00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակնիշը՝ HOME-MADE, կամ ինչպես Ջրվեժում մաթեմատիկայի ուսուցիչը «մուտանտ» մեքենա ստեղծեց

© Sputnik / Aram NersesyanМеружан Петросян
Меружан Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ կստացվի, եթե միացվեն ՈւԱԶ, Նիվա, Զիլ, Գազ 2401, Գազ 52, Ժիգուլի, Մերսեդես մակնիշների ավտոմեքենաների տարբեր մասեր, դրանց էլ ավելանան «Գրադի» փայտե արկղ․կստացվի P.M.K տիպարի HOME-MADE մակնիշի ավտոմեքենա։

Ամեն ինչ սկսվեց աղբանոցում հայտնված Ժիգուլու «կմախքից»․մասնագիտությամբ ֆիզիկայի, մաթեմատիկայի ուսուցիչ Մերուժան Պետրոսյանն այն գտավ սրանից մոտ 30 տարի առաջ։ Հասկացավ, որ թիթեղյա զանգվածն իրականում այնքան անպետք չէ, որքան նախկին տիրոջն էր թվացել։ Տեղափոխեց տուն ու սկսեց իր վաղեմի ծրագիրն իրականացնել՝ ոչնչից ավտոմեքենա ստեղծել։ Ծանոթ, հարևան, բարեկամ, հեռու-մոտիկ մարդիկ սկսեցին իրենց համար անպետք դարձած ավտոմասերը նվիրել կամ չնչին գումարով վաճառել նրան։ Այդպես ՈւԱԶ, Նիվա, Զիլ, Գազ 2401, Գազ 52, Ժիգուլի, Մերսեդես մակնիշների ավտոմեքենաների տարբեր մասերը հավաքվեցին։

© Sputnik / Aram NersesyanМеружан Петросян
Մակնիշը՝ HOME-MADE, կամ ինչպես Ջրվեժում մաթեմատիկայի ուսուցիչը «մուտանտ» մեքենա ստեղծեց - Sputnik Արմենիա
Меружан Петросян

Այն ինչ պակասում էր, Մերուժան Պետրոսյանն իր ձեռքերով էր պատրաստում՝ տարբեր երկաթի կտորներ հարմարեցնում, ճկում, ձև տալիս, շատ բան կրկին ավտոմեքենաների գերեզմանոց-աղբանոցից էր գտնվում, օրինակ, ԶԻԼ-ի капот-ը։ «Գրադի» հրթիռների համար նախատեսված արկղի փայտերով էլ թափքը պատրաստեց, ու ստացվեց մարդատար-բեռնատար «մուտանտ» ավտոմեքենա։

Մասնագիտությամբ ոչ ավտոշինարար է, ոչ ավտոմեխանիկ, բայց «ձեռքի շնորհքը» գեներով է փոխանցվել․ արհեստավորների ընտանիքից է։

«Մեր արհեստին արվեստ է խառնված»,- ասում է Մերուժան պապիկն ու նշում, որ Ջավախքի իր ծննդավայր Զակ գյուղում դժվար է գտնել մի տուն, որտեղ իր ձեռքերով մի բան պատրաստած չլինի։ Թեպետ արհեստն իր համար ոչ հիմնական մասնագիտություն, այլ նախասիրություն ու «կողմնակի եկամուտ է» եղել։ Ավարտել է Վանաձորի Մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետն ու 1968 թվականից ծննդավայրում աշխատել մաթեմատիկայի, ֆիզիկայի և գծագրության ուսուցիչ։ Աշխատասեր մարդու համար մի աշխատանքով բավարարվելը դժվար բան է․ զուգահեռաբար աշխատել է տեղի «ԴՈՍԱՖ»-ում, հետո նաև հիմնադրված ավտոդպրոցում որպես ավտովարման ուսուցիչ։

© Sputnik / Aram NersesyanМеружан Петросян
Մակնիշը՝ HOME-MADE, կամ ինչպես Ջրվեժում մաթեմատիկայի ուսուցիչը «մուտանտ» մեքենա ստեղծեց - Sputnik Արմենիա
Меружан Петросян

Հպարտությամբ է պատմում, որ Վրաստանի հանրապետական ավտովարման մրցույթում իր աշակերտները երրորդ տեղը զբաղեցրին, իր լուսանկարն էլ փակցրեցին Լուսավորության նախարարության պատին ու «գերազանցիկի» շքանշան նվիրեցին։ 80-ականների կեսին Ջավախքից տեղափոխվում է Հայաստան և աշխատանքի անցնում Ջրվեժի դպրոցում, երկար տարիներ աշխատում նաև որպես փոխտնօրեն։ Անգամ ուսուցչական աշխատանքին զուգահեռ շարունակել է թե՛ ավտովարման դասեր տալ, թե՛ արհեստով զբաղվել։ Մշակում էր այգին և սեփական ձեռքերով տուն կառուցում։

