00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ու թող այրվի ամենը կապույտ բոցերի մեջ, թե՞ մեզ պետք են դեռ փրկարար ու հրշեջ. խնդիրներ` ծխի ներքո

© Sputnik / Asatur YesayantsПожар на холодильном комбинате "Дзюник сарнаран"
Пожар на холодильном комбинате Дзюник сарнаран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին օրերին ինչպես բնության պահպանվող տարածքների մերձակայքում, այնպես էլ առևտրային մեծ կառույցներում բռնկված խոշոր հրդեհները լրջորեն խորհելու, մտահոգվելու առիթներ են տալիս: Իսկ մտահոգվել արժե միանգամից մի քանի ուղղությամբ, ու ոչ միայն մտահոգվել:

Այս տարվա ամառը սովորականից թեժ է: Հրշեջ փրկարարների համար՝ հաստատ ու կրկնակի թեժ՝ հաշվի առնելով հրդեհների դեպքերի առատությունն ու բարդությունը:

Երևանում երկու խոշոր հրդեհների ամենաթարմ դեպքերը՝ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ կառույցում, ապա՝ «Մալաթիա մոլ»-ում, չնայած ծխի թանձր ու անշնչելի քուլաներին, պարզորոշ ցույց տվեցին խնդիրների մի ամբողջ շարք:

Пожар в Малатия молл (24.08.2019) Еревaн - Sputnik Արմենիա
Հրշեջ փրկարարի` կյանքի հետ «խաղն» ու ցածր աշխատավարձը. ինչ էր խոստացել Փաշինյանը

Հրշեջներին ու փրկարարներին, իհարկե, փառք ու պատիվ, քանզի ունեցած հնարավորություններից էլ առավելագույնը ներդրեցին՝ կրակի տարերքի դեմ պայքարում: Բայց նրանց դեռ կանդրադառնանք:

Առաջինը՝ տեխնիկան: Մեր հրշեջ ծառայության տեխնիկան ակնհայտորեն թարմացման, արդիականացման ու վերազինման կարիք ունի: Խոսքը թե շարժակազմի մասին է, թե հատուկ մեքենաների, թե հրշեջների հատուկ հանդերձանքի:

Դժվար է չհամաձայնել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի այն հայտարարությանը, որ 21-րդ դարի երկրորդ տասնամյակն է, մինչդեռ մեր հրշեջները 20-րդ դարավերջի տեխնիկա են գործածում: Բայց խոսքը միայն քաղաքային պայմաններում գործածվող հրշեջ տեխնիկայի մասին չէ: Տողերիս հեղինակն, օրինակ, դեմ չէր լինի, որ թեկուզ 20-րդ դարավերջի հրշեջ օդանավ կամ 2-3 լուրջ, «ծանրաքաշ» ուղղաթիռ ունենայինք: Մե՛րը: Ու, որ ամռանը մի՛շտ պատրաստ վիճակում լինի: Երկրին, որ այնպիսի աղետ է տեսել, ինչպես օրինակ, Խոսրովի արգելոցի 2017 թվականի հրդեհն էր, օդի ու ջրի պես է պետք նման տեխնիկան: Չհաշված արդեն անտառադաշտային պայմաններում հրդեհաշիջման անհատական հարմարանքները, որ պետք է ունենալ շատ ավելի շատ, քան հրշեջների թիվն է, այսինքն՝ հավանական կամավորների ներգրավման հաշվարկով:

«Խոսրովի անտառ» արգելոցի հարակից տարածքում հրդեհ է. տեսանյութ

Երկրորդ՝ քաղաքաշինական «աջաբսանդալ»: Ի տարբերություն առաջինի, որ լուրջ ֆինանսավորման դեպքում լիովին լուծելի խնդիր է, այս մեկը նույնիսկ ահռելի ֆինանսների առկայության դեպքում այդքան էլ դյուրին չէ հարթել, բայց պետք է: Խոսքը շատ պարզ բանի մասին է. վերջին տասնամյակներում կառուցված հսկայական բնակելի, բազմաֆունկցիոնալ ու առևտրային ծավալուն կենտրոնները շատ անհարմար են՝ դրանց հրշեջ տեխնիկա մոտեցնելու և հրդեհի դեպքում այդ կառույցների ցանկացած կետի հասանելիության իմաստով:

Пресс-конференция министра по чрезвычайным ситуациям Феликсa Цолакянa (19 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Բոլոր հրդեհների մեջ 90 տոկոսից ավելի կա մարդկային ֆակտորը». ԱԻ նախարար

Վերցնենք հենց թեկուզ նույն «Մալաթիա մոլը»: Ոչ այլ ոք, այլ հենց ԱԻ նախարարն է հավաստում, որ այս շաբաթ օրը այնտեղ մոլեգնած հրդեհի ժամանակ հրշեջները չէին կարողանում ինչպես հարկն է մոտենալ դեպքի վայրին: Պատճառը կոնկրետ ճարտարապետաշինարարական ու կառուցապատման բառադիությունն է և անքթածակությունը: Եթե «մուշտարու աչքով» դիտարկեք Երևանում վերջին տարիներին կառուցված հսկայական շենքերն ու առևտրային տարածքները, տարատեսակ «մոլ»-երը, նույնիսկ մասնագետ չլինելով, շատ արագ կհասկանաք, որ եթե դրանցից մեկնումեկում հրդեհ բռնկվի, հրշեջները հաճախ ուղղակի անզոր կլինեն, քանզի հրդեհաշիջման համար անհրաժեշտ տեխնիկան չեն կարողանա մոտեցնել:

