Արարատ-Արմենիայի ֆուտբոլային թիմի պարապմունքները

Սենտիմենտալ հայերը գալիս են տուն. Եվրոպայում շուտով կխոսե՞ն հայկական ֆուտբոլի մասին

200
(Թարմացված է 16:34 22.08.2019)
Ալեքսանդր Գրիգորյանը հարցազրույցների ժամանակ մենախոսությունների կրակոտությամբ նման է Մոուրինյոյին, և եթե Ձեզ դուր է գալիս հայտնի պորտուգալացին, ապա ճիշտ հասցեով եք եկել։ Այստեղ ռուսական պրեմիեր լիգայի ամենասկանդալային և ուրախ մարզիչն է, որն այս տարվա գարնանը գլխավորել է «Տամբովը» մյուս ռուսական ակումբներից և կանանց թիմերից հետո։

Ալեքսանդր Գրիգորյանը համաձայնել է դառնալ Sputnik Արմենիայի սյունակագիրը, և խոսքը չի գնա միայն ֆուտբոլի մասին։ Կան բազմաթիվ թեմաներ, որոնք կարելի է հաճույքով քննարկել շփվող և բազմակողմանի զարգացած մարդու հետ։

Օգոստոսյան ֆուտբոլային օրացույցի եվրագավաթային հագեցվածությունն ինքնին թելադրում է խոսակցության թեման, առավել ևս, որ այդ պահին «Արարատ–Արմենիա» ակումբը մի քայլ հեռավորության վրա է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարից և, հետևաբար, հայկական ֆուտբոլի պատմություն կերտելուց։ Ու, քանի որ օտար չեմ  այդ թեմայում, լյուսքսեմբուրգյան արգելքից առաջ մեր շանսերի մասին խորհրդածությունները տեղին են։

Շատ բաներ չեն բացահայտվում, դրանց մասին բարձրաձայն չեն խոսում, բայց հասկանում եմ, որ ինչպես մոսկովյան «Արարատը», այնպես էլ ներկա հայկականը ֆինանսավորվել են Սամվել Կարապետյանի կողմից։ Մեզ այդ ժամանակ չեն բացատրել հովանավորների մասին, բայց այդ նախագծի պատասխանատուն եղել է Արամ Գաբրիելյանովը։ Թեպետ ինձ` որպես մարզչի դա չի վերաբերել, ինձ հետաքրքրել է միայն այն, որ երկրորդ դիվիզիոնի թիմի խաղացողներով կարելի էր հաղթանակ տանել և մտնել պրեմիեր լիգա։ Եվ եթե նախագիծը շարունակում են ղեկավարել նախկինի նման, ապա իմ կանխատեսումը հետևյալն է. այդ թիմի մասին շուտով կխոսեն Եվրոպայում։

«Փյունիկը» լավ թիմ է, լավ խաղացողներով. «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ

Ուստի ես լիովին անցանելի եմ համարում լյուքսեմբուրգյան պատնեշը, «Արարատ–Արմենիայի»` Եվրոպայի լիգայի խումբ մտնելը` իրական, ընդ որում, դա ավելի շուտ կլինի օրինաչափ հաջողություն, քան հանգամանքների հաջող դասավորություն։

Իսկ ահա իմ մասնակցության նույնիսկ տեսական հնարավորությունը «Արարատ–Արմենիայի» հաջողությունների հետագա կայացման մեջ բացառվում է, եթե այդ մասնակցությունը հնարավոր լիներ, ապա այն չէր ընդհատվի դեռ Մոսկվայում։ Բայց ես ինձ տեսնում եմ հայկական առաջնության ուրիշ ակումբում, ավելին, վստահ եմ, որ դա տեղի կունենա, չէ որ յոթ տարի առաջ ես կարողացա գլխավորել «Շիրակը»։

Մենք ընդհանուր լեզու գտանք թիմի գլխավոր մարզիչ Վարդանի հետ, ես վատ եմ արտաբերում նրա ազգանունը (Բիչախչյան)։ Ինձ հրավիրել էր Արման Սահակյանը, բայց հենց այդ ժամանակ հետևեց հրավերը առաջին դիվիզիոն` Խաբարովսկ, և ես սկսեցի իմ հեռավորարևելյան էպոպեան։

Հենց այդ ժամանակ գլխումս միտք ծագեց, որը շուտով համոզմունք դարձավ, որ ես շատ եմ ուզում աշխատել այնտեղ, որտեղ ծնվել եմ։ Սեփական փորձից գիտեմ, որ շատ հայերի մոտ 50 տարեկանից հետո հայտնվում է սենտիմենտալ–հայրենասիրական գաղափար` աշխատել հայրենի երկրի համար։ Ոչ բոլորի մոտ, բայց շատերի։ Իսկ մեկուկես տարի առաջ դա կարող էր կյանքի կոչվել մեկ այլ հայկական ակումբում. ոչինչ չստացվեց։ Բայց ես վստահ եմ, որ վաղ թե ուշ Հայաստանում մարզիչ կաշխատեմ։

