Հիվանդանոց. արխիվային լուսանկար

«Մանկաբարձն ասաց` ինձ նմաններին վառել է պետք». ինչպես են կանայք ՄԻԱՎ–ով ապրում Հայաստանում

603
(Թարմացված է 11:11 11.12.2019)
Հաճախ ՄԻԱՎ–վարակակիր կանայք մերժված են դառնում հայրիշխանական հասարակությունում։ Sputnik Արմենիան ներկայացնում է պատմություններ կանանց մասին, որոնք շարունակում են ապրել և մեծացնել երեխաներին` ի հեճուկս վարակի։

Հայաստանում գրանցված են մոտ 2500 ՄԻԱՎ վարակակիրներ։ 70 տոկոսը տղամարդիկ են։ Հոգեբանական տեսանկյունից ՄԻԱՎ վարակակիր կանանց համար ավելի բարդ է ապրել հայ հասարակությունում։

Հաճախ հարազատները և ընկերները չեն իմանում նրանց հիվանդության մասին։ Հայաստանում ՄԻԱՎ վարակակիր կանանց հիմնականում վարակում են ամուսինները` աշխատանքային միգրանտները։

«Զարգացնելով կանանց ներուժը» հասարակական կազմակերպությունը զբաղվում է ՄԻԱՎ–վարակակիր կանանց բարոյական աջակցությամբ։ Կազմակերպության մի քանի շահառուներ պատմել են իրենց մասին, բայց չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվի։ Sputnik Արմենիան ներկայացնում է երեք կանանց պատմությունները։

Պարզվեց` նա ոչ թե մեկ սիրուհի ունի, այլ միանգամից մի քանի...

Ն.–ն 17 տարեկան էր, երբ ծնողները որոշեցին ամուսնացնել նրան, քանի որ ընտանիքը փող չուներ բուհի ուսման վարձը վճարելու համար։

«Ես չէի ուզում ամուսնանալ, բայց ծնողներս ասացին, որ նա թագուհու նման է պահելու ինձ, ես ոչ մի բանի կարիք չեմ ունենա։ Նա ինձնից մեծ էր 10 տարով։ Հարսանիքից հետո մենք տեղափոխվեցինք Ռուսաստան։ 5 ամիս հետո իմացա, որ հղի եմ», – պատմում է կինը։

Կլինիկայում գինեկոլոգն աղջկան ուղարկում է անալիզներ հանձնելու։ Նրա մոտ ՄԻԱՎ են հայտնաբերում։ Կլինիկայում ասում են, որ ամուսինը պարտադիր պետք է հետազոտություն անցնի։

«Նա ծեծեց ինձ, երբ ասացի իմ ախտորոշման մասին։ Մեղադրեց դավաճանության մեջ։ Երեխայի ծնունդից հետո ես կանանց լուսանկարներ գտա նրա հեռախոսի մեջ։ Երբ նրան պատմեցի այդ մասին, պարզվեց, որ ոչ թե մեկ սիրուհի ունի, այլ մի քանիսը... Նա ասաց, որ թքած ունի ինձ վրա, ես նրա համար ոչինչ չարժեմ»։

Ն.–ի առողջությունը սկսել է վատանալ. թուլություն է զգացել, անընդհատ ջերմություն և հազ է ունեցել։ Կնոջն ապրելու ուժ է տվել որդին։ Մի օր նա հավաքել է խղճուկ խնայողությունները, իրերը և վերադարձել Հայաստան` ծնողների մոտ։

«Ես չէի կարող ծնողներիս պատմել իմ հիվանդության մասին։ Նրանք ուրախ էին թոռան համար, և ամուսնուս մոտ վերադառնալու մասին խոսակցություն չկար։ Ես ազատվեցի նրանից։ Բայց ՄԻԱՎ–ն ընդմիշտ կմնա ինձ հետ»։

Մի քանի տարի անց Ն.–ն իմացել է, որ ամուսինը մահացել է Ռուսաստանում. նրա մոտ ՄԻԱՎ է եղել։

