Ֆրունզիկ Դովլաթյան

Դովլաթյանի դարաշրջանը, կամ ինչպես են մկրտվել երկու ֆրունզիկները

723
(Թարմացված է 09:10 30.08.2019)
Գավառը տաղանդավոր հայորդիներ շատ է տվել։ Նրանք իրենց ուրույն դերն են ունեցել մեր երկրի ամենատարբեր ոլորտներում, ինչպես օրինակ՝ գաղտնի միջուկաբան ֆիզիկոսներ Սամվել Քոչարյանցը և Ավետիք Բուռնազյանը, իսկ, ահա, Ֆրունզե Դովլաթյանը, բոլորովին այլ ճանապարհով է գնացել։ Նա միշտ ձգտել է ամբողջությամբ տրվել կինոարվեստին, դառնալ ռեժիսոր, սցենարիստ և դերասան, ինչը հաջողվել է նրան։

Ֆրունզե Դովլաթյանը 1941թ-ին 17 տարեկանում հայրենի Կամոյից (ներկայիս Գավառը) մեկնել է Վայք՝ այնտեղի շրջանային դրամատիկական թատրոն: Առաջին հայացքից սովորական ինքնակենսագրական ներկայացնող այս ինֆորմացիան, կարծես թե, այդքան էլ հետաքրքիր չէ, սակայն այստեղ հետաքրքիրն այլ է՝ ինչպիսի հետք է թողել այդ անհայտ թատրոնը Դովլաթյանի կյանքում, ի՞նչպես է այն ոգեշնչել նրան և ինչպիսի՞ զգացմունքներ է առաջացրել. այստեղ սովորածն ու ձեռքբերածն այնքան ուժեղ է եղել, որ վեց տարի հետո Դովլաթյանը, դերասանական խաղի համար, ԽՍՀՄ պետական մրցանակի է արժանացել։

Մասնագիտական կրթություն չունեցող երիտասարդի համար, որը երազում էր դերասան դառնալ, նման թատրոնը շատ հարմար էր առաջնախաղի համար, մինչ ուրիշները փառքի և հոնորարների (այդ ժամանակ «գովազդի» մասին պատկերացումն աղոտ էր, իսկ «PR»-ի մասին ընդհանրապես չգիտեին) հետևից ընկած հանդես էին գալիս այլ թատրոններում, նա խաղում էր Վայքի դրամատիկականում, և դա մաքուր, անկեղծ ու ինքնաբուխ խաղ էր՝ առանց կողմնակի ազդակների: Նա խաղում էր հնարավորինս քիչ գործող անձանցով պիեսներում, որովհետև թատերախումբը փոքր է և մեկ ներկայացման ժամանակ ստիպված էր երկու դեր խաղալ։ Մի խոսքով՝ իսկական դպրոց։

Արդեն բավականին փորձառություն ձեռք բերած Դովլաթյանը շուտով հայտնվում է Երևանում՝ Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ գործում էր դերասանական վարպետության ստուդիա, ահա, այստեղ էլ հաջողվում է մասնագիտական կրթություն ստանալ։

Փարթամ մազերով երիտասարդն աչքի էր ընկնում անհավանական գեղեցիկ աչքերով, և իհարկե, փայլուն տաղանդով: Իր դերասանական տաղանդի շնորհիվ Դովլաթյանը «Այդ աստղերը մերն են» ներկայացման մեջ գլխավոր դերի համար արժանացել է պետական մրցանակի և առաջին անգամ խաղացել կինոյում՝ Բեկնազարյանի «Դավիթ Բեկում»։

Թվում էր՝ անհրաժեշտ բոլոր պայմանները կար կինոյում և բեմի վրա առաջ գնալու համար, բայց Դովլաթյանը հանկարծ մեկնում է Մոսկվա՝ ՎԳԻԿ (Կինեմատոգրաֆի համառուսական պետական ինստիտուտ) և ընդունվում ռեժիսուրայի ֆակուլտետ, և այստեղ նրա բախտը բերում է․ նա հայտնվում է Մակարովայի և Գերասիմովի կուրսում՝ ապրիորի հսկաների, և նրանք, բարեբախտաբար, հայ ուսանողի համար վարում են դերասանական վարպետության և ռեժիսուրայի համատեղ դասընթաց, որի նպատակը այդ մասնագիտությունները ձուլելն էր, ոչ թե բաժանելը։

