ԱՄՆ սենատ

Որքան վատ են Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները, այնքան շահում են Երևանը և բոլորը

149
(Թարմացված է 00:18 27.11.2019)
ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունները շատ են սրվել, ընդհուպ մինչև այն, որ Անկարան արդեն փորձարկում է ռուսական C-400–ը ՆԱՏՕ–ի F-16 կործանիչների վրա։ Ամերիկացիները վրեժ են լուծելու։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան.

Հայաստանն այս դեպքում պետք է նստի և սպասի` մինչև Կապիտոլիումում միաձայն կքվեարկեն անցած դարի մեծագույն ողբերգությունը` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին։

Էրդողանին վերադարձնել Հյուսիսատլանտյան դաշինքի գի՞րկը։ Սրանից հետո դժվար թե...

ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը սերտորեն կապված է Վաշինգտոնի և Անկարայի քաղաքական փոխհարաբերությունների հետ, և այդ գաղտնիքը հայտնի է բոլորին, դրա հետ ոչ ոք չի վիճի։ Մեկ այլ հարց է, թե Հայաստանին պե՞տք է արդյոք 1915թ.–ի ողբերգական իրադարձությունների` նման ճանաչում։ Մյուս կողմից, ցավալի է, երբ համազգային մասշտաբի ողբերգությունն օգտագործում են մեծ երկրների քաղաքական խաղերի մեջ։

Ավելին, ԱՄՆ–ում ժամանակի հետ հասունանում է այն հասկացությունը, թե մեկ այլ գերտերության` Ռուսաստանի դեմ գլոբալ գաղափարախոսական պայքարի առումով որքանո՞վ է նրանց պետք Թուրքիան Մերձավոր Արևելքում ազդեցության համար։ Չէ՞ որ Թուրքիան` իր Բոսֆոր–Դարդանելով, Սիրիայի  հետ 900 կիլոմետրանոց սահմանով և Հարավային Կովկաս մուտք գործելու հնարավորությամբ (Հայաստանի և Վրաստանի տարածքով), այդ կարևորագույն տարածաշրջանների գլխավոր բանալին է, անցաթուղթը։ Էլ չենք խոսում այն մասին, որ թուրքական բանակը մեծությամբ երկրորդն է ՆԱՏՕ–ի զորքերում։

ԱՄՆ–ի կողմից ուժեղացող ճնշման ֆոնին Թուրքիան սկսել է թեստավորել С-400 -ի ռադարային սարքերը

ԱՄՆ–ը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի Թուրքիային վերադարձնի ՆԱՏՕ–ի գիրկը։ Դրա համար օգտագործում են ամբողջ քաղաքական, տնտեսական և քաղաքափարախոսական գործիքակազմը։ Այդ թվում` Հայոց ցեղասպանությունը։ Գլխավորն այն է, որ ԱՄՆ–ի սենատն ամեն դեպքում ուժ գտնի և հաղթահարի գլխավոր գիծը, և պաշտոնապես ճանաչի անցած դարի մեծագույն ողբերգությունը։ Աշխարհում հաճախ են փոխվում քաղաքական շահերը, սակայն ժամանակի հետ պատմության մեջ կմնա ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումը։ Իսկ պատճառները և արկածախնդրությունները, հանուն որոնց ԱՄՆ–ը գնացել է դրան, մոռացության կմատնվեն։

ՆԱՏՕ–ն ֆինանսական արկածախնդրություն է և «Սառը պատերազմի» մնացուկ

Կոնկրետ այդ դեպքում Հայաստանի և հայերի համար գլխավորը Վաշինգտոնի և Անկարայի միջև դիմակայության պատճառները չեն, այլ դրա հետևանքները։ Այսպես ասած` քաղաքակրթական արդարության հաղթանակը։ Իհարկե, մեկուկես միլիոն անմեղ զոհերին չես վերադարձնի։ Իսկ ահա պատմական հայկական տարածքները, որոնց վրա կառուցվում է արյան վրա ստեղծված երկրի բարգավաճումը... Այդ մասին պետք է մտածել։ Ոչ ոք չգիտի, թե արդյունքում որ ուղղությամբ կպտտվի պատմության անիվը և ում նկատմամբ բարեհաճ կլինի ֆորտունան։ Այդ առումով թուրք–ամերիկյան հարաբերությունների հետագա սրումը միայն ձեռնտու է Հայաստանին։

Ավելին, ՆԱՏՕ–ից Թուրքիայի դուրս գալը (նույնիսկ դա բացառված չէ, եթե Սենատն ամեն դեպքում ռիսկի գնա), որն առանց այդ էլ միասնական դաշինք չէ, նույնպես ձեռնտու է Հայաստանին։ Թեկուզ այն պատճառով, որ ամերիկյան վերնախավի գլոբալիստական լիբերալ–դեմոկրատական թևը քիչ գործիքներ կունենա երկրում «գունավոր գարուններ» հրահրելու համար, որոնք անհրաժեշտ է պայթեցնել` մոլորակի հեգեմոնի դերը պահպանելու համար։ Չէ՞ որ ՆԱՏՕ–ն «Սառը պատերազմի» մնացուկ է։ Դրանից հետո ՆԱՏՕ–ն ընդամենը ֆինանսական արկածախնդրություն է։ Նրանց համար, ովքեր օդից փող են ստանում։ Տնտեսություն չունեցող երկրները, որոնք հույսը դրել են արտաքին ռազմական ֆինանսավորման վրա։

Առանց Թուրքիայի դաշինքի` հզորությունը մի քանի անգամ կկրճատվի, և ժամանակակից քաղաքակրթության համար դա առաջխաղացում կլինի դեպի իսկական ժողովրդավարությունը, այլ ոչ թե այն սուրոգատը, որը փորձում է ամբողջ աշխարհին պարտադրել ԱՄՆ–ն` այդ նույն «գունավոր հեղափոխությունների» միջոցով։ Այդ առումով` պատմական արդարությունը կհաղթի, երբ մեծագույն տերությունը պաշտոնապես կընդունի Հայոց մեծ եղեռնը, կանվանի այն 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Ամեն ինչից զատ, ԱՄՆ–ը չպետք է բաց թողնի այդ շանսը։

Վաշինգտոնի և Անկարայի միջև բանակցություններն արդեն տապալվել են...

Բայց այդ ամենն առայժմ ապագայում է։ Իսկ ինչ վերաբերում է այսօրվա իրողություններին, ապա դրանք այսպիսին են. Էրդողանը Վաշինգտոնում դիմացել է Թրամփի ճնշմանը։ Չի հրաժարվել ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համալիրներից։ Ավելին, օրերս հայտնի է դարձել, որ Անկարան արդեն Ռուսաստանից ստացված «Տրիումֆ» C-400 ԶՀՀ ռադարների փորձարկումներ է անցկացնում։ Ընդ որում, փորձարկումներն ընթանում են ամերիկյան արտադրության F-16 կործանիչների վրա, որոնցով հագեցած է թուրքական բանակը։ Միգուցե հենց այդ հանգամա՞նքն է ամենից շատ նյարդայնացնում ամերիկյան սենատորներին, որոնք հանկարծ սկսել են խոսել այն մասին, որ Թուրքիան հատել է այն կարմիր գիծը, որը նրան տրամադրել է անդրօվկիանոսյան դաշնակիցը։

Ռուսաստանցի փորձագետը խոսել է Թուրքիայի վրա ԱՄՆ–ի ճնշման մասին

Էրդողանը դրան պատասխանել է, որ աշխատանքը կտևի մինչև հաջորդ տարվա ապրիլ։

«Այն վարելու են մեր երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարները։ Պետք է պարզել, թե ինչպիսի արդյունքների մենք կարող են հասնել։ Դա ՆԱՏՕ–ի հետ կապված հարց է։ Խոսքն օգտագործելու մասին չէ, բայց կան քայլեր, որոնք պետք է անել ՆԱՏՕ–ի կանոնների շրջանակում», – ասել է նա։ Այսինքն, Թուրքիայի նախագահը շարունակում է խուսանավել երկու աշխարհաքաղաքական մրցակիցների` Մոսկվայի և Վաշինգտոնի միջև։ Եվ որքան շատ նա խուսանավի, այսպես ասած, խճճվելով ցուցմունքներում և փորձելով միաժամանակ նստել երկու աթոռի վրա, այնքան վատ կլինեն ԱՄՆ–ի և Թուրքիայի փոխհարաբերությունները։ Հետաքրքիր է, իսկապես կհասնի՞ նրան, իրենց կարմիր գիծը կհատեն ԱՄՆ սնեատորները։

Ինչու է պատրիարքարանն աջակցել Սիրիայում Թուրքիայի գործողությանը. Աթեշյանի մեկնաբանությունը

Ամեն դեպքում, ամեն ինչ գնում է դրան, քանի որ նույնիսկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հիմա խոսում է այն մասին, որ հաջորդ անգամ դա չի անի։

«Ես դա արել եմ միայն այն պատճառով, որ Էրդողանը դեռ քաղաքում էր։ Դա հարմար պահ չէր։ Ես փորձում եմ փրկել մեր հարաբերությունները (Վաշինգտոնի և Անկարայի միջև), եթե դա հնարավոր է, –ասել է նա, իսկ վերջում հավելել,–Ես այլևս նման բան չեմ անի»։

Ճիշտ նույն կերպ բացատրել է իր դիրքորոշումը նաև երկրորդ սենատոր Պերդյուն, որը վետո է դրել երկրորդ անգամ։ Նա մտավախություն է ունեցել, որ բանաձևի ընդունումը սպառնալիքի տակ կդնի խրթին բանակցությունները, որոնք տարածաշրջանում ընթանում են Թուրքիայի և մյուս դաշնակիցների հետ։ Իսկ խրթին բանակցությունները հիմա արդեն ուղղակի սպառնալիքի տակ չեն, դրանք ձախողվել են։ Հետաքրքիր է, թե սենատորներն ինչպես կբացատրեն իրենց դիրքորոշումները հաջորդ անգամ...      

149
թեգերը:
բանաձև, ԱՄՆ սենատ, Հայոց ցեղասպանություն, Հայաստան, Թուրքիա, ԱՄՆ
Ըստ թեմայի
Պոմպեոն և Չավուշօղլուն խոսել են Հայոց ցեղասպանության բանաձևից ու Սիրիայից
Քարդաշյանի դերը մեծ է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցում. թուրքական ԶԼՄ
Հայաստանը երախտապարտ է Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձի համար