00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջինն ու միակը. ինչպես ալոեն փոխեց հայ ինժեներ- երկրաբանի կյանքը

© Sputnik / Asatur YesayantsПарники алоэ в селе Гай, Армавир
Парники алоэ в селе Гай, Армавир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալոեի մշակությամբ Կարապետն արդեն 8-րդ տարին է զբաղվում: Այն, որ հաջողելու է, վստահ է: Փորձել է նաև գործընկերներ գտնել: Բայց սա արագ եկամտի բիզնես չէ, համբերություն ու ներդրումներ են պետք:

Հեշտ, ստանդարտ, ոչ աշխատատար գործերը Կարապետին հենց սկզբից չեն հետաքրքրել: Աշխատանքը պիտի այնպիսին լինի, որ միտքն անընդհատ մարզվի, մտածելու, նորը ստեղծելու հնարավորություն լինի: Այդպես մտածելով` ինժեներ, երկրաբան Կարապետ Ավագյանն իր մասնագիտությամբ չաշխատեց:  Արմավիրի Գայ գյուղի տարածքում  ջերմատուն հիմնեց: Սկզբում զբաղվում էր լոլիկի ու տարատեսակ բանջարեղենի մշակությամբ, բայց քանի որ գործը յուրահատուկ չէր, զարգանալու հեռանկարներ չկային, արագ հրաժարվեց բանջարեղենից և ուշադրությունը դեպի ծաղիկներն ուղղեց:

© Sputnik / Asatur YesayantsԿարապետ Ավագյանն իր ալոեի ջերմատանը
Առաջինն ու միակը. ինչպես ալոեն փոխեց հայ ինժեներ- երկրաբանի կյանքը - Sputnik Արմենիա
Կարապետ Ավագյանն իր ալոեի ջերմատանը

Նիդեռլանդներից ներմուծեց քրիզանթեմներ ու գրեթե 7 տարի դրանց մշակությամբ զբաղվեց: Քանի որ Կարապետը խանդոտ վերաբերմունք չուներ գործի հանդեպ, սիրով ու առանց վախի ցանկացողներին պատմում էր քրիզանթեմների մշակման իր բացահայտած գաղտնիքները: Շուտով Կարապետն այլևս Հայաստանում միակ հոլանդական քրիզանթեմներ աճեցնողը չէր, անցավ աստրոմերիաներին: Դրանք էլ արագ տարածվեցին, մասսայական դարձան, հետևաբար դադարեցին հետաքրքրել Կարապետին:

Геворг Гаспарян на Гималаях - Sputnik Արմենիա
Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ

«Ի՞նչ աճեցնել ջերմատանը, որ նորմածություն լինի»,- մտածեց Կարապետն ու իրանցի գործընկերոջ հետ սկսեց տարբերակներ փնտրել: Սկսեց ուսումնասիրել, վերլուծել շուկայի պահանջարկն ու պարզեց՝ 100 տարի ապրող ալոեի պահանջարկ շուկայում կա, մշակող չկա: Հայաստանում ալոե վերջին անգամ խորհրդային տարիներին էր մշակվել: Գրեթե 3 տասնամյակ՝ նման փորձ չէր արվել:

«Դեղեր արտադրող մի գործարան կար, որն ամեն տարի 10-15 տոննա ալոե էր ներկրում Հայաստան: Գործարանատերն ասաց՝ եթե ալոե աճեցնես, համապատասխանի մեր պահանջներին, ես կվերցնեմ, նախնական համաձայնագիր ստորագրեցինք, ու Իրանի հարավից սածիլները բերվեցին»,- պատմում է Կարապետն ու նշում` հենց սկզբից գիտեր՝ բիզնեսն արագ չի զարգանալու, եկամուտ միանգամից չի լինելու, ամենաքիչը պետք է 4 տարի սպասել, որ ալոեի տերևներն անհրաժեշտ նյութերով հարստանան, օգտակարությունը բարձրանա, օգտագործել լինի:

Ալոեի աճեցման մասին գաղափար չունեցող ինժեներ-երկրաբանը սկսեց գրքեր կարդալ, ուսումնասիրել, մասնագիտանալ, Իրանից նաև խորհրդատուներ հրավիրեց՝ արդյունքի հասնելու համար: 3 տարի անց 6 ամիս պարբերականությամբ սկսեցին տերևները լաբորատորիա հետազոտությունների տանել, մինչև որ անհրաժեշտ բոլոր նյութերն ի հայտ եկան: Երբ վերջապես երկար սպասված բերքահավաքի ժամանակը եկավ, դեղարտադրողը հրաժարվեց ալոեն գնել. արտադրվող դեղի պահանջարկն այլևս այդքան մեծ չէր:

© Sputnik / Asatur YesayantsԿարապետ Ավագյանի մայրն ալոեի ջերմատանը
Առաջինն ու միակը. ինչպես ալոեն փոխեց հայ ինժեներ- երկրաբանի կյանքը - Sputnik Արմենիա
Կարապետ Ավագյանի մայրն ալոեի ջերմատանը

Կարապետն ալոեի ջերմատանը ներդրել էր ոչ միայն իր ու ընտանիքի բոլոր ջանքերը, այլև վերջին լուման՝ վստահ լինելով, որ այս գործի համար համբերություն է պետք, բայց արդյունք հաստատ լինելու է: Նա չէր սխալվել:

Ինչպես հայուհին «նվաճեց» Անտարկտիդան ու իր անունով լիճ ունեցավ

Հայաստանի ալոե մշակող միակ ֆերմերը սկսեց այլընտրանքից՝ կիլոգրամներով վաճառել ալոեի տերևները սովորական մարդկանց: Հետո երկրորդ քայլը կատարեց. հայտնի գիտնական Ֆիլատովի բանաձևով 100 տոկոսանոց բնական մզվածք ստացավ, նաև խանութ բացեց: Իհարկե, ալոեն ու մզվածքը վաճառվում էին ինքնարժեքից բավականին ցածր, բայց Կարապետը գիտեր՝ ճիշտ ճանապարհով է գնում:

© Sputnik / Asatur YesayantsԿարապետ Ավագյանն իր ալոեի ջերմատանը
Առաջինն ու միակը. ինչպես ալոեն փոխեց հայ ինժեներ- երկրաբանի կյանքը - Sputnik Արմենիա
Կարապետ Ավագյանն իր ալոեի ջերմատանը

«1-2 տարի հետո, երբ մարդիկ արդեն փորձել էին, արդյունքներ կային, սկսեցինք արժեքը բարձրացնել: Բնականաբար, նրանք դժգոհում էին՝ թե հայ եք էլի, ձեր հայությունն եք անում, բայց այլ տարբերակ չունեինք: Նույնիսկ արժեքը բարձրացնելով՝ առանց եկամուտի էինք աշխատում»,- պատմում է Կարապետն ու ընդգծում՝ գումար աշխատելու, արագ հարստանալու համար այլ գործեր կարելի է անել, այս գործի հիմքում դրված է ոչ թե գումար աշխատելը, եկամուտ ստանալը, այլ արդյունքի հասնելը. ու հենց արդյունքը պետք է գումարը բերի:

© Sputnik / Asatur YesayantsԿոսմետիկ միջոցներ` ալոեի հիմքով
Առաջինն ու միակը. ինչպես ալոեն փոխեց հայ ինժեներ- երկրաբանի կյանքը - Sputnik Արմենիա
Կոսմետիկ միջոցներ` ալոեի հիմքով

