00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեխնոլոգիական աղետ, կամ մի օր բոլորս կործանվելու ենք

© Sputnik / Asatur YesayantsМитинг оппозиции на площади Республики (17 апреля 2018). Ереван
Митинг оппозиции на площади Республики (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք: Մեկ-մեկ մարդ ուզում է վերանալ քաղաքականությունից, առօրյա խնդիրներից, ՍԴ և հանրաքվեի շուրջ վիճաբանություններից, նույնիսկ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից ու մի պահ մտածել կյանքի մասին ընդհանրապես:
Ապացուցեք, որ արհեստական չեք

Որտեղից ենք մենք, ինչու է իրականությունը հենց այսպիսին, ինչ դեր է հատկացված մեզ այս աշխարհում: Վերջապես, արդյո՞ք մենք բոլորս ինչ-որ մեկի հորինած համակարգչային խաղի մաս չենք։ Այն գաղափարը, որ մենք բոլորս պարզապես ինչ-որ մեկի ստեղծած համակարգչային իրականության մեջ ապրող գործող անձինք ենք, ինչ-որ մեկի երևակայության արգասիք, նոր չէ: Չգիտեմ՝ լսե՞լ եք արդյոք շվեդ փիլիսոփա, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Նիք Բոստրոմի մասին: Այդ գիտնականը դեռ 2003 թվականին, երբ աշխատում էր Յեյլի համալսարանում, գրեց մի հոդված, որը հետագայում շատ հայտնի դարձավ: Թույլ տվեք հնարավորինս հակիրճ ներկայացնել Նիք Բոստրոմի գաղափարները:

«Պատերազմի դեպքում հետևանքները կլինեն անկանխատեսելի». Արմեն Դուլյան - Sputnik Արմենիա
Եթե նորից պատերազմ սկսվի, այն չի նմանվի 1990-ականներին տեղի ունեցածին. Արմեն Դուլյան

Բոստրոմը փաստում է՝ համակարգչային տեխնոլոգիաները զարգանում են ֆանտաստիկ արագությամբ:Եվ եթե դրանք շարունակեն այս տեմպերով զարգանալ, վաղ թե ուշ անպայման կգա մի ժամանակ, երբ դրանց հնարավորությունները գրեթե անսահմանափակ կդառնան: Ու հնարավոր կլինի ստեղծել կոմպյուտերային իրականություն, որը բացարձակ ոչ մի բանով չի տարբերվի այսօրվա իրականությունից: Այսինքն՝ արհեստականորեն ստեղծված մարդիկ՝ արհեստական գիտակցությամբ կապրեն ինչ-որ մեկի ստեղծած համակարգչային իրականության մեջ, բայց համոզված կլինեն, որ իրենք իրական են: 

Եղիսաբեթ II-ին թագուհի դարձրին սերն ու ծխախոտը. արդեն 68 տարվա գահակալություն

Այս եզրակացությանը հանգելու համար Բոստրոմն անում է երեք պնդում: Պնդում առաջին՝ բոլոր քաղաքակրթությունները, այդ թվում` մեր քաղաքակրթությունը, ինչ-որ փուլում ոչնչանում են: Պատճառները կարող են բազմազան լինել՝ միջուկային պատերազմից ու մահաբեր վիրուսից սկսած մինչև աստերոիդի հարված կամ տիեզերքից եկած ճառագայթում: Եթե այս պնդումն ընդունում ենք, մնացած երկու պնդումների մասին խոսելն ավելորդ է: Որովհետև մի օր բոլորս կործանվելու ենք և վերջ։

Երկիր, որտեղ գրեթե հայեր չկան, բայց այնտեղ ունեցել ենք աշխարհում առաջին կին հյուպատոսը

Բայց եթե այս պնդումը սխալ է և մարդկությունը զարգանալու է անվերջ, ապա պնդում երկրորդ՝ գալիս է մի ժամանակ՝ դա կարող է լինել հարյուր տարի հետո կամ մեկ միլիոն տարի հետո, երբ առաջանում է գերմարդկություն՝ անսահմանափակ հնարավորություններով: Եվ այդ գերմարդկությունը բացահայտում է աշխարհի ամենակարևոր՝ գիտակցության, բանականության առեղծվածը:

Համաձայնեք՝ մինչև հիմա ոչ ոք չգիտի, թե ինչպես է առաջանում գիտակցությունը, բանականությունը: Այսինքն՝ ֆիզիկապես գիտենք՝ գլխուղեղի բջիջներում ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, բայց ինչ գործընթացներ են տեղի ունենում և ինչպես է դրանց արդյունքում ստեղծվում միտքը՝ այ դա է մեծագույն գաղտնիքը: Եվ եթե մարդկությունն, ի վերջո, կարողանա բացահայտել այս առեղծվածը, ուրեմն շատ մեծ հավանականությամբ կկարողանա նաև համակարգչային մոդելավորման միջոցով ստեղծել արհեստական գիտակցություն, արհեստական բանականություն: Այսինքն՝ ի զորու կլինի ստեղծել նաև արհեստական իրականություն՝ արհեստական բնակիչներով: «Եթե դուք ընդունում եք սա»,- շարունակում է Նիք Բոստրոմը,- «ուրեմն վերջապես հասնում ենք երրորդ պնդմանը՝ մենք բոլորս ապագայում ինչ-որ մեկի ստեղծած այդ արհեստական համակարգչային իրականության մեջ ապրող արհեստական արարածներ ենք»: 

Вано Сирадегян - Sputnik Արմենիա
«Այդ ապուշին պիտի համոզեմ` դուրս գալուց հետո ամեն ինչ թողնի ու գրի». Համբարձում Գալստյան

Շատ լավ հասկանում եմ, որ եթե այս տրամաբանությունն ընդունում եք, հիմա կարող եք թեթև շոկի նման մի բան ապրել և ընդդիմանալ՝ ինչպես թե՝ ես իրական մարդ եմ, հորից ու մորից ծնված, ես չեմ ուզում կոմպյուտերային խաղի գործող անձ լինել և ղեկավարվել ինչ-որ մեկի կամքով: «Բայց այդքան մի մտահոգվեք»,- ասում է Բոստրոմը: Հետո ինչ, որ բոլորս արհեստական ենք ու ապրում ենք արհեստական իրականությունում: Եթե նույնիսկ դա այդպես է, մեզ համար հո սցենար չի մշակված՝ նա, ով ստեղծել է, ազատ է թողել մեզ հենց այն պատճառով, որ ուզում է տեսնել, թե մենք ինքնուրույն, առանց իր միջամտության ինչպես ենք զարգանալու: Եվ ուրեմն, փաստորեն, ոչինչ էլ չի փոխվում: Համաձայն չե՞ք այս ամենի հետ: Շատ լավ՝ այդ դեպքում ապացուցեք ինձ, որ դուք արհեստական չեք: Կարո՞ղ եք ապացուցել: Ոչ դուք կարող եք ինձ ապացուցել, որ մենք կոմպյուտերային իրականությունում չենք ապրում, ոչ էլ ես ձեզ կարող եմ հակառակն ապացուցել: Եվ ուրեմն` շարունակենք առաջվա պես ապրել: Ուրիշ ճար չկա: 

 

 

Լրահոս
0