Կանաչ թութակ. արխիվային լուսանկար

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

339
(Թարմացված է 14:27 15.01.2020)
Ավագ սերունդը դեռ հիշում է Երևանի փետրավոր «բնակչին», որին ճակատային զինվոր Գուրգենը բերել էր Դրեզդենից։ Նա ոչ միայն խոսում էր գերմաներեն և հայերեն, այլ նաև դարձել էր Երևանի այցեքարտը։ Այդ պատմությունը մեզ կպատմի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

Ռուբոն աչքի էր ընկնում շատախոսությամբ` անընդմեջ կրկնելով բառերը և արտահայտությունները, իր շուրջը չէր հանդուրժում հեղինակությունների, բայց «նախանձից կանաչել» բառակապակցությունն անհնար է կիրառել նրա նկատմամբ. Ռուբոն առանց այդ էլ կանաչ էր և ալեձև։ Ռուբոն թութակ էր։

Թռչունը Երևանում էր հայտնվել պատերազմից հետո և հայտնի ռազմական ավար էր։ Թութակին Դրեզդենից զինվոր Գուրգենն էր բերել։ Նրան դրել էր վանդակի մեջ և սկսել գերմաներենի փոխարեն հայերեն սովորեցնել։

Ռուբոն ընդունակ աշակերտ էր, և շուտով «ախպեր», «գնա–արի» բառերի հետ մեկտեղ բակում հնչեց երեք  բառից կազմված ռուսական հայհոյանքը, որը յուրացրել են հայերը։ Բոլորին ուղարկելով հայտնի հասցեով` Ռուբոն իրենից ավելացրեց գերմանական «կապուտը», ժողովուրդը հիացավ` թութակին գովելով և շռայլորեն գազար հյուրասիրելով։

Պատերազմից հետո Երևանում ապրելը դժվար էր բոլորի համար, բայց պետք է իմանալ, որ Գուրգենը ռազմաճակատից վերադարձել էր առանց ոտքերի և մեկ ձեռքի, ապրում էր ծեր մոր հետ, և եթե չլինեին հարևանները, որոնք ամեն կերպ օգնում էին նրան, պատերազմի հաշմանդամի կյանքն ավելի դառը կլիներ։ Եվ նրա գլխում փայլուն միտք ծնվեց. ավելի լավ չի՞ լինի, եթե ինքն օղի խմելու, թութակն էլ հայհոյելու փոխարեն միասին մի գործ անեն, որը ոչ միայն կուրախացնի մարդկանց, այլև կկերակրի իրենց։

Այստեղ բացատրություն է պահանջվում, և մենք դա կանենք։ Այդ տարիներին փողոցներում և շուկաների հրապարակներում կարելի էր տեսնել մարդկանց` գուշակ–կենդանիների` մկների, առնետների, նապաստակների, թռչունների հետ։ Միամիտ կենդանիներն անում էին այն, ինչով այսօր հաջողությամբ զբաղվում են աստղագուշակները, ֆուտուրոլոգները, ձեռնագուշակները։ Մարդկանց համար միշտ հետաքրքիր է իմանալ ապագան, բարդ շրջանում` առավել ևս։

Ինչու էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն արտասահմանում խուսափում հայերից

Ի՞նչ էին սովորեցրել թութակ Ռուբոյին։ Հարևանուհի Վարյան` հացի խանութի վաճառողուհին, գեղեցիկ ձեռագրով թերթիկների վրա համառոտ և հստակ գրել էր, թե ինչի սպասել, ինչից զգուշանալ, ինչպես խուսափել անհաջողություններից և հասնել հաջողության։ Ծալած թղթերը դրել էին փայտե արկղի մեջ, որը կախված էր Գուրգենի կրծքից, և նա քայլում էր շուկայում ու կանչում. «Բախտ նայեմ, փորձանքից պահպանեմ, երջանկություն պարգևեմ։ Շատ էժան է, մոտեցի՛ր»։

Մոտենում էին։

– Անունդ ի՞նչ է, քանի՞ տարեկան ես, մեդալներ ունե՞ս, – հարցնում էր Գուրգենը` թութակին մոտեցնելով հաճախորդի այտին։ Երևի ծանոթացնում էր։

Հետո Ռուբոն, պտտելով խայտաբղետ գլուխը, կտցահարում էր արկղը, հանում ճակատագրական թերթիկներից մեկը և մեկնում հաճախորդին։ Ով ինչքան կարողանում, այդքան էլ վճարում էր, բայց քանի որ բոլորը սպասում էին բարի լուրերի, գումար չէին խնայում:

