Գրքեր. արխիվային լուսանկար

Կոմունիզմն այդպես էլ չկառուցվեց, բայց Մարքսը ճիշտ էր

505
(Թարմացված է 11:31 14.02.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Աշխարհում այնքան էլ շատ չեն այն ժողովուրդները, որոնք փորձել են կոմունիզմ կառուցել։ Մենք` հայերս, այդ ժողովուրդներից մեկն ենք։
Կարլ Մարքս և Ջոն Լենոն՝ պատկերացումները ապագա հասարակության մասին զարմանալիորեն համընկնում են

Ուղիղ 172 տարի առաջ՝ 1848 թվականի փետրվարին, Լոնդոնում առաջին անգամ հրատարակվեց այն գիրքը, որն ուղեցույց է ծառայել բոլոր նրանց համար, ովքեր փորձել են կոմունիզմ կառուցել։ Այո՛, դա Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստն» է։ Աշխարհի ամենահայտնի գրքերից է և ունի մի զարմանալի առանձնահատկություն՝ այդ գրքի բովանդակության մասին մարդիկ լավագույն դեպքում շատ աղոտ պատկերացում ունեն, բայց առաջին և վերջին տողերը բոլորը լավ հիշում են։ Գոնե իմ սերնդակիցները հաստատ կասեն, որ մանիֆեստն սկսվում է գրեթե սարսափ վեպերի նման՝ «Մի ուրվական է շրջում Եվրոպայում, կոմունիզմի ուրվականը», իսկ ավարտվում է հանրահայտ կոչով՝ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»։ 

Խորհրդային կայսրության փայլն ու թշվառությունը

Ի դեպ, 1991 թվականի օգոստոսին՝ Մոսկովյան «պուտչից» հետո, ինչ-որ մեկը Կարլ Մարքսի արձանի պատվանդանին կավիճով գրել էր՝ «Պրոլետարներ բոլոր երկրների, ներեցեք»։ Իրոք, կոմունիզմն այդպես էլ չտեսանք, թեև շատ լավ հիշում եմ՝ 60-ականների առաջին կեսին Սովետի այն ժամանակվա առաջնորդ Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովը խոստանում էր՝ այս սերունդն ապրելու է կոմունիզմի օրոք։ Այնինչ այդ դաժան գիտափորձի հասցրած վնասն ահավոր էր։

Դա պարզապես աղետ էր՝ միլիոնավոր անմեղ մարդիկ բռնադատվեցին ու սպանվեցին։ 

Համաձայնեք` կարելի է հասկանալ Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինին, որն ասում էր՝ «Այդ ուրվականը եվրոպաներում շրջում է, իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, կանգ է առնում… Պետք չեն մեզ այդ շրջմոլիկները»։

Մինչդեռ շատերը Եվրոպայում, մանավանդ մտավորականության ներկայացուցիչները, որոնք միշտ էլ ձախակողմյան գաղափարախոսության կողմնակիցներ են եղել, համակրանքով էին վերաբերվում Խորհրդային միությանը նույնիսկ ռեպրեսիաների ժամանակ։ Օրինակ, Բեռնարդ Շոուն Մոսկվա այցելելուց հետո Լոնդոնում ասուլիս էր հրավիրել և այնպես էր նկարագրում «Սովետի» առավելությունները, որ լրագրողներից մեկը չդիմացավ ու ասաց. «Եթե այդքան դրախտային երկիր է, բա ինչո՞ւ չեք տեղափոխվում այնտեղ՝ մշտական բնակության. չե՞ք ուզում դրախտում ապրել»։ Շոուն էլ իրեն հատուկ հումորով տակից դուրս էր եկել, ասելով. «Դե, ես այնքան մեղքեր եմ գործել, որ իմ տեղը Բրիտանիայի նման դժոխքն է»։ 

