Նոբելյան մրցանակ. արխիվային լուսանկար

Բա ո՞ւր է խոստացածդ «Վոլգան». ինչո՞ւ հայերը Նոբելյան մրցանակի չեն առաջադրվում

886
(Թարմացված է 13:34 12.02.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Երբ ափսոսանքով փաստում ենք, որ որևէ հայաստանցի երբեք Նոբելյան մրցանակ չի ստացել, պիտի նաև տրամաբանական հարց տանք ինքներս մեզ՝ իսկ մենք ի՞նչ ենք արել այդ մրցանակը ստանալու համար։
Նոբելյան մրցանա՞կ. թեկնածու չենք առաջադրում, դրա համար էլ չենք ստանում

Հունվարի վերջին օրը, կեսգիշերին ավարտվեց Նոբելյան մրցանակների համար թեկնածուներ առաջադրելու վերջնաժամկետը։ Մենք որևէ մեկին առաջադրե՞լ ենք։ Հոմոզված եմ, որ ոչ։ Բա, եթե տարեցտարի կրկնվում է նույն պատկերը՝ հունվարի 31-ն անցնում է, իսկ մենք սովորականի նման քնած ենք, ինչպե՞ս ենք ակնկալում, որ մեզանից մեկը Նոբելյան դափնեկիր կդառնա։

Համաձայնեք` շատ նման է խորհրդային տարիների հայտնի անեկդոտին, երբ վանեցին ոսկե ձկնիկ է բռնում, ասում է՝ ուզում եմ վիճակախաղով «Վոլգա» ավտոմեքենա շահել, ոսկե ձկնիկը խոստանում է կատարել այդ ցանկությունը։ Ամիսներն անցնում են, վանեցին նորից գալիս է ծովափ, ձկնիկին ասում ՝ բա ո՞ւր է խոստացածդ «Վոլգան», ձկնիկն էլ պատասխանում է. «Տո, ա՛յ վանեցի, այսքան ժամանակ գոնե մի հատ վիճակախաղի տոմս գնեիր»։

Հիմա մերն է՝ ոչինչ չանելով, ոչ մի ջանք չգործադրելով, Նոբելյան ենք ուզում շահել։ Այնինչ, այդ մրցանակի համար թեկնածություններ առաջադրելու հնարավորությունները բավական լայն են։ Վերցրեք թեկուզ խաղաղության բնագավառում մրցանակը։ Թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ոչ միայն Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի գործող և նախկին անդամներն ու այն մարդիկ և կազմակերպությունները, որոնք արդեն Նոբելյան մրցանակ են ստացել, այլև աշխարհի բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի, պառլամենտների և կառավարությունների անդամները, Գիտությունների ազգային ակադեմիաների անդամները, համալսարաննների ոչ միայն ռեկտորները, այլև պրոֆեսորները և այն դասախոսները, որոնք պատմություն, սոցիալական գիտություններ, իրավագիտություն, աստվածաբանություն և կրոն են դասավանդում։ 

Պատմության անհայտ էջերը. մահափորձ Բրեժնևի դեմ

Ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ, որ ձեր նշած թեկնածուն արդեն ինչ-որ բան արած լինի խաղաղության հաստատման համար։

Հիշեք, թե Բարաք Օբամայի դեպքում ինչպես եղավ։ Առաջադրվեց 2009 թվականի հունվարին, երբ դեռ նոր-նոր էր մտել Սպիտակ տուն, դեռ ոչինչ չէր էլ հասցրել անել ու հենց այդ տարի էլ ստացավ խաղաղության մրցանակը։ Նույնիսկ ինքն էր հումորով դրան վերաբերվում. մի առիթով ասել է՝ «Իմ օրինակը ցույց տվեց, որ Նոբելյան մրցանակ կարող է ստանալ ով ասես»։

Բայց կան նաև մարդիկ, որոնք ակնհայտորեն արժանի են Նոբելյան մրցանակին։ Տարիներ շարունակ Նոբելյան մրցանակի ամենահավանական թեկնածուների թվում նշվում էր կանադական ծագումով ամերիկացի գիտնական Ջոն Գուդինաֆի անունը։ Նրա հայտնագործությունը հաստատ փոխել է մարդկանց կյանքը։ Տեսեք։ Բջջային հեռախոսը դարձել է բոլորիս առօրյայի անքակտելի մասը, չենք էլ պատկերացնում մեզ առանց դրա։ Բայց շատ քչերը գիտեն, որ ամեն օր այդ հեռախոսը լիցքավորելիս մենք օգտագործում ենք Ջոն Գուդինաֆի հայտնագործած լիթիումային-իոնային մարտկոցը, որը տեղադրված է մեր բջջայինում։ 

Blue Monday՝ տարվա ամենավատ օրը. հայերի քանի տոկոսն է գոհ իր կյանքից

Եվ քանի որ նրա ազգանունը՝ Գուդինաֆ, կարելի է թարգմանել նաև որպես արժանի` գործըկերները կատակում էին՝ Is Goodenough not good enough for Nobel?… Այսինքն՝ մի՞թե այս մարդը արժանի չէ Նոբելյան մրցանակի։ Անցած տարի վերջապես տրվեց այս հարցի դրական պատասխանը՝ Goodenough is good enough for Nobel և գիտնականը, որն, ի դեպ, 97 տարեկան է, ստացավ Նոբելյանը։

Այս տարվա խաղաղության մրցանակի համար հետաքրքիր թեկնածություններ կան։ Նորվեգացի պատգամավոր Գուրի Մելբին, օրինակ, առաջադրել է Հոնկոնգի բոլոր բնակիչներին, հիմնավորելով՝ «Հոնկոնգում ապրողները ամեն օր իրենց կյանքն ու անվտանգությունը վտանգում են հանուն ժողովրդավարության»։ Ասում են՝ առաջադրված է նաև Դոնալդ Թրամփի թեկնածությունը։ Համաձայնեք, շատ հետաքրքիր կլինի, եթե Ամերիկայի նախագահը իմպիչմենտի ենթարկվի, հետո էլ Նոբելյան մրցանակ ստանա։ Կամ հակառակը՝ Նոբելյանը ստանա ու անմիջապես էլ պաշտոնազրկվի։ Թեև երկուսն էլ քիչ հավանական են։ 

Ե՛վ Նիկոլն էր ճիշտ, և՛ բրիտանացի գիտնականները

Եվ վերջում մի ենթադրություն անեմ՝ իմ կարծիքով, մերոնք սովորաբար չեն մասնակցում առաջադրմանը շատ պարզ մի պատճառով՝ Նոբելյան մրցանակի դեպքում դուք իրավունք չունեք առաջադրելու ձեր սեփական թեկնածությունը։ Չլիներ այդ արգելքը, համոզված եմ՝ Հայաստանից ամեն տարի հարյուրավոր ինքնառաջադրումներ կլինեին։ 

886
թեգերը:
Հայաստան, Եկեք անկեղծ լինենք, Արմեն Դուլյան, Նոբելյան մրցանակ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (229)
Ըստ թեմայի
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Թուրքիա. կատվի խաղ՝ 3 մկան հետ
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Սահմանադրականը պատերա՞զմ է հայտարարում պառլամենտին
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Դովեղի օրը. ինչպես Մովսիսյանը վերադարձրեց հայկական հողերը
Եթե նորից պատերազմ սկսվի, այն չի նմանվի 1990-ականներին տեղի ունեցածին. Արմեն Դուլյան
Արմեն Դուլյան

«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան

490
​Եկեք անկեղծ լինենք։ Այս տարի իրականացավ  գիտնականների կանխատեսումներից մեկը՝ համավարակը փոխեց հասարակ մարդու կյանքը ողջ աշխարհում։ Էլ ինչ մարտահրավերներ են մարդկությանը սպասում առաջիկա 30 տարիներին՝ մինչև 2050 թվականը։
Առաջիկա 30 տարվա մարտահրավերները՝ եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ

Դե, կլիմայի փոփոխության և հարուստների ու աղքատների միջև ահագնացող անդունդի մասին շատ է խոսվում, բայց Բի Բի Սի ընկերությունը առանձնացրել է մի քանի մարտահրավեր, որոնք պարզապես կարող են փոխել բոլորիս կյանքը և արդեն փոխում են։

Օրինակ` սոցիալական ցանցերը։ Հեռու չգնանք՝ Facebook-ը փոխեց իր այսպես կոչված ինտերֆեյսը՝ բոլորս դժգոհ ենք։ Բայց սա, իհարկե, չարյաց փոքրագույնն է, Facebook-ը ջահել երևույթ է՝ մոտավորապես 15 տարեկան։ Այսօր շատ դժվար է ասել, թե ինչ ազդեցություն կունենան սոցիալական ցանցերը մեր կյանքի վրա 2050 թվականին։

​Շատ ավելի արմատական հարցեր կան։ Օրինակ՝ մարդկային գեների մոդիֆիկացումը՝ նորացումը և փոփոխությունը։ Իհարկե, դրական պահեր կան։ Կարող ես այնպես փոխել մարդու ԴՆԹ-ն, որ այդ մարդը մահաբեր ինչ-ինչ հիվանդությունների դեմ իմունիտետ ձեռք բերի։ Բայց, ինչպես պնդում են բազմաթիվ մասնագետներ, գեների մոդիֆիկացոումը նաև շատ վտանգավոր կողմեր ունի։ Այսինքն՝ դու հնարավորություն ես ստանում փոխել մարդուն։ Սկզբունքային հարց է ծագում՝ արդյոք մենք իրավունք ունենք փոխել մարդկային էությունը։

Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը

Եվս մի մարտահրավեր։ Կյանքի տևողության մեծացումը։ Բնականաբար, շատ լավ է, որ մարդկանց կյանքը երկարում է։ Բայց դա իր հետ բազում պրոբլեմներ է բերում։ Բա ո՞վ պետք է հոգ տանի այդ մարդկանց մասին։ Տեսեք։ 2100 թվականին` այսինքն այս դարի վերջին, 100 տարին բոլորած մարդկանց թիվն աճելու է ավելի քան 50 անգամ։

Այսօր անհավատալի է թվում, բայց այժմվա 500 հազարի փոխարեն այդ մարդկանց թիվը հասնելու է 26 միլիոնի։ Ո՞վ է պահելու նրանց։ Ճապոնիայում ռոբոտներ են մշակում տարեցներին սպասարկելու համար։ Բայց սա խնդրի լուծում չի։ Բա կենսաթոշա՞կը։ Չէ՞ որ կտրուկ ավելանալու է կենսաթոշակառուների թիվը։​

Տրանսպորտի հարցը։ Եթե հիմա արդեն աշխատանքային օրվա ավարտին՝ երեկոյան ժամը 6-ից հետո, Երևանում հնարավոր չէ աշխատավայրից տուն հասնել առանց խցանման մեջ ընկնելու, բա պատկերացրեք, թե ինչ է լինելու 30 տարի հետո։ Անընդհատ խոսվում է այն մասին, որ ուր որ է` մենք քաղաքակիրթ տրանսպորտ ենք ունենալու՝ հարմարավետ ավտոբուսներով։ Բայց, կներեք, այդ ավտոբուսները ինչպե՞ս են մեզ տուն հասցնելու, եթե մայրաքաղաքի բոլոր փողոցներում խցանումներ են։

Սալեմի վհուկները. ինչպես մարդկանց մահապատժի ենթարկեցին աղջիկների պատճառով

​Սակայն շեղվեցինք համաշխարհային մարտահրավերներից։ Մենք ծով չունենք, ուրեմն գոնե այս հարցում խնդիր էլ չունենք։ Բայց աշխարհի առափնյա որոշ քաղաքներ կարող են անցնել ջրի տակ, քանզի ծովի մակարդակն անընդհատ բարձրանում է։ Այդ պրոբլեմի առաջ արդեն հայտնվել է Մայամի քաղաքը Ամերիկայում։ Բայց խոսքը ոչ միայն կոնկրետ քաղաքների, այլև ամբողջ կղզիների մասին է։ Դրանց բնակիչներն առաջիկա տասնամյակների ընթացքում կարող են դառնալ այսպես ասած «կլիմայական փախստականներ»։​

Երկրաքաղաքական խնդիրներ։ Դրանցից մենք չենք կարող խուսափել, որովհետև Ղարաբաղի հարց ունենք, որը դժվար թե լուծում գտնի առաջիկա տարիներին։ Բայց, ախր, խնդիրներ կան ողջ աշխարհում։ Հյուսիսային Կորեան հրթիռներ է փորձարկում։ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից։ Պարզ չի, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը Վենեսուելայում։ Արդյոք ի վերջո ընդհանուր լեզու կգտնեն Ամերիկան և Իրանը։ Այսօրվա խնդիրներն եմ թվարկում՝ բա ի՞նչ է լինելու առաջիկա 30 տարիների ընթացքում։ Ո՞վ կարող է կանխատեսել։​

Եվ վերջապես։ Հիմա արդեն աշխարհի տարբեր լաբորատորիաներում մշակվում են հաբեր, որոնք կարող են կտրուկ բարելավել մարդու ուղեղի գործունեությունը, այսինքն, պարզ ասած՝ ավելի խելոք դարձնել մարդուն։ Հիմա հարց՝ եթե ես փող ունեմ, կկարողանամ գնել այդ հաբերը, բա եթե փող չունե՞մ։ Էսպես հիմար էլ կմնա՞մ։

Ամենահին անունն ունեցող երկիրը, կամ Լիբանանի վարչապետի անկեղծ և տարօրինակ հայտարարությունը

490
թեգերը:
Տրանսպորտ, Facebook, կորոնավիրուս, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (229)
Ըստ թեմայի
Ինչ ուզում են՝ թող անեն. եվրոպացիները կրկին փակել են սահմանները
Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս
Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները
Ֆերդին եկեղեցում

«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

310
(Թարմացված է 17:25 21.09.2020)
Արևելյան Հայաստանի սահմանին մոտ թուրքահպատակ բնակավայրերում շատ հայեր չեն ապրում։ Թուրքական իշխանությունը նրանց միտումնավոր հեռացրել է՝ փոխարենը բերելով քրդերի և ադրբեջանցիների։ Համեմատաբար շատ հայեր կան սահմանից 56կմ հեռու ընկած Բայազետում ու շրջակա բնակավայրերում։

1805-1812 թվականների ռուս թուրքական պատերազմի ժամանակ Բայազետում կար 1735 հայի և 310 տուն մահմեդականների ընտանիք: 1909 թվականին պատմական Բայազետում 1000 տուն կար, որից 350–ը հայերի ընտանիքներ էին: Ցեղասպանության ժամանակ նրանք ևս ենթարկվեցին կոտորածի ու բռնագաղթի։

«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը

Մի մասը, սակայն, կարողացավ առերես կրոնափոխության կամ թուրք ու քուրդ հարևանների հետ բարեկամության շնորհիվ փրկվել։

2017-ին Բայազետում փաստագրական ֆիլմի նկարահանման ժամանակ ծանոթացա տեղացի հայերից մեկի հետ։ 30-ամյա երիտասարդին շատերն էին ճանաչում։ Հաշվապահի մասնագիտությամբ Ֆերդին ուրախությամբ միացավ մեր խմբին՝ օգնելու հասնել տեսարժան վայրեր ու զրուցելու Բայազետի հայերի մասին։

Фердин из Баязета на горе Арарат
© Sputnik / Nairi Hokhikyan
Ֆերդին

«Մենք ապրում ենք գրեթե սահմանին, և հաճախ հայրս պատմել է հայերի մասին։ Ես հայ եմ միայն մոր կողմից, բայց հայրս, որը քուրդ է, երբեք չի թաքցրել իր առանձնահատուկ համակրանքը հայերի նկատմամբ։ Հենց նա է ինձ պատմել հայերի հետ տեղի ունեցածի մասին։ Հայրս ասում էր, որ Հայաստանն աշխարհի լավագույն վայրերից մեկն է, հայերն ամենալավ ժողովուրդներից են, և ես պետք է հպարտ լինեմ, որ հայ եմ։ Երբ մանուկ հասակում խաղում էի երեխաների հետ, բոլորն ինձ ասում էին՝ հայի զավակ։ Էլի հայեր կային, որոնք ամաչում էին այդ բնորոշումից, մինչդեռ ես հպարտորեն ասում էի, որ հայ լինելը պատիվ է ինձ համար։ Ծնողներս էին ինձ այդպես ոգեշնչել։ Ես այսօր էլ հպարտությամբ եմ կրում հայ լինելու տիտղոսը»,–պատմում է Ֆերդին։

Фердин из Баязета во время молитвы в церкви Сурб Хач на острове Ахтамар
© Sputnik / Nairi Hokhikyan
Ֆերդին եկեղեցում

Բայազետցի հայ երիտասարդի հետ մեկնում ենք Արարատ լեռ։ Քաղաքը առասպելական լեռան գրեթե փեշին է։ Արարատի լանջին Ֆերդին առանձնակի ոգևորությամբ պատմում է, որ մանկության տարիներին մայրը հաճախ է իրեն ու տեղացի ուրիշ հայ երեխաների բերել այստեղ ու պատմել Նոյյան տապանի, Քրիստոսի, հայկական թագավորության մասին։ Ինքը հաճախ է Արարատի վրա երազել ուժեղ Հայաստանի մասին, որտեղ ինքը հերոսներից մեկն է։ Մանկության երազանքները հասուն տարիքում դարձել են հայերի հետ շփվելու և ազգային ավանդույթների մասին ավելին իմանալու ձգտումներ։

Որպես քուրդ ապրած հայն ու նրա սասունցի ազգականները. հանդիպում 100 տարի անց

«Բայազետում շատ հայեր չկան, բայց եղածները լավ գիտեն, որ մի Բայազետ էլ Հայաստանում կա։ Մենք լսել ենք, որ Սևանա լճի ափին ապրում են մեր բարեկամները։ Գավառ քաղաքի բնակիչները 200 տարի առաջ հեռացել են հենց Բայազետից։ Ես ուզում եմ ծանոթ լինել հայկական ամբողջ պատմությանը»,–ասում է Ֆրեդին։

Նրա հետ մեկնում ենք նաև Վանի Աղթամար կղզի։ Սուրբ Խաչ եկեղեցու մոտ նկատում եմ, որ նա մոտենում է տապալված խաչքարին ու փորձում խաչակնքել։ Լինելով մահմեդական՝ ավելի ուշ խնդրում է իրեն սովորեցնել Տերունական աղոթքը։

Фердин из Баязета у армянского хачкара
© Sputnik / Nairi Hokhikyan
Ֆերդին մոտենում է տապալված խաչքարին ու փորձում խաչակնքել

Ասում է՝ մահմեդական լինելը դեռ չի նշանակում գեներից հանել քրիստոնեական արժեքները։ Ֆերդին երազում է Բայազետում բացել հայերենի խմբակներ, որտեղ հայ երեխաները կկարողանան սովորել իրենց մայրենի լեզուն։

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին

310
թեգերը:
Բայազետ, հայեր, Արևմտյան Հայաստան, Նաիրի Հոխիկյան
թեմա:
Զարթիր, լաո
Ըստ թեմայի
«Պապիս կնոջը թուրքը խլել է ու իր հարճը սարքել». ֆիդայի Սարգսի թոռը փնտրում է ազգականներին
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը
«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները
Սիգ. արխիվային լուսանկար

Հայաստանից Ռուսաստան 7200 տոննա ձուկ է արտահանվել

0
Մինչև տարեվերջ ակնկալվում է Հայաստանից դեպի Ռուսաստան ձկնամթերքի արտահանման կրկնակի աճ:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ-ից ձկնամթերքի արտահանումը Ռուսաստան 2019թ. 5400 տոննայի համեմատությամբ 2020-ի 7 ամիսներին աճել ու հասել է մինչև 7200 տոննայի։

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև:

«Կողմերը քննարկել են Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի արտահանման հետ կապված իրադրությունը: Նշվել է, որ մինչև տարեվերջ ակնկալվում է ՀՀ-ից ձկնամթերքի արտահանման կրկնակի աճ: Քննարկվել են նաև մինչև 2025թ. ԵՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունները»,–նշված է ՍԱՏՄ–ի հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության պատասխանատուները եկել են ընդհանուր հայտարարի՝ ստեղծել ու պահպանել հնարավոր բարենպաստ պայմաններ սննդի ոլորտում առևտրաշրջանառության ակտիվացմանը նպաստելու, ինչպես նաև անվտանգ սննդամթերքի մատակարարումն ապահովելու համար:

Սիգի օրինական որսը հատուկ ընթացակարգով կընթանա. 17 կետ է նախանշվել

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը նախատեսում են հետագա տարիներին դարձնել Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։

Արդյունագործական ձկնորսության համար գործում են հատուկ կանոններ` որսացող սիգի քաշը նվազագույնը պետք է լինի 0.5 կգ։ Ավելին, որս պետք է կատարել ափերից նվազագույնը 500 մետր խորությամբ դեպի լճի մակերևույթ հատվածներում։

Սիգի ապօրինի որսը կանխելու հարցում նախարարի հույսը քաղաքացիներն են

0
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, արտահանում, ձուկ
Ըստ թեմայի
Ձուկը կթանկանա. կառավարությունն օրինականացնելու է Սևանի ձկան որսը
Ով իրավունք կունենա Սևանում ձուկ որսալու. արգելքը հանվում է, սահմանվում են նոր կանոններ
Սևանի կանաչ ջրիմուռներով սնված ձուկն ու անասունը կարող են վտանգավոր լինել ուտողի համար