00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղջիկ ունեցող հայրերի համար, կամ ինչպես էին երևանցի «լավ տղերքը» ազատվում աներես փեսացուից

© Sputnik / Георгий Зельма / Անցնել մեդիապահոցЕреван 70-х
Ереван 70-х - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է 70-ականների Երևանի մասին։ Նա նաև լավ գիտի, թե ինչն է անհանգստացրել ու անհանգստացնում ամուսնացնելու աղջիկ ունեցող ծնողներին։

Հասուն աղջիկներ ունեցող հայրերը շատ լավ կհասկանան ինձ։ Իսկ նրանք, ում աղջիկները դեռ պետք է հասնեն «մարդու տալու» հասակին, ավելի ուշ կհամաձայնեն ինձ հետ։

Ժամանակը, որի մասին պատմելու եմ, չի կարելի համեմատել ներկայի հետ, բայց եթե շատ եք ուզում, խնդրե՛մ։ Բոլոր ժամանակներում և ցանկացած հասարակարգի դեպքում ծնողներն անհանգստանում են, երբ երեկոյան երեխաները տանը չեն, և շունչ են քաշում միայն այն ժամանակ, երբ նրանք տուն են հասնում։

Зеленый попугай - Sputnik Արմենիա
Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Անցած դարի 70-ականներին, ի տարբերություն այսօրվա Երևանի, գիշերային մայրաքաղաքում զբոսնելը վտանգավոր էր համարվում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ փողոցներն էին ավելի մութ, այլ որովհետև որոշ երիտասարդներ քաղաքը բաժանել էին «էս սարն իմն է, էս ծառն իմն է» սկզբունքով։ Այստեղ որոշ ժամանակով մի կողմ թողնենք անհանգիստ ծնողների խնդիրները և խոսենք ազդեցության ոլորտների մասին։

Այսպես՝ Մաշտոցի պողոտայի (այդ ժամանակ` Լենինի պողոտա) և Պուշկինի փողոցի խաչմերուկում գտնվող «Կենտրոն» կոչվող «ոլորտը», որն անշարժ գույքի մասնագետները հիմա անվանում են «Փոքր կենտրոն», անփոփոխ է մնացել։ Երկրորդ ոլորտը՝ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկը, հարմարության համար անվանում էին «Կինո Մոսկվա»։ Տղաները երեկոյան ասես աշխատանքի էին գնում այս նշված վայրերը ու մինչև կեսգիշեր կանգնում անկյունում։

Հայկական Ջեյմս Բոնդը և իր Անիտան. Գոհար Վարդանյանը քիչ էր մնում` մատներ ամուսնուն Փարիզում

Եվ ո՞րն էր քաղաքը բաժանելու իմաստը։ Ինքնահաստատում, իրավիճակի հսկողություն, ուրիշների քիթն իրենց գործերի մեջ խոթելը բացառելու խնդիր և վերջապես ժամանակ սպանելու միջոց, ինչն այսօր անում է համացանցը, իսկ այն ժամանակ հեռուստացույց ունեցող էլ համարյա չկար։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը, թե՛ երրորդը վատ չէր ստացվում, բայց ամենից լավ հաջողվում էր փողոցային գործընթացների մոնիտորինգն ու դրանց զարգացման կանխատեսումներ անելը։ Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ․ այս հարցերը միշտ ունեին սպառիչ պատասխաններ։ Ավելին, կարելի էր հնարավորինս ստույգ իմանալ, թե ինչով և ում օգտին կավարտվեն հակամարտությունները (հարաբերությունների պարզում, ծեծկռտուք, տուրուդմբոց)։

Алла Пугачева на юбилейном вечере Вячеслaва Зaйцева (2 марта 2018). Москвa - Sputnik Արմենիա
Օրբելյան, Մանուկյան և Ալլա․ մի հայն ուղի բացեց Պուգաչովայի համար, մյուսն ուզում էր «փակել»

Հիմա անցնեմ կոնկրետ անձանց։ Եթե ինչ–որ մեկը մտածում է, որ «քուչի տղերքը» ընդամենը անբաններ էին (գլխին` ծուռ գլխարկ, ձեռքերը` գրպանում), խիստ սխալվում է։ Այդպես չէ։ Նորիկ Ղազարյանը (տարածքը՝ «Կինո Մոսկվա») կիրթ ընտանիքից էր, մայրը՝ ուսուցչուհի, հայրը՝ փոխնախարար, ինքն էլ` Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետից։ Կարդացած էր, դաստիարակված, հագնվում էր լոնդոնյան դենդիի պես, միշտ հարդարված էր, մաքուր սափրված։ Հատուկ նշանները՝ հումորի հիանալի զգացում, բարեկրթություն, գրքերի հանդեպ սեր։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ էր պատասխանել ոչ միայն խոսքով։ Լավագույն դեպքում քիչ արյուն էր թափվում․․․

Յուրա Պետրոսյան (կանգնելու վայրը՝ Մաշտոց-Պուշկին խաչմերուկ)։ Նույն բանասիրական ֆակուլտետը, բայց մտածելակերպն ու նախասիրությունները՝ բոլորովին այլ։ Այդպիսի արտաքինով տղաներին այսօր «մաչո» են ասում։ Պարագլուխն էր մի խմբավորման, որում և՛ դաշնամուր լարող կար, և՛ ավտոմեխանիկ ու կահույք վաճառող։ Պետրոսյանի թիմը կազմված էր 15-20 հոգուց։ Նրանք իրենց անկյունում կանգնեցին գրեթե մինչև խոր ծերություն։

«Նռան գույնի» մեջ հայտնված «մաստիկան». երբ հայ կանայք տղամարդկանցից խիզախ են

Գորիկ (ազգանունը չեմ հիշում)։ Համակարգում էր Թումանյան փողոցի «Գեղարվեստի սրահը»։ Անվիճելի հեղինակություն էր ազգային հուշանվերների և պրեֆերանսի հարցում։ Տաղանդավոր մաթեմատիկոս։ Ֆիզիկական քաշը` հարյուր կիլոգրամից այն կողմ, որոշակի շրջանակներում ունեցած քաշը՝ մոտավորապես նույն կարգի։ Անիրագործելի երազանքը՝ տափակ փոր։

Ուրիշներն էլ կային, ասում եմ միայն նրանց անունները, ում գիտեի բանասիրականից, բակից և ինչ–ինչ հանգամանքների բերումով։ Ի՞նչ ընդհանուր բան կար նրանց միջև, և ինչո՞ւ էին այդ երիտասարդները հենց փողոցը ղեկավարում։

Граждане читают газеты на улицах города. - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Էլ թերթ չենք կարդում

Նախ` երիտասարդ էին ու տաքարյուն։ Երկրորդ` հետստալինյան համաներումները հանցավորության ալիք էին բարձրացրել, և ոստիկանությունը այսպես կոչված «Երիտասարդ գվարդիա» էր ստեղծել, որի հետ կապված էին վերոհիշյալ տղաները։ Ով դա գիտեր, հույս ուներ`«օրենքով գողերի» և խուլիգանների սանձերը շուտով կձգեն, ով չգիտեր, «անկյունում կանգնողներից» վախենում էր այնքան, որքան գողերից ու խուլիգաններից։

Արամ քեռու բարություն. ինչո՞ւ պիտի Քիմ Քարդաշյանը Երևանում ապրի

Իհարկե, ոչ բոլոր երիտասարդ գվարդիականներն ու նրանց միացած տղաներն էին կարողանում իրենց պահել օրենքի սահմաններում և չանցնել թույլատրելիի սահմանը․ ինչպես հայտնի է, իշխանությունն արբեցնում է։ Բայց իմ ճանաչածների մեծ մասն իրենց գործը լավ էին անում․ քաղաքը սկսել էր մաքրվել թափթփուկներից։ Իսկ նրանք, ովքեր օգնում էին այդ գործին, ժամանակի ընթացքում իրենց անկյունները թողեցին աճող սերնդին՝ դադարելով վախեցնել անցորդներին։ Այսպես, բարձրահասակ գեղեցկուհիների հասցեին հնչող անմեղ կատակները՝ «վերևում օդի ջերմաստիճանն ինչքա՞ն է», չէին ծիծաղեցնում, բայց չէին էլ նեղացնում։ Չես ուզում լսել, անցիր փողոցը։ Որպես կանոն՝ չէին անցնում։

Այդ ընթացքում Յուրա Պետրոսյանը դարձավ ոստիկանության գնդապետ, Սպանդարյանի բաժնի պետ։ Իմ մյուս համակուրսեցին՝ Ռոմա Բաբայանը, նույնպես դարձավ գնդապետ և նույնպես ոստիկանության բաժնի պետ, Նորիկ Ղազարյանը մտավ Ժողովրդական վերահսկողության կոմիտե, Գորիկը «Գեղարվեստի սրահը» համարյա մշակութային-լուսավորչական հաստատության վերածեց։

Мусорная свалка города Масис - Sputnik Արմենիա
Ինչպես «կառավարել» աղբը, կամ կենցաղային մշակույթը պետք է ուսուցանել մանկուց

... Իսկ հիմա անհանգիստ ծնողների և նրանց աղջիկների մասին։ Ընկերներիցս մեկի աղջկան անհանգստացնում էր անորոշ զբաղմունքի տեր մի տղա, և նրանից ազատվելու տարբերակ չկար։ Աղջկա հայրը նկարիչ էր ու գործնական կապեր ուներ Թումանյան փողոցի սրահի հետ, փորձում էր հեռու պահել աներես փեսացուին, բայց անօգուտ։ Այդ ժամանակ գործի անցավ Գորիկը։

– Անունն ի՞նչ է, - հարցրեց նա նկարչին։ - Որտե՞ղ են հավաքվում։

– «Կինո Մոսկվա»։

Կես ժամ անց երիտասարդն իր ոտքով եկավ սրահ։ Գորիկը խիստ նայեց նրան ու հարցրեց․

- Գիտե՞ս՝ քեզ ինչո՞ւ եմ կանչել։

Տղան գլխով արեց։ Գորիկը մոտ կանչեց նրան, մատով թեթևակի հարվածեց քթին և ասաց՝ չի կարելի։

Այդքանով ամեն ինչ ավարտվեց։ Դրանից հետո աղջիկն ու հայրը կարող էին այլևս չանհանգստանալ։

Լրահոս
0