Ներեցեք, սխալվել ենք՝ դուք ամենագեղեցիկը չեք

Իհարկե, կարելի է պնդել, որ այն մեծ երկրում, որտեղ մենք ապրում էինք՝ Խորհրդային տերությունում, կոմունիզմն ուղղակի սխալ էին կառուցում, դրա համար էլ ոչինչ չստացվեց։ Բայց ախր ոչ մի տեղ չի ստացվել։ Չինաստա՞ն։ Կներեք՝ միայն անունն է կոմունիստական, միլիարդատերերն Ամերիկայից շատ են։ Այսօր էլ մի հետաքրքիր բան կարդացի. պարզվում է՝ կապիտալիզմ բառը Չինաստանում ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան Միացյալ նահանգներում։

Ի դեպ, էսպիսի ոչ կոնվենցիոնալ կարծիք էլ կա՝ իսկական կոմունիզմը հիմա Ամերիկայում է։ Իրոք, ի՞նչ էր ասում Մարքսը: էնգելսի մասին չեմ խոսում, որովհետև հանրահայտ փաստ է՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» իրականում ծայրից ծայր գրել է Կարլ Մարքսը. Էնգելսն ընդամենը խմբագրական ուղղումներ է մտցրել ու չէր էլ ուզում, որ իր անունը նշվի, բայց Մարքսը պնդել է։ Ինչևէ՝ այդ մանիֆեստում ասված է, որ կոմունիզմի ժամանակ փողը վերանալու է և գործելու է այն սկզբունքը, որը դպրոցում էինք անցնում՝ «Յուրաքանչյուրից՝ ըստ կարողությունների, յուրաքանչյուրին՝ ըստ պահանջմունքի»։

Ճնճղուկ մի՛ սպանեք. թե ինչ եղավ հետո, երբ ընկեր Մաոյին համոզեցին, որ նա հանճարեղ է

Հիմա վերցրեք ամերիկացի ծրագրավորողի առօրյան. փող, որպես այդպիսին, գրեթե չունի՝ գրպանում հազիվ մի տասը դոլար լինի, ամեն ինչի համար քարտով է վճարում ու այնքան է ստանում, որ փողի մասին ընդհանրապես չի մտածում, իսկ եթե պահանջմունք ունի, օրինակ, լավ ավտոմեքենա կամ նույնիսկ տուն գնելու՝ շատ հանգիստ բանկից վարկ է վերցնում ու բավարարում է իր այդ պահանջմունքը։ Կատարյալ Imagine։ Ինչու Imagine։ Որովհետև Ջոն Լենոնը իր այդ հանրահայտ երգը՝ Imagine, մի անգամ անվանել է «գործնական կոմունիստական մանիֆեստ»։ Իրոք, միանգամայն ճիշտ է նկատել ամերիկացի մեկնաբաններից մեկը՝ եթե լսեք Ջոն Լենոնի երգի բառերը, կհամոզվեք, որ Մարքսի պատկերացրած կոմունիզմի և Լենոնի պատկերացրած երևակայական հասարակության միջև գրեթե տարբերություն չկա։ Իսկապես` Լենոնը երգում է՝ Imagine no possessions…, իսկ դա հենց այն է, ինչ ասում էր Մարքսը՝ մասնավոր սեփականությունը պետք է վերացվի։ 

Ռեյ Կուրցվեյլի կանխատեսումները՝ ազգային պետության վերացում, հավերժ կյանք, նոր մարդ

505
թեգերը:
կոմունիզմ, Կարլ Մարքս, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (293)
Ըստ թեմայի
Կլոնավորված մարդիկ. մի՞ֆ, թե՞ իրականություն
«Կարևորը մենք ենք ու Ամերիկան». ՍԴ–ի հանրաքվեն, աշխարհի փորձն ու Հայաստանը
Ճնճղուկ մի՛ սպանեք. թե ինչ եղավ հետո, երբ ընկեր Մաոյին համոզեցին, որ նա հանճարեղ է
Երկիր, որտեղ գրեթե հայեր չկան, բայց այնտեղ ունեցել ենք աշխարհում առաջին կին հյուպատոսը
Դոնալդ Թրամփ

