Կոմիտասի արձան

«Հանճարեղ հայր Կոմիտաս». ինչպես Կլոդ Դեբյուսին սիրահարվեց Կոմիտասի երաժշտությանը

1558
(Թարմացված է 19:16 26.09.2019)
Պատմում են, որ Կոմիտասի ելույթից հետո Կլոդ Դեբյուսին բեմ է բարձրացել, ծնկի եկել նրա առջև ու համբուրել աջը։

20-րդ դարի երաժշտական աշխարհը, նրա երաժշտությանը սիրահարված է եղել նաև ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին։ Դա, ինչպես ասում են, «հեռվից հեռու», երևակայական հիացմունք չէր՝ վարդապետն ու Դեբյուսին անձամբ էին ծանոթ, ասում էին անգամ, որ նրանց ծանոթությունն ընկերության էր վերածվել։ Ինչպե՞ս հանդիպեցին երաժշտության երկու հսկաները։

1896 թվականին խոշոր նավթարդյունաբերող, հայտնի բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհիվ Կոմիտասը Բեռլինում սովորելու հնարավորություն է ստանում։ 1899 թ.-ին նա ավարտում է Հումբոլդտի համալսարանի փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Նույն տարում նա դառնում է Միջազգային երաժշտական ընկերության անդամներից մեկը, ինչը նրան հնարավորություն է տալիս ժողովներում հանդես գալ հայ ժողովրդական երաժշտության մասին դասախոսություններով: Կոմիտաս վարդապետը նման դասախոսություններով ելույթներ է ունեցել Եվրոպայի խոշոր քաղաքներում՝ Բեռլինում, Փարիզում, Ցյուրիխում, Ժնևում, Լոզանում, Վենետիկում և այլուր։ Նրա ելույթները լսելու էին գալիս ժամանակի հայտնի երաժիշտներն ու երաժշտագետները, քննադատները։

Այդ ժամանակ փարիզյան երաժշտական աշխարհում շատ հայտնի անուն էր Կլոդ Դեբյուսին։ Ֆրանսիական հասարակությունը, երգահանները, բառի բուն իմաստով, խոնարհվում էին Դեբյուսիի առջև։ Դեբյուսին և Կոմիտասը ծանոթ էին, ասում են անգամ, որ նրանց ծանոթությունն ընկերության էր վերածվել՝ երկու հսկաներն իրար հետ խոսում էին նույն՝ երաժշտության լեզվով։ Պատմում են, որ նրանց ծանոթությունը տեղի է ունեցել փարիզաբնակ դաշնակահարուհի, երգչուհի, մեցցո-սոպրանո Մարգարիտ Բաբայանի շնորհիվ, որը դեռ 1895 թվականին էր ծանոթացել Կոմիտասի հետ և դարձել նրա լավ ընկերը։ Ի դեպ, Մարգարիտը հետագայում հավաքեց Կոմիտասի ձեռագրերն ու հրատարակեց որոշ գործեր։

1906 թվականին Կոմիտասը համերգով ներկայացավ Փարիզում։ Դահլիճում՝ հանդիսատեսի շարքերում Ֆրանսիայի մտավորական սերուցքն էր՝ Ռոմեն Ռոլանը, Վենսան դ’Էնդին, Քամիլ Սեն Սանսը, Գաբրիել Ֆորեն, Լուի Լալուան, Կլոդ Դեբյուսին և շատ ուրիշներ։ Բեմ բարձրացավ Կոմիտաս վարդապետն ու դահլիճը լցրեց իր՝ մինչև հոգու խորքը հասնող, ներաշխարհը տակնուվրա անող ձայնով։

Կոմիտասի երաժշտության հանդեպ ոչ ոք չէր կարողանում անտարբեր մնալ։ Փարիզի համերգին մասնակցում էր երաժշտական քննադատ Լուի Լալուան: Ի դեպ, նա եղել է Կլոդ Դեբյուսիի ընկերն ու նրա առաջին կենսագիրը։ Իր հիշողություններում հենց 1906 թվականի այդ համերգը նա անվանում է հեղաշրջում և հայտնություն։

Թուրք ջութակահարը Կոմիտասի «Կռունկն» է նվագել Գյուլերի հիշատակին. տեսանյութ

«Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ես ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը մի հեղաշրջում էր և իր հայտնությամբ զարմացրեց մեզ... Այդ արվեստի գեղեցկությունը, որը, ըստ էության, ո՛չ եվրոպական է, ո՛չ արևելյան, բայց եզակի է իր տեսակով` շնորհալի քաղցրությամբ, անդիմադրելի հույզով և ազնիվ քնքշությամբ»։

Պատմում են, որ Կոմիտասի այդ ելույթից հետո Կլոդ Դեբյուսին բեմ է բարձրանում, ծնկի գալիս նրա առջև, համբուրում աջն ու հուզված բացականչում. «Հանճարեղ հայր Կոմիտաս, խոնարհվում եմ ձեր երաժշտական հանճարի առջև»:

Հետագայում Դեբյուսին, խոսելով Կոմիտասի մասին, ասում է. «Եթե Կոմիտասը միայն «Անտունի» գրեր, դա բավարար կլիներ, որպեսզի նա մեծ արվեստագետ համարվեր»։

Հայտնի է, որ Դեբյուսին այնքան էր հիացած Կոմիտասի տաղանդով, որ նաև նպաստել է նրա գործերի հանրահռչակմանն ու տարածմանը։ Իր երաժշտագետ-բարեկամուհուն՝ Էլեոնորա Դեբյուսիին, որը երաժշտություն էր դասավանդում Լոնդոնում, նա ոչ միայն ուղարկում է Կոմիտասի մի քանի գործեր՝ դասավանդման համար, այլև կից նամակում գրում է․ «Իմ կարծիքով, Կոմիտասը հայտնություն է, ամենաուշագրավ երևույթը երաժշտական աշխարհում»:

Ինչպես իսպանացի դիվանագետը Թուրքիայում փրկեց Կոմիտասին. արխիվային տվյալներ

Կոմիտասը մեծ ազդեցություն է թողել ֆրանսիացի արվեստագետների վրա։ Օրինակ` Ռոմեն Ռոլանը, իմանալով, որ իր ստեղծագործություններից մեկը հայերեն է թարգմանվում, նամակ է գրել հրատարակչությանը՝ նշելով, որ դա այն երկիրն է, որն ունի «գեղեցիկ երգեր», որոնցով ինքը վաղուց հիացած է։ Մասնագետները կարծում են, որ Ռոլանը ևս խոսում է Կոմիտասի մասին։

Կոմիտասն աշխարհի հետ խոսում էր հայ ժողովրդական երգի մաքուր, պարզ լեզվով, որը հասկանալու համար սահմաններ չկային։ Ու կարևոր չէր՝ լսողի համար բառերի լեզուն հասկանալի էր, թե ոչ․ Կոմիտասի երգը լեզու չուներ՝ դա փշաքաղեցնող ապրումով, հույզերով երգվող պատմություն էր։

Կոմիտասի կենսագրության որոշ դրվագեր կեղծված են, լուսանկարները` մոնտաժված

1558
թեգերը:
Կոմիտաս, Հայաստան
Ըստ թեմայի
Շվիդկոյ. «Կոմիտաս առաջին անգամ լսել եմ Թբիլիսիում»
Կոմիտասի ծննդավայրից արվեստի նմուշներ են բերվել Հայաստան
Տպավորիչ է Կոմիտաս լսել Գառնու տաճարի մոտ. Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը` Գառնիում
Մոնսերատ Կաբալիեն կատարում է Կոմիտասի «Կռունկը»
Հայկական առաջին օպերայի տարեդարձը կամ ինչ կապ ունի Կոմիտասն «Անուշի» հետ
Կոմիտասը Դետրոյթի համար, Մանուկյանն՝ ամբողջ աշխարհի
Կոմիտասի առեղծվածը. ինչի՞ մասին էր լռում հանճարը
Շահնազարյան. «Կոմիտասին տանջում էին մշտական վախերը»
Ալֆրեդ Տեր–Մկրտչյանն Օլիմպիական խաղերում

Շվեյցարիայի հավաքականի հայ մարզիչը. որ խորհուրդներն են առաջնորդել Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին

122
(Թարմացված է 09:04 29.05.2020)
Անվանի ըմբշամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ-ի և Գերմանիայի դրոշների ներքո հանդես եկած Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրուցում պատմել է ամենահիշվող մրցաշարի, օլիմպիական խաղերի եզրափակիչում ձախողման պատճառի մասին, հիշել զավեշտալի մի դեպք։

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

90-ականների սկզբին հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը համաշխարհային մակարդակի յուրաքանչյուր մրցաշարում հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն էր: Իսկ 1992 թվականի օլիմպիական եզրափակիչը կարող էր լրիվ այլ ազդեցություն ունենալ հետագայում բազմաթիվ տիտղոսներ նվաճած ըմբշամարտիկի համար:

Չմոռացվող գոտեմարտը

1992 թվականի Բարսելոնայի օլիմպիական խաղերում Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը շատ մոտ էր բաղձալի երազանքին՝ օլիմպիական ոսկե մեդալին: Եզրափակչում նորվեգացի Յոն Ռյոնիգենի հետ մրցելիս` հայ ըմբիշը որոշեց չգրոհել, ռիսկի չդիմել և վերջին վայրկյանին բաց թողեց մրցակցի գրոհն ու պարտվեց։

Выступающий за Германию борец Альфред Тер-Мкртчян (в красном) и кореец Квон-Хо Сим во время греко-римской борьбы (54кг) на Олимпийских играх (25 сентября 2000). Сидней
© AFP 2020 / KIM JAE-HWAN
Ալֆրեդ Տեր–Մկրտչյանը Եվրոպայի առաջնությունում

«Ոչ մի ըմբիշի չեմ ցանկանա` այնպիսի զգացումներ ունենա, ինչպիսին ես ունեցա եզրափակիչ գոտեմարտից հետո: Համոզված եմ, որ նման զգացում ունեցել է լեգենդար ըմբիշ Ալեքսանդր Կարելինը, որը պարտվել է Սիդնեյի օլիմպիական խաղերի եզրափակչում»,- ասում է Ալֆրեդը:

Ճիշտ է, դա Կարելինի 4–րդ ոսկե մեդալը կլիներ օլիմպիադաներում, բայց մարզիկը կարծում է, որ այդ պարտությունը ևս մեծ ցավ պատճառել նրան։

Սթրես, վթարներ ու վերադարձ

Օլիմպիադայի եզրափակիչում ցավալի պարտությունը շատ ծանր հետևանքներ ունեցավ Ալֆրեդ Տեր- Մկրտչյանի համար։ «Որոշել էի ավարտել մարզական կարիերաս: Գոտեմարտի վերջին վայրկյանը միշտ աչքիս առաջ էր: Երկու անգամ, մտքերով տարված, լուրջ ավտովթարի ենթարկվեցի: Կարելի է ասել, որ խաչ էի քաշել ըմբշամարտի վրա»,–պատմում է Ալֆրեդը:

Բայց Գերմանիայում ապրող նրա ծանոթները առաջարկում են մասնակցել տեղի ակումբային մրցաշարերին: Ու երբ մեկնում է Գերմանիա, նոր միջավայրը տրամադրում է կրկին մարզվելու, գորգը կրկին ձգում է, և նա վերադառնում է սիրած մարզաձևին։

Որոշիչ խորհուրդներ

Իր մարզական կարիերայում Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը մարզվել ու շփվել է շատ մարդկանց հետ, բայց, ինչպես ինքն է ասում` երբեք չի մոռանում որոշ խորհուրդներ, որոնք իրեն օգնեցինք ըմբշամարտում հաջողություններ հասնելու գործում։

Պատանեկան տարիքում մարզիչ Հրաչ Դադոյանն ասել է, որ առաջնայինը կարգապահությունն է, և պետք է գորգի վրա  հավասար պայմաններում բաց գոտեմարտել, այդ դեպքում արդյունքի հասնել հնարավոր է:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արամ Սարգսյանն էլ միշտ խորհուրդ է տվել չառանձնացնել ոչ մի մրցաշար, այլ յուրաքանչյուր գոտեմարտի դուրս գալ որպես սովորական մրցման:

«Եվ վերջապես հավաքների ժամանակ ես նույն սենյակում էի օլիմպիական չեմպիոն Մնացական Իսկանդարյանի հետ: Մի անգամ մարզումից հետո հոգնած եկա սենյակ, հագուստս ու պայուսակս գցեցի ու գնացի լողափ: Երբ հետ եկա, տեսա, որ Մնացականը իմ շորերը հանել է պայուսակից ու կախել, որպեսզի չորանան: Իմ մոտ անմիջապես փոխվեց վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ», - ասում է Ալֆրեդը:

«Դավաճան» վերելակը

1992 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտերից առաջ որոշ ըմբշամարտիկներ կարող է և չներկայանային մրցումներին, որովհետև անհարմար վիճակի մեջ էին հայտնվել, որը հետո որպես զավեշտալի դեպք պետք է հիշեին։

Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին

«Մենք 5-6 ըմբիշներով նստեցինք վերելակ, ընդ որում`մեզանից չորսը պետք է եզրափակչին մասնակցեին, ու վերելակը կանգնեց: Մոտ կես ժամ սպասում էինք, թե ո՞վ մեզ կօգնի դուրս գալ: Երբ վերջապես դուրս եկանք վերելակից, Միխայիլ Մամիաշվիլին գոռում էր բոլորիս վրա։ Բայց բարեբախտաբար հաջողվեց այլ երկրի հավաքականի ավտոբուսով հասանել մարզադահլիճ»,- հիշում է Տեր-Մկրտչյանը: Հենց այս մրցաշարում, եզրափակիչում հայ ըմբիշը, հաղթանակի հասնելով բուլղարացի Բրատան Ցենովի նկատմամբ, դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Շվեյցարիայի հավաքականի հայ մարզիչը

2017 թվականի հունվարից 3 ամիս գլխավորելով Շվեյցարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը` Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը պայմանագիր ստորագրեց շվեյցարացիների հետ ու մինչև օրս այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչն է։

«2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում շվեյցացարցի երեք ըմբիշ գոտեմարտեցին բրոնզե մեդալի համար: Նման նախադեպ Շվեյցարիայում չէր եղել: Մեկ ամիս անց երիտասարդների աշխարհի առաջնությունում ունեցանք փոխչեմպիոն»,- ասում է Տեր- Մկրտչյանը և հավելում, որ փորձում է փոխել շվեյցարացիների հոգեկերտվածքը ըմբշամարտի հետ կապված:

Հայկական ըմբշամարտի ձեռագիրը

Այսօր աշխարհում հայտնի են հայ ըմբիշներից շատերը, գնահատված է հայկական ըմբշաարտի յուրահատուկ ձեռագիրը: Արմեն Նազարյանը Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, Ալֆրեդ Տեր- Մկրտչյանն էլ` Շվեյցարիայի: Ու, ընդ որում, այս երկու երկրների հավաքականները հաճախակի հավաքներ են անցկացնում Հայաստանի ընտրանու հետ։

«Ըմբշամարտի հայկական դպրոցի ձեռագիրը հայտնի է բոլորին: Մենք ունենք նաև յուրահատուկ ոճ, որը մեր ըմբիշներից շատերին ապահովել է հաղթանակ տարբեր կարգի մրցումներում: Դրա համար հայ ըմբիշների հետ մարզվելը միայն օգուտ է տալիս բոլորին»,–ասում է Տեր–Մկրտչյանը:

Հայաստանի միակ տիտղոսակիր եռացատկորդը. Մարտիրոսյանն օլիմպիադայում կանգնեց ուժեղների կողքին

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, բազմակի մրցանակակիր, օլիմպիական արծաթե մեդալակիր Ալֆրեդ Տեր- Մկրտչյանի անցած ճանապարհը ըմբշամարտում ուսուցողական է շատ ըմբիշների համար: Նա ասում է` շատ կարևոր է, որ մարզիչը կարողանա հոգեբանորեն տրամադրել իր մարզիկին անել ավելին: Նրա խոսքով` մարզիչը նաև ուժեղ հոգեբան պետք է լինի: Կարճ ասած`եթե շվեյցարացի որևէ ըմբիշ ցանկանում է հասնել մեծ արդյունքների, ընդամենը պետք է լսի հավաքականի ազգությամբ հայ գլխավոր մարզչին:

122
թեգերը:
Շվեյցարիա, Օլիմպիական խաղեր, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, Ալֆրեդ Տեր-Մկրտչյան
Ըստ թեմայի
Մրցավարներն առնվազն 5 մեդալ են «խլել» հայ ըմբիշից, կամ ինչպես գորգին հայտնվեցին 3 մարզիկ
Հայաստանի հավաքականի առաջին գոլը պաշտոնական խաղերում. ինչ «ավանդույթ» ուներ մեր ընտրանին
«Ռուսական հայ» Պոդշիվալովի արկածները Երևանում, կամ ինչու հեռացրին մարզիչ Անդրեասյանին
Եթովպիա

Այբուբենների նմանություն, Կոմիտասի ազդեցություն, հոգևոր կապեր. հայկական հետքը Եթովպիայում

259
(Թարմացված է 00:04 29.05.2020)
Եթովպիայի հայությունն աներևակայելի հարուստ պատմություն ունի։ Բազմաթիվ պատումներ կան պալատական հայերի և եթովպական մշակույթի վրա նրանց ունեցած ազդեցության մասին։ Sputnik Արմենիան ի մի է բերել դրանք։

Հայաստանի և Եթովպիայի լեռների միջև հեռավորությունը 3466 կմ է՝ ուղիղ գծով գնալու և Կարմիր ծովը կտրելու դեպքում։ Իհարկե, խելագար միտք է, բայց այդ երկրում հայկական հետք ունեցող բազմազան պատմությունները հետաքրքրություն են առաջ բերում և դրդում են ճամփորդել, ճիշտ է՝ հիմա միայն համացանցի սահմաններում։ Ի դեպ, երկու երկրների ժողովուրդների միջև անհավատալի նմանություններ կգտնեք, կան նաև մի շարք առասպելներ, որոնց մասին էլ այսօր կպատմենք։

Պետական տոները

Հայաստանում մայիսի 28-ին պետական տոն են նշում։ Դարեր շարունակ առանց պետականության մնացած հայ ժողովուրդը 102 տարի առաջ այս օրը հռչակեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Համայն աշխարհի հայերը հիշում են Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերի հերոսներին։ Այդ մարտերը կենաց ու մահու կռիվ էին։

Аддис Абеба
Ադիս Աբեբան

Իսկ Եթովպիայում մայիսի 28-ը համարվում է 1991 թվականի քաղաքացիական պատերազմի ավարտի օր և դեմոկրատական հանրապետության հաստատումը նշանավորող Ազգային տոն։

Երկու երկրների փոխհարաբերությունները

Եթովպիայի հայերի մասին հիշատակումներ կարելի է գտնել Մովսես Խորենացու աշխատություններում։ «Հայոց պատմության» մեջ նրա գրում է, որ դեռևս մ․թ․ա․ 12-րդ դարում Եթովպիայում առնվազն մեկ հայ էր ապրում՝ Զարմայր Նահապետը, որը Տրոյական պատերազմում եթովպական զորքերի հրամանատարն էր։ Այդ ժամանակներից էլ երկու երկրների միջև սերտ համագործակցություն է սկսվել, հատկապես առևտրի ոլորտում։ Ասում են նույնիսկ, որ հենց հայերն են առաջին անգամ արտահանել եթովպական սուրճը և տարածել Եվրոպայում։

Կրոնն ու եկեղեցական կապերը

Ավանդաբար երկու երկրների եկեղեցիները սերտորեն փոխկապակցված են, քանի որ երկուսն էլ հին արևելյան եկեղեցիների թվին են պատկանում և երկուսն էլ ստիպված են եղել պայքարել օսմանյան նվաճողների դեմ։ 15-րդ դարում հայոց սրբի՝ Գրիգոր Լուսավորչի և նահատակներ սուրբ Հռիփսիմեի և սուրբ Գայանեի վարքագրությունները թարգմանվել են հին եթովպական գեեզ լեզվով։ Եթովպական եկեղեցին տարին երեք անգամ նշում է Սուրբ Գրիգորի տոնը, մեկ անգամ էլ՝ Հռիփսիմեի և Գայանեի տոնը։

Կորուսյալ քաղաքի գանձերը. ինչ են հայտնաբերել Եթովպիայում

Էջմիածնում 14-15-րդ դարերի եթովպական ձեռագրերի հատվածներ են պահվում։ Հայաստանում ժամանակին հաճախ կարելի էր հանդիպել եթովպացի հոգևորականների։ 1867թ․-ին Եթովպիայում բացվեց հայկական կրոնական առաքելությունը։ Այդ ժամանակից ի վեր եկեղեցական կապերն ավելի աշխուժացան։ 1935 թ․-ին Ադիս Աբեբայի հայկական ժամատան տեղում հիմնադրվեց Սուրբ Գևորգ եկեղեցին։

Կոմիտասը և եթովպական երաժշտությունը

Տարբեր աղբյուրներ վկայում են, որ հայերը Եթովպիայում խոշոր առևտրականներ, զորահրամանատարներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, անգամ արտաքին գործերի, ֆինանսների և առևտրի նախարարներ են եղել։

Բայց առանձնահատուկ է հայերի ներդրումն այդ երկրի երաժշտական ժառանգության մեջ։ 20-րդ դարասկզբին Կոմիտասի աշակերտ Գևորգ Նալբանդյանն ապագա կայսեր՝ ռաս (իշխան) Թեֆերի Մաքոննենի հանձնարարությամբ գրում է երկրի օրհներգը, որը գործող հիմնն էր մինչև այնտեղ միապետական կարգի տապալումը։  

Оркестр армянских сирот в Эфиопии
official site of the Genocide museum institute
Հայ որբերից կազմված երգչախումբ Եթովպիայում

Նալբանդյանի հիմնած «Արբա Լիջոչ» («Քառասուն մանկունք») նվագախումբը Եթովպիայի փոփ-երաժշտության ստեղծագործությունների գրեթե կեսի հիմքն է դրել և աֆրիկյան երաժշտությանը կոմիտասյան տարրեր է միահյուսել։ Իսկ նրա եղբորորդին՝ Ներսես Նալբանդյանը, Ադիս Աբեբայում մանկավարժական գործունեություն էր ծավալում։ Արդյունքում ամենատարբեր՝ ֆոլկից մինչև էթնո-ջազ ժանրերում ստեղծագործող երաժիշտների մի ողջ սերունդ է դաստիարակվել մարդկանց կողմից, որոնք հայկական երաժշտության տեսություն էին սովորել անձամբ Կոմիտասի մոտ։

Кеворк Налбандян
© Photo :
Գևորգ Նալբանդյանը

Ազգային այբուբենները

Հայկական և եթովպական այբուբենների նմանության մասին տեղեկություններ կարելի է գտնել տարբեր աղբյուրներում։ Տեսքից դատելով` 8 տառի արտաքին համընկնում կարելի է հայտնաբերել՝ մի քանի տասնյակից։

Մասնագետները պնդում են, որ եթովպական նշանները նման են հայկական տառերին։ Սակայն այնտեղ ամեն նշանը մի վանկ է, մինչդեռ հայերենում յուրաքանչյուր տառը հստակ հնչյունի գրավոր նիշն է։ Ստացվում է, որ նմանություն որպես այդպիսին չկա։

Ինչպես Գևորգ Նալբանդյանը Եթովպիայի առաջին օրհներգը ստեղծեց ու կապիտան դարձավ

Բայց դա երկու երկրներին չի խանգարում շարունակել զարգացնել հարաբերությունները։ Ավելին՝ Հայաստանի իշխանությունները մտադիր են Եթովպիայում դիվանագիտական ներկայացուցչություն բացել, ինչի շնորհիվ բազմադարյա հարաբերությունները նոր շունչ կստանան։

259
թեգերը:
Եթովպիա, Հայաստան, Կոմիտաս
Ըստ թեմայի
Հայ լուսանկարիչների գերդաստանը, կամ ինչու հայերը փախան Եթովպիայից
Ինչպես 40 հայ որբեր Եթովպիայում կազմեցին կայսերական փողային նվագախումբը
Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետին
Ռոբերտ Քոչարյան

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ հիվանդանոցում

14
(Թարմացված է 14:16 29.05.2020)
Դատարանի որոշմամբ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Մինչև համավարակի ավարտը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում: Տեղեկությունը հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը։

«Վարչական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։

Հիշեցնենք՝ վերջին դատական նիստին՝ մայիսի 26-ին, Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատարան։ 

Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ, հետևաբար չի կարող մասնակցել նիստին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. հայտնի է դատական նիստի օրը

14
թեգերը:
Դատարան, կորոնավիրուս, համավարակ, հիվանդանոց, Մեղադրանք, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հուշահամալիրում
Ռոբերտ Քոչարյանը եկավ դատարան. նախկին վարչապետները ևս կներկայանան
«Ոնց որ հանրակացարանում ապրեմ». Ռոբերտ Քոչարյանը պատմեց պահման պայմանների մասին
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի նիստին. նրա որդին հերքել է վիրահատության մասին լուրերը