան. ինչպես են օտարերկրացի փոքրիկները սովորում Երևանում - Sputnik Արմենիա
Պիերն ու Անը
«Երբ մենք ամուսնացանք, Ֆիլիպիններից տեղափոխվեցինք Լիբանան, որովհետև ամուսինս այնտեղ բիզնես ունի, բայց չսիրեցի Լիբանանը, չկարողացա այնտեղ ապրել, դրա համար որոշեցինք Հայաստան տեղափոխվել»,- Ֆիլիպիններից Հայաստան հասնելու պատճառը բացատրում է Անն ու ավելացնում, որ այստեղ իրենց շատ է դուր գալիս։ Ասում է՝ իրենց շենքում հարևաններն էլ են լավ, միշտ իրար տեսնելիս ժպտում են, թեպետ չհասկանալու և չհասկացված լինելու խնդիր կա. ինքը հայերեն չի խոսում, հարևաններն էլ՝ անգլերեն։ 

Ֆիլիպիններում մնացած ընտանիքից բացի, Անը կարոտում է ծովն ու ծովամթերքը։ Ասում է՝ ուտելիք համեղ է, բայց բազմատեսակ, առատ, ամենակարևորը՝ թարմ ձկնեղեն չկա, փոխարենը՝ կա հրաշալի եղանակ և զարմանալի խաղաղություն, որը զգացել է Երևան ոտք դնելու առաջին իսկ րոպեից։ «Պիերն այստեղ երջանիկ է, շատ ընկերներ ունի»,- ասում է մամա Անն ու նշում, որ հավանաբար այստեղ էլ մնալու են։

Եմենից փախուստ Սոմալի. եմենցի Ալիայի գտնված խաղաղությունը

Ալիայի հետ հանդիպումից առաջ գիտենք, որ կարող է մերժել լուսանկարվելու մեր խնդրանքը։ Վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներից, միջազգային կազմակերպություններից Ալիային տեսնելու և տեսանկարահանելու են գալիս, նրա ինտեգրման առաջընթացը շատերին է հետաքրքրել, իսկ աղջիկն էլ չափազանց ամաչկոտ է ուշադրության կենտրոնում այդքան հաճախ լինելու համար։

Ծաղկավոր գլխաշորն ուղղելով՝ մեզ է մոտենում փոքրամարմին, ժպտերես Ալիան, համեստորեն ենթարկվում լուսանկարչի ցուցումներին՝ որտեղ կանգնել, ինչպես կանգնել, որ ուղղությամբ նայել։ Հենց սկզբից բացատրում է՝ իր անունն արաբերենից թարգմանաբար նշանակում է «բարձր», տատիկի պատվին են այդպես կոչել։ Ալիան արդեն 6-րդ դասարանում է սովորում, հայերենի հարցում լուրջ առաջընթաց ունի, Ալիան համադասարանցիների նման հայերենին մայրենի է ասում, անգլերենը բավականին լավ է, այ ռուսերենը հեշտ չի տրվում։ Արաբերենի լեզվամտածողությունից շատ հեռու լեզու է։

© Sputnik / Asatur YesayantsԱլիա
Ֆիլիպինցի Պիերն ու եմենցի Ալիան. ինչպես են օտարերկրացի փոքրիկները սովորում Երևանում - Sputnik Արմենիա
Ալիա
Նույն դպրոցի առաջին դասարանում է սովորում փոքրիկ քույրը՝ Ֆարան, միայն թե քանի օր է՝ դասի չի գալիս հիվանդ լինելու պատճառով։ Ասում է՝ Ֆարան իրենից էլ լավ է հայերեն խոսում։ Երկու քույրերը դարձել են վեց հոգանոց ընտանիքի թարգմաններն այս երկրում։

Ալիան ասում է՝ Եմենից ստիպված էին հեռանալ պատերազմի պատճառով. սկզբում գնացին Սոմալի, որի մասին շատ հիշողություններ չունի, միայն հիշում է, որ փողոցում անընդհատ իրենց մատնացույց էին անում, ասում էին՝ «արաբ են, արաբ»։

Երեք տարի առաջ էլ դժվար, երկար, խճճված ճանապարհներով Սոմալիից Հայաստան հասան ու այստեղ գտան այն խաղաղությունը, որը Եմենում էին կորցրել։ Եմենի մասին խոսելիս Ալիայի աչքերը մի տեսակ պայծառանում, հետո էլ տխրում են։ Գիտի, որ ծնողները ծննդավայրից հեռանալու որոշումը ստիպված են կայացրել, ապրելու համար երկրում իրավիճակն այն չէր, բայց կարոտում է։