Ներումների քանակը կտրուկ մեծացել է. Թրամփը մտադիր է կանխավ ներում շնորհել նաև ինքն իրեն

45
Եկեք անկեղծ լինենք։ Դժվար թե որևէ մեկը կարողանար կանխատեսել, որ Թրամփի հեռանալն այսքան արտառոց կլինի և ամերիկյան կոնգրեսի՝ Կապիտոլիումի դահլիճներում պառկած կլինեն Ազգային գվարդիայի զինվորները։

 

Ահա այսպիսի Ամերիկա

Ընդ որում, նկատեք՝ իշխանությունները մտավախություն ունեն, որ կարող է տեղի ունենալ , այսպես ասենք, ներքին հարձակում, այսինքն` Ազգային գվարդիայի որոշ անդամներ միանան ցուցարարներին, իսկ դա խիստ վտանգավոր է, քանզի զինվորները մարտական զենք ունեն։ Այսինքն` ինչ եմ ասում՝որոշ նահանգներում ցուցարարներն էլ են զինված։ Ինչ կարող ես անել՝ դա նրանց սահմանադրական իրավունքն է։

 

​Որոշ նահանգների մայրաքաղաքների փողոցներում արգելապատնեշներ են տեղադրված, իսկ խանութների ապակեպատ ցուցափեղկերը փայտերով են ծածկված։ Ասեմ, որ նման պատկեր ես ու իմ գործընկերները ժամանակին տեսել էինք Պրահայում, որտեղ գլոբալիստական ֆորում էր անցկացվում, ու էլի ամենուր տեղադրված էին այդ մետաղե արգելապատնեշները, իսկ Մաքդոնալդի բոլոր պատուհանները ծածկված էին  փայտերով՝ հակագլոբալիստների շարժումը կանխելու համար։

​Սակայն ամենարտառոցն այն է, որ Դոնալդ Թրամփի հեռանալուց ընդամենը մի քանի օր առաջ որոշ կոնգրեսականներ արդեն երկրորդ անգամ նախաձեռնել են նրա իմփիչմենթը։ Այդ գործընթացը բավական բարդ է ու երկար։ Ընդհանրապես հավանականություն չկա, որ հաջողությամբ կավարտվի, բայց եթե նույնիսկ ավարտվի, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ զավեշտական իրավիճակ է ստեղծվելու։ Չէ որ իմփիչմենթի իմաստը մեկն է՝ պաշտոնյային հեռացներ իր պաշտոնից։ Այսինքն` Դոնալդ Թրամփը առանց այն էլ այս շաբաթ հեռանալու է, բայց կոնգրեսականները նրան ասելու են՝ հեռացիր։ Համաձայնեք, նման բան Ամերիկայում դեռ չէր եղել։

​Ուրիշ հանգամանք էլ կա, որի մասին գրում է Նյու Յորք Թայմսը։ Նախագահը և նրա վարչակազմն իրավունք ունեն ներում շնորհելու, մանավանդ նախագահի հեռանալուց առաջ։ Ներումների քանակը կտրուկ մեծացել է, երբ պարզ է դարձել, որ Թրամփին չի հաջողվի վիճարկել իր պարտությունը։ Եվ այդ ներումները կատարվում են փողով։ Նույն Նյու Յորք Թայմսը, հենվելով իր ձեռքին հայտնված փաստաթղթերի վրա, գրում է, որ, օրինակ, Յուտա նահանգի նախկին դաշնային դատախազ Բրեդ Թոլմանը, որը մոտ է Սպիտակ տանը, օգտվել է իր այդ դիրքից ու պարգեւավճար վերցրել երեք դատապարտված հանցագործներին ներում շնորհելու համար։

