Արթուր Վանեցյան

Էմոցիոնալ ազգ, կամ Վանեցյանի երկրպագու դարձածները երեկ նրա մեջ հակառակորդ էին տեսնում

339
(Թարմացված է 22:46 17.09.2019)
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը դարձյալ ի հայտ բերեց ժամանակակից հասարակության խնդիրը` հույզերով և ոչ բանականությամբ առաջնորդվելու հակումը։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե էմոցիոնալ հասարակության մեջ ներքին կատակլիզմ հրահրելը հեշտից հեշտ չլիներ։ Ոչ միշտ, իհարկե։

Սոցցանցերում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառների և նմանօրինակ լուրջ հարցերի պատասխաններ փնտրելը, իհարկե, անարդյունավետ և ձախողման դատապարտված զբաղմունք է։ Սակայն սոցցանցերն անխնա ի հայտ են բերում խնդիրը և ցանկացած հասարակության թույլ կետերը, բավական է միայն հայացք գցել ցանկացած խնդրի վերաբերյալ արտահայտվող կարծիքների սպեկտրի վրա։

Ինչպես և կարելի էր սպասել, հույզերը հստակ երկու մասի բաժանվեցին, մի մասը ներկայացնում է գործող իշխանության եռանդուն համախոհներին, իսկ մյուսը` ոչ պակաս եռանդուն նրանց ընդդիմախոսներին։ Իհարկե, կա նաև երրորդ խումբը` նրանք, ովքեր հակված են ղեկավարվել բանականությամբ և տրամաբանությամբ, այլ ոչ միայն հույզերով։ Սակայն այս կատեգորիան փոքրամասնություն է կազմում, այդ իսկ պատճառով նրանց ազդեցությունը վիճակագրության վրա աննշան է։

Ինչպես և սպասելի էր, սոցցանցերի իշխանամետ մասը անմիջապես սկսեց մեղադրել Վանեցյանին հնարավոր բոլոր մեղքերում, ասենք` նրան, որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հիշեցնելով ֆինների հետ խաղում ազգային հավաքականի պարտությունը. երրորդ կատեգորիայի մարդիկ, մի՛ ծիծաղեք, ամենայն լրջությամբ ենք ասում։ Թեպետ, կույր ջատագովներից (ցանկացած բանի և անձի) այլ բան սպասելի էլ չէ, պարզապես, հասարակության այդպիսի շերտը չի կարող հենարան լինել ոչ մի քաղաքական ուժի համար. ֆեյսբուքյան «փորձագետները» իրենց համար հերթական զվարճանքն են գտել։ Սակայն հարցն այլ է։

Մի հրաժարականի պատմություն. ինչպես «սև կատու անցավ» Փաշինյանի ու Վանեցյանի արանքով

Առավել հետաքրքիր է (երբեմն էլ` զվարճալի) իշխանամետ թևի ընդդիմախոսներին հետևելը։ Սոցցանցերն անմիջապես ողողվեցին տարբեր ռակուրսներից արված Վանեցյանի լուսանկարերով, որտեղ գեներալին գովերգում են, գրում են «պատիվ ունեմ» և ընդհանրապես աստվածացնում են, որպես ազնիվ, անկաշառ ուժային ծառայության սպայի։

Ոչ մի դեպքում կասկածի տակ չդնելով սպա Վանեցյանի ազնվությունը ` ամեն դեպքում փոքր-ինչ զարմանում ես ներբող ձոնողների պահվածքի վրա և ուզում ես ասել. «իյա, իրո՞ք»։

Այսօր փառաբանում եք արդեն պաշտոնաթող Վանեցյանին, բայց մի՞թե դուք չէիք, որ, դեռ երեկ նրան համարում էիք իշխանության սյուներից մեկը, որը ձեր բարեհաճությունը չի վայելում։ Մի՞թե դուք չէիք անդադար պահանջում նրա հրաժարականը դեռ գաղտնալսման պատմության ժամանակ` մեղադրելով ԱԱԾ տնօրենին հնարավոր և անհնար ամեն ինչում, ընդհուպ մինչև մասնագիտական առումով անպատրաստ լինելու մեջ։ Ընդամենը մեկ ակնթարթ էր պահանջվում, որպեսզի մարդու նկատմամբ վերաբերմունքը փոխվի հակառակի` ահա թե ինչ է անում մեկ հասարակ և կենսատու էմոցիան։ Խնդրում եմ, կողմնորոշվեք, պարոնայք. լուրջ չէ սեփական հայացքները թաշկինակի պես փոխելը։

Ամենայն հավանականությամբ, Արթուր Վանեցյանին ամենևին էլ չի ուրախացնում վայրկենական ծնված երկրպագուների բանակը. այդ բանակի վրա հենվել չի կարելի, նման բանակի վրա դժվարին պահին հույս դնել չի կարելի։

ԱԱԾ տնօրենի հրաժարականը լուրջ հարված է այսօրվա իշխանությանը. Շարմազանով

Շատ ափսոս, որ Վանեցյանի հանդեպ հանկարծակի սիրով լցված մարդկանց շարքում կան այնպիսիք, որոնք մինչ այս լուրջ և խելամիտ անձնավորությունների տպավորություն էին թողնում։ Ստացվում է, որ էմոցիան դարձել է լծակ, որը որոշում է նույնիսկ այն անհատների հասարակական վարքագիծը, որոնք պետք է քիչ տրվեին հույզերին, էլ չենք խոսում տրամաբանական եզրահանգումներ կառուցելու ունակության մասին։

Հասարակական կյանքում հույզերի առաջատար դերի բացահայտումն առանձնակի լուրջ բացահայտում չէ։ Այն արվել է դեռ հին ժամանակներում։ Նման հույզերի օգտագործմամբ, այլ գործիքների հետ մեկտեղ, դարեր ի վեր և, հատկապես, վերջին տասնամյակներում նախագծվում են մոլորակը համակած ամենատարբեր հասարակական խռովությունները և տարատեսակ հեղափոխությունները։

Ողջամիտ մարդը լիովին իրեն հաշիվ է տալիս նրանում, որ մարդկության պատմության մեջ ոչ մի ներհասարակական կատակլիզմ, ոչ մի գունավոր, ծաղկային, լաթի և ցանկացած այլ հեղափոխություն ինքնաբուխ և տարերային բնույթ չի կրել և չի կրում. այդ գործը լուրջ կազմակերպվածություն և մանրակրկիտ մշակված սցենար է պահանջում, որտեղ մանրամասն բաշխված ու նկարագրված են մասնակիցների դերերը։ Իսկ դրա համար մշտապես հզոր հիմք են ժողովրդական զանգվածները` «մասսովկան», որը գործի է դրվում հիմնականում անմիջական էմոցիայի վրա` նպատակաուղղված և հմուտ ազդելու կարողությամբ։

Ճիշտ է, լինում են նաև խափանումներ` ինչպես Սիրիայում, Վենեսուելայում կամ Իրանում։ Խափանումները տեղի են ունենում, երբ նա, ում պատրաստվում էին գահընկեց անել, չի փախչում, կամ, որպես երկրորդ տարբերակ` սցենարի գլխավոր դերակատար չի դառնում։ Սակայն սա արդեն առանձին զրույցի թեմա է։

339
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան, Տնօրեն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հրաժարական, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսումից 1 տարի անց մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ դեռ չկա
Դանիելյան. «Արթուր Վանեցյանի հայտարարությունն ահազանգ է»
Քոչարյանի որդին չի բացառում Վանեցյանի պաշտոնանկության ու Մարտի 1-ի գործի հնարավոր կապը
Մոսկվա

«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»

88
(Թարմացված է 23:26 09.07.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Բոլորը գիտեն, որ ժամանակին համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի դեմ մահափորձ է կատարվել, բայց ոչ բոլորը գիտեն, որ այդ մարդու մահից հետո էլ ահաբեկիչները նրան հանգիստ չեն թողել։
Վլադիմիր Լենին. «մահափորձեր» մահվանից հետո

Վերջին դեպքը տեղի է ունեցել 1973 թվականի սեպտեմբերի 1-ին։ Հիմա աշնան առաջին օրը երեխաներն ուր են գնում՝ դպրոց։ Իսկ այն ժամանակ` Սովետի օրոք,  Մոսկվայի դպրոցներում սովորող երեխաներին ոչ միայն դպրոց էին տանում, այլ նաև Լենինի դամբարան։ Էդպիսի ավանդույթ կար։

Երբ դպրոցներից մեկի աշակերտներն այդ օրը մտնում էին դամբարան, նրանց հետևից ներս մտավ նաև մի տղամարդ։ Բոլորը կարծեցին, թե ուսուցիչն է, այնինչ այդ մարդը բոլորովին այլ մտադրություն ուներ. նա հագուստի տակ պահել էր պայթուցիկ սարքը։ Երբ մոտեցավ սարկոֆագին, որտեղ գտնվում էր Լենինի մարմինը, իրար միացրեց երկու լարերը ու պայթյուն որոտաց։ Ինքը կտոր-կտոր եղավ, զոհվեց։ Նրա հետեւից քայլող զույգը, որը Աստրախան քաղաքից էր եկել, երեխաներից չորսը ծանր վնասվածքներ ստացան։

​Իսկ Լենինի մարմինը չտուժեց։ Որովհետև սարկոֆագը պատված էր զրահապատ ապակիով։ Ինչու էր զրահապատ։ Որովհետև նման դեպք նախկինում էլի էր եղել։ Մոտ հիսունհինգ տարի առաջ՝ էլի սեպտեմբերի սկզբին, Լիտվայի Կաունաս քաղաքի բնակիչ ոմն Կրիսանովը էլի պայթուցիկ սարք էր գործի դրել դամբարանի ներսում, պայթյունն ավելի թույլ էր, բայց ինքը նույնպես զոհվել էր։

​Սակայն դա էլ բոլորովին առաջին դեպքը չէր։ Տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ փորձել են վնասել Լենինի մարմինը։ 1934 թվականին մի տղամարդ իր հետ զենք էր բերել և փորձել կրակել Լենինի դիակի վրա։ Նրան շրջապատող մարդիկ խոչընդոտել են, ի վերջո նա ինքնասպան է եղել։ Գոնե այս դեպքում շարժառիթը հայտնի է՝ մարդը հուսահատ քայլի էր դիմել։ Քաջ գիտակցում էր, որ ողջ չի մնալու և գրություն էր թողել` պատմելով, որ աշխատում է հեռավոր մի սովխոզում, որտեղ աղաղակող անօրինականություններ են տեղի ունենում։ Ինքը բազմիցս այդ մասին ահազանգել է, նամակներ է գրել Կրեմլ, բայց արձագանք չի ստացել և ի վերջո որոշել է գոնե նման ձևով գրավել խորհրդային իշխանության ուշադրությունը։ Ասում են` նրա այդ գրությունը հայտնվել է Իոսիֆ Ստալինի սեղանին, առաջնորդը կարդացել է և կարգադրել այն հանձնել արխիվ։ Ու վերջ։ Այսինքն` այդ մարդու հուսահատ քայլն էլ որևէ արդյունք չի տվել։

​Իսկ Լենինի մարմնի նկատմամբ ոտնձգությունները շարունակվեցին նաև Ստալինի մահվանից հետո։ 1959 թվականին մի մարդ մուրճ էր իր հետ բերել ու հարվածել սարկոֆագին։ Ապակին բավական պինդ էր, միայն ճաքեց։ Մեկ տարի անց՝ 1960-ին, մի տղամարդ  անսպասելիորեն թռավ սարկոֆագի վրա, ոտքով հարվածեց. այս անգամ ապակին ջարդվեց, Լենինի դեմքը վնասվեց։ Ժամանակավորապես փակեցին դամբարանը։

Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում

​Բայց խնդիրը մնում է։ Ռուսաստանի իշխանությունները, ինչպես ժողովուրդն է ասում, կրակն են ընկել՝ չեն կարողանում վերջնականապես կողմնորոշվել դամբարանի հարցում։ Հասարակությունում տիրող տրամադրություններն էլ տարբեր են։ Երեք տարի առաջ անցկացրած հարցումների համաձայն՝ կարծիքները բաժանվել են երեք՝ գրեթե հավասար մասերի՝ 31 տոկոսը կողմ է, որ ոչինչ չփոխվի, ու Լենինի մարմինը մնա դամբարանում, 32 տոկոսը գտնում է, որ առաջնորդին պետք է թաղել Կրեմլի պատի մոտ, 29 տոկոսն էլ համաձայն է, որ նրա աճյունն ամփոփվի Սանկտ Պետերբուրգի գերեզմանատներից մեկում։ Ի դեպ, ըստ BBC-ի, այժմ ողջ աշխարհում կա Լենինի 3260 արձան, գերակշիռ մասը՝ 2800-ը, իհարկե, Ռուսաստանի տարբեր բնակավայրերում է։ Բայց ըստ նույն աղբյուրի` Հայաստանում էլ մնացել է Լենինի 4 արձան, Վրաստանում դրանք երկուսն են։ Երկու արձան էլ Նորվեգիայում կա ։ Մեկն էլ՝ Ճապոնիայում։

Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին

​Կազանում գործում է նաև գիշերային ակումբ, որը կոչվում է Լենին։ Դրա տերը բացատրել է՝ ոչ մի գաղափարական ենթատեքստ չկա, ուղղակի Լենինը հայտնի անուն է, ինչպես հիմա են ասում՝ բրենդ։ Մի անգամ մի տարեց, թոշակառու կին էր եկել, ուզում էր մտնել, անվտանգության աշխատակիցներն ասել էին. «Մայրիկ, ախր դու ինչ գործ ունես, սա գիշերային ակումբ է»։ Խեղճ կինն էլ խոստովանել էր. «Ես էլ կարծում էի, թե Լենինի երկրպագուների ակումբն է»։

88
թեգերը:
ԽՍՀՄ, Մոսկվա, դամբարան, մահափորձ, Վլադիմիր Իլյիչ Լենին
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»
«Բանտում մարդիկ մերն են, Լենինն էլ է դատվել». Վարդան Ղուկասյանը պատրաստ է «նստել»
ԵՊՀ

Արժե՞ վստահել վարկանիշներին. ինչ անել, որ հայկական բուհերն էլ լավագույնների շարքին դասվեն

305
Եկեք անկեղծ լինենք: Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի մասին կան բազմաթիվ կարծիքներ, որոնք շատ հաճախ ուղղակի տրամագծորեն տարբերվում են միմյանցից:
Բա լավ, ինչու աշխարհի լավագույն բուհերի ցանկում չկանք

Հարցրեք ոլորտի պատասխանատուներին և նրանք միանգամայն շահեկան պատկեր կներկայացնեն` նշելով բազմապիսի անհերքելի նվաճումներ։ Շատ լավ, կասեմ ես ու կտամ մի հասարակ հարց՝ դե էդ դեպքում ասեք, թե մեր հայաստանյան բուհերը ինչպիսի դիրք ունեն աշխարհի լավագույն համալսարանների շարքում:  

Տեսեք` վերջին տարիներին Հայաստանում արդեն կիրառվում է բուհերի այսպես կոչված ազգային վարկանիշավորում, այսինքն որոշվում է, թե մեր լավագույն բուհերը որոնք են: Սովորաբար ամենալավը  Երևանի պետական համալսարանն է: Լավ, իսկ ինչ դիրք է զբաղեցնում մեր մայր բուհը աշխարհում: Գիտեք, իհարկե, ամեն տարի տարբեր կազմակերպություններ հրապարակում են աշխարհի լավագույն համալսարանների ցուցակները: Դրանցից մեկը «Վեբոմետրիքս» համակարգն է, որի ցուցակում մեր առաջատար բուհը՝ Երևանի պետական համալսարանը, մի քանի տարի առաջ զբաղեցնում էր, կներեք, նույնիսկ անհարմար է ասել՝ 2628-րդ տեղը: Երևանի բժշկական համալսարանը ընդհանրապես աշխարհի 10 հազար լավագույն բուհերի մեջ չէր մտնում:

​Կարող եք իրավացիորեն ասել՝ դե, իհարկե, աշխարհում կան բազմաթիվ հայտնի կրթական հաստատություններ, մենք հո չենք կարող մրցակցել առաջատարների հետ: Միանգամայն հասկանալի է, որ երևանյան մեր համալսարանը Հարվարդի ու Օքսֆորդի հետ չի կարող համեմատվել: Բայց գոնե մեր տարածաշրջանում, քիչ թե շատ մեզ նման երկրների հետ կարո՞ղ ենք մրցակցել: Մեծ Բրիտանիայում կա այսպիսի ընկերություն, կարճ կոչվում է «Քյուէս», որը բացի բուհերի համաշխարհային ցուցակներից վերջերս կազմում է նաև տարածաշրջանային ցուցակներ: Մի քանի տարի առաջ ընկերությունը հրապարակել է «Զարգացող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի» 150 լավագույն բուհերի ցանկը: Եթե անհասկանալի է, թե որ տարածաշրջանի մասին է խոսքը, կարող եմ պարզապես թվարկել՝ ԱՊՀ, Բալթյան երկրներ, Կովկաս, Թուրքիա և Արևելյան Եվրոպա: Այսինքն՝ բոլոր այն երկրները, որտեղ նախկինում իշխում էր սոցիալիզմը, պլյուս Թուրքիա:

Ուսումնասիրեք այդ պետությունների 150 լավագույն համալսարանների ցուցակը՝ հայաստանյան որևէ բուհ չեք գտնի: Մեր մայր բուհն էլ չկա: Այնինչ, Ղազախստանի ազգային համալսարանն, օրինակ, 21-րդ տեղում է, Բելառուսի պետական համալսարանը՝ 36-րդն է, էլ չեմ ասում, որ Մոսկվայի պետական համալսարանը պարզապես գլխավորում է ցուցակը: Նույնիսկ Ղրղզստանում գործող մի համալսարան կա: Այսինքն` Եվրասիական միության  բոլոր անդամները 150 լավագույն բուհերի ցուցակում ներկայացված են, միայն Հայաստանը չկա: Ի դեպ, այդ ցուցակում կա ադրբեջանական միանգամից մի քանի համալսարան: Համաձայնեք՝ բավական մտահոգիչ է: Սպառազինության մրցավազքը մի կողմ դնենք, բայց կրթության ոլորտում հետ ընկնելը լուրջ հետևանքների կարող է հանգեցնել:

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

​Հիմա կասեք՝ բա, լավ, ինչ անենք։ Այդ հարցը տարիներ առաջ ծագել է Գերմանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։ Ու նրանք գտել են պատասխանը. պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի իր համալսարանները հայտնվեն աշխարհի ամենահեղինակավոր բուհերի ցուցակի պատվավոր տեղերում։ Այսինքն՝ ուղղակի շատ կոնկրետ գումարներով խրախուսել են բուհերին։

Ինչով են տարբերվում բազմակողմանի զարգացած հայը և նման բրիտանացին, կամ մենք ամեն ինչ գիտենք

​Տեսեք, թե Ուսաստանն ինչ է արել: Մի քանի տարի առաջ շատ լուրջ պետական ծրագիր են մշակել, որը կոչվում է 5-100: Ոչ թե 500, այլ 5 և 100: Երևի կռահեցիք, թե ինչ է նշանակում այս անվանումը: Այո, շատ ճիշտ եք՝ այնպես անել, որ մինչև 2020 թվականը ռուսաստանյան առնվազն 5 համալսարաններ հայտնվեն աշխարհի 100 լավագույն բուհերի ցուցակում: Շահագրգռել են բուհերին, մրցույթ են հայտարարել, ասել են՝ ներկայացրեք ծրագիր, թե ինչպես եք մտադիր հայտնվել 100 լավագույնների շարքում, ու մրցույթը շահողները պետությունից կոնկրետ գումար կստանան իրենց այդ ծրագիրն իրագործելու համար: Սա իր արդյունքը տվել է՝ կապ չունի, թե քանիսն են հայտնվել 100 լավագույն բուհերի ցուցակում, ուղղակի այդ խրախուսումը ստացած բուհերից մի քանիսը հսկայական առաջընթաց են ապրել՝ եղել են 400-րդ հորիզոնականներում, այժմ լավագույն 200-ի թվում են։ Հիմա ասեք՝ չարժե արդյոք նույնը անել մեզ մոտ՝ Հայաստանում:

 

305
թեգերը:
վարկանիշ, Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), բուհ, աշխարհ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայաստանում վերացրեք կարիերային վերելակը, թող բոլորն աստիճաններով բարձրանան դեպի պաշտոն
Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները
«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի

Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է․ հրշեջներն ավելի քան մեկ ժամ է՝ փորձում են մարել այն

0
(Թարմացված է 00:10 10.07.2020)
Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է հրդեհը, որը մարելու համար չորս մարտական հաշվարկ է աշխատում։ Օգնության է հասել նաև քաղաքապետարանի ջրատար մեքենան։

Երևանի Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է, որը երևում է քաղաքի կենտրոնից։ Sputnik Արմենիայի թղթակցի տեսախցիկը ֆիքսել է կրակի կադրերը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ հայտնեցին, որ արդեն ավելի քան մեկ ժամ է` հրշեջները փորձում են մարել կրակը։

«Տեղում չորս մարտական հաշվարկ է աշխատում, Երևանի քաղաքապետարանի ջրատար մեքենան էլ է մոտեցել հրշեջներին», - ասացին ԱԻՆ-ից։

Մի քանի վայրկյանում հսկա շենքը հողին հավասարվեց. ինչպես պայթեցրին «Ձյունիկ սառնարանը»

Աղբավայրում խոշոր հրդեհ էր տեղի ունեցել նաև անցյալ տարվա մայիսին։

Ի՞նչ է կատարվում օպերայի բակում. շենքի մոտ հրշեջներ ու մարտական հաշվարկներ են հավաքվել

0
թեգերը:
տեսանյութ, հրդեհ, Նուբարաշենի աղբավայր, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Շիրակի մարզում. երիտասարդ վարորդներից մեկը տեղում մահացել է
«Գնում եմ կովերի հետևից». 30-ամյա Նարեկը ճանապարհ է ընկել դեպի ձորն ու չի վերադարձել
Հայաստան- Իրան միջպետական ճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է. բեռնատար է կողաշրջվել