«Մեր տունը երկհարկանի էր, գնում էի երկրորդ հարկ, այնտեղից կարող էի ամպերը տեսնել, երբեմն այնտեղ էի քնում։ Դպրոցս պապիկիս տան մոտ էր, դպրոցից առաջ ու հետո պապիկի մոտ էի գնում։ Շատ եմ կարոտել պապիկիս, մորեղբայրներիս»,- ասում է Ալիան ու նշում, որ իրենց հարազատները ցրված են աշխարհի տարբեր երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Կանադա, Սաուդյան Արաբիա։ Եմենում մնացած ընկերներին էլ է կարոտել, ինչ հեռացել են, նրանց հետ կապ չի ունեցել, հեռախոսահամարները չունի, սոցիալական ցանցերից էլ չի օգտվում, չգիտի, թե նրանց ինչպես գտնի։ Հայաստանում լավ ընկերներ ունի. հերթով թվարկում է նրանց անունները։

© Sputnik / Asatur YesayantsԱլիա
Ֆիլիպինցի Պիերն ու եմենցի Ալիան. ինչպես են օտարերկրացի փոքրիկները սովորում Երևանում - Sputnik Արմենիա
Ալիա

Պատմում է, որ դասընկերները զարմացել են, երբ առաջին անգամ գլխաշորով է եկել դպրոց, հետո սովորեցին իրեն այդպես տեսնել, ասում են, որ շատ է սազում։ Հայ հարևաններից էլ է գոհ, ասում է՝ շատ են օգնում. երբ, օրինակ, ինչ-որ մարդիկ են իրենց տուն գալիս, ինքը տանը չի լինում, որ թարգմանի ծնողների համար կամ էլ եթե տանն է, բայց չի հասկանում, հարևանները փորձում են բացատրել կամ էլ իրենք են հարցերին պատասխանում։ Հայրն ու մայրը չեն աշխատում, ընտանիքի բեռը հիմնականում ավագ երկու եղբայրների վրա է, նրանք էլ հիմնական աշխատանք չունեն.

«Այստեղ լեզուն կարևոր է, եղբայրներս լավ չեն խոսում, բայց հիմա սովորում են հայերեն, ես էլ եմ փորձում օգնել իրենց։ Ժամանակավոր գործեր են անում»,- պատմում է Ալիան։

Հարցիս, թե արդյոք հայրդ, եղբայրներդ խիստ են քո ու քույրիկիդ հանդեպ, Ալիան զարմացած ասում է. «Խիստն ի՞նչ է»։

Ուսուցչի օգնությամբ բացատրում ենք, թե դա ինչ բան է, Ալիան միանգամից ասում է` ոչ։ «Լինում են բաներ, որ թույլ չեն տալիս, բայց ավելի շատը թույլ են տալիս»։

Заслуженный тренер по тяжелой атлетике Феликс Алиев - Sputnik Արմենիա
Ազգությամբ ադրբեջանցի, հոգով՝ հայ. էջմիածնեցի Ալիևի փառքի ճամփան
Հայկական տոները չեն նշում, Նոր տարի չեն անում, Վարդավառին էլ չի մասնակցել, որովհետև չի սիրում, երբ իրեն հագուստով ջրում են։ Ասում է՝ իրենք էլ շատ տոներ ունեն, ամենից շատ սիրում է դրանցից մեկը, որն անուն էլ չունի. հենց այդպես էլ ասում են՝ տոն։ «Այդ օրը նոր հագուստ ենք հագնում, բարեկամները կամ ընկերները փոքրիկներին գումար են նվիրում»,- տոն Տոնի էությունը բացատրում է Ալիան։

Առաջինն ու միակը. ինչպես ալոեն փոխեց հայ ինժեներ-երկրաբանի կյանքը

Հյուր գնալ չի սիրում, նախընտրում է տանը նստել, հեռուստացույց դիտել, նկարել, երգել։ Երազում է դառնալ երգչուհի և նկարչուհի, Ալիայի երգացանկում արաբական ու անգլերեն երգեր են, բայց հայկականներն էլ է սիրում, հատկապես՝ «Իմ անունը հայ է» և «Մի գնա»-ն։ Քանի որ Հայաստանում իրեն շատ է դուր գալիս, չի բացառում, որ երգչուհու կարիերան հենց այստեղ էլ կանի, հատկապես որ իր մոտ շատ լավ են ստացվում հայկական պարերը։

Ladaniva–ի հայ երգչուհին կնստի «Լադա Նիվայի» ղեկին ու կբացահայտի Հայաստանը

Լրահոս
0