Մանկաբարձն ինձ ասաց` քո նմաններին պետք է վառել

Անհաջող ամուսնությունից հետո 23–ամյա Դ.–ն երկրորդ անգամ է ամուսնացել։ Աղջիկը հղիացել է, հետազոտությունների ժամանակ նրա մոտ ՄԻԱՎ են հայտնաբերել։ Բժիշկը` երիտասարդ մի աղջիկ, հանգստացրել է Դ.–ին` ասելով, որ ախտորոշման մեջ ոչ մի սարսափելի բան չկա, և ճիշտ խնամքի դեպքում ՄԻԱՎ–ը չի անցնում երեխային։ Դ.–ի ամուսինն այդ ժամանակ Ռուսաստանում է եղել։ Կինը զանգել է նրան, պատմել ամեն ինչ, խորհուրդ տվել նույնպես անալիզ հանձնել։ Նրա մոտ ՄԻԱՎ չեն հայտնաբերել. ամենայն հավանականությամբ, Դ.–ին վարակել է նրա առաջին ամուսինը։

Միգրանտները ռիսկային խմբում են. Սամվել Գրիգորյանը` ՄԻԱՎ վարակի փոխանցման վտանգի մասին

«Ես իսկապես շատ ուրախ էի, որ գոնե ամուսինս առողջ է։ Բայց այդ օրվանից հետո մեր միջև անդունդ առաջացավ։ Նա անտարբեր ու սառը դարձավ իմ հանդեպ։ Եթե նա նույնպես վարակվեր, մեր երջանկությունը հօդս չէր ցնդի...»։

Ծննդաբերության օրը իմանալով կնոջ ախտորոշման մասին` մանկաբարձը զզվանքով նայել է նրան և ասել. «Քո նմաններին պետք է վառել, ոչ թե թույլ տալ երեխա ունենալ»։

«Աչքերիցս արցունքներ հոսեցին։ Ես հեկեկալով դուրս եկա սենյակից։ Ինձ պետք է կեսարյան հատում անեին։ 14 ժամ տանջվում էի ցավից։ Շատ արյուն էի կորցրել։ Ուղղակի հրաշք էր, որ երեխաս առողջ ծնվեց իմ այդքան ապրումներից և արյուն կորցնելուց հետո։ Վերակենդանացման բաժանմունքում ոչ ոք չմոտեցավ ինձ։ Բոլոր ծննդկաններին, բացի ինձնից, տեղափոխեցին հիվանդասենյակներ։ Մայրս ստիպված էր վճարել բուժքույրերին, որպեսզի ինձ նույնպես տեղափոխեն սենյակ»։

Երբ երեխան 1,5 տարեկան է եղել, ծնողներն ամուսնալուծվել են։ Կնոջ ախտորոշման մասին հիմա միայն մայրը գիտի և ամեն կերպ աջակցում է նրան։

Ես ավելի շատ երեխաներիս համար էի անհանգստանում, քան ամուսնուս մահվան...

Ա.–ի ընտանեկան կյանքն ընթացել է սովորական հունով։ Ամուսինները համատեղ կյանքի 5 տարիների ընթացքում երկու երեխա են ունեցել։ Բայց մի օր ընտանիքի կյանքը գլխիվայր շրջվել է։ Ամուսինը կաթված է ստացել, նրան հոսպիտալացրել են ու ախտորոշել գլխուղեղի ուռուցք և ՄԻԱՎ։ Վարակի պատճառով տղամարդու դիմադրողականությունն ընկել է, նրան չեն կարողացել վիրահատել։ Մի քանի ամիս անց մահացել է։

Հայաստանում ամենափոքր վարակակիրը 1 տարեկան է, կամ ՄԻԱՎ-ով էլ կարելի է առողջ երեխա ունենալ

«Երբ սկսում եմ հիշել անցյալս և վերլուծել ամուսնուս պահվածքը, ինձ թվում է, որ նա ուղղակի թաքցրել է ինձնից իր հիվանդությունը։ Նա վատ էր զգում իրեն, բայց չէր դիմում բժշկի։ Ամուսնուս մահից հետո բժիշկների խորհրդով երեխաներիս հետ գնացի հետազոտության։ Երեքիս մոտ էլ ՄԻԱՎ հայտնաբերեցին։ Ես ավելի հեշտ տարա ամուսնուս մահը, քան այն, որ երեխաներս վարակված են»։

Բուժհաստատությունում զարմացել են` ինչպես է պատահել, որ կնոջ երկու հղիությունների ժամանակ ՄԻԱՎ չեն հայտնաբերել։ Երեխաները հոսպիտալացվել են։ Նրանց նշանակել են հակառետրովիրուսային դեղեր։

