Հաշմանդամն անվասայլակի վրա

Նրան պարգևատրել են Ջոն Քենեդին ու Իրանի շահը․ ինչպես հաշմանդամ տղան փոխեց աշխարհը

282
(Թարմացված է 20:46 03.12.2019)
Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նրա կատարած հայտնագործությունների թիվը մոտ 5 տասնյակ է։ Էմիկ Ավագյանն ի ծնե հաշմանդամություն ուներ, դրա համար էլ շատ լավ էր հասկանում այն խնդիրները, որոնց նրանք ամեն օր բախվում են։

Գունավոր հեռուստացույց, բանկոմատ, վարսահարդարիչ, ՄՌՏ սարք և այլն․ աշխարհի համար հայերի կատարած գյուտերն ու հայտնագործությունները կարելի է անվերջ թվել։ Եթե փորձեք ուսումնասիրել աշխարհը փոխած ամենակարևոր գյուտերի ցանկը, հայերի անուններ կտեսնենք բոլոր ոլորտներում։ Օրինակ, գիտեի՞ք, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց կյանքն անհամեմատ դյուրացրած, ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն տված անվասայլակի գյուտի հարցում էլ, ինչպես ասում են, հայերի մատը խառն է։

Աշխատանքի ընդունվելու պայմանը` հաշմանդամություն. Գյումրիում ինքնատիպ փուռ–սրճարան բացվեց

Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար անվասայլակի գյուտն արվել է դեռևս մ․թ․ա․ Չինաստանում։ Նախատիպի ստեղծումից շատ հարյուրամյակներ հետո Գարի Ջիգանս անունով մեկն էլ մետաղե անվասայլակների սերիական արտադրությանը հիմք դրեց։ Իսկ արդեն ժամանակակից ավտոմատ կառավարվող անվասայլակը հայտնագործել է մեր հայրենակից Էմիկ Ավագյանը։ Նա շատ լավ գիտեր այն խնդիրները, որոնց ամեն օր բախվում են հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ, լավ գիտեր նրանց կարիքները, որովհետև ինքն էլ հաշմանդամություն ուներ։

29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակիչում է

Էմիկը ծնվել է 1923 թ․-ի օգոստոսի 15-ին Իրանի հայաշատ Թավրիզ քաղաքում։ Նա ի ծնե ուներ մանկական ուղեղային կաթված՝ ցելեբրալ պարալիչով։ Իրանում Էմիկի առողջական վիճակը բարելավելու փորձերն արդյունավետ չէին, այդ պատճառով ընտանիքը որոշում է կայացնում տեղափոխվել Ռուսաստան։ Որոշ ժամանակ անց ծնողները հասկանում են, որ այստեղ էլ իրենց որդու բուժման ընթացքն արդյունավետ չէ։ Գերմանիան արդեն հայտնի էր բժշկական ծառայությունների որակով և առաջատար մասնագետներով, այնպես որ, Ավագյանների ընտանիքի հաջորդ կանգառը հենց Գերմանիան է դառնում։ Այստեղ էլ նրանք երկար չեն մնում. մտածում են, որ Էմիկի բնակության համար լավագույն վայրն օվկիանոսի մյուս կողմում է։ Այդպես Ավագյանները տեղափոխվում են ԱՄՆ և հաստատվում Նյու Յորքում։

Эмик Авагян
Էմիկ Ավագյան

Դեռ մանկուց Էմիկը հետաքրքրություն էր ցուցաբերում տարբեր սարքավորումներ վերանորոգելու, եղածից մի նոր բան ստեղծելու հանդեպ։ 13 տարեկանում Էմիկն արդեն տանը եղած էլեկտրասարքավորումների խնդիրներն ինքնուրույն գտնում էր և փորձում լուծել դրանք։ Չնայած ունեցած առողջական խնդիրներին՝ նա բարձրագույն կրթություն է ստանում մաթեմատիկայի և ֆիզիկայի բնագավառում, այնուհետև ուսումը շարունակում Կոլումբիայի համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

Ուսանողության տարիներին Էմիկը հաղորդակցման խնդիրներ է ունենում մեքենագրուհիների հետ, ովքեր գրառումներ էին անում նրա համար և նրա փոխարեն: Աղջիկները չէին հասկանում նրա արտաբերած բառերը և սխալ էին տպագրում։ Դա պատճառ դարձավ, որ Ավագյանի հայտնի գյուտերից մեկը դառնա շնչառությամբ ղեկավարվող տպագրական մեքենան, որը տառերը տպում էր՝ չափելով ձայնն ու շնչառությունը։ Մեխանիզմը բավականին դանդաղ էր աշխատում, բայց իր ժամանակի համար լուրջ առաջընթաց էր։

Հեծանիվ չեն հորինել, բայց... Հայաստանում սկսել են հաշմանդամների սայլակներ արտադրել

Էմիկը մշտապես բախվում էր տեղաշարժման սահմանափակ հնարավորությունների խնդրին, դրա համար ստեղծեց մեխանիզմ, որի միջոցով անվասայլակը հնարավոր էր ծալել և տեղավորել մեքենայում։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը դյուրացնելու և ինքնուրույն տեղաշարժվելու համար նա ստեղծեց ավտոմատ կառավարվող անվասայլակ։ Ըստ էության, Էմիկի բոլոր գյուտերն, այսպես ասած, սեփական փորձի վրա էին հիմնված. նա փորձում էր լուծել այն խնդիրները, որոնց ինքն էր բախվում, բայց իրենից բացի, արդյունքից օգտվում էին տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում։

Էմիկն ապրում էր լիարժեք կյանքով. նա նաև ընտանիք է կազմում և իր կնոջ՝ Աննայի հետ մինչև կյանքի վերջ՝ 2013թ.-ն ապրում Մասաչուսեթսում։

Էմիկ Ավագյանն իր բուռն կյանքի ընթացքում մի քանի տասնյակ գյուտ է արտոնագրել։ Ընդհանուր առմամբ, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կատարված հայտնագործությունների թիվը մոտ 50 է։ Գիտության զարգացման գործում իր մեծ ավանդի համար նա բազմաթիվ պարգևների է արժանացել․ 1963 թ.-ին Իրանի շահի կողմից արժանացել է թագավորական մեդալի, 1976 թվականին Հայկական երկուհարյուրամյա կոմիտեի կողմից՝ գիտական ոլորտում առաջատար փորձի համար մրցանակի, 1979թ․-ն ԱՄՆ տարածքում գործող ինժեներական ամենահին միության կողմից պարգևատրվել է «Ականավոր ինժեների» մրցանակով և այլն։

Այս շարքում ամենահեղինակավոր մրցանակը թերևս այն մեկն է, որին Էմիկն արժանացել է 1961 թվականին․ դա  ԱՄՆ նախագահ  Ջոն Քենեդիի մրցանակն էր հաշմանդամների կյանքը բարելավելու և հասարակությանն ինտեգրելու գործում ունեցած մեծ ներդրման համար:

Էմիկ Ավագյանի ամբողջ կյանքը մոտիվացնող պատմություն է․ աշխարհում չկան անլուծելի խնդիրներ, կյանքն ամենամեծ պարգևն է և անսահման հնարավորություններ է տալիս մարդուն, պարզապես պետք է դրանք չանտեսել։

282
թեգերը:
անվասայլակ, Գյուտ, հաշմանդամ, Էմիկ Ավագյան
Ըստ թեմայի
Կաղապարից դուրս. հաճախ հաշմանդամ երեխաներին լքում են հայրերը. ինչու՞
Իմ երեխաները կան, իմ կողքին են. հաշմանդամ երեխաների մայրը երջանիկ է իր զավակներով
Զումբայի դասեր՝ սայլակին նստած հաշմանդամից
Հռոմի պապն օրհնեց հաշմանդամություն ունեցող հայ մանուկներին
Լողափ` հաշմանդամություն ունեցողների համար. Սևանում յուրահատուկ ծրագիր է մեկնարկել
Ծխող երիտասարդ

Ծխողներից հանդուրժողականություն սովորեք, նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում

107
(Թարմացված է 00:15 02.06.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Մի տեսակ աննկատ անցավ ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը, որն ամեն տարի նշվում է գարնան վերջին՝ մայիսի 31-ին։ Սա, իհարկե, հասկանալի է՝ դա նույնն է, ինչ, ենթադրենք, խոսեմ գիրության վնասների մասին, երբ աշխարհում մոլեգնում է ժանտախտը։
Ծխողներից հանդուրժողականություն սովորեք. նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում

Եվ այնուամենայնիվ, համաձայնեք, միանգամայն իրավացի էր իտալացի քաղաքական գործիչ Սանդրո Պերտինին, երբ ասում էր. «Ծխողներից հանդուրժողականություն սովորեք, նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում»։ Իտալացու այս կատակին կարելի է երևի ավելացնել, որ ծխողները ոչ միայն հանդուրժող են, այլև հենց իրենք են պայքարում ծխելու դեմ։ Ինչպես թե ինչպես։ Խնդրում եմ` մի համոզեք ինձ, որ մեր հայաստանյան կառավարության անխտիր բոլոր անդամները չծխող են։ Եվ ստացվում է, որ եթե կառավարությունը ծխելու դեմ ծրագիր է ներկայացրել, իսկ այդ կառավարության առնվազն մի մասը ծխում է, ուրեմն ծխողները մտադիր են պայքարել ծխելու դեմ։

Երբ մեր առողջապահության նախկին նախարարներից մեկը պնդում էր, թե ծխող մարդիկ անհաջողակ են, համաձայնեք՝ նախարարի հետ շատ դժվար է համաձայնել։ Կներեք, դա լուրջ փաստարկ չէ։ Դա նույնն է, եթե ես ասեմ. «Այ, առաջին նախագահի օրոք վատ էինք ապրում, որովհետև նա ծխում էր, իսկ երկրորդ նախագահի օրոք երկնիշ տնտեսական աճ ունեցանք, որովհետև ոչ միայն չէր ծխում, այլև բասկետբոլ էր խաղում ու նույնիսկ վինդսերֆինգով էր զբաղվում»։ Չեմ ուզում հիմա բերել բազմաթիվ ծխող, բայց հաջողակ մարդկանց օրինակներ, որպեսզի հանկարծ չմեղադրեք ինձ, թե ուզում եմ ապացուցել, որ ծխողները հաջողակ են։ Քավ լիցի, ամենևին չեմ պատրաստվում հերքել անհերքելին և երկու ձեռքով կողմ եմ ծխելը հասարակական վայրերում արգելելու բոլոր նախաձեռնություններին, որովհետև ողջ աշխարհն է շարժվում այդ ուղղությամբ, մենք մի բան էլ ուշացել ենք։

Ի՞նչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց այն մարելու իրավունք չունի

Ուղղակի էսպիսի բան էլ կա։ Մարկ Տվենը, որն օրական քսան սիգար էր ծխում, մի անգամ ասել է. «Եթե դրախտում ծխելն արգելված է, չեմ ուզում այնտեղ հայտնվել»։ Չգիտեմ՝ այդ մարդը հաջողակ էր, թե անհաջողակ։ Ինքներդ կարող եք գնահատական տալ, բայց Էռնեստ Հեմինգուեյը միշտ ասում էր. «Ամերիկյան ողջ ժամանակակից գրականությունը ծնվել է Մարկ Տվենի մի գրքից, որը կոչվում է «Հեքլբերի Ֆիննի արկածները»։

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

Ինչևէ, ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը ծխախոտի գները բարձրացնելն է, և ողջ աշխարհը հենց այդ ճանապարհով է ընթացել։ Գնացեք Նոր Զելանդիա, որի իշխանությունները մտադիր են 2025 թվականին իրենց պետությունը դարձնել ընդհանրապես smocking free։ Մի տուփ սիգարետը 5 հազար դրամ արժե, կողքի Ավստրալիայում 6 հազարն անցնում է։ Գիտեմ, որ հակադարձելու եք՝ բա այնտեղի աշխատավարձերը, բա այնտեղի բարեկեցությունը։ Դուք էլ բարձրացրեք ձեր բարեկեցությունը՝ հենց ծխելուց հրաժարվելով։ Եթե, օրինակ, մի տուփ սիգարետի միջին գինը դառնա 1000 դրամ, իսկ դուք օրական հենց մի տուփ եք ծխում, մի ծխեք և տարեկան կխնայեք ուղիղ 365 հազար դրամ։ 365 հազար դրամով կարելի է այցելել Արևմտյան Հայաստան՝ Կարս, Էրզրում, Կիլիկիա, 9 օրով, հարմարավետ ավտոբուսով, երկու անգամվա սնունդով, թուրքագետ խմբավարի ուղեկցությամբ էքսկուրսիաներով, այդ 9 օրից հինգն էլ՝ ծովափնյա շքեղ հյուրանոցում։

Ասում ենք՝ պատժամիջոցները չափից դուրս խիստ են։ Ու միաժամանակ բողոքում ենք, թե երթուղայինների վարորդները ծխում են։ Այ, եթե գծատերին գոնե հազար դոլարով տուգանեին, լավ էլ կհետևեր, որ վարորդների ծխից չխեղդվեինք։ Էլի համաձա՞յն չեք կտրուկ միջոցներին։ Էդ դեպքում գնացեք Բութան։ Հիմալայան այդ պետությունում գիտե՞ք` ինչ օրենքներ են գործում։ Ոստիկանը կարող է մտնել ձեր բնակարան, ու եթե հանկարծ բռնեցնի ձեզ ծխելուց, երեք տարի կնստեք բանտում։

Կան, իհարկե, փոխզիջումնային տարբերակներ։ Մի քանի տարի առաջ կարդացի, որ Սլովակիայում որոշ կազմակերպություններում այսպիսի կանոն է գործում՝ դուք կարող եք ծխել նույնիսկ աշխատասենյակում, բայց մի պայմանով՝ եթե տվյալ աշխատասենյակում անխտիր բոլորը ծխող են։ Բայց ախր ամեն օր պիտի Աստված կանչեք, որ հանկարծ մի նոր աշխատող չընդունեն, որը ծխող չէ, այլապես ծխողների երջանկությունը հօդս կցնդի սիգարետի ծխի նման….

Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել

107
թեգերը:
ծխախոտ, Ծխել, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Մենք` հայաստանցիներս, շատ բարոյական ենք. ո՞րն է անբարոյականության մեր չափանիշը
Կին ղեկավարներն ավելի արդյունավետ են գործում ճգնաժամային պայմաններում
Համընդհանուր չիպավորում․ թեր և դեմ կարծիքներ
Թուրքիա. Հոպա քաղաք

700,000 համշենահայերը․ ինչո՞ւ են Հոպայի թեյը հայկական համարում

645
(Թարմացված է 08:38 01.06.2020)
Ժամանակակից Թուրքիայի հյուսիս–արևելյան շրջաններն ընդգրկող Տրապիզոն, Ռիզե, Հոպա և մյուս բնակավայրերը միավորողը ոչ միայն ծովն ու թեյն են, այլև էթնիկ հայերը։ Համշենահայերը թեև մեծամասամբ մահմեդական են, բայց կարողացել են պահել լեզուն, սովորույթները, նույնիսկ հայերեն երգերը։

Համշենից տարբեր ժամանակներում մեծ արտագաղթ է եղել դեպի հարևան երկրներ՝ Ռուսաստան, Վրաստան, սակայն արմատը շարունակել է մնալ մայր հայրենիքում։ Այսօր Համշենի տարածաշրջանում ապրող հայերի թիվը, ըստ տարբեր հաշվարկների, գերազանցում է 700 հազարը։

«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները

Հոպա քաղաքում, որը պատմական հայկական Խոպա բնակավայրն է, փորձում ենք գտնել հարմար հյուրանոց գիշերակացի համար։ Տեղացի թուրքերն իմանալով, որ հայ ենք, մատնացույց են անում քաղաքում հայտնի Ուստաբաշների հյուրանոցային ցանցը։

«Ձերոնք են»,- ասում են թուրքերը։

Ուստաբաշների ընտանիքը գործարար համբավ ունի ոչ միայն Հոպայում։ Նրանց հյուրանոցները, խանութներն ու թեյի արտադրամասերը տարածված են նաև Տրապիզոնում, Ռիզեում և Սև ծովի ափամերձ այլ խոշոր բնակավայրերում։

Армянский квартал в городе Хопа, Турция
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Թուրքիա. Հոպա քաղաք

Ուստաբաշների հյուրանոցում, որտեղ սենյակ ենք վարձում, մեծ մասամբ աշխատում են համշենահայեր։ Առաջին ծանոթությունը փոքր-ինչ լարված մթնոլորտում է լինում։ Ռեստորանի 39-ամյա խոհարարը` կապուտաչյա, շիկահեր մի տղամարդ, բավական ագրեսիվ տոնով արգելում է իրեն հայ կոչել, թեև գործընկերները մեզ հուշել են, որ զտարյուն հայերից մեկն է։

Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

«Ես հայ չիմ։ Շատ ավալու (վաղուց) էկած ինք օրթա Ասիա։ Երեսս ճերմակ ա, խատուլիկ աչվերներս, ես թուխ չիմ, Հայաստան թուխ ա, ես հայ չիմ»,-իր հայ լինելու՝ իմ հարցին արձագանքում է Այգութ Սոլունը։

Армянин Хопы Айгут Солун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Այգութ Սոլուն

Նա այն աստիճան է դարձել թուրքական քարոզչության զոհ, որ հասկանալով հանդերձ՝ երկուսս էլ խոսում ենք նույն լեզվով, չի ընդունում, որ իր լեզուն հայերենն է: Այգութի նման հայեր էլ կան, ցավոք: Թուրքական կեղծ պատմագրությունը կարողացել է իր սև հետքը թողնել նաև այստեղ՝ հայտարարելով, որ համշենցիների լեզուն հին Օղուզի կամ Սաքա ցեղի բարբառն է, իսկ համշենահայ էթնոսը ոչ թե հայերի սերունդ է, այլ օղուզական, բալքարական կամ աքադական ցեղերի հետնորդ:

Армяне Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոց. զրույց հայերի հետ

Բարեբախտաբար, այդ քարոզչությունից մոլորյալ հայերի թիվն օրեցօր պակասում է Արևմտյան Հայաստանում՝ փոխարենը ավելացնելով ազգային արմատներին մոտեցողներին:

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»

Հյուրանոցի աշխատողների հետ զրույցում պարզեցի, որ նրանք ոչ միայն ընդունում են իրենց հայկական ինքնությունը, այլև հպարտանում են դրանով։

Армяне Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոցի հայերից

«Էստեղ համշենցիներ շատ կան։ Հոպային կեսեն շատը համշենցի է։ Մուսուլման հայեր շատ կա էստեղ, բայց դա ի՞նչ կապ ունի։ Ես հայ իմ, մուսուլման իմ, էրմենի իմ, սորուն (հարց) ի՞նչ կա։ Ի՞նչ կուզեք ինձմե, հայ իմ»,-վրդովված ասում է համշենցի հայ Սոյլունը՝ նշելով, որ հաճախ են մարդիկ զարմանքով բացահայտում, որ համշենցիները կարող են հայկական արմատներ ունենալ։

Армянин Хопы Сойлун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Համշենահայ Սոյլունը

Ավելի ուշ Սոյլունը մեզ ուղեկցում է հուշանվերների խանութներ, շուկա, նվիրում Համշենի թեյ՝ շեշտելով, որ այն կարելի է անվանել նաև հայկական թեյ, քանի որ աճեցրել են, հավաքել ու մշակել բացառապես հայերը։ 

Армянин Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոցի հայերից

Հայերեն խոսող և իրենց հայ լինելն ընդունող մեր հայրենակիցները թուրքերի, քրդերի կամ լազերի հետ գոյակցելու խնդիր չունեն։ Նրանք չեն ձևավորվել ցեղասպանությունից հետո։ Համշենահայերին կամ համշենցիներին շատ պատմաբաններ համարում են յուրահատուկ հայկական էթնիկ խումբ, քանի որ նրանց մի մասը քրիստոնյա է, իսկ մյուս մասը` մահմեդական: Հետաքրքիր է, որ շատ մահմեդական համշենցիներ պահպանել են մայրենի լեզուն` համշենահայերենը, իսկ որոշ քրիստոնյա համշենցիներ էլ չգիտեն հայերեն:

Армянин Хопы Сойлун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Զրույց համշենահայ Սոյլունի հետ

Բոլոր ժամանակներում համշենահայերը զբաղեցրել են Հոփայի շրջանի բնակչության առնվազն 30%-ը։ Եթե հավատալու լինենք համշենահայ Ուստաբաշների տվյալներին, ապա միայն Հոփա քաղաքում այսօր 5000 հայ կա, այդքան էլ՝ հարակից գյուղերում։

645
թեգերը:
հայ, Արևմտյան Հայաստան, Նաիրի Հոխիկյան, Թուրքիա, համշենահայերեն
Ըստ թեմայի
Հայկական եկեղեցին` ոչխարների փարախ. ինչպես Խարբերդի հայերը փրկեցին մշակութային կառույցը
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին
Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին
«Գյումրի» ակումբը. 1979թ.

Ինչպես Լենինականի «Գյումրին» հաղթեց Ադրբեջանի «Քյափազին». «Կաշվե գնդակի» հիշվող մրցաշարը

0
(Թարմացված է 08:19 02.06.2020)
Հայկական ֆուտբոլում տիտղոս բերող հաղթանակները շատ չեն եղել: Միշտ հիշում ենք «Արարատի» դուբլը նախկին ԽՍՀՄ առաջնություններում՝ 1973 թվականին: Բայց youtube պորտալի միջոցով վերհիշել ենք ևս մեկ հաղթանակ, որը ռազմավարական տեսանկյունից պակաս կարևոր չէր:

Խաչիկ Չախոյան Sputnik Արմենիա

1979 թվականին համախորհրդային մրցաշարի՝ «Կաշվե գնդակի», մրցումներում չեմպիոն դարձավ Լենինականի (այժմ` Գյումրի) «Գյումրին»:  Ինչպե՞ս այս ակումբին հաջողվեց 2 անգամ հաղթել ադրբեջանական թիմին, որը, այսպես ասած, ոչ միայն մարզադաշտում էր հակառակորդ, ինչ միջադեպ գրանցվեց ու ինչպես վերջում ադրբեջանցիները ճանապարհեցին հաղթող թիմին։ Sputnik Արմենիային հաջողվել է խոսել 41 տարի առաջ կայացած եզրափակիչի մասնակիցների հետ:

Архивная фотография юношеской футбольной команды Гюмри
© Sputnik / Aram Nersesyan
«Գյումրի» ակումբը. 1979թ.

«Կաշվե գնդակի» մինչև 14 տարեկան ֆուտբոլիստների մրցումներում 1979 թվականին Լենինականի «Գյումրին» միայն հաղթանակներ տանելով հասավ եզրափակիչ, որտեղ մեր թիմի մրցակիցն էր Ադրբեջանի «Քյափազ» ակումբը:

Շվեյցարիայի հավաքականի հայ մարզիչը. որ խորհուրդներն են առաջնորդել Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին

Ռուսաստանի Սամարա (այն ժամանակ` Կույբիշև) քաղաքում սպասվող «Կաշվե գնդակի» եզրափակիչը` «Գյումրիի» և «Քյափազի» միջև, սկզբունքային նշանակություն ուներ ադրբեջանական թիմի համար: Դրանից երկու տարի առաջ՝ 1977թվականին, մինչև 12 տարեկան ֆուտբոլիստների մրցաշարում «Գյումրին» հաղթել էր «Քյափազին» 1:0 հաշվով ու դարձել չեմպիոն: Երկու տարի անց հայկական թիմի մրցակիցն ամեն ինչ անելու էր «պատասխան» հաղթանակը կորզելու համար: Եվ դա շատ լավ հիշում է «Գյումրիի» մարզիչներից մեկը՝ Ժորա Բարսեղյանը:

Медаль победителя детского футбольного турнира Кожаный мяч 1979 года (СССР)
© Sputnik / Aram Nersesyan
«Գյումրի» ակումբի շահած մեդալը «Կաշվե գնդակ» մրցաշարում. 1979թ.

«Մրցումների կազմակերպիչները «Գյումրիի» խաղին շատ բարձր գնահատական էին տալիս ու համարում հաղթողի հիմնական հավակնորդը: Եզրափակչից առաջ ադրբեջանական թիմը համալրվեց վեց նոր ֆուտբոլիստներով:  Հիշելով երկու տարի առաջ կրած պարտությունը` ադրբեջանցիները նոր ֆուտբոլիստներ բերեցին իրենց երկրից, որպեսզի անպայման հասնեն հաղթանակի: Մենք, ճիշտ է, ուսումնասիրել էինք մրցակցին, բայց պարզվեց, որ լրիվ այլ թիմի հետ ենք խաղալու եզրափակիչում»- հիշում է Ժորա Բարսեղյանը:

«Գյումրիի»  գլխավոր մարզիչ, երջանկահիշատակ Հայկ Ավետիսյանը ֆուտբոլիստներին անընդհատ ոգևորում էր ու իր խրոխտ ձայնով գոռում, որ չեմպիոնը «Գյումրին» է լինելու, և ոչ մի թիմ մեզ հաղթել չի կարող: Սա արդեն այն ժամանակ «Գյումրիի» հարձակվող Սամվել Նիկոլյանի հիշողություններն են խաղից 41 տարի անց։ Նիկոլյանը երկար տարիներ խաղացել է մեծ ֆուտբոլում խորհրդային և անկախ Հայաստանի առաջնություններում։

Самвел Николян во время интервью агентству Sputnik Армения
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Նիկոլյանը Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ

«Մենք տրամադրված էինք միայն հաղթանակի ու այլ արդյունքի մասին չէինք էլ մտածում: Խաղի ընթացքում երևաց, որ «Քյափազի» հիմնական նպատակը իրենց դարպասն անառիկ պահելն է: Մենք ունեցանք գոլային բազմաթիվ պահեր, բայց մրցակցին հաջողվեց կատարել իր առաջադրանքը: Հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածներով, որոնցում մենք ավելի դիպուկ էինք: Բոլորս ցատկում ու գոռում էինք ուրախությունից, իսկ «Քյափազի» ֆուտբոլիստներն արտասվում էին եզրափակիչից հետո» ,- պատմում է Նիկոլյանը:

Самвел Николян
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Նիկոլյանը

Իհարկե, ծեծկռտուքից խուսափել չեղավ։ Նիկոլյանը հիշում է, որ մրցումների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ֆուտբոլիստների միջև տհաճ միջադեպ` թեթև ծեծկռտուք գրանցվեց: Ու եզրափակիչում բնականաբար հաղթանակի ձգտումը երկու կողմի ֆուտբոլիստների համար էլ ավելի սրվեց։

«Չնայած, որ մենք, մեղմ ասած, իրար նկատմամբ լավ տրամադրված չէինք, եզրափակիչից հետո, երբ մեր թիմն արդեն պատրաստվում էր վերադառնալ Հայաստան, «Քյափազի» ֆուտբոլիստները հաճելի անակնկալ մատուցեցին: Նրանք մեր թիմի ֆուտբոլիստների պայուսակները տեղափոխեցին ավտոբուս` այսպես արժանին մատուցելով չեմպիոն թիմին» - հիշում է Նիկոլյանը:

«Կաշվե գնդակի» մրցումներում հայկական թիմերից շատերն են հաղթանակի հասել տարբեր տարիքային խմբերում: Այդ հաղթանակներն ապացուցում էին, որ ֆուտբոլի հայկական դպրոցը կա ու ապագան էլ մշուշոտ չէ: Այդ պատճառով էլ վարպետ թիմերի մարզիչները հետագայում ֆուտբոլիստների ընտրության հնարավորություն ունեին: Ցավոք, այդ հնարավորությունը չունեն հայկական թիմերի ներկայիս մարզիչները:

1979 թվականին չեմպիոն դարձած թիմի կազմում կային շատ հեռանկարային ֆուտբոլիստներ: Նրանցից Սամվել Նիկոլյանը, Հրաչիկ Ավետիսյանը, Արմեն Ղուկասյանը հետագայում իրենց վարպետությամբ աչքի էին ընկնում նաև մեծ ֆուտբոլում:

0
թեգերը:
Ծեծկռտուք, մեդալ, ԽՍՀՄ, Ադրբեջան, հաղթանակ, Գյումրի, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ինչպես հաղթեց օլիմպիական չեմպիոնին, կամ ըմբշամարտիկ Լևոն Գեղամյանի հաջողակ թիվը
Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին
Հայաստանի հավաքականի առաջին գոլը պաշտոնական խաղերում. ինչ «ավանդույթ» ուներ մեր ընտրանին