Այնպես ստացվեց, որ տարիներ անց, Ֆրունզե Դովլաթյանն ուղղակի անհրաժեշտ էր միաժամանակ և՛ սցենար գրել, և՛ դրա հիման վրա ֆիլմ նկարել, և՛ այդ ֆիլմում խաղալ, ինչպես օրինակ՝ «Բարև, ես եմ» կամ «Մենավոր ընկուզենին» ֆիլմերում։ Թեև թվարկելու հարկ չկա, բոլորն անգիր գիտեն այդ ֆիլմերը։

Այս ամենով հանդերձ Դովլաթյանը միայն կինեմատոգրաֆ չէր. նա հասցնում էր և՛ լավ ժամանակ անցկացնել, և՛ ընկերություն արել, մի անգամ, նույնիսկ, պատրաստվել է մկրտվել։

Ով է գեներալ Սամվել Կարապետյանը, և ինչպես նա դարձավ «Օգանովսկի»

1969թ-ին հայ հասարակության մեջ մկրտվելն այդքան էլ ընդունված արարողություն չէր, այն աստիճան, որ, անգամ, Էջմիածնի քահանան իսկույն չի համաձայնվել Դովլաթյանի ցանկությունն իրագործել։ Նկարիչ Զուլում Գրիգորյանը մի անգամ պատմել է՝ ինչպես է Դովլաթյանը կարողացել համոզել քահանային, որպեսզի վերջինս համաձայնի մկրտել իրեն և ընկերներին, և երբ քահանան տեսել է «տղաներին», անակնկալի է եկել․ նրանք երկու ֆրունզիկներն էին՝ Մկրտչյանն ու Դովլաթյանը, նաև Խորեն Աբրահամյանը։ Մկրտությունն, ամեն դեպքում, կատարվել է։

Մկրտությունից հետո Դովլաթյանը կուսակցական անախորժությունների մեջ է հայտնվել, որտեղ նրան օգնության է հասել Ֆրունզիկ Մկրտչյանը։ Նա, առանց վարանելու, ասել է՝ ամեն ինչ իր վրա կվերցնի, և Մոսկվայում ասել են, որ Դովլաթյանը մկրտված չէ, պարզապես շփոթել են երկու միանման անուններով մարդկանց, և որ միայն Ֆրունզիկն է մկրտված։ Ֆրունզիկն անկուսակցական էր, հետևաբար, սովետական դատավճռից հեշտ էր ազատվել։

«Երևանյան օրերի խրոնիկան» Ֆրունզե Դովլաթյանը և Պերճ Զեյթունցյանը միասին են ստեղծել։ Նրանք բավականին երկար և տքնաջան աշխատել են սցենարի վրա, իսկ Խորեն Աբրահամյանը 42 տարեկանում այնպես վարպետորեն է ծերունու դերում խաղացել, որ հետո երկար ժամանակ ստիպված են եղել նորից վարժվել «երիտասարդ» Խորենին։

«Մարդկանց ստեղծում է ժամանակը, դարաշրջանը»,- այդպես է ասում նրա «Բարև, ես եմ» ֆիլմի հերոսը։ Դարաշրջանը ստեղծել է Դովլաթյանին, իսկ նա ստեղծել է հայկական կինեմատոգրաֆիան։ Ստեղծել է և հեռացել 1997թ-ի օգոստոսի նախավերջին օրը՝ 70-ամյակը նշելուց օրեր անց։

Ստորգետնյա անցում դեպի Թուրքիա, կամ ինչու սելջուկներին չհաջողվեց քանդել Հառիճավանքը

Տաղանդավոր հայորդուց մնացել են հարուստ ժառանգություն ֆիլմերը՝ ստեղծման տարեթվի համատեքստից դուրս, մնացել են՝ որպես դասագրքեր գալիք սերունդների համար։ Դրանք ոչ թե կինեմատոգրաֆիական գիտության դասագրքեր են, այլև ապրելու արվեստ ու գիտություն։

723
թեգերը:
դերասան, Գավառ, Գեղարքունիքի մարզ, Մհեր Մկրտչյան (Ֆրունզիկ), Ֆրունզե Դովլաթյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆրանսիայի նախագահը կրկին հայերեն գրառում է արել Շառլ Ազնավուրի ու հայերի մասին
Աշխարհահռչակ հայ ակադեմիկոսի համեստ կյանքն ու կենցաղը. կնոջ մահից հետո վերքը չի սպիանում
Արևելքի հեքիաթների մարմնավորումը, կամ ինչպես են հայ եղբայրները պատմություն կերտել Ասիայում
Գնիշիկի կիրճ, խաղողի այգի