Ավարտվող տարվա իրողությունները. միայն Հայաստանում չէ, որ բողոքում են վարչապետից

Թրամփի նախկին իրավական խորհրդական Ջոն Դաուդը, ըստ թերթի, տասնյակ հազարավոր դոլարներ է վերցրել` խոստանալով  ներում շնորհել մի շարք դատապարտյալների, օգտվելով նախագահի հետ կապերից։ Ասում են՝ ինքը` Թրամփը, հենց հեռանալու նախօրեին, մտադիր է ներում շնորհել մոտ 100 դատապարտյալի։ Բայց ամենաարտառոցը՝ Թրամփը մտադիր է կանխավ ներում շնորհել ինքն իրեն, իր երեխաներին, Ջարեդ Քուշներին և իր օգնական Ռոբերտ Ջուլիանիին։ Ահա այսպիսի Ամերիկա։

45
թեգերը:
Նախագահ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (293)
Ըստ թեմայի
Նախադեպը չունեցող զանգվածային պատվաստում Եվրոպայում. տարբեր ու զարմանալի մոտեցումներ
Լրագրողները շարունակում են վարակվել, սպանվել ու բանտարկվել. մի քանի թիվ՝ անցնող տարվանից
Ինչպես 11 երեխաներից կրտսերը դարձավ հայտնի և հարուստ. Պիեռ Կարդենի բրենդի պատմությունը
Անկախության տոնին նվիրված շքերթի փորձ, արխիվային լուսանկար

Հայաստանն ամենից վեր է, կամ ով չի ուզում կերակրել սեփական բանակին, կկերակրի օտարի բանակին

458
(Թարմացված է 19:40 17.01.2021)
Հայաստանի ղեկավարության` արտաքին քաղաքական դաշտում նահանջը կանգնեցնելու անկարողության ֆոնին հասարակության մեջ սրվում են բացասական տրամադրությունները։ Հարց է ծագում` արդյոք կանխորոշվա՞ծ է Հայաստանի երրորդ հանրապետության ճակատագիրը։

Դարեր շարունակ հայ ժողովուրդը սեփական պետություն չի ունեցել և գտնվել է վասալային վիճակում: Փայփայելով պետության վերածննդի երազանքը` ժողովուրդը, այնուամենայնիվ, այդ ընթացքում մասամբ կորցրել է պետականաշինության հիմունքները, շեղվել պետական մտածողությունից։ Փոխարենը` ավելի է ամրապնդվել ընտանիքի պաշտամունքը։ Պետությունը պաշտպանելու կամ պետության վրա հենվելու հնարավորություն չի եղել, հետևաբար բոլոր ուժերը` ֆիզիկական և ինտելեկտուալ, հայերն ուղղել են ընտանիքի պաշտպանությանը։

Ընտանիքի պաշտամունք VS պետական շահեր

Դատելով նրանից, թե ինչ է այսօր կատարվում հայ հասարակության մեջ, կարելի է ասել` այն ժամանակներից քիչ բան է փոխվել, անձնական շահերն այսօր էլ են պետականից վեր դասվում։ Մենք առաջվա պես շարունակում ենք ինդիվիդուալիստների ազգ մնալ։ Մեզնից յուրաքանչյուրն առանձին վերցրած ուժեղ է որևէ բանում, լավ ներուժ ունի, սակայն միասին հավաքվելն ու մեծ նպատակի հասնելը մեզ համար գրեթե անհաղթահարելի խնդիր է։

Արցախում պարտություն կրելուց հետո հասարակության մեջ խորանում է պառակտումը, հուսահատությունը և ուժեղանում սեփական շահերը պաշտպանելու փորձերը, չէ՞ որ պետության նկատմամբ հավատը զգալիորեն թուլացել է։

Մի դրվագ մեջբերենք, որի հետևում բավական վտանգավոր միտում է թաքնված։ Մարտական գործողությունների օրերին Արցախում ծառայած և արձակուրդ եկած զինվորների ծնողները Երևանում բողոքի ակցիաներ են իրականացնում` իշխանություններից պահանջելով, որ իրենց որդիներին հետ չուղարկեն, նրանց անվտանգության երաշխիքներ տրամադրեն և ուղարկեն Հայաստանի տարածքում գտնվող զորամասեր։