«Ազգականներս ոչինչ չգիտեն մեր կարգավիճակի մասին, և ես չեմ պատրաստվում պատմել նրանց այդ մասին։ Չեմ կարող թույլ տալ, որ երեխաներիս այլ աչքերով նայեն։ Ես շատ շնորհակալ եմ մեր բժշկին։ Եթե նա չլիներ, ես չէի հաղթահարի այդ սթրեսը»։

Կինը բուժվել է Երևանում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում։

Պաշտոնական տվյալներով` 2007թ.–ից Հայաստանում կանխարգելիչ բուժում ստացած կանանց շարքում չեն եղել ՄԻԱՎ–ը երեխային փոխանցվելու դեպքեր։ 2019թ.–ին ՄԻԱՎ վարակակիր երեխաներով երկու ընտանիքներ են դիմել են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն։

Հայաստանում գործում են երկու կլինիկաներ, որոնք բացահայտում են և խորհրդատվություն տրամադրում ոչ միայն ՄԻԱՎ–ի հարցում, այլ նաև արյան միջոցով փոխանցվող այլ վարակների` հեպատիտ B, C, սիֆիլիս։ Առաջին կլինիկան բացվել է 2014թ.–ին, երկրորդը` 2016թ.–ին։ 2013թ.–ին գյուղական ամբուլատորիաներում և շարժական կլինիկաներում անցկացվել է մոտ 60 հետազոտություն` ՄԻԱՎ, հեպատիտներ B, C և սիֆիլիս հիվանդությունները բացահայտելու համար։

603
թեգերը:
Հայաստան, տղամարդ, ՄԻԱՎ, Կին, հիվանդանոց
Ըստ թեմայի
Մոլորակը պայքարում է ՁԻԱՀ–ի դեմ. այն խլել է ավելի քան 37 միլիոն մարդու կյանք
Ինչպես նորաձևությունը կարող է նպաստել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Հայաստանում. Fashion Aids Line.
ՁԻԱՀ-ից արդեն չեն մահանում. ինչպե՞ս կանխարգելել հնարավոր վտանգները
Պայքար ՁԻԱՀ–ի դեմ. ո՞ր մարզում է իրավիճակն առավել ողբալի
Հայաստանը կարող է դառնալ ՁԻԱՀ–ի կանխարգելման տարածաշրջանային կենտրոն. դեսպան
Համակենտրոնացման ճամբար

Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ

337
(Թարմացված է 21:55 10.07.2020)
Յուրաքանչյուր երկրի պատմության մեջ ոչ միայն հերոսական էջեր կան, այլև այնպիսիք, որոնց մասին ուզում ես մոռանալ։ Բայց դեռ ոչ ոքի չի հաջողվել վերաշարադրել պատմությունը։ Սերգեյ Բաբլումյանը գրել է համակենտրոնացման ճամբարում հայտնված հայ զինվորի մասին։

Միձեռանի Մակիչը գերմանական գերությունից Լենինական վերադարձավ անգլերենի բավական լավ պաշարով։ Հարցին, թե ինչպես է սովորել, պատասխանում էր․ «Մեծ Բրիտանիայի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում էի նստած, այնտեղ էլ սովորել եմ»։ Առարկությունները, թե «չի կարող նման բան լինել, Անգլիան ԽՍՀՄ-ի դաշնակիցն է», չէին ընդունվում։ Մակիչը համառորեն պնդում էր․ «Եղե՛լ է»։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Պատերազմում նա ոչ միայն ձեռքն էր կորցրել, այլ նաև գլխի կոնտուզիա էր ստացել՝ լսողության և խոսքի մասնակի կորստով, այդ պատճառով էլ նրան ոչ ոք չէր հավատում։ Եվ իզուր։ Գերի ընկնելուց հետո Մակիչն իսկապես ուղարկվել էր Անգլիային պատկանող Նորմանդական կղզիներում ծավալված չորս համակենտրոնացման ճամբարներից մեկը, որտեղ գերիների 90 տոկոսը խորհրդային զինվորներն էին։

Մակիչը նրանցից մեկն էր:

Նորմանդական կղզիների օկուպացիան Անգլիայի պատմության ամենապատվաբեր էջը չէ, բայց դե եղածը չես հերքի։ Եվ ահա թե ինչ է եղել` ըստ գրող և այդ պատմության հետազոտող Մադլեն Բանթինգի․ 1940թ․-ին գերմանացիները չգիտես ինչու որոշեցին գրավել ռազմավարական որևէ նշանակություն չունեցող Նորմանդական կղզիները, որտեղ մոտ 100 հազար մարդ էր ապրում, և հայտարարեցին կղզիների օկուպացման մասին։

