Պուերտո Ռիկո. արխիվային լուսանկար

Հանրաքվեն ելք չէ. Պուերտո Ռիկոն` վառ օրինակ

218
(Թարմացված է 21:32 02.03.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Կա աշխարհում առնվազն մի երկիր, որի բնակիչները ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել՝ իրենց երկիրը պետությո՞ւն է, թե՞ ոչ։
Պուերտո Ռիկո. վերջին կես դարում 5 հանրաքվե, բայց ոչ մի արդյունք

Երևի հասկացաք, որ խոսքը Պուերտո Ռիկոյի մասին է։ Շատ գեղեցիկ մի կղզի Կարիբյան ծովում, որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ աստղադիտակը և արտադրվում է Բակարդի աշխարհահռչակ խմիչքը։ Կոլումբոսն է հայտնաբերել 1493 թվականին և դրանից հետո 400 տարի շարունակ մնացել է Իսպանիայի տիրապետության տակ։

Մոտ 150 տարի առաջ ամերիկացիները, որոնք սիրում են տարածքներ գնել և միացնել իրենց, ինչպես արեցին, օրինակ, Ալյասկայի դեպքում, փորձել են գնել նաև Պուերտո Ռիկոն (160 միլիոն դոլարով), բայց իսպանացիներն, ի տարբերություն ռուսների, չեն համաձայնել։ Ինչպես հետագայում պարզվեց՝ շատ իզուր են իսպանացիները հրաժարվել այդ գումարից, որովհետև նախանցած դարի վերջին ամերիկացիների հետ պատերազմի արդյունքում ստիպված են եղել պարզապես զիջել կղզին նույն Միացյալ Նահանգներին։ 

Հայերը պատճառ ունե՞ն վախենալու. կորոնավիրուսն ու ազգերի գենետիկ առանձնահատկությունները

Ուղիղ 103 տարի առաջ՝ 1917 թվականի մարտի 2-ին, Վուդրո Վիլսոնը ստորագրեց այսպես կոչված Ջոնսի օրենքը, որով Պուերտո Ռիկոն հռչակվեց ամերիկյան տարածք, քաղաքացիություն շնորհվեց Պուերտո Ռիկոյի բնակիչներին, բայց կղզու կարգավիճակն այդպես էլ մնաց անորոշ։ Հիմա պաշտոնապես կոչվում է Ազատորեն ասոցացված կամ միացած պետություն։

Թե սա ինչ է նշանակում, դատեք ինքներդ։

Պուերտո Ռիկոյի ղեկավարը պաշտոնապես ԱՄՆ-ի նախագահն է, բայց կղզու բնակիչները նրան ընտրելու իրավունք չունեն։ Գերագույն օրենսդիր մարմինը ամերիկյան Կոնգրեսն է համարվում, բայց Պուերտո Ռիկոն այդ Կոնգրեսում ունի ընդամենը մեկ ներկայացուցիչ, որը ձայնի իրավունք չունի։

Կղզու ազգային տարադրամը ամերիկյան դոլարն է, բայց պուերտոռիկացիներից շատերն այն պեսո են անվանում։ Անկախ պետություն չի, բայց Օլիմպիական խաղերին առանձին ազգային թիմով է մասնակցում, և, ի դեպ, շահել է վեց մեդալ։ Գեղեցկության համաշխարհային մրցույթներին էլ է մասնակցում որպես առանձին պետություն և կղզին ներկայացնող գեղեցկուհիները հինգ անգամ Միսս տիեզերք են ճանաչվել։ Եկամտահարկ ընդհանրապես չեն մուծում, բայց ամերիկյան սոցիալական ապահովությունից օգտվում են։ 

Հիմա գիտեմ, թե ինչ եք մտածում՝ բա էլ ի՞նչ են ուզում, լավ էլ ապրում են, թող այդպես էլ մնա։ Այ էդտեղ սխալվում եք։ Նախ, այնքան էլ լավ չեն ապրում՝ մեկ շնչին հասնող համախառն ներքին արդյունքը երեք անգամ ավելի քիչ է, քան Միացյալ Նահանգներում, իսկ աղքատության մակարդակը մոտավորապես մերի նման է։ Ու նաև պարտքերի մեջ են թաղված։ Մոտ 5 տարի առաջ այդ պարտքը կազմեց 72 միլիարդ դոլար և կառավարությունը հայտարարեց, որ պարզապես ի վիճակի չէ վճարել, իսկ դա շատ կոնկրետ անվանում ունի՝ դեֆոլտ։ 

Մյուս կողմից, ամերիկյան իշխանություններն են անընդհատ հորդորում՝ «ոչ այս կողմ, ոչ այն կողմ» վիճակը հո հավերժ չի՞ շարունակվելու՝ վերջապես կողմնորոշվեք, թե դուք ինչպես եք պատկերացնում ձեր ապագան։

Բա ո՞ւր է խոստացածդ «Վոլգան». ինչո՞ւ հայերը Նոբելյան մրցանակի չեն առաջադրվում

Բիլ Քլինթոնի օրոք կազմվեց հատուկ հանձնաժողով, որը կղզու բնակիչներին առաջարկեց երեք կոնկրետ տարբերակ։ Առաջին՝ պահպանում եք այս նույն անորոշությունը, երկրորդ՝ անկախ պետություն եք հռչակում և միմյանց ասում ենք ցտեսություն-հաջողություն, և վերջապես երրորդ՝ դառնում եք ԱՄՆ-ի լիիրավ նահանգ, ինչպես 1959 թվականին դարձան Հավայան կղզիները։ 

Վերջին 50 տարում Պուերտո Ռիկոյում անցկացվել է 5 հանրաքվե։ Այսինքն կղզու բնակիչները մոտավորապես 10 տարին մեկ հանրաքվեի են գնացել։ Արդյունք չկա։ Ինչու։ Նախ՝ այդ բոլոր հանրաքվեները իրականում այսպես կոչված պլեբիսցիտներ են, այսինքն` դրանց արդյունքները պարտադիր ուժ չունեն, այլ միայն արտահայտում են կղզում տիրող տրամադրությունները։ Բայց ամենակարևորը՝ ախր այդ արդյունքներն էլ են տարբեր կերպ մեկնաբանվում։

Վերցրեք թեկուզ վերջին հանրաքվեն, որը կայացավ երեք տարի առաջ։ Քվեարկածների 97 տոկոսն արտահայտվեց ամերիկյան նահանգ դառնալու օգտին։ Կասեք՝ վերջ, էլ երկմտելու կարիք չկա, գրեթե բոլորն ուզում են միանալ Ամերիկային։ Բայց ախր այդ 97 տոկոսը քվեարկածների 97 տոկոսն է։ Իսկ քվեարկել էր բոլոր ընտրողների ընդամենը 23 տոկոսը։

Ու Պուերտո Ռիկոյի կարգավիճակն էլի մնաց օդում կախված։

Ե՛վ Նիկոլն էր ճիշտ, և՛ բրիտանացի գիտնականները

218
թեգերը:
ԱՄՆ, Արմեն Դուլյան, հանրաքվե
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (112)
Ըստ թեմայի
Կյանքում քեզ քծնում են, իսկ սոցցանցում` հայհոյում. ցուկերբերգյան իրականության երանգները
Ինչպես են էստոնացիները քվեարկում ու անվճար երթևեկում Տալլինում
Նյույորքյան զույգ երկնաքերների առաջին փորձությունը. սպանվելու էին 50 հազար մարդ
Շվեդիայի վարչապետի սպանությունն իր վրա է վերցրել 130 մարդ