Շատ և հաճախ են քննարկվում լեգիոներների հարցերը, մասնավորապես դրանց փոխներթափանցումը հայկական և ռուսական լիգաներ։ Իմ կարծիքով` այսօր ռուսական ֆուտբոլում զուտ տեխնիկապես ավելի հեշտ է երևալ եվրոպական գործակալների աչքին, քան Հայաստանում։ Նույնիսկ չնայած  նրան, որ ֆուտբոլիստների և ակումբների համար հայկական առաջնության միջոցով եվրագավաթներ տանող ուղին ավելի կարճ է։ Հայաստանում դժվար է մեկ այլ բան. ռուս մարզիչները պետք է հասկանան, որ իրենց այստեղի հաջողությունների մասին հազիվ թե խոսեն։

Թբիլիսիում հայ երկրպագուների աներևակայելի զգացմունքները ֆուտբոլից առաջ և հետո․ տեսանյութ

Այդ մասին կխոսեն միայն այն դեպքում, եթե, ասենք, քո ազգանունը Տալալաև է։ Այսինքն` դու հեռուստատեսությունում ցանկալի կերպար ես, դու հայտնի ես և կարող ես այնտեղ գովազդել քեզ։ Հենց այնպես քեզ նույնիսկ չեն հիշի։

Բացի դրանից, գործակալների գործոնը ոչ ոք չի վերացրել, իսկ նրանք խորհուրդ են տալիս խաղացողներին գնալ Ռուսաստան` կարիերայի առաջխաղացման համար, կա նաև մարզչական փորձ։ Հատկապես, եթե ռուս մարզիչը որոշ ժամանակ աշխատել է Հայաստանում։ Տուն վերադառնալուն պես նա կհրավիրի իրեն դուր եկած հայ խաղացողներին։ Եվ հակառակը։

Եվ ընդհանրապես, ես համոզված եմ, որ ֆուտբոլային ակումբի կայացման մեջ շատ կարևոր է անկրկնելիության, առաջնահերթության վրա շեշտը դնելը, ընդգծելը, որ դա աշխարհի լավագույն ակումբն է, մեկ ընտանիք է։ Եվ հաջողությունները գալիս են, երբ այդ գաղափարով համակվում են թիմի մարզիչը և առաջնորդները, իրենց հետևից տանում են մյուսներին, երազանքին սկսում են հավատալ բոլորը, իսկ երազանքը ստանում է իր մարմնավորումը։

Ունենք մշակած տակտիկական պլան «Դյուդելանժի» հետ հանդիպման համար. Վարդան Մինասյան

Ինչպես ասում են` կողքից ավելի լավ է երևում, և ես հայկական ֆուտբոլում շատ դրական բաներ եմ տեսնում։ Ավելացել է ակումբների թիվը, նշանակում է` հայտնվել է մրցակցություն, կան յուրօրինակ թիմեր։ Նույն «Շիրակը» միշտ աչքի է ընկել իր ոճով, գաղափարով. փորձեք միավոր խլել «Շիրակից» Գյումրիում։ Եվ նույն Վարդանը` ինձ համար դժվար հիշվող ազգանունով, ոչ միայն իր ակումբի հայրենասեր է, նա այս տարիներին հիանալի մարզիչ է դարձել Հայաստանի համար։ Եվ նման մարզիչները քիչ չեն։

Հայաստանում շատ են հիանալի մարզիչները և ավելի շատ են լավ ու հեռանկարային խաղացողները, նրանք պետք է հավատան գաղափարին և աշխատեն, իսկ հաջողություններն անպայման կգան։

Եվ, իհարկե, հաջողություն մաղթենք «Արարատ–Արմենիային» «Դյուդելանժի» դեմ խաղում։ Մենք ձեզ հետ ենք։

Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է Երևանում 1966թ.–ին, բայց ընտանիքը շուտով մեկնել է Կիսլովոսդկ։ Սովորել է, ծառայել բանակում, ֆուտբոլ խաղացել, իսկ 20 տարեկանում հասկացել է, որ միջակ ֆուտբոլիստ է, իսկ նա ոչ մի դեպքում չէր ուզում միջակ լինել։ Ուստի որոշել է դառնալ մարզիչ, և դա ստացվել է նրա մոտ։

Ինչպես է ՀՖՖ նախագահը հետևել «Արարատ-Արմենիայի» խաղին. նրա խորհրդականը գրառում է արել

Նա հայտնի է աշխատանքի արտասովոր եղանակով և հատկապես լրագրողների ու հանդիսատեսի հետ շփումով, եղել է, որ մարզումների է գնացել բռնցքամարտիկի ձեռնոցներով և բանաստեղծություններ արտասանել ֆուտբոլիստների համար։

200
թեգերը:
«Արարատ–Արմենիա», հայեր, հայ, Եվրոպա, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
«Միշտ ունենաք հաղթանակներ». ինչպես դիմավորեցին ֆուտբոլիստներին Բագրատաշենում. տեսանյութ
Պետք է պարզել, թե ինչ չափանիշներով են ԲԿՄԱ-ում հայտնվում ֆուտբոլիստները. Ռազմիկ Գրիգորյան
Ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը խզել է պայմանագիրը թուրքական «Բեշիքթաշի» հետ