Իսկ օկուպացիայի նախորդ օրը անգլիացիները լսում էին իրենց վարչապետ Ուինսթոն Չերչիլի ոգեշնչող ճառը։

Կառավարության ղեկավարն ասում էր․ «Մենք կգնանք մինչև վերջ, մենք կկռվենք Ֆրանսիայում, մենք կկռվենք ծովերում և օվկիանոսներում, մենք կկռվենք օդում հարաճուն վստահությամբ և ավելացող ուժով։ Մենք կպաշտպանենք մեր Կղզին, ինչ էլ որ դա արժենա, մենք կկռվենք առափնյակներում, վայրէջքի կետերում, մենք կպայքարենք դաշտերում ու փողոցներում, մենք երբեք չենք հանձնվի»։

Եվ ինչպե՞ս պահեցին իրենց անգլիացիները այդ ելույթից հետո։ Ի՞նչ տեսավ գերի ընկած խորհրդային զինվոր Մակիչը, սկզբում՝ փշալարի հետևում նստած, իսկ հետո՝ տեղի ֆերմաներից մեկում աշխատելիս։ Նա տեսավ այն, ինչի մասին պատմում էր գրող և պատմաբան Մադլեն Բանթինգը և ինչը հետագայում հաստատեց Չարլզ Ֆրենսիս Սուիվթը իր «Բոստոն Գլոբ» թերթում։

«Հպարտ Անգլիայի պարտված հպատակները հարգանքով ողջունում էին գերմանացիների օկուպացիոն իշխանությանը։ Ընդ որում՝ այնքան քաղաքավարի, որ անհնար էր պատկերացնել, թե նրանց միջև պատերազմ է ընթանում»,-գրում էր Սուիվթը։

«Խոպան», ապա համակենտրոնացման ճամբար. ինչպես Ալավերդյանը նոկաուտ արեց գերմանացի զինվորին

Շարունակությունը պատմում եմ կարդացածիցս․ Բրիտանիայի հարյուր հազար հպատակներից ոչ մեկը չգնաց պայքարելու սեփական հայրենիքի ազատության և անկախության համար։ Օկուպացիայի հինգ տարիների ընթացքում ֆաշիստներին դիմադրելու ոչ մի դեպք չգրանցվեց։

Դատարանները, ոստիկանությունը, խանութները, սրճարանները՝ ամեն ինչ աշխատում էր, ինչպես գերմանացիներից առաջ, միայն թե պետական ծառայողները սկսել էին աշխատավարձը ռեյխսմարկով ստանալ։ Նորմանդական կղզիների բնակիչները ստիպված եղան ևս մեկ «սարսափ» վերապրել՝ ճանապարհային երթևեկությունը բռնի կերպով ձախակողմյանից դարձրին աջակողմյան։ Ավելացավ մատնիչների թիվը։

Ինչպես կարողանում էին, դիմադրում էին միայն խորհրդային ռազմագերիները, բայց կղզուց փախչելու տեղ չկար։ Մակիչը փորձել էր փախչել, բայց նրան անմիջապես բռնել էին և ֆերմայից (որտեղ վատ չէր ապրում) նորից նետել էին համակենտրոնացման ճամբար։

․․․ 1945թ․-ի մայիսի 10-ին կղզիներում գտնվող կայազորը կապիտուլյացիա հայտարարեց, իսկ մայիսի 16-ին բրիտանական զորքերը հասան կղզիներ։ Օկուպացիան ավարտվեց։

Կղզիաբնակները շատ արագ հանեցին Հիտլերի դիմանկարները և կախեցին Գեորգ 6-րդի նկարները, սվաստիկայով դրոշները դեն նետեցին։

Իսկ հիմա ամենահետաքրքիրը։

Ֆաշիստների հետ համագործակցելու համար Նորմանդական կղզիների իշխանությունները պատասխնատվության չենթարկվեցին։ Ֆաշիստների աջակիցներին անգամ չնախատեցին, բոլորը ձևացրին, թե ոչինչ էլ չի եղել։