Դրախտն աշխարհի վրա այսպիսի տեսք ուներ․ ինչի՞ մասին են պատմելու Գնիշիկի կիրճի գտածոները  

608
(Թարմացված է 17:58 28.05.2020)
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է՝ ինչով են եզակի Գնիշիկի կիրճի էնեոլիթի ժամանակաշրջանի բնակավայրի տարածքի պեղումների արդյունքները։

Արենիի հայտնի քարանձավից երեք կիլոմետր հեռավորության վրա մի քանի դար առաջ խաղողի այգի է եղել։ Այստեղ աճում էր նույնանուն հայկական խաղողի էնդեմիկ տեսակը, որից իսկական «աստվածների նեկտար» էին արտադրում։

Այսօր այգիներից միայն փլատակներ են մնացել։ Տարածքում հայտնաբերված շինությունները թվագրվում են XIII-XIV դարերով։

Средневековый комплекс в Гнишикадзоре
© Photo : provided by Boris Gasparyan
Արենիի նեոլիթյան քարանձավների համալիրը

Կարստային Գնիշկի ձորում գտնվող էնդեմիկ այգին հայտնաբերվել է 2014 թվականին։ Այն բացահայտել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանի ղեկավարած գիտական արշավախումբը։

Այրված ու մասնատված դիեր, երեխաների գանգեր, գայլի ոսկորներ. Արտանիշի դամբարանի առեղծվածը

Հնագետների նույն խումբը 2007 թվականին աշխարհի համար բացահայտել է Արենիի նեոլիթյան քարանձավների համալիրը որպես գինեգործության բնօրրան. այստեղ գտել են աշխարհի ամենահին գինու հնձանը։

 Виноградник в каньоне Гнишикадзор
© Photo : provided by Boris Gasparyan
Գնիշիկի կիրճ, խաղողի այգի

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Գասպարյանն ասաց, որ հայտնի չէ, թե երբ է այգին հիմնվել, սակայն նման եզակի գտածոյի մասին պետք է իմանան բոլորը։

«Կորոնավիրուսի համավարակից հետո այգին բաց կլինի զբոսաշրջիկների համար», - խոստացավ Գասպարյանը։

Ինչո՞վ է այն եզակի

Ժամանակակից հայ հնագիտության պատմության մեջ առաջին անգամ պեղումները հին այգու տարածքում էին իրականացվում։ Պեղումները եզակի են այնտեղ հայտնաբերված գտածոների շնորհիվ։ Դրանք թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանում դեռ էնեոլիթի ժամանակաշրջանից գինեգործության ավանդույթներ են եղել։

«Մենք Գնիշիկի ձորում էնեոլիթի շրջանի բնակավայրեր ենք հայտնաբերել․ միջնադարը «ջնջել» էր դրանք։ Այստեղ հայտնաբերված վկայությունները թույլ են տալիս ենթադրել, որ տեղի բնակիչները վայրի խաղող են մշակել»,-ասաց Գասպարյանը։

Նա նշեց, որ առաջիկա պեղումները պետք է հաստատեն՝ որքանով են ճշմարիտ իրենց դատողությունները։

Ինչպե՞ս է դա եղել

Այգին հայտնաբերվել է 2012 թվականին։ Այնտեղ որոշվել է պեղումներ անցկացնել այն բանից հետո, երբ հնագետները Արենիի քարանձավում խաղողի կորիզներ են հայտնաբերել։ Մինչև պեղումների մեկնարկը գիտնականներն անգամ պատկերացնել չէին կարող, որ այգի կգտնեն։

«Մենք կարծում էին, որ եթե փորենք, գինու գործարան կամ երևէ այլ բան կհայտնաբերենք», - ասաց Գասպարյանը։

Արդյունքում, սակայն, խոշոր արտադրական տնտեսական համալիր է հայտնաբերվել, որի ծագումն ու էությունը դեռ ուսումնասիրվում են։

Раскопки в Гнишикадзоре
© Photo : provided by Boris Gasparyan
Գնիշիկի կիրճի գտածոները