Հիմա Կարապետը համագործակցում է կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերությունների հետ: Ալոեի հիմքով գրեթե 45 անուն կոսմետիկ միջոցներ են արտադրվում մարմնի ու դեմքի համար, մինչև տարեվերջ այս թիվն ուզում են 100-ի հասցնել: Վաճառքից ստացածը հազիվ բավականացնում է ծախսերը ծածկելու համար, առայժմ եկամուտ չկա, իսկ վարկերն, ինչպես Կարապետն է ասում, անհասկանալի չափերի են հասել, բայց միևնույն է՝ գիտի, որ հաջողելու է: Գաղափարի հեղինակը հպարտությամբ ասում է՝ այն, ինչ այս պահին Հայաստանում է արտադրվում, աշխարհում կրկնօրինակը չունի, թեկուզ միայն արտադրանքում ալոեի պարունակությամբ: Եթե օճառը, շամպունը, ձեռքերի, դեմքի քսուքները սովորականից թանկ են, ուրեմն դրանք պարտադիր պետք է խնդիր լուծեն:

© Sputnik / Asatur YesayantsՕճառ` ալոեի հիմքով
Առաջինն ու միակը. ինչպես ալոեն փոխեց հայ ինժեներ- երկրաբանի կյանքը - Sputnik Արմենիա
Օճառ` ալոեի հիմքով

«Նպատակը շատ վաճառելը չէ, այլ օգուտ տալը»,- նշում է Կարապետ Ավագյանն ու ավելացնում, որ հետաքրքիր բիզնես մոտեցում ունի: Եթե որևէ մեկը ցանկանում է մեծածախ ալոեի տերև գնել, գինն ավելի բարձր է, քան մանրածախի դեպքում: Բացատրում է՝ ալոեի ջերմատունն անսահման չէ, օգտակար տերևների քանակը՝ նույնպես: Եթե մեկն ուզում է 20 կգ գնել, ուրեմն պետք է ավելին վճարի, քանի որ այդ 20 կգ-ը 20 հոգու կարող էր իրականում օգուտ տալ:

Թե ինչպես ռեժիսոր Վահեն դարձավ Հայաստանում առաջին ու միակ խխունջաբույծ ֆերմերը

Լինում են նաև գործարարներ արտերկրից, որոնք ցանկանում են տոննաներով ալոե արտահանել: Կարապետն ասում է՝ իրենց ծավալները դա հիմա թույլ չեն տալիս, տոննայով արտահանման դեպքում հայաստանցին է տուժում, որովհետև այստեղ վաճառելու համար ալոե չի մնում, իսկ այս գործի նպատակակետում հայրենակցին օգնելն է, նրա խնդիրը լուծելը:

© Sputnik / Asatur YesayantsԱլոեի ջերմատունը
Առաջինն ու միակը. ինչպես ալոեն փոխեց հայ ինժեներ- երկրաբանի կյանքը - Sputnik Արմենիա
Ալոեի ջերմատունը

Անկեղծանում է՝ այո, սա միայն բարեգործություն չէ, բնականաբար նաև բիզնես նպատակներ է հետապնդում։ Բայց դա հետագայում կլինի, երբ կկարողանան արտադրանքն արտահանել, այն ժամանակ էլ տեղը տեղին եկամուտ կստանան՝ դրսում հնարավորություն ունենալով արտադրանքը մի քանի անգամ ավելի թանկ վաճառել: Առայժմ Կարապետը կենտրոնացած է որակի վրա: Իրենց արտադրած կոսմետիկ միջոցների վրա գրված է՝ «Արտադրված է Հայաստանում», ուրեմն արտադրանքը պետք է որակյալ լինի. ոչ միայն ընկերության, այլև երկրի պատիվն է:

© Sputnik / Asatur YesayantsԿոսմետիկ միջոցներ` ալոեի հիմքով
Առաջինն ու միակը. ինչպես ալոեն փոխեց հայ ինժեներ- երկրաբանի կյանքը - Sputnik Արմենիա
Կոսմետիկ միջոցներ` ալոեի հիմքով
Լրահոս
0