Իսկ երբ սկսվեց «սառը պատերազմը», հետպատերազմական Բրիտանիայում արգելք դրվեց բրիտանական հողում նացիստական ճամբարների գոյության հիշատակման վրա։ Այդ պատճառով էլ լենինականցի Մակիչի պատմությունն ընդունում էին որպես գլխի կոնտուզիա ստացած զինվորի զառանցանք, իսկ անգլերենի իմացությունը, որքան էլ լավը լիներ, չէր ընդունվում որպես փաստարկ։

Ի՞նչ եմ ուզում ասել։ Ցանկացած երկրի պատմության մեջ (և Հայաստանը բացառություն չէ) կան ոչ միայն հերոսական էջեր, որոնցով կարելի է հպարտանալ, այլև այնպիսիք, որոնց մասին հիշել անգամ չես ուզում։ Բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել վերաշարադրել պատմությունը. եղածը եղած է։

Ընդ որում՝ այս անգլիական պարադոքսն ուսումնասիրող Մադլեն Բանթինգը հարկ է համարել ավելացնել․ «Ամենևին չեմ նսեմացնում այն բրիտանացիները վաստակը, որոնք իսկապես պայքարել են ֆաշիզմի դեմ։ Նրանց, ովքեր զոհվել են Թոբրուկի և Էլ Ալամեյնի ավազներում, հյուսիսային ծովերի սառցե ջրերում, ովքեր այրվող կործանիչների հետ խորտակվել են Լա Մանշում։ Դա եղել է և մնացել պատմության մեջ։ Փառք ու պատիվ նրանց, մենք հիշելու ենք»։

Միանում ենք։

Պատմությունը չես փոխի․ ինչպես հայերը փրկեցին հրեական ընտանիքը

337
թեգերը:
համակենտրոնացման ճամբար, Պատերազմ, Մեծ Բրիտանիա, գերի, հայ
Ըստ թեմայի
Պատմական փաստ. նացիստական Գերմանիայի դեսպանատների աշխատակիցներին Հայաստանով են տարհանել
Հայաստանաբնակ 100 գերմանացիները. ովքեր են նրանք, և ինչու է պատերազմը նրանց կրկնակի պատժել
Մասնագիտությունն ազատեց գնդակահարությունից, կամ փրկվեց պատերազմից և զոհվեց խաղաղ օրերում
Լյուդմիլա Բիլբիլիդի

Ամեն ինչ անում էին, որ «դուխից» ընկնեինք. ի՞նչ է երազում Հայաստանի առաջին կին դիջեյը

1353
(Թարմացված է 09:31 11.07.2020)
Լյուդան դիջեյ դարձավ, երբ 20 տարեկանն էլ դեռ չէր լրացել։ Իսկ այդ գործում կարևոր դեր ունեցավ «գիր ու ղուշը»։ Գյումրիում շատերը գիտեն այս կնոջը. նա «խելագար» երիտասարդության հավաքական կերպարն է։

67–ամյա Լյուդմիլա Բիլբիլիդիի օրը սկսվում է ժամը 6-ին. նա հեծանիվով հասնում է Վահրամաբերդ ու հետ դառնում՝ ճանապարհին չմոռանալով լուսանկարել հետաքրքիր դրվագները: Օրվա մեջ սիրում է գրել, հիշել երիտասարդության տարիները, իսկ օրն ամփոփում է իր տնկած ծառն ու ծաղիկները ջրելով, յուրաքանչյուր թուփը շտկելով: Ասում է` կյանքում ամեն ինչ սուտ է, մարդը պետք է ծառ տնկի ու հոգ տանի այդ ծառի մասին:

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի

Գյումրիում Լյուդային շատերը գիտեն. հատկապես ռոքի ու ջազի սիրահարների համար նա 60-80–ականների «խելագար» երիտասարդության հավաքական կերպարն է` Հայաստանի առաջին կին դիջեյը: Ոչ մեկը քաղաքում երաժշտական անցուդարձից այնքան տեղյակ չէ, որքան Լյուդան:

Людмила Билбилиди и Ян Гиллан
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդին ու Յան Գիլանը

Նրա նախնիները 1918 թվականից հետո Գյումրի են տեղափոխվել Կարսից: Ծնվել ու մեծացել է Լենինականում, երակներով հույնի ու հայի արյուն է հոսում, մասնագիտությամբ լեզվաբան է, ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժինը, իսկ թե որտեղից ու ինչպես է ծնվել երաժշտության հանդեպ սերը, ինքն էլ չգիտի:

«Սեր էր առաջին հայացքից; Երաժիշտ չեմ, չունեմ երաժշտական կրթություն, բայց առավոտից երեկո երաժշտություն էի լսում: 8-րդ դասարանից «Անգին քարերի» (առաջին ռոք խումբը Լենինականում. խմբ) համերգներին էինք գնում: Մեր սերունդը եղանակ էր ստեղծում քաղաքում»,– հիշում է նա:

Դժվար է հավատալ, բայց պահպանողական Գյումրիում ծնվեցին Հայաստանի առաջին ռոք խմբերն ու առաջին դիսկո դիջեյը:

«1976 թվականին Լենինականում բացվեց Երիտասարդական պալատը, ես 2-րդ կուրսում էի, մեզ հրավիրեցին բացմանը: Կուրսեցիներով որոշեցինք մյուս երկրների նման դիսկոտեկ բացել: Կոմսոմոլները դեմ էին, բայց մենք մի կերպ կազմակերպեցինք: Երևանի պոլիտեխնիկից երիտասարդների հրավիրեցինք, օգնեցին, ու Հայաստանում առաջիններից մեկը այդ դիսկոտեկը կայացավ։ Բայց դիսկոտեկի համար հարկավոր էր վարող՝ դիսկ ժոկեյ, «գիր ու ղուշ» գցեցինք, ու ես քաշեցի»,- պատմում է Լյուդան` հիշելով, որ այդ տարիներին շատ դժվար էր, որովհետև սկավառակներ չկային։

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի

Ստիպված էին շատ հաճույքներից զրկել իրենց, փող հավաքել, որպեսզի կարողանային սկավառակներ գնել: Բայց դա արդեն էական չէր, որովհետև այդ երաժշտությունն ամեն ինչ փոխել էր նրանց կյանքում: Լյուդայի խոսքով` դա իրենց կյանքի լավագույն շրջանն էր:

«Մենք կարողացանք հեղափոխություն անել»,- ասում է նա ու հպարտանում, որ ժամանակին 1000 սկավառակ ուներ։ Ճիշտ է, հետո բոլորը նվիրեց ընկերներին ու ուսումնական հաստատությունների, բայց բոլորովին չի զղջում:

Татевик Ованнисян и Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդին Տաթևիկ Հովհաննիսյանի հետ

Լենինականի առաջին դիսկոտեկներում ռոք երաժշտություն ու տեղական խմբերի երգերն էին լսում: «Ծիծեռնակ», «Շիրակ», «Անգին քարեր», «Կիլիկիա», «The bells», «Արագած», «Ուրարտու», «Վիալպի», «Բիայնա», «Կյանք», «Սփյուռք», «Արեգակ», «Բամբիռ»… սրանք բոլորը 1964-1988 թվականներին գործող ջազ և ռոք խմբերն են: Ցավով է նշում, որ Լենինականի առաջին խմբերի ձայնագրությունները չեն պահպանվել:

Երիտասարդական պալատ, հետո Արվեստի աշխատողների տուն, ապա «Կռունկներ» սրճարան-դիսկոտեկ, իսկ 1988 թվականի երկրաշարժից հետո հեռուստատեսություն, ռադիո, ռոք հաղորդումներ... Լյուդայի ճանապարհը երկար է:

Людмила Билбилиди, 80-е гг
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի

«Սերունդն ուրիշ էր, յուրահատուկ ազատություն ուներ: Չէր կանգնեցնում ոչինչ, լինում էր, երբ երեկոյան Բիթլս կամ Արմսթրոնգ էինք լսում, առավոտյան բռնում–տանում էին անվտանգության ծառայության «պադվալներ», բայց էլի հաջորդ օրը նույն էր կրկնվում, նույնիսկ մի անգամ «Առաքյալների» համերգին բոլորին՝ խմբերին ու հանդիսատեսին, բռնեցին, տարան: Ամեն ինչ անում էին, որ «դուխից» ընկնենք, բայց չստացվեց»,– ասում է նա:

Ավելի ուշ Արթուր Գրիգորյանի աջակցությամբ Լենինականում սկսեցին ջազ լսել: Հայկական ջազի բոլոր վառ դեմքերը ելույթ ունեցան Լենինականում, միջազգային փառատոներ ու նույնիսկ մանկական դիսկոտեկներ կազմակերպվեցին։

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի

... Հիմա Լյուդայի ապրուստի միակ միջոցը թոշակն է, բայց չի դժգոհում, ասում է` հերիքում է: Մարդկանց հետ շատ շփվել չի սիրում, սովոր է մենակությանը:

«Երջանիկ եմ, որ կարող եմ այսպես ապրել: Չեմ սիրում, երբ փողոցում մեքենաներից ռաբիս երաժշտության ձայն է գալիս, միշտ դրա պատճառով վեճերի մեջ եմ»,– խոստովանում է նա:

Լենինականի երաժշտական ձեռքբերումների մասին Լյուդան կարող է ժամերով խոսել, իր բոլոր պատմությունները երաժշտագետն ամփոփել է «Ջազ-ռոք Լենինականը 1964-1988» յուրատեսակ տարեգրքում, որում ընդգրկվել են Լենինականի երաժշտական նախասիրությունների ու խմբերի մասին հիշողություններն ու իրադարձությունները: Հայաստանի առաջին կին դիջեյը չի դժգոհում, որ հիմա աշխատանք չունի, հասկանում է՝ նոր սերունդը նոր մարդկանց է ուզում տեսնել, իսկ ինքը երբեք պարապ չի մնում. բացը փորձում է լրացնել հեծանիվ վարելով, նովելներ ու բանաստեղծություններ գրելով:

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
«Ջազ-ռոք Լենինականը 1964-1988» գիրքը

Իր հասակակիցներից շատերի նման երազում է Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում տեսնել կիթառ նվագող տղայի հավաքական արձանը:

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի
1353
թեգերը:
Գյումրի, Հայաստան, Լյուդմիլա Բիլբիլիդի, դիջեյ, Կին
Ըստ թեմայի
Աղջիկն` օրական, բաժինքը՝ տարեկան, կամ ինչ օժիտ են տարել գյումրեցի աղջիկները
«Կորոնան»՝ արվեստի լեզվով, կամ համավարակի գույները
Ժանտախտ, խոլերա, ծաղիկ. 19-20-րդ դարերում Ալեքսանդրապոլում համաճարակներից քիչ էին մահանում
Զինծառայող, արխիվային լուսանկար

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

0
Աստանան պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել միջազգային կազմակերպությունների շրջանակում հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ գտնելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել վիճահարույց հարցերի լուծման համար ուժի կիրառումից։

Հուլիսի 12-ին ադրբեջանական կողմը գնդակոծել էր հայկական դիրքերն ու փորձել գրոհել։ Հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, վերադարձել էր իր դիրքեր։ Ադրբեջանի ԶՈւ–ն այսօր առավոտյան վերսկսել էր հայկական դիրքերի գնդակոծումը։

Պաշտոնապես նշվում է, որ Ադրբեջանը 4 զոհ և 4 վիրավոր ունի, հայկական կողմը` 5 վիրավոր։

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

«Ղազախստանի հանրապետությունը խորապես մտահոգված է հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպով, որը հանգեցրել է մարդկային զոհերի։ Կոչ ենք անում մեր բարեկամական Ադրբեջանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը զսպվածություն դրսևորել և հրաժարվել ուժային միջոցների կիրառումից վիճահարույց հարցերի լուծման համար», – գրված է ԱԳՆ–ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ղազախստանը կարծում է, որ COVID-19 համավարակի և աշխարհում սոցիալ–տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին, առճակատման հետագա էսկալացիան կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

«Խաղաղության և համաձայնության շուտափույթ ձեռքբերման հույս ենք հայտնում, նախևառաջ, երկկողմանի ձևաչափում։ Պատրաստ ենք ամեն կերպ միջազգային կազմակերպությունների` այդ թվում՝ ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի, ԱՊՀ–ի,  ԱՓՎՄԽ–ի (Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների) շուրջ խորհրդակցության շրջանակում աջակցել հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ փնտրելու հարցում», – նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԵԱՀՄ ՄԽ համանախագահները արդեն դատապարտել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը` կոչ անելով կողմերին կանխել հետագա էսկալացիան։

0
թեգերը:
ուղերձ, հրետակոծություն, Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան
Ըստ թեմայի
Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել
Մնացականյանը Լավրովի հետ է խոսել. քննարկել են հայ–ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը
Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ քաղաքագետը՝ լարվածության ստեղծման պատճառների մասին
Հայկական ուժերն ադրբեջանական մի քանի անօդաչու են խոցել, այդ թվում՝ կամիկաձե