Վլադիմիր Պուտինն ու Բենիամին Նեթանյահուն

Հրեական կազուս և հայկական ակցենտ․ պատմության դաս Արևելյան Եվրոպայի առաջնորդների համար

654
(Թարմացված է 09:48 26.01.2020)
Իսրայելում հիանալի հասկանում են, թե ով է ազատագրել Օսվենցիմը և դրա համար շնորհակալ են Կարմիր բանակին, իր ելույթում այսպես է արտահայտվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Վարշավան, Կիևը և Վիլնյուսը սպասում էին դրան։

Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյան

Լեհաստանի, Ուկրաինայի և Լիտվայի նախագահների խորամանկությունները, մեղմ ասած, համոզիչ չէին։ Լեհաստանի առաջնորդ Անջեյ Դուդան «նեղացել» է, որ իրեն ելույթի հնարավորություն չեն տվել, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղը «զիջել» է վետերաններին, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան «չի հասցրել» գալ Դավոսից։ Հարցը նույնիսկ այն չէ, որ նրանք կարող էին հայտնվել դահլիճում, որտեղ 47 երկրի առաջնորդները ծափահարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զգացմունքային ելույթի ժամանակ։

Ձախողվել է համաշխարհային պատմության մեջ կարևոր գլուխ փոխելու փորձը

Ներկա իրավիճակում գաղափարախոսական-քաղաքական պատերազմի պայմաններում, որը Մոսկվայի «վզին փաթաթել» են Վարշավան, Կիևը և մերձբալթյան մայրաքաղաքները, Նեթանյահուի ելույթն արտառոց չի թվացել։ Իսրայելի վարչապետն իր հայտարարություններում ուղղակի անարգանքի սյանն է գամել մարդկության պատմության մեջ վերջին ամենաարյունալի պատերազմի արդյունքները վերանայելու փորձերը։

«Մենք հիշում ենք ազատագրման օրը, երբ Կարմիր բանակի զորքերը մտան Աուշվից։ Մենք հիշում ենք զինվորների և ժողովուրդների մատուցած զոհերը` հանուն Հիտլերի դեմ հաղթանակի»,-ասել է Նեթանյահուն։

Հենց դա էր, որ չէին ուզում լսել Արևելյան Եվրոպայի երկրների առաջնորդները։ Նրանք հնարավոր ամեն ինչ արել են, որպեսզի ներկա չլինեն միջոցառմանը, երբ Նեթանյահուն կասի այս խոսքերը։ Որովհետև Դուդան, Զելենսկին և Նաուսեդան չէին համարձակվի առարկել տանտիրոջը «Յադ Վաշեմ» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ։

Իսկ դա կնշանակեր, որ նրանք ստորագրում են այն բանի տակ, որ Երկրորդ աշխարհամարտի արդյունքները և պատմությունը փոխելու փորձերը ձախողվել են։ Ընդ որում՝ տապալվել են այն իմաստով, որ համաշխարհային հանրությունում այսուհետ ոչ ոք չի համարձակվի առարկել դիրքորոշմանը, որը հնչել է Երուսաղեմում Օսվենցիմի զոհերի հուշարձանի բացման ժամանակ։

Մենք պայքարում ենք ընդդեմ հանցավոր քաղաքականության. այսօր Հոլոքոստի հիշատակի օրն է

Ի դեպ, իրեն բավական անհարմար պետք է զգար նաև ԱՄՆ ներկայացուցիչը՝ փոխնախագահ Մայք Փենսը։ Չէ՞ որ հենց ամերիկյան վասալներն են հորինել պատերազմի արդյունքների վերաբերյալ այս նվաստացուցիչ և անիմաստ իրարանցումը:

Խորհրդային Միությունը զոհաբերել է իր տասնյակ միլիոնավոր քաղաքացիների կյանքը, իսկ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին հաշվով եկել են պատրաստի արդյունքի վրա, երբ Եվրոպայում չարի դեմ բարու պայքարի արդյունքը կանխորոշված էր։ Իզուր չէ, որ Փենսն այդպես էլ չի կարողացել իր ելույթում ասել, թե որ բանակն է ազատագրել Օսվենցիմը։

Դե, իհարկե, բոլորին իր հայտարարությամբ ցնցել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացը։

«Իսրայելը գնահատում է Կարմիր բանակի կարևոր դերը ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակում և Օսվենցիմի, ինչպես նաև մահվան այլ ճամբարների բանտարկյալներին ազատագրելու հարցում։ Մենք գնահատում ենք նաև նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունն այս ամսաթվին նվիրված միջոցառումներում։ Եթե խոսենք այդ իրադարձությունների շուրջ պատմական վեճի մասին, մենք, լինելով ազատագրված մարդիկ, հստակ գիտենք՝ ով է մեզ ազատագրել, մենք գիտենք պատմական ճշմարտությունը», - ասել է նա։

Այ թե ասել է ասել։ Սա` պատմական վեճերի մասին, որոնք այսօրվա աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզի վրա գլոբալ փոփոխությունների նախաշեմին համաշխարհային հանրության վզին են փաթաթում որոշակի ուժեր։

Չէ՞ որ իրականում հայերի համար չի կարող դրվել այն հարցը, թե արդյունքում ով է կոտրել ֆաշիստական գազանի ողնաշարը։ Ժողովուրդը, որը ռազմաճակատ է ուղարկել իր բնակչության մոտ 20 տոկոսին (600 հազար մարդ) և Հայրենական պատերազմի ռազմաճակատում կորցրել 300 հազար կյանք, հաստատ գիտի, թե ով է գրավել Բեռլինը, ով է ազատագրել մարդկանց համակենտրոնացման ճամբարներից։ Չէ՞ որ Կարմիր բանակի շարքում շատ հայեր են եղել, և նրանցից շատերը գրել են այդ մասին իրենց հիշողություններում։

Բայց խոսքը նույնիսկ այդ մասին չէ։ Հայերն այդ ժամանակ գնացել են ռազմաճակատ, որովհետև բոլորից լավ գիտեին, թե ինչով է սպառնում մարդկությանը սանձարձակ ազգայնամոլությունը, որը շատ արագ վերածվում է ֆաշիզմի։ Գիտեին և կրծքով պաշտպանում էին ոչ միայն իրենց ընտանիքներն ու տները, այլ նաև ամբողջ մարդկությունը։

Պատահական չէ, որ այս օրերին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին Իսրայելում այլ կերպ են ընդունել՝ հայոց եռագույնի մեծ պրոյեկցիայով և հայալեզու ողջույնով՝ «Բարի գալուստ Երուսաղեմ»։ Ճիշտ է, Իսրայելի Քնեսեթը մինչև հիմա պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, սակայն երկրի բնակչության մակարդակում բոլորը գիտեն, որ Հոլոքոստից առաջ տեղի է ունեցել հենց Հայոց ցեղասպանությունը։

Իզուր չէ, որ Քնեսեթը հնարավորություն է տվել մեր նախագահին բարձր խորհրդարանական ամբիոնից ասել` «Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերին։ Դա նաև կարևոր քայլ է ցեղասպանությունները և մարդկության դեմ այլ հանցագործությունները կանխելու հարցում»։

Պուտինը հայտնել է` Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ արխիվային փաստաթղթերի համալիր կստեղծվի

Միամտություն կլիներ ենթադրել, որ արևելաեվրոպական երկրների՝ Լեհաստանի, Ուկրաինայի և մերձբալթյան պետությունների ռուսատյաց առաջնորդներն ինքնուրույն են հանգել այն մտքին, որ անհրաժեշտ է վիճարկել, վերանայել Երկրորդ աշխարհամարտի արդյունքները։ Գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների սպասումով նման դիրքորոշումը կարող է վկայել միայն մեկ բանի մասին։

Իրենց համաշխարհային գերիշխանությունը կորցնող ամերիկացիները հիմա փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների նախաշեմին ևս մեկ անգամ բացասական, մեղադրական լույսի ներքո ներկայացնեն արդեն կործանված պետությունը։

Սակայն ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների դեպքում, որոնց ազատագրման 75-ամյակը համաշխարհային հանրությունը նշում էր այս օրերին, օվկիանոսի այն կողմից բացահայտ կեղծ ստարտ է տրվել։

Լեհաստանի առաջնորդը ստել է՝ ասելով, թե Կարմիր բանակը չի ազատագրել երկիրը և մայրաքաղաք Վարշավան ֆաշիստներից։

Սակայն երբ բանը հասել է պնդումներին, որ խորհրդային զինվորները չեն ազատագրել մահվան ֆաշիստական ճամբարները Լեհաստանի տարածքում, հանդիպել են մեծ խոչընդոտի։ Չէ՞ որ հրեաների համար միլիոնավոր հայրենակիցների մասին հիշատակը սուրբ է։

Հռոմն Իսրայելին կհանձնի Քրիստոսի մսուրը. երկու հազար տարի անց մասունքը կվերադառնա Բեթղեհեմ

Իսկ հիմա գոյություն ունի Իսրայել պետությունը։ Թեև այն ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցն է, սակայն հաստատ չի խառնվի Հոլոքոստի զոհերի հիշատակի հետ կապված կեղտոտ խաղերին։ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Նեթանյահուից կտրուկ է եղել`ասելով. «Մենք պայքարելու ենք Հոլոքոսթը ժխտելու և պատմությունը վերանայելու փորձերի դեմ։ Մենք հիշելու ենք, որպեսզի անցյալի սարսափելի պատմությունը չկրկնվի»։

654
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմ, Ռուսաստան, Իսրայել, Բինյամին Նեթանյահու, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Փաշինյանը ողջունել է Մակրոնի՝ ապրիլի 24-ը Եղեռնի հիշատակի ազգային օր հռչակելու որոշումը
Թրամփը, ինչպես և նախորդ տարի, «Ցեղասպանության» փոխարեն ընտրեց «Մեծ Եղեռնը»
«Իրականում». Եղեռնի միջազգային ճանաչումը կարևոր է Թուրքիայի ձեռքերը կապված պահելու համար
Նիկոլ Փաշինյանի բրիֆինգը

Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները

274
(Թարմացված է 22:18 03.06.2020)
Հայաստանի քաղաքացիները մեծ մասը դժգոհ է կորոնավիրուսի դեմ պայքարի իշխանության գործողություններից, իսկ հակաճգնաժամային օգնությունը բոլորին չէ, որ հասել է։ Այս ֆոնին քաղաքական գործընթացները նոր երանգներ են ստացել։

Վերջին շրջանում իշխանությունը հաճախ էր խոսում հարկային մուտքերի աճի ու իրականացվող տնտեսական հեղափոխության մասին։ Հնարավոր է՝ այդ պատճառով է, որ կորոնավիրուսի համաճարակին ու գրեթե բոլոր ոլորտների կաթվածահար վիճակին բախվելիս, քաղաքացիները կառավարությունից իրական օգնություն էին ակնկալում։ Առաջին հերթին՝ նյութական, քանի որ շատերը  հատկապես՝ սպասարկման ոլորտում աշխատողները, բառացիորեն գոյատևման եզրին են հայտնվել։  

Կառավարությունը կարծես թե հայտարարել էր բնակչությանն ու բիզնեսին տրամադրվելիք մեծ դոտացիայի՝ 300 միլիոն դոլարի մասին։ Միջոցառումների փաթեթ էր մշակվել, որում մոտ 20 տարբեր թիրախային ծրագրեր կային։ Սակայն ինչ-որ պահի հասկանալի դարձավ, որ այդ ծրագրերը տեղում են դոփում։ Վարչապետն անձամբ հետևում էր դրանց իրականացմանը, կշտամբում էր նախարարներին, զանգում էր քաղաքացիներին։

Այդ պատճառով շատ արդիական է հարցը, թե ինչպես են քաղաքացիներն ընկալում իշխանության կողմից իրենց ցուցաբերված աջակցությունը։ Այսօր արդեն կարելի է գնահատել կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, քանի որ դրանց մեծ մասը միանգամյա էին ու ենթակա չէին երկարացման։

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբն առցանց հարցում է անցկացրել այդ թեմայով։ Դրան մասնակցել են 18 տարեկանից բարձր 1700 քաղաքացիներ։ Հարցման հիմք է հանդիսացել այն, որ բազում քաղաքացիներ ահազանգել են, թե այս կամ այն պատճառով կառավարությունից ոչ մի աջակցություն չեն կարողացել ստանալ։

«Կորոնավիրուսի պատճառով ՀՀ–ում գործազուրկների քանակը կհատի 40 000–ի սահմանը». Մակարյան

Բավականին մտահոգիչ պատկեր ստացանք հարցումների արդյունքում։ Պարզվեց՝ քաղաքացիների 75%-ը զգալի տնտեսական խնդիրներ ունի (աշխատանքի, բիզնեսի կամ եկամտի կորուստ)։ Ստեղծված իրավիճակում իշխանության իրական օգնության վրա հույսը դրել են հարցման  մասնակիցների միայն 30%-ը (մնացածը հույսները դրել են իրենց, մտերիմների, մարդասիրական կազմակերպությունների և այլնի վրա)։ Հարցվածների 63%-ը ոչ մի օգնություն չի ստացել, ու միայն 9%-ն են հայտնել, որ գոհ են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից։ Եվս մեկ հատկանշական թիվ՝ քաղաքացիների 56%-ը վստահ է, որ համաճարակը զսպելուն ուղղված կառավարության գործողություններն ակնհայտորեն բավարար չեն։

Ի՞նչ հետևանքներ կունենան այս տրամադրությունները։ Արմավիրի մարզի շուկայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ «հետհեղափոխական» շրջանը Հայաստանում ավարտվել է։

Եթե ծանր պահին քաղաքացիներին ոչ ոք չի աջակցում, նրանք փորձում են սեփական աշխատանքով ապահովել իրենց գոյությունը՝ անտեսելով համավարակի բերած սպառնալիքները։ Իսկ եթե մարդկանց արգելում են դա անել, նրանք  սկսում են նորից գիտակցել, որ հենց իրենք են իշխանություն տվողը և կարող են փողոց դուրս գալով ու ընտրություններին մասնակցելով, փոխանցել իրենց վստահության մանդատն այդ քաղաքական գործիչների։

Այժմ Հայաստանի քաղաքական կյանքում դեռ պահպանվում է մինչկորոնավիրուսային իներցիան։ Սակայն և՛ մեր հարցումը, և՛ տեղի ունեցած առանձին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում աստիճանաբար վերակենդանանում է քաղաքական աշխուժությունը՝ կրքեր բորբոքվելով, ծրագրերի ու անձանց մրցակցություն բերելով։ Կորոնավիրուսի համաճարակն այդ անխուսափելի գործընթացի կատալիզատոր դարձավ։

Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին

274
թեգերը:
համավարակ, ընդդիմություն, Իշխանություն, քաղաքականություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է
Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
Անտոնիո Գուտերեշ

Թքած կորոնավիրուսի վրա. ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները

339
(Թարմացված է 21:37 03.06.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Կորոնավիրուսային այս ճգնաժամը գրեթե ոչ մի կերպ չի ազդել ռազմական հակամարտությունների վրա, թեև հույսեր կային, որ համընդհանուր աղետը գոնե ժամանակավորապես կարող է հաշտեցնել առճակատվող կողմերին։
Թքած կորոնավիրուսի վրա՝ ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները

Պատմական փորձը ցույց է տվել, որ համավարակների ժամանակ պատերազմները դադարում են։ Պատմաբանները առնվազն երկու օրինակ են բերում։ 14-րդ դարում, երբ Եվրոպայում սկսեց մոլեգնել այսպես կոչված բուբոնային ժանտախտը կամ Սև մահը, ժամանակավորապես դադարեցվեց Հարյուրամյա պատերազմը անգլիացիների և ֆրանսիացիներ միջև։ Իսկ անցած դարի սկզբին իսպանական գրիպի համաճարակը, որոշ փորձագետների կարծիքով, արագացրեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։

​Այսօրվա զարգացումներն այնքան էլ հուսադրող չեն։  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն է հորդորել պատերազմող կողմերին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինն է համընդհանուր համերաշխության կոչ արել, միջազգային մարդասիրական կազմակերպություններն են անմիջականորեն դիմել հակամարտող կողմերին՝ գոնե ժամանակավորապես մի կրակեք միմյանց վրա, որպեսզի մենք կարողանանք օգնություն հասցնել հիվանդներին։ Արձագանք չկա։
​Վիճակագրությունն այսպիսին է. աշխարհում կա մոտ երկու հարյուր երկիր, դրանցից մոտ 40-ը՝ պատերազմող։ Երևի կզարմանաք՝ այսքան շատ պատերա՞զմ։ Ոչ։ Խոսքը ոչ միայն տարբեր երկրների միջև ընթացող կամ գրեթե ընթացող պատերազմների մասին է, երբ առնվազն միմյանց սահմանապահ դիրքերն են գնդակոծվում և հրետակոծվում, ինչպես հայ-ադրբեջանական սահմանին է։

Զինված հակամարտություն ասելով, միջազգային կազմակերպությունները նկատի ունեն նաև ներքին հակամարտությունները, երբ, ասենք, Աֆղանստանում Թալիբանը պայքարում է իշխանության համար, կամ Ֆիլիպիններում կոմունիստական խմբավորումները կռվում են իշխանությունների դեմ։ Այս վերջին դեպքում գիտեք ինչն է զավեշտալին։ Դեռ մարտին ֆիլիպինցի կոմունիստները հայտարարեցին, թե կողմնակից են հրադադարին, իշխանություններն էլ արձագանքեցին՝ մենք էլ խաղաղության կողմնակից ենք, բայց մարտերը մինչև հիմա շարունակվում են։

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

​Դեռ շաբաթներ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սկսեց շրջանառվել համաշխարհային հրադադար հաստատելու վերաբերյալ բանաձեւը։ Չանցավ, որովհետև այնտեղ հիշատակվում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, իսկ գիտեք, իհարկե, որ Ամերիկայի միացյալ նահանգների ղեկավարությունը լսել անգամ չի ուզում այդ կազմակերպության մասին, պնդելով, որ այն պաշտպանում է Չինաստանի շահերը։ Հիմա ՄԱԿ-ում մի նոր բանաձև է շրջանառվում, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այլևս չի հիշատակվում։ 

Բայց, ախր, նախօրոք կարելի է ասել, եթե նույնիսկ այս նոր բանաձևն ընդունվի, արդյո՞ք, ասենք, Կոլումբիայի անտառներում իշխանությունների դեմ տասնամյակներով կռիվ մղող ապստամբները կդադարեցնեն պայքարը։ Խիստ կասկածելի է։
​Հակառակը՝ ասում են մասնագետները, կորոնավիրուսային այս ճգնաժամը նպաստում է այն բանին, որ ծայրահեղականներին հաջողվում է ավելի շատ մարդկանց անդամագրել իրենց շարքերը։

Որովհետև կարանտինային սահմանափակումների պայմաններում մարդիկ, բնականաբար, սկսում են ավելի ու ավելի վատ ապրել և պատրաստ են միանալ ցանկացած շարժման, միայն թե մի կերպ ապահովեն իրենց ընտանիքների գոյատևումը։ Գոնե սնունդը։

​Սննդի հարցն իրոք լուրջ է։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարները փաստում են՝ արդեն հիմա սովամահ լինելու վտանգը կախված է մոտ մեկ միլիոն մարդկանց գլխին՝ 10 երկրում։ Եթե այսպես շարունակվի և իրավիճակը չբարելավվի, սովից մահանալու հեռանկարը կտարածվի աշխարհի մոտ 30 երկրների բնակիչների վրա, զգուշացրել է այդ միջազգային կազմակերպության ղեկավար Դեյվիդ Բիզլին։

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը

​Թեև վերջին շաբաթների ընթացքում ամեն օր լսում էինք, թե ինչ վատ վիճակում են գտնվում զարգացած երկրները՝ Ամերիկան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, մասնագետները միանշանակ պնդում են՝ ոչ մի պատրանք մի ունեցեք, զարգացած տերությունները, այսպես թե այնպես, կհաղթահարեն ճգնաժամը, ամենից շատ կտուժեն հենց այն պետությունները, որոնք ոչ միայն ներգրավված են զինված հակամարտությունների մեջ, այլև չեն կարողացել արդյունավետ պայքար մղել կորոնավիրուսի դեմ։  Արժույթի միջազգային հիմնադրամը փաստել է՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները, որոնք անցած տարի ունեցել են տնտեսության մոտ 2 տոկոսանոց աճ, այս տարի ավելի քան 7 տոկոսանոց անկում կգրանցեն։ Համաձայնեք՝ սա լուրջ ահազանգ է նաև մեզ՝ հայաստանցիներիս համար։

«Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն». Փաշինյանը՝ արցախյան խնդրի մասին

339
թեգերը:
բանաձև, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Անտոնիո Գուտերեշ, կորոնավիրուս, Պատերազմ, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Կաննի կիոնփառատոն

Հայ ռեժիսորի ֆիլմը ներկայացված է Կաննի փառատոնին

54
(Թարմացված է 00:04 04.06.2020)
Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնն արդեն հայտարարել է այս տարվա իր ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնին այս տարի ներկայացված կլինի նաև հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Փառատոնի արտ-տնօրեն Թիերի Ֆրեմոն ու նախագահ Պիեր Լեսկյուրը հայտարարել են՝ ինչ ֆիլմեր են ընտրել Կաննի 73-րդ կինոփառատոնի համար։

The First Features ծրագրին մասնակցում է հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի Si Le Vent Tombe (Should the wind fall) «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը, որը Բելգիայի, Ֆրանսիայի ու Հայաստանի համատեղ արտադրությունն է։

Գեղեցկության և շքեղության վերջին ակորդը Կաննում. կինոփառատոնի վերջին լուսանկարները

Սյուժեի համաձայն՝ միջազգային աուդիտոր Ալենն Արցախ է գալիս՝ ինքնահռչակ  հանրապետության օդանավակայանը գնահատելու համար, որպեսզի այն բացվի։ Էդգարը` տեղացի տղան, թափառում է օդանավակայանում ու տարօրինակ գործով է զբաղվում։ Վերջիվերջո տղամարդն ու տղան հանդիպում են։

Հիշեցնենք՝ Կաննի փառատոնը նախատեսված էր մայիսին, ինչպես ամեն տարի, սակայն համավարակի պատճառով փառատոնը չի կայանա, բայց կազմկոմիտեն որոշել է հայտարարել ընտրված ֆիլմերը։

54
թեգերը:
ֆիլմ, Արցախ, ռեժիսոր, հայ, Կաննի կինոփառատոն
Ըստ թեմայի
Սա տեսնել է պետք. Կանն եկած աստղերի զարդերն ու հանդերձանքը. լուսանկարներ
Հայտնի են Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրները. լուսանկարներ
Դեկամերոն-2020 կամ կարանտինի կաննոնների պահպանման հայկական ձևն ու մեղավորները