00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճակատագրական 4 օրը. ինչպես գյումրեցի երկաթուղայինը հասավ Քյոնիգսբերգ ու գեներալ դարձավ

© Sputnik / Яков Ерин / Անցնել մեդիապահոցКёнигсбергская операция в ходе Великой Отечественной войны
Кёнигсбергская операция в ходе Великой Отечественной войны  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խաչիկ Համբարյանը ծնվել է ուղիղ մեկ դար առաջ՝ 1919 թվականին, Շիրակի մարզի Նալբանդ գյուղում, սովորական գյուղացու ընտանիքում։

Ինչպես չինացիներն են ասում, գեներալ-գնդապետի կոչմանը հասնելու ճանապարհն առաջին քայլից է սկսվում։ Եվ այդ առաջին քայլը պարտադիր չէ, որ կանխորոշի հետագա քայլերը։ Օրինակ, Խաչիկ Համբարյանն իր ճանապարհը սկսել է Շիրակում, որպես երկաթուղու կայարանի պետի օգնական, բայց մասնակցել է Քյոնիգսբերգի գրավմանն ու գեներալ է դարձել։

В Гюмри почтили память жертв Великой Отечественной войны - Sputnik Արմենիա
Սա սուրբ վայր է. Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականի 100 մասնակիցներին

Շիրակի մարզը Հայաստանոմ հեռավոր Հյուսիս է ոչ միայն աշխարհագրական առումով, այլև կլիմայով։ Գյուղացու աշխատանքն այստեղ առանձնակի դժվար է․ ցուրտ է, այն ամենը, ինչը մի հարյուր կիլոմետր այն կողմ շատ լավ բերք է տալիս, այստեղ պարզապես չի աճում: Ստիպված՝ շեշտը դնում են անասնապահության վրա։ Ամեն դեպքում, նույնիսկ մեկ հարյուրամյակ առաջ, գյուղացիների համար շատ կարևոր էր կրթություն տալ երեխաներին, իսկ ամենօրյա աշխատանքին ուզեն-չուզեն՝ կսովորեն, ճարներն ինչ։   

«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները

Խաչիկ Համբարյանը ծնվել է ուղիղ մեկ դար առաջ՝ 1919 թվականի սեպտեմբերի 22-ին, Շիրակի մարզի Նալբանդ գյուղում։ Քանի որ Լենինականը գյուղին շատ մոտ էր, հայրը նրան ուղարկեց հենց այնտեղ՝ Երկաթուղային տեխնիկումում սովորելու։ Հետո պետք էր կիրառել ձեռք բերած գիտելիքները, ու Խաչիկն աշխատում էր երկաթուղու Բայանդուր կայարանում, իսկ 1930-ականներին վերջին կայարանի պետ էր դարձել։

© Photo : "Hayazg" Foundation encyclopediaԽաչիկ Համբարյանը
Ճակատագրական 4 օրը. ինչպես գյումրեցի երկաթուղայինը հասավ Քյոնիգսբերգ ու գեներալ դարձավ - Sputnik Արմենիա
Խաչիկ Համբարյանը

1939 թվականին Համբարյանին զորակոչեցին: Նա որոշեց համատեղել ծառայությունն ու ուսումը և 1941 թվականի հունիսի սկզբին ավարտեց ռազմական ուսումնարանը։ Բնականաբար, առաջին իսկ օրվանից նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Առաջին վիրավորումը ստացել է հուլիսի 5-ին՝ Արևմտյան ճակատում, երկրորդը՝ սեպտեմբերի 21-ին: Այսպիսի յուրահատուկ նվեր՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

День Победы - Sputnik Արմենիա
Կիսատ մնացած պատմությունները. ինչպես գտնել Հայրենականում անհետ կորած հարազատներին

Ապաքինվելուց հետո ցրտի սովոր գյումրեցուն ուղարկեցին կարիելյան ճակատ, որտեղի կլիմային հարմարվելը նրա համար դժվար չէր։ Հենց այնտեղ էլ նա ստացավ բավականին հազվադեպ՝ Խորհրդային անդրբևեռային պաշտպանության մեդալ։

1944-45 թվականներին Խաչիկ Համբարյանը ևս երեք վիրավորում է ստացել։ Նա անընդհատ ձգտում էր մասնացել մարտերին, թեև ադեն Առաջին մերձբալթյան ճակատի օպերատիվ կայանի պետի օգնական էր ու չորս մարտական շքանշան ուներ, որոնցից երկուսը՝ Հայրենական պատերազմի ժամանակ ստացած։

«Ամեն ինչ, բացի ռադիոյից ». հայուհին, որն առաջինն իմացավ Հայրենական պատերազմի ավարտի մասին

Երևանի բանակային ղեկավարությունն էլ հասկացավ, որ Համբարյանին չես ստիպի կայանում նստել․ նա մասնակցել է Սմոլենսկի, Վիտեբսկի, Հարավ-Պրուսական ու բելառուսական գրոհային գործողություններին որպես հրաձիգների գնդերի, դիվիզիաների ու կորպուսների հրամանատար։