Որպես ծնող նրանց կարելի է հասկանալ, որպես քաղաքացի` ոչ։ Մարդիկ մոռանում են, որ լինելով գործող հայկական բանակի զինծառայող` հենց իրենց զավակներն են հանդիսանում հայրենիքի անվտանգության երաշխիքը։ Երաշխիքներ պահանջող, երաշխավորներ, այն էլ հետպատերազմական շրջանում (չէ՞ որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և հույսներս միայն ռուս խաղաղապահների վրա չդնենք)` մի փոքր անհեթեթ է հնչում։

Ավելին, Արցախում ծառայելուց հրաժարվելով` այդ քաղաքացիները կամավոր հրաժարվում են Ղարաբաղը պաշտպանելուց։ Նրանց թվում է, որ ՀՀ տարածքում ավելի անվտա՞նգ կլինի։ Ուղարկեք նրանց Շուռնուխ, Որոտան և այլ սահմանամերձ բնակավայրեր։ Իսկ եթե վաղն այնտեղ մարտեր սկսվեն, կպահանջեն ավելի խոր թիկունք տեղափոխե՞լ։ Եթե այդպես է, այդ դեպքում ընդհանրապես բանակ ունենալու իմաստը ո՞րն է։

Համեմատության համար։ Հայրենական մեծ պատերազմից առաջ Հայկական ԽՍՀ բնակչությունը շուրջ 1.5 մլն էր։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պատերազմ մեկնեց ավելի քան 500 հազար հայ (ԽՍՀՄ բոլոր հանրապետությունենրից)։ Նրանցից ավելի քան 300 հազարը զոհվեցին կամ անհետ կորան։ Այդպիսին էր Խորհրդային Միության (որտեղ Հայաստանը միայն հանրապետություններից մեկն էր) Մեծ հաղթանակում մեր ժողովրդի ներդրումը։

Ներկայիս Հայաստանի բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 2.9 մլն է։ Եվս մոտ 150 հազար նախապատերազմական Արցախի բնակչությունն էր կազմում։ 2020 թվականի մարտերի ընթացքում, տարբեր գնահատականների համաձայն, մենք մինչև 5 հազար մարդ ենք կորցրել։ Սա հայրենիքի պաշտպանության գործում ժամանակակից հայերի ներդրումն է։

300 հազար և 5 հազար. ինչպես ասում են, զգացե՛ք տարբերությունը։

Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, որ Հայրենական մեծ պատերազմի օրերին, ինչպես նաև պատերազմից հետո զինվորների ծնողները բողոքեին զինկոմիսարիատների մոտ` պահանջելով իրենց երեխաներին չուղարկել սահմանի այս կամ այն հատված։ Կարծում ենք, որ նույնիսկ վառ երևակայություն ունենալու պարագայում նման բան պարզապես անհնար է պատկերացնել։ Իսկ գուցե խնդիրը մե՞կն է` այն ժամանակ չկային սոցցանցեր և տարատեսակ «լայվեր»։

Մեծն Բոնապարտը ժամանակին ասում էր, որ նա, ով չի ցանկանում կերակրել սեփական բանակին, կկերակրի օտարի բանակին։ Մեր կողմից հավելենք. «Ով չի ցանկանում ծառայել սեփական բանակում, կծառայի օտարի բանակում»։ Այդ դեպքում արդեն ոչ ոք չի հարցնի` հայ զինծառայողը պատրա՞ստ է օտարի շահերի համար կռվելու աշխարհի այս կամ այն անկյունում։

Մյուս կողմից ակնհայտ է, որ վախերն ու պարտվողական տրամադրությունները հասարակության մեջ սրվում են ներկայիս իշխանության ամորֆ պահվածքի պատճառով, իշխանության, որն ի զորու չէ դուրս գալ շոկային վիճակից և անցնել առաջին հերթին զինված ուժերի մոբիլիզացիայի ու համալրման հետ կապված կոնկրետ խնդիրների լուծման։