Երրորդ: Սա խնդիր չէ, բայց տրամաբանորեն բխում է նախորդ հարցադրումից: Կարծում ենք, կենսական անհրաժեշտություն է, որ Երևանի ու ոչ միայն մայրաքաղաքի բոլոր խոշոր բնակելի նորակառույցներում, հյուրանոցներում, ու մանավանդ առևտրի բազմահարկ մոլերում շատ խիստ ստուգայցեր իրականացվեն՝ հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման ու պայմանների ռեալ գնահատման նպատակով: Եվ, եթե ի հայտ գան լուրջ թերություններ, կոնկրետ առևտրային տարածքների շահագործումը պիտի կասեցվի, մինչև թերությունները չվերացվեն: Հնարավորինս պետք է վերացվեն նաև խոշոր կառույցների մատույցներում տեխնիկայի մոտենալու շինարարական խոչընդոտները:

Փրկարարներն աշխատում են շնչառական դիմակներով. «Մալաթիա մոլի» կրակը դեռ տարածվում է

Ամեն ինչից բացի, պետք է պարտադիր ուշադրություն դարձվի հրավտանգ, դյուրավառ, արագ բռնկվող նյութերի պահպանման ու այս կամ այն կառույցում տեղակայման վայրի խնդրին: Կարճ ասած՝ կարգուկանոն է պետք հաստատել ու վերացնել ինքներդ էլ գիտեք, թե՝ ինչարդակը: Թեկուզ այն բանի համար, որ հետո, Աստված մի արասցե, հրդեհի դեպքում մասնագետները, մեծ թվով հրշեջներ ստիպված չլինեն օրերով կրակը մարել: Ի վերջո՝ շրջահայացին Աստված է պահպանում կամ՝ «береженого Бог бережет!»:

«Մալաթիա մոլում» այսօր խոշոր հրդեհ էր բռնկվել։  - Sputnik Արմենիա
Ինչպես է այրվում «Մալաթիա մոլն» ու ինչպես են փրկարարները մարում կրակը. կադրեր դրոնից

Չորրորդ` մարդիկ: Ստացվեց այնպես, որ «Ձյունիկ սառնարան»-ի ու «Մալաթիա մոլ»-ի հրդեհները հաջորդեցին մեկը մյուսին: Ավելի ճիշտ, դեռ առաջինը չմարած (6 օր պահանջվեց), երկրորդը տեղի ունեցավ: Իսկ հիմա մի պահ պատկերացրեք, որ այդ երկու դեպքերը միաժամանակ տեղի ունենային, կամ ավելի վատ՝ մի երրորդ կամ չորրորդ դեպք էլ լիներ: Հասկանալի է, որ չէին բավարարի ոչ միայն տեխնիկական միջոցները, այլև մարդիկ: Երևի վաղուց ժամանակն է մտածել համապատասխան վարժանքներ անցած, մոբիլ, արագ հավաքվող կամավորական ջոկատներ ունենալու մասին: Ասում են, որ խոտածածկ տարածքների, բնության հատուկ պահպանվող տարածքների հրդեհների հնարավոր դեպքերի համար ձևավորվում են կամավորների խմբեր: Բայց երևի քաղաքային պայմաններում էլ ինչ-որ կերպ կարելի է փորձել լուծել նման խնդիր: Հասկանալի է, որ այդ խմբերը կարող են անհրաժեշտ լինել միայն ծայրահեղ դեպքում, հիմնականն այն է, որ այդ դեպքում որոշակի պատրաստվածություն ունեցող մարդիկ ներգրավվեն:

Վերջին տարիներին նման բարդ հրդեհ չէր եղել. ինչպես մարեցին «Ձյունիկ սառնարանի» հրդեհը

Բայց այս կետի հիմնական շեշտը դա չէ: Հիմնականը մեր հրշեջների, եթե կուզեք՝ հրշեջ-փրկարարների վարձատրության չափն է, սոցիալական դրությունը: Ինչո՞ւ պետք է հրշեջը երկրորդ կամ երրորդ աշխատանքի մասին ստիպված լինի մտածել: Ասենք, ծառայությունից, 24-ժամյա հերթապահությունից հետո էլ տաքսի վարի կամ պահակություն անի, որպեսզի ծայրը ծայրին հասցնի: Ինչո՞ւ պետք է հրշեջի ու առհասարակ փրկարարների վարձատրության չափը չլինի ներկայիս ստացած 80 հազար դրամի առնվազն կրկնապատիկը: Ամոթ է, որ մենք հրշեջին, փրկարարին այդքան քիչ ենք վարձատրում իրենց անձնուրաց ու նվիրված ծառայության դիմաց: Տասնյակ միլիարդավոր դրամների սուբվենցիոն ծրագրեր նախաձեռնելու ռեսուրս ունեցող կառավարությունը կարող է ու պետք է հնարավորինս արագ մտածի դրա մասին:

Չմոռանանք, որ խոսքը զինուժից հետո թերևս երկրորդ կայացած ու գործով իր կենսունակությունն ապացուցած պետական կառույցի մասին է: Իսկ ցանկացած կառույց ամենից առաջ մարդիկ են:

Լրահոս
0