Обучение бойцов перед отправкой на фронт - Sputnik Արմենիա
Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերի բացառիկ կադրերը

Սակայն ինքը՝ Համբարյանը, ամենակարևոր իրադարձությունը համարում էր 1945-ի մարտին Քյոնիգսբերգի ազատագրումը հիտլերականներից, երբ հրաձիգների գնդի հրամանատար էր։

Մարշալ Վասիլևսկու մտահղացման համաձայն՝ պաշտպանվող կայազորի ուժերը պետք է հատվեին հյուսիսից ու հարավից հասցվող հատվող ուժգին հարվածներով, իսկ գրոհը պետք է ավարտեր գործողությունը։ Քյոնիգսբերգում նստած գերմանացիները բարձրացնում էին իրենց զինվորներին ոգին, հիշեցնելով, որ խորհրդային զորքերն իրենց թույլ պաշտպանությունով 250 օր պահում էին Սևաստոպոլը։ Նրանք ասում էին՝ մենք, գերմանացիներս, պարտավոր ենք ավելի երկար դիմակայել։

© Sputnik / Яков Ерин / Անցնել մեդիապահոցՔյոնիգսբերգը՝ Մեծ հայրենականի օրերին
Ճակատագրական 4 օրը. ինչպես գյումրեցի երկաթուղայինը հասավ Քյոնիգսբերգ ու գեներալ դարձավ - Sputnik Արմենիա
Քյոնիգսբերգը՝ Մեծ հայրենականի օրերին

Վասիլևսկին նույն ոգով էր պատասխանել՝ 250 օր պաշտպանում էին, իսկ հետո չորս օրվա մեջ ազատագրեցին։ Մարշալը ճիշտ էր գուշակել։

Քյոնիգսբերգի գրոհի համար 26 գրոհային ջոկատ ու 104 գրոհային խումբ էր ստեղծվել ինչպես հրաձիգներից, այնպես էլ ինժեներներից։ Հրաձիգների գնդերից մեկի հրամանատարը Խաչիկ Համբարյանն էր։

Խորհրդային հրետանին կրակ բացեց հիտլերականների ամրացված շրջանների վրա ապրիլի 2-ին, ապրիլի 6-ին պաշտպանվողների համար դժոխք սկսվեց․ գերմանացիների կայազորի վրա կրակ էր թափվում։

Ветеран Великой Отечественной войны, председатель Совета ветеранов Арташата Усик Паносян - Sputnik Արմենիա
Երկարակեցության գաղտնիքը բացահայտել է Մեծ Հայրենականի 101–ամյա վետերանը

Գերմանացիները հուսահատ կռվում էին, կպչելով իրենց դիրքերին, սակայն  օրվա վերջում խորհրդային զինվորները կարողացան առաջ անցնել ու փակել երկաթուղին։ Ապրիլի 7-ի առավոտյան բերդամասը տապալվեց, հաջորդ օրը գերմանացիները քաղաքի կենտրոնում շրջափակման մեջ էին։ Ու ամսի 9-ին ամեն ինչ ավարտված էր: Այն կախարդական չորս օրերը։

Հայը, ռուսն ու թաթարը. Նյուրնբերգում գտել են Մեծ հայրենականում անհետ կորածների աճյունները

Գրոհի չորս օրվա մեջ Համբարյանն իր գնդով մաքրեց քաղաքի 9 թաղամասերը, մոտ հազար մարդ գերի վերցրեց, վերացրեց 19 հրանոթ ու 38 գնդացիր և բազում այլ տեխնիկա։ Այդ սխրանքների համար գունդը ստացավ «Քյոնիգսբերգի գունդ» անունը, իսկ Համբարյանը Լենինի շքանշան ստացավ։

Мемориал памяти павших в Великой Отечественной войне в городе Капане - Sputnik Արմենիա
Հերոսների քարե վկաները. Հայրենականին նվիրված հուշարձաններ Հայաստանի տարածքում. ֆոտոշարք

Պատերազմին մեկ ամիս էր մնում, բայց Համբարյանի ռազմական կենսագրությունը շարունակում էր զարգանալ նաև խաղաղ ժամանակ, ու գեներալը դեռ  երկար մնում էր գործող զորքերի կազմում։ Նա Մերձբալթյան զինվորական օկրուգի դիվիզիայի ու 11-րդ բանակի հրամանատարն էր, հետո որպես ռազմական խորհրդատու ծառայել է Բուլղարիայում ու Եթովպիայում։ Իսկ Մոնղոլիայում ծառայության համար ստացել է  Մոնղոլիայի Մարտական կարմիր դրոշի շքանշան։

Պարգևների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում թերևս ամենախոսուն անունով մեդալը՝ «Անթերի ծառայության համար»։ Գեներալ-գնդապետ Խաչիկ Համբարյանը ստացել է այն ԽՍՀՄ-ի Զինված ուժերի 70-ամյակի կապակցությամբ։

Լրահոս
0