Ազատ Գրիգորյան

Ահռելի շախմատը, պղնձե կինն ու գունավոր հոլը. գյումրեցին կյանք է տալիս փայտին ու երկաթին

256
(Թարմացված է 09:48 24.09.2019)
Հայաստանի մշակութային մայրաքաղաքի վարպետների մասին լեգենդներ են հյուսվում, իսկ նրանք էլ իրենց կյանքը հյուսում են փայտի ու մետաղի հետ։ Sputnik Արմենիան նրանցից մի քանիսի հետ զրուցել է իրենց արհեստ–արվեստի մասին։

Իզուր չէ, որ Գյումրին հաճախ Վարպետաց քաղաք են անվանում։ Այստեղ վարպետների պակաս չկա։ Մեկը վարպետությունը պապից է ժառանգել, մյուսը վարպետ է դարձել անելանելիությունից ու այլընտրանքի բացակայությունից։

«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը

Գյումրիում մեծ համբավ ունի Ազատ պապը, որին եթե հարցնում ես` ինչի մասնագետ է, պատասխանում է` ամեն ինչի։ Իր երկար կյանքի ընթացքում նա աշխատել է որպես ծաղրանկարիչ, մանկավարժ, փայտագործ, քարտաշ, խաչքարագործ… Իր կյանքի կարևոր գործերը համարում է երկուսը` մահացած կնոջ շիրիմին իր ձեռքերով պատրաստած խաչքարն ու 1.5 տարում կերտված ահռելի շախմատը։

Создатель шахматной доски Азат Григорян во время народных гуляний в День Независимости Армении (21 сентября 2019). Гюмри
© Sputnik / Janna Poghosyan
Ազատ Գրիգորյան

«Շատ կուզեի ժամանակ գտնել ու մի հատ էլ էսպես շախմատ ստեղծել։ Բայց դե ժողովուրդը չի առնում։ Ավելի հեշտ են առնում, օրինակ, բաժակ–գդալները։ Դա էլ ավելի շատ եմ սարքում», – պատմում է վարպետը։

Шахматные фигуры Азата Григоряна
© Sputnik / Janna Poghosyan
Ազատ Գրիգորյանի ձեռքով պատրաստաված շախմատային ֆիգուրները

Նրա շախմատային ոչ մի խաղաքարը չի կրկնում մյուսին։ Անգամ զինվորներից ամեն մեկն իր կենսագրությունն ու օրակարգն ունի։ Մեկի ձեռքին սուր է. նա հարձակողական է տրամադրված, մյուսը թմբուկներ է նվագում. հակառակորդին դեմ է, բայց շատ չի խառնվելու, երրորդի ձեռքում գիրք է. նա մարտի հետ գործ չունի։ Սև խաղաքարերը Ազատ պապը կերտել է ծովահենների պես, իսկ սպիտակներին` միջնադարյան թագավորության ներկայացուցիչների։ Կանայք էլ միայն թագուհիներ չեն այս շախմատային տախտակի վրա. նրանք հանգրվանել են նաև նավակներում։

«Ինձ բոլորն ասում են` տար Երևանի Վերնիսաժ, էնտեղ կկարողանաս ծախես։ Գյումրիում ո՞վ էսքան փող կտա շախմատին։ Բայց դե, եսի՞մ։ Բա որ հասնեմ Երևան, էլի չառնե՞ն», – նեղսրտած ասում է պապը։

Ի տարբերություն նրա` պատվերների պակաս չունեն Մնոյան եղբայրները։ Հովհաննեսն ու Վահանը երրորդ սերնդի դարբիններ են, նրանց պապը դեռևս 1949-ին է Գյումրիում հիմնել «Դարբնոցը»։ Դարբնության արվեստը տղաները սովորել են հորից։ Պապը մահացել է` հասցնելով տեսնել, որ թոռները շարունակելու են ընտանեկան գործը։

Кузнец Ваан Мноян демонстрирует свое ремесло во время народных гуляний в День Независимости Армении (21 сентября 2019). Гюмри
© Sputnik / Janna Poghosyan
Վահան Մնոյանը ցուցադրում է իր վարպետությունը

«Մեզ մոտ հիմնականում դարպասներ, ճաղեր, աստիճանավանդակներ են պատվիրում։ Երբեմն նաև արվեստին տրվելու ժամանակ ենք գտնում», – պատմում է Վահանը` ցույց տալով եղբոր կերտած պղնձե տիկնոջը։

Մնոյանները նաև Գյումրիում մի շարք եկեղեցիների ջահերն են պատրաստել։ Ընտանիքի բոլոր անդամներն այս կամ այն կերպ նվիրված են դարբնությանը և այլ աշխատանքով զբաղվելու կարիք չունեն։

«Տընգլ-մընգլ», «Բոբիկ ջուր մի էրա». գյումրեցի ուսուցիչները երգչախումբ են հիմնել. տեսանյութ

Գյումրեցի ընկերներ Գագիկն ու Արսենն էլ մի քանի տարի առաջ որոշեցին վերհիշել մանկությունը և չլիկ դաստա խաղալ։ Իրենց հին հոլերը չգտնելով` շրջեցին քաղաքի բոլոր խանութները` նորերը գնելու նպատակով, բայց այդպես էլ ոչ մի տեղ «ֆռռիկ» (հոլ) չգտան։

«Տխրություն ու վախ խառնվեց մեր մեջ, ախր էդ արվեստ էր ու հիմա դուրս է գալիս շուկայից, նոր սերունդը չի էլ իմանում` ֆռռիկն ինչ է։ Էդպես ծագեց «Իմ ֆռռիկի» գաղափարը», – պատմում է Գագիկ Մխիթարյանը` «Իմ ֆռռիկ» բրենդի համահիմնադիրը։

Ընկերները որոշեցին վերածնել իրենց մանկության խորհրդանիշը։ Երկուսն էլ տիրապետում էին փայտագործությանը և նկարչությանը, ընթացքում էլ ավելի կատարելագործվեցին։ Այժմ նրանց «ֆռռիկները» բավականին հայտնի են թե՛ Գյումրիում, թե՛ Հայաստանի մյուս քաղաքներում, թե՛ սփյուռքում։

Демонстрация деревянных интеллектуальных игр Гагика Мхитаряна во время народных гуляний в День Независимости Армении (21 сентября 2019). Гюмри
© Sputnik / Janna Poghosyan
Նոր շունչ ստացած հոլերը

Գագիկի և Արսենի ձեռքերով է նոր շունչ առել նաև «Տեյմորտակը»` ինտելեկտուալ խաղ, որը նույնպես բավականին հայտնի է 90-ականներին մեծացած երեխաների շրջանում։

Создатель деревянных интеллектуальных игр Гагик Мхитарян во время народных гуляний в День Независимости Армении (21 сентября 2019). Гюмри
© Sputnik / Janna Poghosyan
Գագիկ Մխիթարյան

Երեք տասնամյակ շարունակ աղետի գոտու գորշ շղարշը դեմքին գցած Գյումրին օրեցօր ավելի շատ է ստեղծագործում և ավելի շատ ժպտում։ Հավանաբար մի օր շղարշի կարիքն էլ այլևս չի լինի։

Ֆուտբոլ, դասեր ու սեր. 20-ամյա գյումրեցի աղջկա երազանքները

256
թեգերը:
Կին, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Գյումրու բարբառով տոպրակներ. պատանիները պոլիէթիլենի դեմ պայքարի իրենց տարբերակն են գտել
Շատ նվիրում աշխատանքին, քիչ՝ ընտանիքին. մարզպետի կինը բացահայտում է պաշտոնի թերությունները
Գյումրիում առաջին սմարթ կանգառն է բացվել. լուսանկարներ
Համակենտրոնացման ճամբար

Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ

332
(Թարմացված է 21:55 10.07.2020)
Յուրաքանչյուր երկրի պատմության մեջ ոչ միայն հերոսական էջեր կան, այլև այնպիսիք, որոնց մասին ուզում ես մոռանալ։ Բայց դեռ ոչ ոքի չի հաջողվել վերաշարադրել պատմությունը։ Սերգեյ Բաբլումյանը գրել է համակենտրոնացման ճամբարում հայտնված հայ զինվորի մասին։

Միձեռանի Մակիչը գերմանական գերությունից Լենինական վերադարձավ անգլերենի բավական լավ պաշարով։ Հարցին, թե ինչպես է սովորել, պատասխանում էր․ «Մեծ Բրիտանիայի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում էի նստած, այնտեղ էլ սովորել եմ»։ Առարկությունները, թե «չի կարող նման բան լինել, Անգլիան ԽՍՀՄ-ի դաշնակիցն է», չէին ընդունվում։ Մակիչը համառորեն պնդում էր․ «Եղե՛լ է»։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Պատերազմում նա ոչ միայն ձեռքն էր կորցրել, այլ նաև գլխի կոնտուզիա էր ստացել՝ լսողության և խոսքի մասնակի կորստով, այդ պատճառով էլ նրան ոչ ոք չէր հավատում։ Եվ իզուր։ Գերի ընկնելուց հետո Մակիչն իսկապես ուղարկվել էր Անգլիային պատկանող Նորմանդական կղզիներում ծավալված չորս համակենտրոնացման ճամբարներից մեկը, որտեղ գերիների 90 տոկոսը խորհրդային զինվորներն էին։

Մակիչը նրանցից մեկն էր:

Նորմանդական կղզիների օկուպացիան Անգլիայի պատմության ամենապատվաբեր էջը չէ, բայց դե եղածը չես հերքի։ Եվ ահա թե ինչ է եղել` ըստ գրող և այդ պատմության հետազոտող Մադլեն Բանթինգի․ 1940թ․-ին գերմանացիները չգիտես ինչու որոշեցին գրավել ռազմավարական որևէ նշանակություն չունեցող Նորմանդական կղզիները, որտեղ մոտ 100 հազար մարդ էր ապրում, և հայտարարեցին կղզիների օկուպացման մասին։

Իսկ օկուպացիայի նախորդ օրը անգլիացիները լսում էին իրենց վարչապետ Ուինսթոն Չերչիլի ոգեշնչող ճառը։

Կառավարության ղեկավարն ասում էր․ «Մենք կգնանք մինչև վերջ, մենք կկռվենք Ֆրանսիայում, մենք կկռվենք ծովերում և օվկիանոսներում, մենք կկռվենք օդում հարաճուն վստահությամբ և ավելացող ուժով։ Մենք կպաշտպանենք մեր Կղզին, ինչ էլ որ դա արժենա, մենք կկռվենք առափնյակներում, վայրէջքի կետերում, մենք կպայքարենք դաշտերում ու փողոցներում, մենք երբեք չենք հանձնվի»։

Եվ ինչպե՞ս պահեցին իրենց անգլիացիները այդ ելույթից հետո։ Ի՞նչ տեսավ գերի ընկած խորհրդային զինվոր Մակիչը, սկզբում՝ փշալարի հետևում նստած, իսկ հետո՝ տեղի ֆերմաներից մեկում աշխատելիս։ Նա տեսավ այն, ինչի մասին պատմում էր գրող և պատմաբան Մադլեն Բանթինգը և ինչը հետագայում հաստատեց Չարլզ Ֆրենսիս Սուիվթը իր «Բոստոն Գլոբ» թերթում։

«Հպարտ Անգլիայի պարտված հպատակները հարգանքով ողջունում էին գերմանացիների օկուպացիոն իշխանությանը։ Ընդ որում՝ այնքան քաղաքավարի, որ անհնար էր պատկերացնել, թե նրանց միջև պատերազմ է ընթանում»,-գրում էր Սուիվթը։

«Խոպան», ապա համակենտրոնացման ճամբար. ինչպես Ալավերդյանը նոկաուտ արեց գերմանացի զինվորին

Շարունակությունը պատմում եմ կարդացածիցս․ Բրիտանիայի հարյուր հազար հպատակներից ոչ մեկը չգնաց պայքարելու սեփական հայրենիքի ազատության և անկախության համար։ Օկուպացիայի հինգ տարիների ընթացքում ֆաշիստներին դիմադրելու ոչ մի դեպք չգրանցվեց։

Դատարանները, ոստիկանությունը, խանութները, սրճարանները՝ ամեն ինչ աշխատում էր, ինչպես գերմանացիներից առաջ, միայն թե պետական ծառայողները սկսել էին աշխատավարձը ռեյխսմարկով ստանալ։ Նորմանդական կղզիների բնակիչները ստիպված եղան ևս մեկ «սարսափ» վերապրել՝ ճանապարհային երթևեկությունը բռնի կերպով ձախակողմյանից դարձրին աջակողմյան։ Ավելացավ մատնիչների թիվը։

Ինչպես կարողանում էին, դիմադրում էին միայն խորհրդային ռազմագերիները, բայց կղզուց փախչելու տեղ չկար։ Մակիչը փորձել էր փախչել, բայց նրան անմիջապես բռնել էին և ֆերմայից (որտեղ վատ չէր ապրում) նորից նետել էին համակենտրոնացման ճամբար։

․․․ 1945թ․-ի մայիսի 10-ին կղզիներում գտնվող կայազորը կապիտուլյացիա հայտարարեց, իսկ մայիսի 16-ին բրիտանական զորքերը հասան կղզիներ։ Օկուպացիան ավարտվեց։

Կղզիաբնակները շատ արագ հանեցին Հիտլերի դիմանկարները և կախեցին Գեորգ 6-րդի նկարները, սվաստիկայով դրոշները դեն նետեցին։

Իսկ հիմա ամենահետաքրքիրը։

Ֆաշիստների հետ համագործակցելու համար Նորմանդական կղզիների իշխանությունները պատասխնատվության չենթարկվեցին։ Ֆաշիստների աջակիցներին անգամ չնախատեցին, բոլորը ձևացրին, թե ոչինչ էլ չի եղել։

Իսկ երբ սկսվեց «սառը պատերազմը», հետպատերազմական Բրիտանիայում արգելք դրվեց բրիտանական հողում նացիստական ճամբարների գոյության հիշատակման վրա։ Այդ պատճառով էլ լենինականցի Մակիչի պատմությունն ընդունում էին որպես գլխի կոնտուզիա ստացած զինվորի զառանցանք, իսկ անգլերենի իմացությունը, որքան էլ լավը լիներ, չէր ընդունվում որպես փաստարկ։

Ի՞նչ եմ ուզում ասել։ Ցանկացած երկրի պատմության մեջ (և Հայաստանը բացառություն չէ) կան ոչ միայն հերոսական էջեր, որոնցով կարելի է հպարտանալ, այլև այնպիսիք, որոնց մասին հիշել անգամ չես ուզում։ Բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել վերաշարադրել պատմությունը. եղածը եղած է։

Ընդ որում՝ այս անգլիական պարադոքսն ուսումնասիրող Մադլեն Բանթինգը հարկ է համարել ավելացնել․ «Ամենևին չեմ նսեմացնում այն բրիտանացիները վաստակը, որոնք իսկապես պայքարել են ֆաշիզմի դեմ։ Նրանց, ովքեր զոհվել են Թոբրուկի և Էլ Ալամեյնի ավազներում, հյուսիսային ծովերի սառցե ջրերում, ովքեր այրվող կործանիչների հետ խորտակվել են Լա Մանշում։ Դա եղել է և մնացել պատմության մեջ։ Փառք ու պատիվ նրանց, մենք հիշելու ենք»։

Միանում ենք։

Պատմությունը չես փոխի․ ինչպես հայերը փրկեցին հրեական ընտանիքը

332
թեգերը:
համակենտրոնացման ճամբար, Պատերազմ, Մեծ Բրիտանիա, գերի, հայ
Ըստ թեմայի
Պատմական փաստ. նացիստական Գերմանիայի դեսպանատների աշխատակիցներին Հայաստանով են տարհանել
Հայաստանաբնակ 100 գերմանացիները. ովքեր են նրանք, և ինչու է պատերազմը նրանց կրկնակի պատժել
Մասնագիտությունն ազատեց գնդակահարությունից, կամ փրկվեց պատերազմից և զոհվեց խաղաղ օրերում
Լյուդմիլա Բիլբիլիդի

Ամեն ինչ անում էին, որ «դուխից» ընկնեինք. ի՞նչ է երազում Հայաստանի առաջին կին դիջեյը

1348
(Թարմացված է 09:31 11.07.2020)
Լյուդան դիջեյ դարձավ, երբ 20 տարեկանն էլ դեռ չէր լրացել։ Իսկ այդ գործում կարևոր դեր ունեցավ «գիր ու ղուշը»։ Գյումրիում շատերը գիտեն այս կնոջը. նա «խելագար» երիտասարդության հավաքական կերպարն է։

67–ամյա Լյուդմիլա Բիլբիլիդիի օրը սկսվում է ժամը 6-ին. նա հեծանիվով հասնում է Վահրամաբերդ ու հետ դառնում՝ ճանապարհին չմոռանալով լուսանկարել հետաքրքիր դրվագները: Օրվա մեջ սիրում է գրել, հիշել երիտասարդության տարիները, իսկ օրն ամփոփում է իր տնկած ծառն ու ծաղիկները ջրելով, յուրաքանչյուր թուփը շտկելով: Ասում է` կյանքում ամեն ինչ սուտ է, մարդը պետք է ծառ տնկի ու հոգ տանի այդ ծառի մասին:

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի

Գյումրիում Լյուդային շատերը գիտեն. հատկապես ռոքի ու ջազի սիրահարների համար նա 60-80–ականների «խելագար» երիտասարդության հավաքական կերպարն է` Հայաստանի առաջին կին դիջեյը: Ոչ մեկը քաղաքում երաժշտական անցուդարձից այնքան տեղյակ չէ, որքան Լյուդան:

Людмила Билбилиди и Ян Гиллан
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդին ու Յան Գիլանը

Նրա նախնիները 1918 թվականից հետո Գյումրի են տեղափոխվել Կարսից: Ծնվել ու մեծացել է Լենինականում, երակներով հույնի ու հայի արյուն է հոսում, մասնագիտությամբ լեզվաբան է, ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժինը, իսկ թե որտեղից ու ինչպես է ծնվել երաժշտության հանդեպ սերը, ինքն էլ չգիտի:

«Սեր էր առաջին հայացքից; Երաժիշտ չեմ, չունեմ երաժշտական կրթություն, բայց առավոտից երեկո երաժշտություն էի լսում: 8-րդ դասարանից «Անգին քարերի» (առաջին ռոք խումբը Լենինականում. խմբ) համերգներին էինք գնում: Մեր սերունդը եղանակ էր ստեղծում քաղաքում»,– հիշում է նա:

Դժվար է հավատալ, բայց պահպանողական Գյումրիում ծնվեցին Հայաստանի առաջին ռոք խմբերն ու առաջին դիսկո դիջեյը:

«1976 թվականին Լենինականում բացվեց Երիտասարդական պալատը, ես 2-րդ կուրսում էի, մեզ հրավիրեցին բացմանը: Կուրսեցիներով որոշեցինք մյուս երկրների նման դիսկոտեկ բացել: Կոմսոմոլները դեմ էին, բայց մենք մի կերպ կազմակերպեցինք: Երևանի պոլիտեխնիկից երիտասարդների հրավիրեցինք, օգնեցին, ու Հայաստանում առաջիններից մեկը այդ դիսկոտեկը կայացավ։ Բայց դիսկոտեկի համար հարկավոր էր վարող՝ դիսկ ժոկեյ, «գիր ու ղուշ» գցեցինք, ու ես քաշեցի»,- պատմում է Լյուդան` հիշելով, որ այդ տարիներին շատ դժվար էր, որովհետև սկավառակներ չկային։

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի

Ստիպված էին շատ հաճույքներից զրկել իրենց, փող հավաքել, որպեսզի կարողանային սկավառակներ գնել: Բայց դա արդեն էական չէր, որովհետև այդ երաժշտությունն ամեն ինչ փոխել էր նրանց կյանքում: Լյուդայի խոսքով` դա իրենց կյանքի լավագույն շրջանն էր:

«Մենք կարողացանք հեղափոխություն անել»,- ասում է նա ու հպարտանում, որ ժամանակին 1000 սկավառակ ուներ։ Ճիշտ է, հետո բոլորը նվիրեց ընկերներին ու ուսումնական հաստատությունների, բայց բոլորովին չի զղջում:

Татевик Ованнисян и Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդին Տաթևիկ Հովհաննիսյանի հետ

Լենինականի առաջին դիսկոտեկներում ռոք երաժշտություն ու տեղական խմբերի երգերն էին լսում: «Ծիծեռնակ», «Շիրակ», «Անգին քարեր», «Կիլիկիա», «The bells», «Արագած», «Ուրարտու», «Վիալպի», «Բիայնա», «Կյանք», «Սփյուռք», «Արեգակ», «Բամբիռ»… սրանք բոլորը 1964-1988 թվականներին գործող ջազ և ռոք խմբերն են: Ցավով է նշում, որ Լենինականի առաջին խմբերի ձայնագրությունները չեն պահպանվել:

Երիտասարդական պալատ, հետո Արվեստի աշխատողների տուն, ապա «Կռունկներ» սրճարան-դիսկոտեկ, իսկ 1988 թվականի երկրաշարժից հետո հեռուստատեսություն, ռադիո, ռոք հաղորդումներ... Լյուդայի ճանապարհը երկար է:

Людмила Билбилиди, 80-е гг
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի

«Սերունդն ուրիշ էր, յուրահատուկ ազատություն ուներ: Չէր կանգնեցնում ոչինչ, լինում էր, երբ երեկոյան Բիթլս կամ Արմսթրոնգ էինք լսում, առավոտյան բռնում–տանում էին անվտանգության ծառայության «պադվալներ», բայց էլի հաջորդ օրը նույն էր կրկնվում, նույնիսկ մի անգամ «Առաքյալների» համերգին բոլորին՝ խմբերին ու հանդիսատեսին, բռնեցին, տարան: Ամեն ինչ անում էին, որ «դուխից» ընկնենք, բայց չստացվեց»,– ասում է նա:

Ավելի ուշ Արթուր Գրիգորյանի աջակցությամբ Լենինականում սկսեցին ջազ լսել: Հայկական ջազի բոլոր վառ դեմքերը ելույթ ունեցան Լենինականում, միջազգային փառատոներ ու նույնիսկ մանկական դիսկոտեկներ կազմակերպվեցին։

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի

... Հիմա Լյուդայի ապրուստի միակ միջոցը թոշակն է, բայց չի դժգոհում, ասում է` հերիքում է: Մարդկանց հետ շատ շփվել չի սիրում, սովոր է մենակությանը:

«Երջանիկ եմ, որ կարող եմ այսպես ապրել: Չեմ սիրում, երբ փողոցում մեքենաներից ռաբիս երաժշտության ձայն է գալիս, միշտ դրա պատճառով վեճերի մեջ եմ»,– խոստովանում է նա:

Լենինականի երաժշտական ձեռքբերումների մասին Լյուդան կարող է ժամերով խոսել, իր բոլոր պատմությունները երաժշտագետն ամփոփել է «Ջազ-ռոք Լենինականը 1964-1988» յուրատեսակ տարեգրքում, որում ընդգրկվել են Լենինականի երաժշտական նախասիրությունների ու խմբերի մասին հիշողություններն ու իրադարձությունները: Հայաստանի առաջին կին դիջեյը չի դժգոհում, որ հիմա աշխատանք չունի, հասկանում է՝ նոր սերունդը նոր մարդկանց է ուզում տեսնել, իսկ ինքը երբեք պարապ չի մնում. բացը փորձում է լրացնել հեծանիվ վարելով, նովելներ ու բանաստեղծություններ գրելով:

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
«Ջազ-ռոք Լենինականը 1964-1988» գիրքը

Իր հասակակիցներից շատերի նման երազում է Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում տեսնել կիթառ նվագող տղայի հավաքական արձանը:

Людмила Билбилиди
© Photo : provided by Lyudmila Bilbilidi
Լյուդմիլա Բիլբիլիդի
1348
թեգերը:
Գյումրի, Հայաստան, Լյուդմիլա Բիլբիլիդի, դիջեյ, Կին
Ըստ թեմայի
Աղջիկն` օրական, բաժինքը՝ տարեկան, կամ ինչ օժիտ են տարել գյումրեցի աղջիկները
«Կորոնան»՝ արվեստի լեզվով, կամ համավարակի գույները
Ժանտախտ, խոլերա, ծաղիկ. 19-20-րդ դարերում Ալեքսանդրապոլում համաճարակներից քիչ էին մահանում
Քննչական կոմիտե

Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

0
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Եղեգնաձորի համայնքապետի կողմից առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik.  ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։ 

«Եղեգնաձորի համայնքապետարանում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ուսումնասիրություններով պարզվել է, որ համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումները թույլ են տրվել 2016թ. հունվարից 2019թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում՝ շինարարական-վերանորոգման 24 ծրագրերի, ճանապարհային և շենքերի բակային ծածկույթի հիմնանորոգման, մասնակի կամ ընթացիկ նորոգման աշխատանքների վերաբերյալ ծրագրերի կատարման, ինչպես նաև՝ գնումների գործընթացում:

Արդյունքում՝ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, միասնական դիտավորությամբ, շարունակաբար վատնել է համայնքի բյուջեի ֆինանսական միջոցները՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 3.323.900 ՀՀ դրամի գույքային վնաս:

Իրականացված ուսումնասիրության արդյունքներով` արձանագրվել են նաև այլ բնույթի խախտումներ՝ բյուջետային մուտքերի ապահովման գործընթացում, աղբահանության կազմակերպման աշխատանքների, տարբեր ուղղություններով համայնքային միջոցների ծախսման և գնումների իրականացման ոլորտներում:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք հարցումներ, շենք-շինությունների վերանորոգման և ճանապարհաշինության աշխատանքների վերաբերյալ առանձին պայմանագրերի, կատարողական, փորձարկման, տեղազննության և հսկիչ չափագրման ակտերի և համեմատական տեղեկագրերի զննություններ, հարցաքննվել են համայնքապետարանի աշխատակիցներ, կապալառու ընկերությունների տնօրեններ, որոնց կողմից ներկայացվել են պարզաբանումներ, մի շարք այլ քննչական և դատավարական գործողություններ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Հայտնաբերված խախտումների առնչությամբ կապալառու կազմակերպությունները պարտավորվել են վերացնել առկա բոլոր թերությունները, որից հետո լրացուցիչ շինարարական վերանորոգման աշխատանքների կատարմամբ և համայնքային բյուջե գումարներ վճարելով՝ մասնակիորեն փոխհատուցել են Եղեգնաձոր համայնքին պատճառված վնասները:

0