Կարճ ասած, Ռուբոն կարգին կերակրում էր Գուրգենին ու նրա մորը, և ամեն ինչ լավ կլիներ, եթե Վարյան` հացի խանութի վաճառողուհին, մի անգամ քերականական սխալ չաներ։

Ի՞նչ զանցանք էր գործել Վարյան։ Փոխարինելով մաշված թուղթը նորով` նա գրել էր. «Զգուշացիր Տիրանից, նրանից լավ բան մի սպասիր»։ Ահա այստեղ էլ տեղի էր ունեցել տեխնիկական սխալը. «Տիգրան» անունից դուրս էր ընկել «գ» տառը, ինչը ստալինյան բռնապետության պայմաններում ոչ մի լավ բան չէր խոստանում (ռուսերեն «тиран» բառը թարգմանվում է «բռնակալ». խմբ.)։

Եվ այնպես պատահեց, որ այդ օրը շուկայի կին միլիցիոները մոտեցավ Գուրգենին։

– Բախտդ փորձե՞ս, – ժպտաց նա հին ծանոթին։

– Քաշի՛ր, – թութակին հրամայեց Գուրգենը:– Դե, գիտես՝ համազգեստով մարդկանցից փող չենք վերցնում։

Ռուբոն քաշեց։ Միլիցիոներին տվեց թերթիկը, նա կարդաց և իսկույն խոժոռվեց։

Հաջորդ օրը եկան Գուրգենի հետևից։ Երկար ժամանակ չէին հասկանում` ինչ անեն ձեռնաշղթաները, երբ մարդը ոչ թե երկու ձեռք ունի, այլ մեկ։ Ամենից շատ անհանգստացավ Վարյան, բայց մի քանի օր անց, գրելով ցուցմունքները, կնոջը նախատեցին, իսկ Գուրգենին ազատ արձակեցին։

Ստալինի լուսանկարը, գանգն ու խորհրդային տեխնիկան. ի՞նչ է թաքցնում Դիլիջանի գանձարանը

Այժմ ուրիշ ժամանակներ են, բայց գալիք օրվա մասին իմանալու ցանկությունը չի նվազել։ Եվ նույնիսկ ոչ թե օրը, այլ տարին։

Այսպես, 2020թ.–ը լինելու է Սպիտակ մետաղական առնետի տարի։ Կրծողների ընտանիքի ներկայացուցիչը խոստանում է տասներկու կայուն ամիսներ, վառ փոփոխություններ տարբեր ոլորտներում, սպասվում է էներգիայի աճ, իսկ այն իր հերթին օգնում է լուծել նյութական խնդիրները։

Սա` ընդհանուր առմամբ։ Բայց կյանքը չի դոփում տեղում, և ահա արդեն Դելիի փողոցներում հայտնվել են ռոբոտներ, որոնք պատրաստ են ոչ մեծ գումարի դիմաց պատմել, թե ինչ է լինելու ապագայում։ Գուշակության համար հինգ ռուփի է պետք (մոտ 25 դրամ)։ Ի պատասխան` մեքենան պատմում է ձեր անցյալի և ներկայի մասին, ինչպես նաև գուշակում ապագան։

Ճիշտ է, նորույթը թերություն ունի։ Ռոբոտը խոսում է միայն Հնդկաստանում առավել տարածված չորս–հինգ լեզուներով, դրանց շարքում հայերենն առայժմ չկա։ Բայց, ինչպես արդեն գիտենք, կյանքը տեղում չի դոփում։

Ի՞նչ սպասել Սպիտակ մետաղյա առնետից. 2020թ-ի աստղագուշական կանխատեսումներ

339
թեգերը:
հաշմանդամ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայրենական մեծ պատերազմ, Երևան, Թութակ
Ըստ թեմայի
Ինչպես է բրիգադային ինժեներ Ասլանովի գործը յուրահատուկ դարձել մարշալ Ժուկովի համար
Խանջյանի մահվան մութ պատմությունն ու Բերիան. ի՞նչ կապ ուներ 16–ամյա հայ տղան այդ ամենի հետ
Թուրքերը դիմավորում էին լուռ, իսկ հայերը` հիացմունքով. գեներալ Բրուսիլովի պատմությունը
Ադրբեջանական գրիչ Փաշինյանի համար, խինկալի և Միմինո. ե՞րբ են գալու այլ ժամանակներ