00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Գեներալ Ֆրանկոյի աճյունը հանվում է Նահատակների հովտից

© REUTERS / JUAN MEDINAПротестующий несет баннер с изображениями Гитлера и Франко во время протеста перед Верховным судом Мадрида, призывая правительство запретить захоронение испанского диктатора Франсиско Франко в Соборе Альмудена (24 сентября 2019). Мадрид
Протестующий несет баннер с изображениями Гитлера и Франко во время протеста перед Верховным судом Мадрида, призывая правительство запретить захоронение испанского диктатора Франсиско Франко в Соборе Альмудена (24 сентября 2019). Мадрид - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Անցյալի բեռից ազատվելը հեշտ չէ։ 1975 թ. Իսպանիայի բռնապետ՝ գեներալ Ֆրանկոյի մահից հետո ժողովրդավար դարձած երկրի քաղաքական ուժերը Մոռացության չգրված պայմանագիր «կնքեցին». հանեցին Ֆրանկոյի արձանները, անվանափոխեցին փողոցները։ Բայց մի արտառոց բան կար:

Ֆրանկոյի աճյունը մինչև այսօր շարունակում էր ամփոփված մնալ մայրաքաղաք Մադրիդից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նահատակների հովտում՝ հսկայական դամբարանում։

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Գեներալ Ֆրանկոյի աճյունը հանվում է Նահատակների հովտից
Այս հուշահամալիրում թաղված են 30-ական թվականների տասնյակ հազարավոր զոհերը, իսկ այդ կռիվների հիմնական հրահրողը հենց Ֆրանկոն էր, որը 20-ական թվականներին Իսպանիայի ամենաերիտասարդ գեներալն էր՝ այդ կոչումը նա ստացել էր 33 տարեկան հասակում։ 1936 թվականին Ֆրանկոն իր համախոհների հետ պուտչ նախաձեռնեց, իսկ 39 թվականին ինքն իրեն պետության առաջնորդ՝ կաուդիլյո հռչակեց և բռնապետական կարգեր հաստատեց Իսպանիայում։

 Երբ անցած տարվա ամռանը Իսպանիայում իշխանության եկան սոցիալիստները, նրանց ղեկավարը՝ վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարեց. 

 

 

«Ախր սա խայտառակություն է։ Այո, Եվրոպայի այլ երկրներն էլ են ֆաշիստական անցյալ ունեցել՝ Գերմանիան, Իտալիան։ Բայց դուք որտե՞ղ եք տեսել, որ ֆաշիստների առաջնորդների աճյուններն ամփոփված լինեն դամբարաններում»։

 

CC BY-SA 3.0 / Jorge Díaz Bes / Cuelgamuros, también conocido como El Valle de los Caídos o la Abadía de la Santa Cruz del Valle de los CaídosՆահատակների հովիտ հիշատակի մոոնումենտալ համալիրը (իսպ.՝ Valle de los Caídos)
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Գեներալ Ֆրանկոյի աճյունը հանվում է Նահատակների հովտից - Sputnik Արմենիա
Նահատակների հովիտ հիշատակի մոոնումենտալ համալիրը (իսպ.՝ Valle de los Caídos)

Եվ կառավարությունը որոշեց հանել Ֆրանկոյի աճյունը դամբարանից ու վերահուղարկավորել այն Մադրիդի գերեզմանատներից մեկում՝ գեներալի կնոջ գերեզմանի հարևանությամբ։ Հինգշաբթի օրը դա տեղի կունենա։ Իշխանությունները որոշել են Ֆրանկոյի աճյունը տեղափոխել ոչ թե մեքենայով, այլ ուղղաթիռով՝ հնարավոր միջադեպերից խուսափելու համար։

 

Այո, շատերը դեմ են կառավարության որոշմանը։ Ֆրանկոյի հարազատները նույնիսկ բողոք էին ներկայացրել դատարան, բայց մոտ մեկ ամիս առաջ Իսպանիայի Գերագույն դատրանը մերժեց այդ հայցը։

Արտաշիրիմելու կողմնակիցները նաև հիշեցնում են՝ դեռ 2007 թվականին պառլամենտը օրենք է ընդունել, ըստ որի Նահատակների հովտի հուշահամալիրում կարող են թաղված լինել միայն քաղաքացիական կռիվների ժամանակ զոհվածները, այնինչ գեներալ Ֆրանկոն 75 թվականին մահացել է բնական մահով։

© AP Photo / BROGLIOԳեներալ Ֆրանկոյի հուղարկավորությունը
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Գեներալ Ֆրանկոյի աճյունը հանվում է Նահատակների հովտից - Sputnik Արմենիա
Գեներալ Ֆրանկոյի հուղարկավորությունը
Բայց խոսքը միայն գեներալի հարազատների մասին չէ։ Ֆրանկոյի դամբարանն իրենց սրբավայրն են դարձրել ծայրահեղ աջ քաղաքական ուժերը, որոնք ամեն տարի հավաքվում են այստեղ՝ նշելու Ֆրանկոյի ծննդյան օրը։ Դամբարանում ընդհանրապես ամեն օր թարմ ծաղիկներ են հայտնվում։ Շատերը համոզված են՝ քանի դեռ Նահատակների հովտում է գտնվում Ֆրանկոյի դամբարանը, այդ հուշահամալիրը կարելի է համարել ֆաշիստական ուժերի հաղթանակի հուշարձան՝ հաղթանակ, որը 39 թվականին ձեռք բերվեց Գերմանիայի և Իտալիայի ֆաշիստների աջակցությամբ։ 

© AP PhotoԻսպանացի դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկո (հունիսի 15, 1966), Մադրիդ // AP Photo
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Գեներալ Ֆրանկոյի աճյունը հանվում է Նահատակների հովտից - Sputnik Արմենիա
Իսպանացի դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկո (հունիսի 15, 1966), Մադրիդ // AP Photo

Մանավանդ, որ այս համալիրի կառուցմանը ժամանակին մասնակցել են քաղբանտարկյալները, որոնք հետապնդման են ենթարկվել Ֆրանկոյի ռեժիմի կողմից։ Եվ Իսպանիայի իշխանություններն ասում են՝

 

«Այ հիմա, երբ բռնապետի աճյունը կտեղափոխվի այլ վայր, հուշահամալիրը իրոք նվիրված կլինի քաղաքացիական պատերազմի բոլոր զոհերի հիշատակին»։

Կան արդյոք աշխարհում այլ դամբարաններ, որտեղ ամփոփված են առաջնորդների աճյունները։ Քիչ են, բայց կան։ Վեիտնամի նախկին ղեկավար Հոշիմինի դամբարանը գտնվում է Հանոյում, որտեղ նա 1945 թվականի աշնանը հռչակեց Վիետնամի անկախությունը Ֆրանսիայից։ Ճիշտ է, դրանից հետո Վիետնամը երկու մասի բաժանվեց ու երկարատև պատերազմ սկսվեց, բայց դա բոլորովին այլ պատմություն է։ Չինաստանում նույնիսկ երկու դամբարան կա։ Մեկը Պեկինի Տյանանմըն հայտնի հրապարակում է՝ այնտեղ է գտնվում Մաո Ձեդունի մարմինը։ Երկրորդն էլ Նանկին քաղաքում է, որտեղ գտնվում է դեմոկրատական հեղափոխության առաջնորդ Սուն Յաթսենի դամբարանը։ Ի դեպ իր մահից առաջ՝ 1925 թվականին Սուն Յաթսենը ինքն է կարգադրել, որ իր մարմնի հետ վարվեն այնպես, ինչպես մեկ տարի առաջ Խորհրդային միությունում վարվել էին Վլադիմիր Լենինի հետ։ Այո, այժմ երբ գեներալ Ֆրանկոյի դամբարանը վերացվում է, ողջ Եվրոպայում կմնա ընդամենը մեկ դամբարան՝ Վլադիմիր Իլյիչի դամբարանը Մոսկվայի Կարմիր հրապարակում։

 

Լրահոս
0