Քանի որ այգին շատ մոտ է եղել քարավանի ուղուն՝ Մետաքսի ճանապարհին, կարելի է ենթադրել, որ խաղողը տնտեսական նպատակներով է աճեցվել։ Դրա մասին են վկայում նաև այնտեղ հայտնաբերված կերամիկան ու մետաղադրամը։ Ամենայն հավանականությամբ, այգին Նորավանքին է պատկանել։ Խաղողից գինի են ստացել, դրա վաճառքից ստացած գումարով խաչքարեր սարքել, աշխատել ձեռագրերի վրա, անձնակազմ պահել։

Այգի հայերի համար

«Երբ ասում եմ այգի, նկատի ունեմ խաղողի այգի, քանի որ գրաբարում այգին հենց խաղողի այգին է։ Այգիների մյուս տեսակներն իրենց անուններն ունեին, օրինակ՝ խնձորի այգուն ասում էին «խնձորի» և այլն»,- պարզաբանեց Գասպարյանը։

Նրա խոսքով՝ այգի գաղափարը մեծ նշանակություն ունի հայերի ազգային ինքնության ձևավորման վրա։ Արարչի ստեղծած դրախտային այգու  նմանությամբ` արքաները, որպես երկրում Աստծու փոխարքաներ, իրենց սեփական այգիներն էին հիմնում։ Այդ պատճառով էլ մեր նախնիները խաղողի այգին դրախտ էին համարում։

Հետո արդեն այգիները, որպես հզորության խորհրդանիշ, «գնացին» Եվրոպա, ու ամեն միապետ դղյակի մոտ անպայման այգի էր հիմնում։

Հայաստանում ամեն օր 25 դամբարան է ավերվում. ինչ արժեք ունի Դալմայի այգիներում գտնվածը

Գասպարյանը նշեց, որն մարդիկ այսօր էլ ձգտում են քաղաքից դուրս տուն կառուցել ու այնտեղ այգի տնկել, որ քաղաքի վազվզոցից հեռանալու տեղ լինի։

Համավարակից հետո Գնիշիկի ձորի «դրախտային այգին» բաց կլինի ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար։

Նշենք, որ գեղատեսիլ Գնիշիկի ձորը հարուստ է բնական հուշարձաններով, աղբյուրներով, որոնք հին ժամանակներից օգտագործվել են կենցաղային ու գյուղատնտեսական նպատակներով, մասնավորապես՝ ընդարձակ հին էնդեմիկ խաղողի այգիները ոռոգելու համար։

 Виноградник в каньоне Гнишикадзор
© Photo : provided by Boris Gasparyan
Գնիշիկի կիրճ
608
թեգերը:
Հայաստան, Գնիշիկի կիրճ, Արենի, Խաղող
Ըստ թեմայի
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում
Հայերի «արքայական հովիտը». ինչ գաղտնիքներ են թաքնված Վերին Նավերի դամբարանադաշտում
Ուրարտուի դամբարաններից մինչև ստորգետնյա քաղաքներ․ նոր բացահայտումներ Հայաստանի մասին
Խաղաղապահներ. արխիվային լուսանկար

Ի՞նչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց այն մարելու իրավունք չունի

152
(Թարմացված է 22:44 29.05.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Խաղաղապահ գործունեությունը բավական տարօրինակ կողմեր ունի, որոնց շուրջ խորհելու առիթ կա, քանզի Խաղաղապահների միջազգային օրն է։
Խաղաղություն մաղթենք խաղաղապահներին

Վերցրեք, թեկուզ, Ղարաբաղյան հակամարտությունը։ Հայերն ու ադրբեջանցիները գրեթե 30 տարի է, ինչ փաստացի պատերազմական իրավիճակում են և դրան զուգահեռ` երկուսն էլ տարիներ շարունակ խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանում։ Այսինքն՝ միմյանց հետ լեզու չենք կարողանում գտնել ու վերջնական խաղաղություն չենք կարողանում հաստատել, բայց փորձում ենք այնպես անել, որ երրորդ երկրում խաղաղություն հաստատվի։ 

Ավելին՝ փորձեք ակնարկել, որ Ղարաբաղում կարելի է խաղաղապահ ուժեր տեղակայել, անմիջապես էլ դիմադրության կհանդիպեք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից։ Այսինքն՝ ես պատրաստ եմ աջակցել ուրիշներին՝ հայաստանցի խաղաղապահները ներկա են Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում, բայց ինձ մոտ, խնդրում եմ, խաղաղապահներ մի բերեք, ես նրանց հանդեպ խիստ վերապահումներ ունեմ։ Վերապահումները հայտնի են, և դրանք հիմնականում երեքն են։