Իշխող դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ փոխխոսնակ Լենա Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարել էր, որ համաձայն չէ այն կարծիքների հետ, թե Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնենք պատերազմի միջոցով։

Նազարյանն ընդգծել էր, որ ինքը քաղաքական գործիչ է, և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հողերն ուզում է վերադարձնել քաղաքական գործընթացների օգնությամբ։

Միայն թե նման «քաղաքական գործընթացներ» վարելու համար անհրաժեշտ է Ալեքսանդր Գորչակովի (ում հետևում Ռուսաստանի կայսրությունն էր կանգնած), Շառլ Թալեյրանի (որի հետևում Ֆրանսիայի թագավորությունն էր կանգնած), Կլեմենս ֆոն Մետերնիխի (որի հետևում կանգնած էր Ավստրո–Հունգարիան) մասշտաբի դիվանագետ լինել։ Լենա Նազարյանի հետևում կանգնած է ընդամենը 29 հազար քմ մակերես և 2.9 մլն բնակչություն ունեցող Հայաստանը։

Իշխանության առավելագույն խնդիրը ոչ թե «ռևանշը» կանխելն է, այլ այնպես անել, որ ապագա պատերազմի դեպքում մենք միայնակ չկռվենք թշնամական տրամադրված պետությունների տանդեմի հետ, այլ հասնենք սեփական կոալիցիայի ստեղծման։ Դրա հետ մեկտեղ մեր պատգամավորներն ու պաշտոնյաները պետք է հիշեն, որ իրենք կարող են քաղաքական գործիչ լինել միայն Հայաստանում. այլ պետություններում նրանք կարող են լինել ով ասես, բայց ոչ լուրջ որոշում կայացնողներ։

Առաջին քրիստոնեական պետությունն ու Երրորդ հանրապետության «վախճանը»

Օտարերկրացիների հետ ծանոթանալիս` շատ հաճախ մենք պարծենում ենք, որ Հայաստանը քրիստոնեություն ընդունած առաջին պետությունն է։ Քրիստոնեական պետություն լինելը ոչ միայն հպարտության առարկա է, այլև ծանր բեռ` հաշվի առնելով մեզ շրջապատող երկրների գործոնը։ Եվ պետք է հասկանալ, որ մեզ համար միշտ էլ դժվար է լինելու։

XX դարում մենք երկու անգամ ինքնուրույն պետականություն կառուցելու հնարավորություն ստացանք` Առաջին հանրապետությունը գոյատևեց ընդամենը մի քանի տարի (1918-1920 թթ.)։ Երրորդ հանրապետությունը ստեղծվեց 1991 թվականին. ուղիղ 30 տարի անց կարծիքներ հնչեցին այն մասին, որ այն վախճանված է։

Հարց է առաջանում և՛ հանրությանը, և՛ էլիտային. մի՞թե 30 տարվա ընթացքում մենք այնքան ենք հոգնել, որ պատրաստ ենք հրաժարվել սեփական պետականությունից։

ՀՀ նախագահը վերջերս հայտարարեց, որ անհրաժեշտ է վերբեռնել համակարգն ու «Չորրորդ հանրապետությունը» կառուցել։ Ռուսական մի ասացվածք մտքիս եկավ. «Хоть горшком назови, только в печь не ставь»։ Ուզում եք «Չորրորդ հանրապետություն» անվանեք, ուզում եք «հեռավոր թագավորություն», միայն թե վերջապես կենսունակ պետություն ստեղծեք։ Կամ գուցե մեր քաղաքական գործիչներն առաջնորդվում են հետևյալ կարգախոսով. «Այն ինչ մեռած է, մեռնել չի կարող»։

«Նախաձեռնության» հաջողության համար անհրաժեշտ է, որ ազգային էլիտան ու ժողովուրդը, «Չորրորդ հանրապետություն» կառուցելիս, առաջնորդվեն պետական մտածողությամբ և հենց այս երկրում տեսնեն իրենց սերունդների ապագան։

Ժամանակին գերմանացիների (որոնց հաճախ նախանձով ու հիացմունքով ենք նայում) պետական օրհներգը սկսվում էր «Գերմանիան ամենից վեր է» բառերով։ Ի՞նչն է հայերի համար ամենից վեր։ Գուցե արդեն միասնական բռունցք դառնալու ժամանա՞կն է, չէ՞ որ ժամանակն այժմ մեր դեմ է գործում։

458
թեգերը:
Բանակ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու չէր կասեցվում պատերազմը, և ինչու այդ օրերին հեռացավ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը
Հրաժարվել սխալ ռազմավարությունից․ որոնք են հայ-ռուսական հարաբերությունների բացթողումները
Եթե Բաքուն ու Երևանը ցանկանան․ Զախարովան՝ հայերի ու ադրբեջանցիների երկխոսության մասին
Վյաչեսլավ Վոլոդինը

Նավալնին օգտվում է արևմտյան հատուկ ծառայություններից․ Վոլոդինն` «ուղարկած մարդու» մասին

7
(Թարմացված է 16:25 19.01.2021)
Եվրամիությունը նախ պետք է ինքն իրենից սկսի․դադարեք մարդկանց վրա ռետինե փամփուշտներով կրակել, թունավորել նրանց գազով, ձմռանը մարդկանց վրա ջուր լցնել։ Նման խորհուրդներ է տվել Վյաչեսլավ Վոլոդինը Նավալնուն պաշտպանող արևմտյան քաղաքական գործիչներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու բոլոր գործողությունների հետևում օտար պետություններն են, «հայրենիքը դավաճանած» նման մարդիկ ռուսական իշխանության մարմիններում տեղ չունեն։

«Այսօր որպես միջամտության գործիք արևմտյան հատուկ ծառայությունները, Պետական դեպարտամենտն օգտագործում են Նավալնուն։ Բոլորը պետք է հասկանան՝ նրա արած ամեն քայլի հետևում օտար պետություններ են կանգնած։ Մեր խնդիրն է թույլ չտալ օտար միջամտությունը, ով էլ այստեղ քաղաքականություն վարի, պետք է երկիրը պաշտպանի», - ասել է Վոլոդինը Պետդումայի լիակազմ նիստում։

Վոլոդինը  հավելել է, որ եթե մարդ դավաճանում է երկիրը, եթե նա օտար ֆինանսավորում է ստանում, նա իշխանության ոչ մի օրգանում անելիք չունի։

Նա կոչ է արել եվրոպացի գործընկերներին «իրենցից սկսել», երբ Արևմուտքում սկսում են քննադատել այս կամ այն երկրների իշխանության գործողությունները։

«Նույնը վերաբերում է Գերմանիայից մեզ մոտ ուղարկված մարդու վերաբերյալ նրանց հայտարարությանը։ Մենք այստեղ նախապես համակարգված գործողություններ ենք տեսնում։ Իսկ Եվրամիությունը պետք է ինքն իրենից սկսի։ Դադարեք մարդկանց վրա ռետինե փամփուշտներով կրակել, թունավորել նրանց գազով, ձմռանը մարդկանց վրա ջուր լցնել։ Այդ ամենը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի կտտանքները։ Վերջիվերջո, վերականգնեք ձեր երկրներում մարդու իրավունքների օրինականությունը, եթե ուզում եք, որ ինչ-որ մեկը լսի ձեզ։ Եթե ուզում եք պահպանել ներկայիս միջազգային կարգն ու կայունությունը», - ասել է Վոլոդինը։

Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում. տեսանյութ

Հիշեցնենք՝ հունվարի 17-ին ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել։ Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից։ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով:

7
թեգերը:
Վյաչեսլավ Վոլոդին, Եվրոպա, Ռուսաստան, Ալեքսեյ Նավալնի
Ըստ թեմայի
ՌԴ–ն ապակառուցողական է համարում Նավալնու գործի վերաբերյալ Գերմանիայի մոտեցումը
Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը
Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով