00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես «կառավարել» աղբը, կամ կենցաղային մշակույթը պետք է ուսուցանել մանկուց

© Sputnik / Aram NersesyanМусорная свалка города Масис
Мусорная свалка города Масис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կենցաղային մշակույթը մարդու մեջ պետք է դաստիարակել մանկուց` մայրաքաղաքի մասշտաբով աղբային կոլապսի չբախվելու համար։ Երևանին չի հաջողվել խուսափել այդ ճգնաժամից։ Աղբի դեմ պայքարը պետք է դառնա ոչ միայն քաղաքային իշխանությունների, այլ նաև յուրաքանչյուր երևանցու խնդիրը։

«ԱԴԱ» հատուկ շարքի «001» համարանիշով սև «Վոլգան» Հայաստանի գլխավոր ոստիկանական ավտոմեքենան էր, և դժվար չէր գուշակել, որ սպասարկում է ներքին գործերի նախարարին։

Գեներալ Եվգենի Գուրգենի Պատալովն աշխատանքի էր գնում վաղ առավոտյան, այդ ժամերին երևանյան բակեր էին մտնում աղբահավաք մեքենաները։ Ի՞նչ ընդհանուր բան կարող էր լինել սև «Վոլգայի» և աղբատարի միջև։ Բայց արի ու տես, որ կար։

Մի դրվագ` վաղուց տեսածից և մի ժամանակ գրածից

Ծովակալ Իսակովի պողոտայով արգելված արագությամբ սլանում է սպիտակ «Վոլգա»։ Դրան հետևում է մեկ ուրիշը` սևը։

Совещание во главе с премьер-министром Николом Пашиняном по теме выработки стратегии вывоза мусора в республике (13 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է». Փաշինյան

Սպիտակ ավտոմեքենայի պատուհանից ծխախոտի մնացորդ են նետում ասֆալտին։ Սև «Վոլգան» թարթում է լույսերը` պահանջելով, որ կանգնեն։ Սպիտակը սկսում է ավելի արագ քշել։ Այդ ժամանակ սև ավտոմեքենան միացնում է ազդանշանը։ Սա արդեն լուրջ է, սպիտակ «Վոլգան» կանգ է առնում։ Սևից դուրս է գալիս ներքին գործերի նախարար, գեներալ Պատալովը։

-Վերցրեք գետնից, – ասում է նա` ցույց տալով առաջին պատահած ծխախոտի մնացորդը։

-Իսկ հիմա տվեք ինձ ձեր վարորդական իրավունքը, կպատժվեք արագությունը գերազանցելու համար, – հավելելում է գեներալը։

Պարզաբանում  «առաջին պատահած ծխախոտի մնացորդի» մասին։

Ով ապրել է այդ շրջանում, գիտի` ավտոմեքենաների մոխրամաններից ծխախոտի մնացորդները դուրս էին նետում։ Այդ ժամանակ շատ էին ծխում, բայց ավտոմեքենաներն ավելի քիչ էին։

Մեկնաբանենք ներքին գործերի նախարարի` ծառայությունից դուրս գործունեությունը. եթե ուզում ես ինչ-որ ոլորտում կարգ ու կանոն հաստատել, սկսիր հենց քեզնից և անտարբեր մի անցիր անկարգության կողքով։

Նպատակին հասնելու ճանապարհին կրկնակի օգուտի մասին

Երբ Երևանում բացում էին Սայաթ Նովա պողոտան, մայթերի կանաչապատ մասերում տնկել էին ծաղիկներ, պտղատու ծառեր։ Գիշերները վարդերն անխղճորեն կտրում էին, օրը ցերեկով ծառերից պոկում տանձ–խնձորը, բալ–կեռասը։ Քաղաքային իշխանությունները չգիտեին` ինչ անել, բայց քաղաքապետ Գրիգոր Ասատրյանը գիտեր։

Սպասվում են նոր քրեական գործեր. Փաշինյանը գոհ է Երևանի աղբահանությունից

 

Պոկած մի վարդի փոխարեն կարգադրում էր տնկել երեքը, մրգի ծառերը` ջրել, խնամել։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ կարգավորվել է. ծառերը մեծացել են, վարդերը` ծաղկել, և ոչ ոք արդեն չի պոկում դրանք։

Լավ մոռացված հնի մասին

Տեղափոխվում ենք հեռավոր 60–ականներ, երբ բնապահպանության գլխավոր թշնամիները` պոլիէթիլային տոպրակները, պատվավոր տեղ էին զբաղեցնում, այնքան պատվավոր, որ միանգամյա օգտագործման տոպրակները լվանում էին, շուռ տալիս և չորացնում լվացքի պարանի վրա սպիտակեղենի հետ միասին և կրկին ու կրկին օգտագործում։

Международная научная конференция государств-членов ОДКБ Проблемы безопасности окружающей среды. Карине Даниелян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Դանիելյան. «Վտանգավոր աղբի նոր հավաքատեղիների կարիքը վաղուց կար»

Այդ ընթացքում թափոնների կույտերը (պլաստիկի նվազագույն բովանդակությամբ) վերածվում էին բլրակների, բլրակները` բլուրների, այնուհետև` բարձունքների։ Բարձունքները վերածվում էին լեռների, և այդ ամենը` պատուհանների տակ։ Բայց աղբն ամեն առավոտ տանում էին. մեքենան մտնում էր բակ, թափքում կանգնած մարդը երկաթով հարվածում էր երկաթին։

Այդ կանչի վրա շքամուտքերից դուրս էին գալիս բնակիչները, հիմնականում` կանայք, դույլերը և տոպրակները փոխանցում թափքում կանգնած մարդուն։ Մեքենան հեռանում էր, հարևանները մնում էին` դեսից–դենից զրուցելու (հիմա նման բան քիչ կտեսնես)։

Անցած տարի ամռանը, երբ Երևանը խեղդվում էր աղբակույտերի մեջ, ոչ ոք աղբահավաքությամբ չէր զբաղվում, ասենք` սովորական բեռնատարը, որը առավոտյան մտնում էր բակ, կարող էր զգալիորեն օգնել գործին։ Հիշեցնում եմ, որ եթե աղբային կոլապսը հանկարծ կրկնվի...

Անցյալի հիշողություններից

Դաշտային պարապմունքներ անցկացնելու համար Երևանի պետական համալսարանի ռազմական ամբիոնի սպաները մեզ տանում էին հատուկ զորավարժարան, որը գտնվում էր Սովետաշենում (հիմա` Նուբարաշեն)։ Եթե ինչ-որ մեկը կարող էր կանխատեսել, թե ապագայում ինչ է սպասվում Երևանին, ապա դա մենք էինք` այդ ժամանակվա ուսանողները, որոնք պատրաստ էին պաշտպանել հայրենիքը արտաքին սպառնալիքներից, բայց չէին նկատում ներքին սպառնալիքները։

Զուգարանը փակ են պահում, որ տեսուչին մաքուր ցույց տան. վարչապետի հանձնարարականի հետքերով

Թեև չնկատելը դժվար էր. Սովետաշեն մտնելիս աղբանոցի գարշահոտը գետնին էր տապալում մարդու։ Մտածում էինք` ինչպես են այստեղ ապրում, աշխատում և երեխա մեծացնում։

Ի՞նչ սպասել վաղվա օրից

Այսօր բոլորին է պարզ. աղբը աղբանոցներում կուտակելը ժամանակավրեպ է, ճանապարհ դեպի փակուղի։ Գործին կօգներ վերամշակումը, բայց մեզ մոտ այն չնչին է, եթե անգամ կա։

Уборка мусора - Sputnik Արմենիա
«Ապրելու ենք անաղբ հայրենիքում». Կոտայք–Գեղարքունիք աղբավայրը վերջապես կկառուցվի՞

Իսկ Եվրոպայում տեսակավորված աղբի` անվտանգ և օգտակար զանգվածի վերամշակումը կազմում է արդեն 90 տոկոս։

Շատ են խոսում աղբ այրող գործարանների մասին։ Դա շատ թանկ է, բայց... Ենթադրենք` փողը գտել են։ Այստեղ մեկ այլ հարց է ծագում. փորձագետների գնահատականներով` յուրաքանչյուր նման գործարան շրջակայքի հողը թունավորում է 100 քառակուսի կմ շառավղով։ Բացի այդ, այն կարժենա մոտ 40 միլիարդ ռուբլի։ Անտեղյակ մարդկանց այս թիվը կարող է վախեցնել, բայց ավելի էժան չի լինում։

Կձգե՞նք։ Իսկ եթե ոչ, այդ դեպքում ի՞նչ անել։ Առայժմ ոչ մի հաշվարկ, ծրագիր չկա։ Բայց ոչ թե պոպուլիստական թվեր ու նախագծեր, այլ կոնկրետ թվեր, իրական նախագծեր ու խելամիտ դատողություններ են պետք։

Եզրակացություն

Եթե մենք գլխի ընկնեինք «աղբագիտություն» առարկան ներառել դպրոցական պարտադիր ծրագրում, ինչպես ժամանակին շախմատն ենք ներառել, Հայաստանը կարող էր լինել աշխարհի առաջին երկիրը, որտեղ կենցաղի մշակույթ սովորեցնում են առաջին քայլերից։

Ափսոս, շանսը բաց ենք թողել։ Մենք չլուծեցինք աղբի հարցը, հիմա աղբն է լուծում մեր հարցերը։

«Այսօրվա սերունդը տեսնելու է կոմունիզմը», – խոստացան կոմունիստները և խաբեցին։

Ավտոաղբից ազատվելու գործընթացը Հայաստանում նոր թափ կստանա. Փաշինյան

«Հայերի հաջորդ սերունդը չի ապրելու կեղտի և գարշահոտության մեջ». սա պետք է դառնա քաղաքային իշխանությունների աշխատանքի գլխավոր ուղղություններից մեկը։

Բայց խնդիրը կարելի է լուծել միայն այն դեպքում, եթե դա դառնա յուրաքանչյուրի գործը։ Ինչպես մի ժամանակ գեներալ Պատալովի համար։

Լրահոս
0