Առաջին՝ խաղաղապահները անաչառ չեն։ Երկրորդ՝ իրական վտանգի դեպքում խաղաղապահներն այնքան էլ արդյունավետ չեն գործում։ Եվ երրորդ՝ եթե պատերազմը վերսկսվի, այդ խաղաղապահները մի օր էլ չեն մնա, անմիջապես կհեռանան։

Ամենադժվարն առաջին անկախությունն էր. ինչով են նման Առաջին և Երրորդ հանրապետությունները

Խոստովանենք՝ այս կասկածները հիմք ունեն։ Ամենաերկար խաղաղապահ առաքելությունը ՄԱԿ-ն իրականացնում է Մերձավոր Արևելքում։ Արաբները բողոքում են, որ խաղաղապահները չեն կարողանում սանձել հրեաներին և շատ կոնկրետ օրինակ են բերում՝ 82 թվականին իսրայելական բանակը մտավ ու գրավեց գրեթե ողջ Լիբանանը, և որևէ մեկը դրան չխոչընդոտեց։ Մյուս կողմից՝ հրեաներն են բողոքում, թե խաղաղապահները միայն արաբներին են պաշտպանում և բոլորովին չեն արձագանքում, երբ արաբական բնակավայրերից հրթիռակոծվում է Իսրայելի տարածքը։ 

Իսկ այն, որ խաղաղապահները վտանգի դեպքում կարող են հեռանալ` անպաշտպան թողնելով խաղաղ բնակիչներին, նույնպես հնարավոր չի հերքել. Ռուանդայի սարսափելի իրադարձություններն են այդ մասին վկայում։

Հենց այդպես եղավ 94 թվականին, երբ խաղաղապահների ռազմակայանում ապաստան էին գտել թութսի ցեղախմբի մոտ 2000 ներկայացուցիչներ, նրանց դեմ ատելությամբ լցված հութուները շրջապատել էին ռազմակայանը, և խաղաղապահները պարզապես թողեցին ու գնացին` հրաշալի իմանալով, թե ինչ է հետևելու, որովհետև երբ նրանք հեռանում էին, թութսիները վազում էին նրանց հետևից ու այլևս օգնություն էլ չէին խնդրում, ուղղակի ասում էին.

«Սպանեք մեզ, գոնե առանց տանջանքների կմեռնենք»։

Բանական արարածներ լուսնի վրա․ խաբեություն, որը հաջողությամբ իրականացրեց ամերիկյան թերթը

Իհարկե, կան նաև հաջողված խաղաղապահ առաքելությունների օրինակներ։ Արևելյան Թիմորում, փաստորեն, հենց խաղաղապահները կազմակերպեցին անկախության հանրաքվեն, ինչից հետո աշխարհի քարտեզի վրա նոր պետություն առաջացավ։ Ընդհանրապես վերջին տասնամյակների ընթացքում խաղաղապահներն օգնել են քվեարկություն անցկացնել 25 երկրներում, զինաթափել են ավելի քան 400 հազար զինյալի։ 

Բայց իրավացի են նաև նրանք, ովքեր պնդում են՝ խաղաղապահի հնարավորություններն այնքան էլ մեծ չեն։ Երևի արդեն չեք հիշում, թե ինչ էր կատարվում 90-ականներին` Բոսնիայում, որտեղ խաղաղապահների թիվը հասնում էր 30 հազարի։ ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն էր ուղարկում, մեքենաների շարասյունը շարժվում էր անտառով, այդ պահին ճանապարհին հայտնվում էր դաշտային հրամանատարներից մեկի ավտոմեքենան։ Ու այդ մարդն ասում էր.

