Վահագն Վերմիշյան

Վերմիշյանի անցած ճանապարհը կմոռացվի, իսկ կաշառքը կմնա

277
(Թարմացված է 09:27 13.02.2020)
Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի կալանավորման ֆոնին Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է պատվավոր կոչումների և արժեքների մասին։

Երբ Սոս Սարգսյանին Հայաստանում, Վախթանգ Կիկաբիձեին Վրաստանում կամ Մուսլիմ Մագոմաևին Մոսկվայում վաստակավոր, առավել ևս ժողովրդական արտիստի պատվավոր կոչումներ էին շնորհում, հասկանալի էր։ Խորհրդային տարիներին կոչման շնորհիվ աշխատավարձը զգալիորեն բարձրանում էր, կինոյում նկարահանվելու յուրաքանչյուր օրվա համար ավելի շատ փող էին ստանում, հյուրախաղերի ընթացքում` սև «Վոլգա» (շքեղության նշան)` ի նշան հարգանքի, «լյուքս» համար հյուրանոցում, աշխատանքից դուրս գալուց հետո` բարձր թոշակ, կյանքից հեռանալուց հետո` տեղ Պանթեոնում կամ դրան մոտ «Թոխմախում»։ Չարչարանքն իզուր չէր լինում։

Հայաստանի աշխատանքային գործունեության 17 ոլորտներից, որտեղ կարելի է պատվավոր կոչումներ ստանալ, հատուկ եմ ընտրում արտիստներին, որովհետև ո՛չ ճարտարապետը, ո՛չ բժիշկը, ո՛չ ուսուցիչը, որքան էլ լավը լինի, միևնույնն է` իր ճանաչվածությամբ կզիջի Գարիկ Մարտիրոսյանին։ Եվ ահա մտածում եմ` Գարիկ Մարտիրոսյանին կամ Միխայիլ Գալուստյանին, էլ չասեմ Շառլ Ազնավուրի մասին (կյանքի օրոք) պե՞տք է հատուկ դիպլոմ, որ վկայի, թե մարդիկ նրանց որքան են սիրում կամ որքան լավ վարպետ են իրենց գործում։ Ծիծաղելի է։ Հատկապես Ազնավուրի դեպքում, որն ինքն է ամեն ինչում բոլորին օգնել։

Այդուհանդերձ, եկեք հիշենք, թե ինչ արտոնություններ ուներ պատվոգիր, կրծքանշան և ժողովրդական արտիստի կոչում ստացած մարդը։ Փորձագետները, որոնք մասնագիտացած են երջանկության չափումների մեջ, կհիշեցնեն։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Նյութական արտոնություններ` բարձր աշխատավարձ, որը հասնում էր ամսական մինչև 500 ռուբլու, կոմունալ ծառայությունների վճարումների դեպքում 50 տոկոս զեղչ, ժողովրդական արտիստները կարող էին բարելավել բնակելի տարածքը` պահանջելով ավելի մեծ բնակարան, կարող էին բուժվել Կրեմլի հիվանդանոցում և դրան հավասար հաստատություններում, օրինակ` Երևանի «Լեչկոմիսիայում» (այժմ` «Նաիրի» ԲԿ)։

Մանրամասների սիրահարների համար. հյուրախաղերի ընթացքում ԽՍՀՄ արտիստին տեղ էր հատկացվում ննջավագոնում և «լյուքս» համար հյուրանոցում, իսկ վաստակավոր արտիստին` միայն կուպե և հասարակ մեկտեղանի համար։

Անվանի դերասանները բնակվում էին էլիտար տներում, որոնք Մոսկվայի կենտրոնում կոչվում էին «սովմինովսկի»։ Ինքս, լինելով հատուկ թղթակից, Երևանում ապրել եմ այդպիսի տանը, իսկ երկու հարկ վերև ապրում էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանը։

...Կոչում ստանալու գործընթացը հեշտ չէր։ Սկզբից պետք էր հասնել «վաստակավոր արտիստ» կոչման, հետո 10 տարուց ոչ շուտ կարելի էր հավակնել ժողովրդական արտիստի կոչմանը և միայն հետո` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի։ Երբ արդեն մոտենում էիր 60 տարեկանին։

Ճիշտ է, բացառություններ էլ էին լինում։ Առանց պարտադիր փուլերն անցնելու ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը 31 տարեկանում ստացել է Մուսլիմ Մագոմաևը։

...Հայաստանում պատվավոր կոչումներ տալու հարցով զբաղվում էին կենտկոմի ոլորտային բաժինները, այնպես որ անհրաժեշտության դեպքում կաշառքը պետք է տանեին ոչ թե քաղաքաշինության կոմիտե ու տային Վահագն Վերմիշյանին, այլ կենտկոմի շինարարության բաժին։ Այնուհետև բյուրոյի նիստի ընթացքում քննարկվում էր թեկնածությունը, և հարյուրից հարյուր դեպքում կոչումը շնորհվում էր։ Ինչ վերաբերում է համամիութենական նշանակության կոչումներին, ապա Բաղրամյան 19 տնից թուղթ էին ուղարկում Կրեմլ, որից հետո թիրախին դիպչելու հավանականությունը 100 տոկոս էր, որովհետև թեկնածությունները նախօրոք էին համաձայնեցվում։

Իսկ այսօր, երբ կոչումներն ու շքանշաններն արժեզրկվել են, յուրաքանչյուրը զբաղված է իր «նյութատեխնիկական ապահովման» հարցերով։

«Կոչումներն այլևս հարգանք չեն ավելացնում նրանց նկատմամբ, ովքեր խաղում են բեմում և կինոյում, դրանք այլևս «որակի նշան» չեն»,– ասում է Լեոնիդ Յարմոլնիկը, իսկ նա գիտի` ինչ է ասում։ Իրավունք ունի։

Յարմոլնիկը ժամանակին հրաժարվել է «Ռուսաստանի վաստակավոր արտիստ», իսկ հետո «Ռուսաստանի ժողովրդական արտիստ» կոչում ստանալու առաջարկից։ Նա պնդում է, որ իսկական ժողովրդական արտիստին պետք է դեմքով և անունով ճանաչեն, իսկ եթե նման բան չկա, ապա այդ կոչումը խեղկատակություն է։

«Օրենքով գողերի» դեմ պայքարը նոր չէ, կամ կանոններ` հազարավոր կալանավորների կյանքի գնով

Վերադառնանք Երևանում տեղի ունեցած դեպքին։ Ոմանք գուցե լսել են Լևոն Շահբազյանի, Գեորգի Թաթարյանի, Վասակ Խաչիկյանի, Վարդգես Արծրունու անունները։ Մարդիկ, որոնց հաջողվել է իրենց ազգանունը Անուն դարձրել։ Միայն դրանից հետո են նրանք կոչումներ, պարգևներ ստացել։ Նրանցից յուրաքանչյուրը հիշվել է ոչ թե իր հագած պիջակով, այլ իր կառուցածով։ «Հրազդան» մարզադաշտը, «Զվարթնոց» օդանավակայանը, Նոր Նորքի բնակելի զանգվածները, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնանորոգումը... Այս և շատ այլ բաներ գերազանց են արվել. այստեղ ակնհայտորեն պարգևն է որոնել հերոսին, ոչ թե հակառակը։

Հովիվյանին վերադարձրին, իսկ էշը մնաց. ինչպես նույն կարգախոսը երեք անգամ փրկեց Հայաստանը

…Վահագն Վերմիշյան։ Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ, Ստեփանավանի գլխավոր ճարտարապետ, Օրյոլի շրջանի գլխավոր ճարտարապետ։ Այնուհետև տեղափոխվել է Հայաստան, 2019թ–ի մարտից քաղաքաշինության կոմիտեի նախագահն է։

Փառավոր ուղի է, բայց այն կմոռացվի, իսկ կաշառքը կմնա։ Ափսոս։ Լավ կլիներ, որ քննությունը չկարողանար ապացուցել նրա մեղքը։

277
թեգերը:
Կաշառք, Վահագն Վերմիշյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գիշերային գործուղում փախած կալանավորի հետ, կամ ինչի համար է բժիշկ Ռոշալը սիրել Հայաստանը
Լավ տղերքը և շիկահեր Ստելլան․ երևանցի «հեղինակությունների» և Արևմուտքի կովբոյների տարբերությունը
Իմաստուն կենաց մեր ու հրեաների մասին, կամ ինչն է ցնցել Վասիլի Գրոսմանին Արարատյան հողում