Արթիկցի էլեկտրիկը «Զապորոժեցի» ու «Մոսկվիչի» մասերով ուղղաթիռ է սարքել. մնում է` ճիշտ թռչի

Շինարարական և այգեգործական աշխատանքների ժամանակ էր, որ հասկացավ՝ իր Գազ 24-ն այն չէ, ինչ պետք է։ Ու այդպես մտահղացավ մարդատար-բեռնատարի ստեղծումը։ Շահագործման առաջին օրվանից ավտոմեքենան ոչ մի օր չի հիաթափեցրել տիրոջը՝ 600 կգ բեռնատարողությամբ թափքով շինարարական նյութեր տանել-բերել, այգու բերք ու բարիքը տեղափոխել, տիրոջը տանել, հասցնել անգամ Ախալքալաք ու անփորձանք հետ բերել։

© Sputnik / Aram NersesyanМеружан Петросян
Մակնիշը՝ HOME-MADE, կամ ինչպես Ջրվեժում մաթեմատիկայի ուսուցիչը «մուտանտ» մեքենա ստեղծեց - Sputnik Արմենիա
Меружан Петросян

«Իմ գործընկերն է, որն իսկապես ծառայել է ինձ»,- հոգատար աչքերով նայում է ավտոմեքենային ու հիշում ավտոմեքենայի հաշվառման պատմությունը։ Պետական ճանապարհային երթևեկության անվտանգության տեսչության համապատասխան բաժնի աշխատակիցները երկար ժամանակ գլուխ-գլխի էին տալիս, թե ինչպես հաշվառել մեքենան։ Զննումից հետո պարզեցին, որ ավտոմեքենան ոչ մի թերություն չունի․հաշվառեցին որպես 11 տեղանոց մարդատար։ Ու քանի որ ավտոմեքենան հեղինակային է, հեղինակն ինքը պիտի տիպարն առաջարկի։

Старый советский автобус - Sputnik Արմենիա
Ինչպես է սովետական հին ավտոբուսը դառնում հյուրանոց. հայաստանյան հանգստի նորաձևությունը

«Դե ստեղծողը ես եմ, ասացի, որ գրեն P.M.K՝ Պետրոսյան Մերուժան Կարապետի»,-Մերուժան պապիկը պատմում է, որ մեքենայի շահագործման առաջին տարիներին ՃՈ-ն հաճախ էր կանգնեցնում, զննում մեքենան, հարցնում, թե որ երկրի արտադրություն է, ինքն էլ ի պատասխան կատակում էր, թե «Ջրվեժ երկրի արտադրություն է»․շատ էին զարմանում «11 տեղանոց մարդատար» գրվածից։ Նորից դիմեց ՃՈ՝ խնդրելով այնպիսի բնութագրում նշել տեխանձնագրում, որ խնդիրներ չլինեն, ի վերջո դարձավ «տիպարը՝ P.M.K, տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ պիկապ,  մակնիշը՝ HOME-MADE»։ Ասում է, որ եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են, որ իրենց համար էլ նման ավտոմեքենա «հավաքվի», առաջարկել են անգամ ավտոմեքենան փոխանակել Նիվա մակնիշի ավտոմեքենայի հետ, սակայն ՃՈ-ում իրեն զգուշացրել են, որ հեղինակային գործ է, վարելու իրավունք միայն ինքն ունի, չի կարող վաճառել կամ հավաստագրով փոխանցել։ Բայց դե վաճառելը, փոխանակելը կամ մեքենայից հրաժարվելը Մերուժան պապիկի մտքով չի էլ անցել։

Եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դառնում. Տավուշի զբոսաշրջային ստարտափը

«Հարազատ զավակին ոչ մի բանի հետ չես փոխի»,- ասում է նա ու ավելացնում, որ «խերով մեքենա է»․այսքան տարիների ընթացքում միայն վերջերս փոքրիկ վթար ունեցավ, այն էլ՝ ոչ իր մեղքով։ Մի նոր մեքենայի հավաքման աշխատանքներ էլ էր սկսել, սակայն կիսատ է թողել․տեսողությունն էլ առաջվանը չէ։ Հիմա նախընտրում է «աչքի լույսը» պահել ամենօրյա ընթերցանության, զավակների ու թոռների հետ բովանդակալի ժամանակ անցկացնելու համար։

Լրահոս
0