«Թույլ չեմ տա ձեզ անցնել իմ վերահսկողության տակ գտնվող տարածքով։ Դուք, փաստորեն, ուզում եք օգնել իմ թշնամիներին»։

Ու վերջ։ 30 բեռնատարներից բաղկացած շարասյունը, ինչպես ասում են, լռվում էր։ Դեպք է եղել, երբ մարդասիրական բեռ փոխադրողները ստիպված են եղել այդպես կանգնել վեց օր շարունակ։ Որովհետև խաղաղապահն, իհարկե, հրազեն ունի, բայց կարող է այն կիրառել միայն մի դեպքում՝ եթե իր կյանքին անմիջական վտանգ է սպառնում։ 

Անջեյ Սիտկովսկին, որը բազմաթիվ առաքելությունների է մասնակցել աշխարհի տարբեր ծայրերում, գիրք է գրել, որը կոչվում է «ՄԱԿ-ի խաղաղապահությունը՝ միֆ և իրականություն»։

Ինչպես 100 տարի առաջ մեծ տերությունները բաժանեցին ամեն ինչ

Ուղղակի մի մեջբերում այդ գրքից. «Ինչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց իրավունք չունի այն մարել` մինչև չստանա քաղաքապետարանի համաձայնությունը, իսկ ջուրը կարող է օգտագործել միայն այն դեպքում, երբ կրակը մոտեցել է իրեն, և կոշիկներն են սկսել այրվել»։

Բոլոր դեպքերում՝ խաղաղապահի առաքելությունը հարգանքի է արժանի, որովհետև վտանգի հետ է կապված։ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո խաղաղապահ առաքելություններին մասնակցել է ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն մարդ, կորուստները կազմել են ավելի քան 2500 հոգի։ Եկեք, ուրեմն, ուղղակի խաղաղություն մաղթենք մեր խաղաղապահներին, որովհետև խաղաղապահին էլ ինչ է պետք՝ խաղաղություն։ 

152
թեգերը:
խաղաղապահ, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչու է կնոջ միտքն ավելի մաքուր, քան տղամարդունը
Ուրբաթ 13. պետք է ամեն ինչից զգուշանա՞լ, թե՞ դատարկ բան է
Ինչպե՞ս իռլանդացիները սփռվեցին աշխարհով մեկ, կամ սուրբ Պատրիկի լեգենդը

Իսկ դու կարո՞ղ ես․ ռուս վարսահարդարը համաշխարհային ռեկորդ է սահմանել

0
(Թարմացված է 00:13 31.05.2020)
Կոստրոմայում բնակվող վարսավիրը սանրվածքների մարաթոն է կազմակերպել։ Նա համաշխարհային ռեկորդ է սահմանել` առանց ընդմիջման աշխատելով 48 ժամ։

Կոստրոմա քաղաքի վարսահարդարներից մեկը` Վլադիսլավ Դեմիդովիչը, շատ էր կարոտել իր աշխատանքը, և սահմանափակումների չեղարկումից անմիջապես հետո նա տղամարդկանց սանրվածքների 48-ժամյա մարաթոն է կազմակերպել։ Արդյունքում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ինչպես է թբիլիսահայ վարսավիր Վանյա Սիմոնյանը փրկում աշխարհը. տեսանյութ

Մարաթոնը սկսվել է մայիսի 25-ի ցերեկը։ Առաջին քսանչորս ժամում նա հասցրել է կտրել-հարդարել 50 հաճախորդի մազերը, երկրորդ օրն այդ թիվը հասել է 80-ի։ Բոլոր կամավորները գեղեցկության սրահ են մտել մեկ առ մեկ, յուրաքանչյուրից հետո աշխատանքային աթոռն ու գործիքները ախտահանվել են։ Վարսավիրն անվճար է կտրել նրանց մազերը։

Ի՞նչ են անում վարսավիրները, որ փոքրիկը հանկարծ չլացի. զվարճալի տեսանյութ

Դեմիդովիչն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր ռեկորդ սահմանել ու ավելի երկար մարաթոն անել։ Նրա համար դա դժվար չի լինի, քանի որ հաջողացնում է սնվել հենց աշխատանքի ընթացքում, ճիշտ է՝ այդ սննդակարգը բաղկացած է լինում միայն շոկոլադի սալիկներից և մրգային խյուսից։

Պարոն ոսկե ձեռքեր․12-ամյա Էրիկը հրաշքներ է գործում վարսահարդարման ոլորտում․տեսանյութ

0
թեգերը:
տեսանյութ, սանրվածք, վարսահարդար, վարսավիր
Ըստ թեմայի
Փաշինյանի մորուքի և ատաղձագործ վարսավիրի մասին. ինչպե՞ս ռեփերական մորուքը թրենդ դարձավ
Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին
Իսկական «սովետ»՝ Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցում