Ադրբեջանական գրիչ Փաշինյանի համար, խինկալի և Միմինո. ե՞րբ են գալու այլ ժամանակներ

248
(Թարմացված է 20:43 15.11.2019)
Sputnik Արմենիայի սյունակագիրը խորհրդածում է ամենացավոտ թեմաներից մեկի` ժողովուրդների փչացած հարաբերությունների մասին, որոնք մի ժամանակ ապրել են մեծ պետությունում, պատմում քաղաքականությունից դուրս պոլիտկոռեկտության մասին։

Վրաստանի և Ռուսաստանի միջև փչացած հարաբերությունների համար Հայաստանում կարող են ուրախանալ միայն նրանք, ովքեր չեն սիրում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Վրաստանը, ո՛չ Հայաստանը։ Նմանները կան, թեև շատ քիչ են։

«Այստեղ օդն ուրիշ է». ինչպես վրացին սիրեց Հայաստանն ու Արցախը, իսկ մյուսները տուն գտան

Բանը միայն այն չէ, որ զուտ տրամաբանորեն` այսօր հայերը հայտնվել են իրավիճակում, երբ առանց Վրաստանի չի լինի։ Հարցի էությունն այն է, որ նախկինում էլ ժողովուրդները կիսել են ոչ թե հողը, այլ հացը. թող որ լավագույն հացը վրացիները համարեն պուրին, իսկ հայերը` լավաշը։ Երևանի ջրի մասին, որը երկրորդն է աշխարհում Սան Ֆրանցիսկոյից հետո, կլռենք, որովհետև մտքում միանգամից ծագում է «Բորժոմիի» շիշը։

Էլ ինչ կա՞։ Այն, որ եթե հայ է, գրագետ է, անձնական շփման մեջ` քաղաքավարի, բայց մի քանի հայերը միասին արդեն վտանգավոր են, կարող են աչք դնել ուրիշների հողերի վրա (վրացիները` հայերի մասին)։

Յուրաքանչյուր վրացի իրեն այնպես է պահում, կարծես ամբողջ կյանքում բեմի վրա է։ Ակնհայտ կոպիտ, բայց իրականում ուրախ և զիջող մարդիկ են, ավելի շատ ուրախանում են, քան աշխատում (հայերը` վրացիների մասին)։

Հասկանալի է` կարծրատիպային է, մակերեսային։ Հետաքրքիր նրբություն. ով է ումից լավը` հաճախ պարզել են ռուսական կինոստուդիաների նկարահանման հրապարակներում։

Ահա, էկրան է բարձրացել «Զինվորի հայրը», որտեղ Սերգո Զաքարիձեն` հայրը, ասում է խաղողի վազը ճզմած տանկիստին. «Դա դու չես տնկել, դուք չես մշակել, դու միայն խաղող ուտել ես սիրում։ Այդքան երիտասարդ ես, դեռ ոչ մի ծառ չես տնկել, բայց այգին ես փչացնում»։

Տանկիստը ռուս է, այգին գերմանական է, զինվորի հայրը վրացի է, իսկ Սերգո Զաքարիաձեն Լենինյան մրցանակը ստացել է Մոսկվայից։

Ասում են` ֆրանսերենը սիրո լեզու է, անգլերենը` բիզնեսի, գերմաներենը` պատերազմի, իսկ վրացերե՞նը... Ստացվում է, որ ընկերության։ Բայց առանց ռուսերենի` առկախված են մնում ինչպես վրացերենը, այնպես էլ հայերենը։ Պատկերացրեք` Միմինոն (Վախթանգ Կիկաբիձե) և Ֆրունզիկ Մկրտչյանը Ռուբիկ Խաչատրյանի դերում խոսեին ոչ թե բոլորի համար հասկանալի ռուսերենով, այլ յուրաքանչյուրն իր լեզվով։

Իսկ բոլորի կողմից սիրված Բուբան (Վախթանգ Կիկաբիձե) երգեր բացառապես վրացերենով` երես թեքելով Ալեքսեյ Հեքիմյանի երգերից` էլ չասած ռուս կոմպոզիտորների մասին։ Դա ո՞ւմ էր ուրախացնելու։

Ինչ վերաբերում է ուրախությանը և հաճույքներին` բոլոր արձակուրդներին և տոներին պրոֆեսոր Էդուարդ Մարկարովը` իմ ուսանողական ընկերներից մեկը, գնում էր իր հայրենի Թբիլիսի և Երևան վերադառնալիս ասում էր. «Եթե ճշմարտությունը գինու մեջ է, ապա ամենից առաջ` վրացական։ Ահա ձեզ Խվանչկարա, Կինձմարաուլի, Մուկուզանի, խմե՛ք»։ Լավն էր։ Իսկ սեղանի շուրջ հնչում էր` «ջան», «գենացվալե», «գամարջոբա», «շնորհակալություն»։ Համերաշխ էր։

Վերջերս «FinExpertiza» վերլուծական ծառայությունը հաղորդել է, որ թանկարժեք քարերը և մետաղները Ռուսաստան ներկրելու առաջատար է դարձել Հայաստանը։ Հաճելի է լսել։ Ավելի հաճելի էր իմանալ, թե Մոսկվայում և Ռուսաստանում քանի հայ են իրենց գործում բարձունքներ նվաճել։ Ակադեմիկոս, հերոս, ծովագնաց, հյուսն...

Այսօր, ցավոք, դա ավելի բարդ է ոչ թե այն պատճառով, որ տաղանդները քչացել են։ Ոչ, ուղղակի բոլոր մարդկանց սկսել են բաժանել յուրայինների և օտարների։

Նույն Վախթանգ Կիկաբիձեն հրաժարվել է բոլոր ոչ վրացական պարգևներից և կոչումներից, սկզբունքորեն չի մեկնում Մոսկվա։ Ի՞նչ է, նա Ռուսաստանի համար այլևս յուրային չէ՞։ Չգիտեմ, բայց հավանաբար դեռ օտար էլ չէ։

Իսկ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյա՞նը, ում անունով Մենդելեևի աղյուսակում քիմիական տարր են կոչել, կամ Արմեն Ջիգարխանյա՞նը, որին ներկայացնելու կարիք չկա։ Ինչպե՞ս հասնել դրան։

Ինչպես իմ հարազատ Սոնյա մորաքույրը։ Հայուհի, որը շատ էր ուզում, որ մենք սիրահարվեինք Թբիլիսիին և հաստատուն և ամենապարզ ճանապարհով գնում էր դեպի իր նպատակը։ Այնպես էր անում, որ Թբիլիսի ասելիս մեր «լոզերը գնար»։ Ստացվում էր։ Երեխաներին` պաղպաղակ և կարկանդակներ` Լագիձե ջրերով, մեծասահակներին` խաչապուրի, ջոնջոլի, սացիվի, խինկալի...

Այնուհետև մանրամասնորեն մտածված մշակութային ծրագիր. Սուխիշվիլի–Ռամիշվիլի պարային համույթ, այցելություն օպերային թատրոն, այնուհետև Գրիբոյեդովի անվան ռուսական թատրոն և իհարկե ֆուտբոլ, երբ երկրպագելով «Դինամոյին»` Սոնյա մորաքույրը սուլում էր, հյութեղ վրացական բառապաշարով արտահայտում իր վերաբերմունքը մրցավարի հանդեպ։ Նրբանկատ Սոնյա մորաքույրը Երևանի «Արարատի» մասնակցությամբ խաղերին չէր գնում, իսկ թե ում էր երկրպագում հոգու խորքում, գաղտնիք մնաց։

«Միմինոյի» մեջ Դիլիջանի ջրի մասին դրվագն ամենևին էլ հայի մտածածը չէ

Տարիներ են անցել, Սոնյա մորաքույրը վաղուց արդեն չկա, իսկ Թբիլիսիի հանդեպ սերը մնացել է։ Հավանաբար, Վրաստանին կարելի էր նաև ինքնուրույն սիրահարվել, բայց Սոնյա մորաքրոջ հետ ավելի լավ էր ստացվում։ Ամուր և ընդմիշտ։

Հ.Գ. Հասկանալի պատճառներով հեղինակը շրջանցել է Հայաստանի մյուս հարևանին` Ադրբեջանին։ Փարիզում պատասխանելով բաքվեցի թղթակցի հարցին` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրիչ չի գտել հարցերը գրելու համար, և այդ ժամանակ լրագրողը նրան է պարզել իր գրիչը։

«Սա Ձեզ նվեր Ադրբեջանից», – ասել է թղթակիցը։ Վարչապետը գրիչը վերցրել է, բայց հետո խնդրել է վերադարձնել։ Դժվար է ասել, թե երբ կգա նվերներ ընդունելու ժամանակը։

248
թեգերը:
հուշանվեր, Նիկոլ Փաշինյան, Լրագրող, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, վրացի, ադրբեջանցի, Ադրբեջան, հայեր, հայ
Ըստ թեմայի
Փաշինյանի աշխատակազմը կսկսի թղթե գրիչներ օգտագործել. լուսանկար
«Ջոկեր» ֆիլմն «Օսկարի» է առաջադրվել միանգամից 16 անվանակարգում
Աշխարհի խոշորագույն կինոշուկաները հետաքրքրված են Արամ Խաչատրյանի մասին ֆիլմով
«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին
Հիվանդանոց

Սա զուտ հայաստանյան երևույթ չէ. կորոնավիրուսի երկրորդ ալիքն ահագնանում է ողջ աշխարհում

117
Եկեք անկեղծ լինենք։ Այն կանխատեսումները, որոնք արվում էին գարնանը, թե կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքն անխուսափելի է, հիմա՝ աշնանային այս օրերին, ցավոք, արդարանում են։
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ»․ Կորոնավիրուսի երկրորդ ալիքն ահագնանում է ողջ աշխարհում

Սրա մասին ավելի մանրամասն կխոսենք, բայց նախ եկեք ամփոփենք անցած ամիսների արդյունքները, որովհետև ըստ Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանի մասնագետների, որոնք ամեն օր ուշիուշով հետևում են զարգացումներին, երեկ կորոնավիրուսով հիվանդների թիվը ողջ աշխարհում գերազանցեք 45 միլիոնը։

Այսօր առավոտյան ժամը 9-ին այդ ուսումնական հաստատության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ այդ համավարակի հետ կապված հիվանդություններից մահացել է մոտ 1 միլիոն 200 հազար մարդ։ Բայց լավ լուր էլ կա՝ ավելի քան 30 միլիոն մարդ ողջ աշխարհում բուժվել է։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը

Հիմա ըստ երկրների։ Ընդամենը երեք պետություն կա ողջ աշխարհում, որտեղ վարակվածների թիվը գերազանցում է 5 միլիոնը։ Պարզ է, որ դրանք այն երկրներն են, որոնք ունեն մեծ բնակչություն։ Բայց հետաքրքիր մի դիտարկում՝ Չինաստանը այդ երկրների թվում չէ։ Առաջին տեղում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ վարակվածների թիվը հենց առաջիկա օրերին, ըստ երևույթին, կգերազանցի 10 միլիոնը, որովհետև հիմա ընդհուպ մոտենում է այդ սահմանագծին, և ի դեպ մահացածների թվով էլ ԱՄՆ-ը առաջատարն է՝ այդ երկրում մահացել է մոտ 230 հազար մարդ, չնայած 3,5 միլիոնն էլ բուժվել է։ Երկրորդ տեղում է Հնդկաստանը՝ ավելի քան 8 միլիոն վարակված։ Եվ երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ անցած ամիսների ընթացքում վարակվել է շուրջ 5,5 միլիոն մարդ։ Մնացած երկրներում վարակվածների թիվը շատ ավելի փոքր է։

Միայն մի թիվ բերեմ՝ չորրորդ տեղում հիմա Ռուսաստանն է, որտեղ վարակվածների թիվը մոտ մեկուկես միլիոն է։ Հիմա հիվանդության երկրորդ ալիքի մասին։ Հեռուն չգնանք՝ գիտեք, իհարկե, որ այս վերջին օրերին Հայաստանում էլ վարակվածների թիվն ավելին է, քան գարնանը։ Ինչով էլ սա բացատրենք, պիտի փաստենք, որ սա զուտ հայաստանյան երևույթ չէ։

Շտապօգնությունն աշխատում է ուժերի գերլարմամբ․ քաղաքացիներին խնդրում են ըմբռնումով մոտենալ

Այսպես ասած լոքդաունի, այսինքն` նոր սահմանափակումների մասին օրերս հայտարարել են Գերմանիան, Ֆրանսիան և Չեխիան։ Որոշ մասնագետներ դա բացատրում են նրանով, որ ամռանը եվրոպական որոշ երկրներում նկատվեց համավարակի դեպքերի շատ հուսադրող անկում, և այդ պետությունների իշխանությունները պարզապես կորցրին զգոնությունը` ենթադրելով, թե վտանգն անցնում է կամ միգուցե արդեն անցել է։ Սակայն այս շաբաթ Եվրոպայի լիդերները հավաքվեցին և խոստովանեցին, որ սխալվել էին։ Այս վերջին վիրտուալ, այսինքն` առցանց գագաթնաժողովում եթե ոչ հոռետեսական, գոնե իրատեսական կանխատեսումներ հնչեցին այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պայքարը ամենևին էլ այս տարի չի ավարտվի, այլ կշարունակվի առնվազն մինչև հաջորդ տարվա վերջը։

Ինչու։ Այն պարզ պատճառով, որ դեղամիջոցը դեռ գտնված չէ, թեև ինտենսիվ աշխատանքներն այդ ուղղությամբ տարվում են, փողն էլ հատկացվում է։ Դիցուք՝ Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը արդեն մոտ 350 միլիոն եվրո է հատկացրել 6 ընկերությունների, որոնք զբաղված են կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ մշակելու գործով։ Բայց այս դեպքում էլ ամեն ինչ բավական անորոշ է՝ կհաջողվի արդյոք պատրաստել նման դեղամիջոց։

Եվրամիության ներկայացուցիչները անկեղծ խոստովանում են՝ շատ հնարավոր է, որ 100-տոկոսանոց արդյունավետություն ունեցող պատվաստանյութ առաջիկայում հնարավոր չի լինի մշակել, իսկ եթե հնարավոր էլ լինի, մենք դեռ շատ երկար ժամանակ բավարար քանակ չենք ունենա անխտիր բոլորին ներարկելու համար։ Մասնագետները հակադարձում են՝ ոչինչ, եթե նույնիսկ ունենանք այնպիսի պատվաստանյութ, որի արդյունավետությունը 80 կամ նույնիսկ ընդամենը 70 տոկոս կլինի, այն անպայման անհրաժեշտ է կիրառել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե առաջին հերթին ովքեր պետք է պատվաստման ենթարկվեն, մասնագետները միանշանակ պատասխանում են՝ առաջին հերթին բժիշկները, որոնք անմիջականորեն շփվում են վարակվածների հետ, պետական ծառայողները, որոնք բոլոր դեպքում ստիպված են գալ աշխատանքի և ապահովել պետության բնականոն գործունեությունը և վերջապես տարեցները, որոնք գտնվում են ռիսկային գոտում։

117
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի դատարանները կարող են նիստերը հեռավար անցկացնել
Պատերազմն ու կորոնավիրուսը. ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է քննադատությանը
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը
Ստեփանակերտի բնակիչ. արխիվային լուսանկար

Ինչպես օտարերկրացիներին ներգրավել հայերի պայքարի մեջ. 7 խորհուրդ ԱՄՆ–ից

508
(Թարմացված է 23:18 29.10.2020)
Հայերին կարող է թվալ, որ իրենք միայնակ են իրենց պատերազմում, սակայն շատ մարդիկ կան, որոնք անտարբեր չեն մարդու իրավունքների նկատմամբ և որոնք պատրաստ են պայքարել հանուն արդարության, եթե միայն իրենց հուշեն` ինչպես։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ում բնակվող Դալիթա Գեցոյանը (Dalita Getzoyan) The Armenian Weekly–ում մի հոդված է հրապարակել, որում 7 գործնական խորհուրդ է տրվում, թե ինչպես օտարերկրացիներին ներգրավել հանուն Արցախի հայերի պայքարին կամ գոնե իրազեկել այն մասին, թե ինչ է տեղի ունենում հակամարտության գոտում։

Գեցոյանը գրում է, որ օտարերկրացիներից շատերին անձամբ է պատմել Արցախի հայերի գոյամարտի մասին և որոշել է ներկայացնել իր փորձը։ Եվ այսպես` 7 քայլ, որոնք կարելի է անել.

1. Արցախի իրավիճակի մասին «ելույթ վերելակի համար»

 «Ելույթ վերելակի համար» (Elevator Speech) տերմինը մարքեթինգում և բիզնեսում ընդունված տերմին է, որը մի քանի նախադասությամբ կարճ պատմություն է որևէ գաղափարի կամ հայեցակարգի մասին։ Գեցոյանը խորհուրդ է տալիս նախապես պատրաստած մի քանի նախադասություն պարունակող տեքստ ունենալ օտարերկրացիներին Արցախում տիրող իրավիճակի մասին արագ տեղեկություն փոխանցելու համար։

 «Սա Հայաստանի համար իսկապես ծանր ժամանակ է։ Ադրբեջանն ու Թուրքիան իմ պատմական հայրենիքի վրա հարձակում են իրականացնում արդեն մի ամբողջ ամիս։ Ես այս պատերազմի պատճառով ծանոթներ եմ կորցրել, ընկերներիցս շատերը վտանգված են։ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական հանցագործություններ են կատարում, նրանք պատերազմ են սկսել համավարակի շեժ շրջանում, խախտել հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը, ռմբակոծում են բնակավայրերը։ Ոչ ոք նրանց պատասխանատվության չի կանչում։ Թուրքիան փորձում է ավարտել ավելի քան 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ սկսածը։ Մեզ վրա նոր ցեղասպանության սպառնալիք է կախված, այդ պատճառով փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ` ժողովրդիս հենց այս պահին օգնելու համար»։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Երբեմն նման մի պատմություն բավարար է, նույնիսկ ազգությամբ ոչ հայ մարդկանց մոտիվացնելու մասնակցել սփյուռքի ակցիաներին կամ սոցցանցերում Արցախի մասին տեղեկություն տարածելու համար։

2. Պատմեք ձեր պատմությունը

Դալիթա Գեցոյանը խորհուրդ է տալիս սոցցանցերում և առանձին զրույցներում հիշատակել պատերազմի հետ անձնական կապի մասին։ Օրինակ` նա պատմում է իր նախնիների պատմությունը, որոնք մազապուրծ են եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պատմում է ներկայիս պատերազմի պատճառով զոհված կամ տուժած ծանոթների ու ընկերների մասին։

«Դրանից բացի պատմում եմ` ինչպես է պատերազմն ազդել հոգեկան առողջությանս վրա։ Մեր ընկերները հոգ են տանում մեր մասին։ Երբ պատերազմը քննարկում ես որպես իրականություն, որն անձամբ քեզ վրա է ազդում, այլ ոչ որպես հեռու քաղաքական իրադարձություն, ընկերները կլսեն և կփորձեն խորանալ պատմության մեջ», – նշվում է հոդվածում։

3. Արցախի թեման կապեք նրա հետ, ինչ տեղի է ունենում աշխարհում

Հնարավորինս շատ մարդկանց հետաքրքրելու համար անհրաժեշտ է զուգահեռներ անցկացնել Արցախի և աշխարհում տեղի ունեցող հայտնի իրադարձությունների միջև։ Արցախի դեմ մղվող պատերազմը կարելի է կապել Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդների ճակատագրի հետ, որոնք սպանվել են կամ ստիպված եղել թողնել հարազատ հողերը։ Հայ–ադրբեջանական պատերազմի վերաբերյալ մամուլում առկա կեղծիքը կարելի է համեմատել Black Lives Matter շարժումը և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այլ ակցիաները ԶԼՄ–ների կողմից բացասական ներկայացնելու փորձի հետ։ Հենց նման զուգահեռների շնորհիվ մարդիկ կկարողանան հասկանալ անարդարության մասշտաբները, ավելի խորն ընկալել հայերին պատուհասած դժբախտությունը։

4. Ոչ միայն հրապարակային գրառումներ, այլև առանձնազրույցներ

Հսկայական քանակի տեղեկության առկայության պարագայում մարդիկ կարող են  թերթել լրահոսն ու սոցցանցերում իրենց էջերը, իսկ նկատելով Արցախի մասին գրառումները, մտածել. «Դա սարսափելի է»։ Սակայն նրանք նախկինի պես կարող են կապ չզգալ այդ իրադարձությունների հետ։ Դրա համար առանձնազրույցներ է պետք վարել չաթերում և մեսենջերներում։ Կարելի է տեղեկացնել պատերազմի մասին և անմիջականորեն օգնություն կամ աջակցություն խնդրել։  Մարդիկ կգնահատեն այն ժամանակն ու էներգիան, որը նրանց հետ շփման մեջ եք ներդրել։

5. Հուշեք ընկերներին` կոնկրետ ինչ է պետք անել

Զրույցները պետք է գործողությունների վերածվեն։ Այն պահին, երբ օտարերկրյա ընկերները կհասկանան պատերազմի հայեցակարգը, նրանց պետք  է հուշել օգնություն ցուցաբերելու կոնկրետ եղանակները։ Black Lives Matter շարժումը մեծ հնչեղություն ստացավ շնորհիվ այն բանի, որ դրան մասնակցում էին ոչ միայն սևամորթները։

Սպիվակովն առաջիկա համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին

Եվ այսպես` ի՞նչ կարող է անել ձեր օտարերկրյա ընկերը։ Նա համապատասխան հեշթեգերով ինֆորմացիա կարող  է տարածել սոցցանցերում։ Բացի այդ, նա կարող է մասնակցել հայ համայնքի տարբեր ակցիաներին և նախաձեռնություններին և հանգանակություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար։

6. Միշտ շնորհակալություն հայտնեք. երբեք մի մեղադրեք

Հայերին կարող է թվալ, որ իրենք միայնակ են իրենց պայքարում, և դա կարող է դրսևորվել մեղադրանքների տեղատարափի և անմասն մնալու համար ամոթանք տալու փորձերում։ Սակայն նման մարտավարությունը օտարերկրացիների հետ շփման մեջ որևէ լավ բանի չի հանգեցնի։

Դրա փոխարեն շնորհակալություն է պետք հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են հայկական նախաձեռնություններին։ Նման մարդկանց հասցեին երախտիքի խոսքեր կարելի է գրել սոցցանցերում։ Մարդիկ ուզում են որևէ դրական բանի մաս լինել, և նրանց մոտիվացնում է այն գիտակցումը, որ կարող են աշխարհը դեպի լավը փոխել, և որ իրենց ջանքերը կգնահատվեն ըստ արժանվույն։

7. Հայերին ներկայացրեք ոչ թե որպես զոհ, այլ տոկուն ժողովուրդ, որն ի հեճուկս բոլոր դժբախտությունների` գոյատևում է

«Զոհի դեր խաղալով` դուք հուսահատության և անզորության զգացում եք առաջացնում,  որոնք կարող են դեմոտիվացնել օտարերկրացուն  և Հայաստանին օգնելու նրա ցանկությունը զրոյի հավասարեցնել. չէ՞ որ նրանց դա կարող է անիմաստ թվալ»,– գրում է հոդվածի հեղինակը։ Հակառակը, ներկայացնելով հայ ժողովրդին որպես տոկուն և անկոտրում ազգ, մարդկանց բոլորովին այլ տրամադրվածություն է փոխանցվում։

«Մենք մեծ հաջողությունների ենք հասել մշակույթի, քաղաքականության, տնտեսության բնագավառում ի հեճուկս այն բանի, որ աշխարհում դեռ շարունակում են Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականություն վարել։ Այո, դժվար է պայքարել, երբ մեզ վրա հարձակվում են համավարակի թեժ պահին, սակայն կանգ առնել չի կարելի, պետք է փոփոխությունների և իրավիճակի բարելավման հույս ունենալ։ Հակառակ դեպքում` մենք միայն  թույլ ենք տալիս շարունակել մեզ ոչնչացնել։ Ոչինչ չի փոխվի, քանի դեռ մենք զոհի կերպարում ենք», – ասվում է հոդվածում։

«Հայերն իրենց դարավոր պատմության ընթացքում  հազարավոր անգամներ են գոյամարտ մղել  և կրկին գոյատևելու են։ Կան մարդիկ, որոնք անտարբեր չեն դրա նկատմամբ, որոնք հավատ ունեն մարդկության և արդարության հանդեպ։  Եվ հենց այդպիսի մարդկանց հետ պետք է փորձել այս աշխարհն ավելի լավը դարձնել և թույլ չտալ հաղթել այնպիսի ահաբեկչական երկրների, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան»,– եզրափակել է հոդվածի հեղինակը։

Լացող ու աղոթող կանայք և չընդհատվող վիրահատություն. կադրեր Ստեփանակերտի հիվանդանոցի ներսից

508
թեգերը:
Պատերազմ, հայեր, ԱՄՆ, Արցախ
Ըստ թեմայի
Փարիզում հայերի բողոքի ակցիային մոտ 20 հազար մարդ է մասնակցում. տեսանյութ
«Եվրոպայում գիտեն` ով է սկսել պատերազմը». ԵՄ դեսպանն ընդունել է բողոքի ակցիա անողներին
«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». բողոքի ակցիա ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատան առջև

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը

0
(Թարմացված է 14:15 31.10.2020)
Նորածնի մայրիկն ասում է` լավ կլիներ, որ Արցախում ծնվեր իր աղջիկը, բայց վստահ է` շուտով այնտեղ են վերադառնալու։

Ռազմաճակատում գտնվող տղամարդն անակնկալ է արել կնոջը, որն այս օրերին երեխա է ունեցել, ու նորածնի դուրսգրմանը եկել է Երևան։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածնի առաջին հանդիպումը

Նորածնի հայրն էլ պատերազմի սերնդից է, բայց ասում է, որ ամեն ինչ անելու է գալիք սերնդի համար խաղաղ ապագա ապահովելու համար։

«Ծնվել եմ 1993-ին` պատերազմական տարիներին, և չեմ ցանկանա, որ մեր երեխաները նույնը տեսնեն։ Իմ հրաշք բալիկը ծնվել է... Բառերը քիչ են, որ նկարագրեմ, թե ինչ եմ հիմա զգում»,–ասում է նորածին աղջնակի հայրը։

Նորածնի մայրիկն էլ նշում է, որ հույս էր փայփայում, որ ամուսինն այս օրն իր կողքին կլինի, ինչն էլ եղավ։ Նա ասում է` լավ կլիներ, որ Արցախում ծնվեր իր բալիկը, բայց վստահ է` շուտով այնտեղ են վերադառնալու։

Երեխայի հայրը, ի դեպ, նորից առաջնագիծ է մեկնելու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
դուստր, նորածին, Պատերազմ, զինծառայող
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020