00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուլսարյան տրամադրությունները սրվում են. «Իմ քայլը» կկանգնի՞ բաժանման առաջ

© Photo / official site of the Prime minister of RAФорум инвестиционных бизнес-программ «Мой шаг во имя Котайкской области» в Цахкадзоре
Форум инвестиционных бизнес-программ «Мой шаг во имя Котайкской области» в Цахкадзоре  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամուլսարի ոսկու հանքը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շահագործել-չշահագործելու հարցի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ թեմայով ելույթը ոչ միայն չի մեղմել, այլև նոր թափ է հաղորդել քննարկումներին:

Հետևություններն ու մեկնաբանությունները բազմաթիվ են, սկսած՝ բնապահպանականից, վերջացրած՝ տնտեսական փաստարկներով ու հակափաստարկներով: Բայց հարցը միայն այդ չէ: Շատ ավելի տեսանելի է դառնում իշխանական թիմի, իշխանության նկատելի ներկայացուցիչների մոտեցումների տարբերությունը: Ավելին, վարչապետի հայտարարությունը, կարծես, բաժանել է ոչ միայն հասարակական կարծիքը, այլև հենց իր գլխավորած թիմը:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն օրինակ, վարչապետի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո հայտարարեց, որ մնում է իր դիրքորոշմանը, իսկ հանքի շահագործման վերաբերյալ զեկույցը հակասական է՝ կոնկրետ որոշում կայացնելու համար։

Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
Ամուլսարի մասին Գրիգորյանի և Մարտիրոսյանի գրառումները չունեն փաստական հիմք. դատախազություն

Դավիթ Սանասարյանը ուղիղ տեքստով հայտարարեց, թե մի շարք հարցերում անվերապահ աջակցում է վարչապետ Փաշինյանին, բայց «Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում» չի կարող աջակցել։

Շիրակի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Գայանե Շագոյանն ընդհանրապես հայտարարեց, որ խնդրում է ազատել իրեն այդ պաշտոնից, քանի որ բացարձակապես անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության մոտեցումն Ամուլսարի շահագործման խնդրին։

Իսկ, օրինակ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարության հետ կապված, թե կոռուպցիոն խնդիրներ են եղել, արդեն նաև ԱԱԾ ուշադրությանն է արժանացել կամ ուղարկվել: Փոխվարչապետ Ավինյանն էլ է հակադարձել, քանզի անմիջականորեն իրեն էին ուղղված նոր իշխանության արդեն նախկին պաշտոնյայի մեղադրանքները:

Սա ևս վկայում է, որ Ամուլսարի հարցը ոչ միայն քաղաքական դաշտ է անցել, այլև «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած շրջանակների միջև որոշակի խմորումների առիթ տվել:

Айк Мартиросян - Sputnik Արմենիա
«Վարչապետի գրառումն ու ինձ ԱԱԾ հրավիրելը քաղաքական հալածանքի փորձ է». Մարտիրոսյան

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատում է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը մոտ մեկ տարի թերացել է հանքարդյունաբերության ոլորտի գործունեության, կոնկրետ Ամուլսարի հարցում հանրային կարծիքի հետ աշխատանքներում: 

«Հանքարդյունաբերական ոլորտի լուման բյուջեում մոտ 14 տոկոս է: Եթե մենք այդ ամենը սառեցնում ենք, ունե՞նք ալտերնատիվ աղբյուրներ, որպեսզի կարողանանք տեղը լրացնել: Պետությունը պետք է օբյեկտիվ հաշվարկներ ունենա և կարողանա կոորդինացնել հանրային կարծիքը, գոնե կարողանա ազդել այդ հանրային կարծիքի վրա: Մինչդեռ այսօրվա իշխանությունը փաստացի մատը մատին չի խփել, որպեսզի այս հարցում ինչ-որ քայլ լինի»:

Ու մեկ էլ՝ խնդրեմ, որոշում, որը խիստ բացասական է ընկալվում հանրության ճնշող մեծամասնության կողմից: Ի՞նչ է սա. «Կարծում եմ, որ սա ծրագիր, պատկերացումներ, նպատակներ չունենալու խնդիր է, որի արդյունքում այսօրվա իշխանությունը հայտնվել է պատանդի կարգավիճակում»,-նշում է քաղաքագետը:

Հասկանալի է նաև, որ իրավիճակը, երբ հասարակության այս կամ այն ակտիվ խումբը կարող է խափանել որևէ ձեռնարկության գործունեություն, տեսնում են նաև դրսում և նման պայմաններում, ըստ Երվանդ Բոզոյանի, ներդրումների համար բարենպաստ միջավայրի մասին խոսելն ուղղակի անիմաստ է:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Իշխանությունը մի բան տա, բերանը փակի». Ամուլսարի հարցով Փաշինյանը նոր փակագծեր է բացում

«Մյուս կողմից, հանրային կարծիքն այսօր միանշանակ պահանջում է, որ այդ հանքը չաշխատի, և վարչապետն ու իր թիմը ոչինչ չեն ձեռնարկել, որպեսզի այդ հանրային կարծիքը փոխեն: Առանց հանրային կարծիքը փոխելու՝ այսպիսի որոշումներ կայացնելը բավականին վտանգավոր կլինի իր համար, որովհետև ինքն ուղղակիորեն բախվելու է այդ դրա հետ: Կդժվարանամ ասել՝ այդ ընկերությունը կաշխատի, թե չի՞ աշխատի, բայց Փաշինյանի վարկանիշը սրընթաց անկում կապրի»:

Հարցի ֆինանսատնտեսական կողմն էլ կա, որը վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերության` շուրջ մեկ տարվա հարկադիր պարապուրդին: Այդ մեկ տարվա մեջ պետբյուջեն կարող էր շուրջ երեք տասնյակ միլիոն դոլար ստանալ: Բացի դա կան նա իմիջի ու բարոյական վնասի խնդիր՝ Ամուլսարի նախագծի շուրջ աղմուկի պատճառով:

Ավինյանը որոշել է մի կողմ դնել աշխատանքային էթիկան ու պատռել Արթուր Գրիգորյանի դիմակը

«Գլխավոր հետևությունն այն է, որ պետությունն, ընդհանրապես պետք է դադարի պոպուլիստ լինելուց: Կարծում եմ, որ առաջին անգամ վարչապետ Փաշինյանն առերեսվեց ամբոխավար Փաշինյանի և իր ընկերների հետ: Փաշինյանն առաջին անգամ, հայելու մեջ նայելով, տեսավ այն վտանգավոր ու ողբերգական վիճակը, որում հայտնվել են անձամբ ինքը և պետությունը»,–ասում է Բոզոյանը:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից էլ հետաքրքրվեցինք, թե այս ամուլսարյան զարգացումները կարո՞ղ են ինչ-ինչ հետևանքներ ունենալ իշխանության` որպես ամբողջական թիմի համար: 

Политтехнолог Карен Кочарян в рамках SputnikPro в мультимедийном пресс-центре Sputnik Армения (1 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Քոչարյան․ «Ամուլսարի հարցը ներիշխանական է․ այն կբերի իշխանության ներսում թևերի բաժանման»

«Ամուլսարի հետ կապված բավականին կանխատեսելի էր, որ աղմուկ է լինելու: Որովհետև սա միայն բնապահպանների և քաղհասարակության խնդիրը չի: Այստեղ խնդիրը հենց ներիշխանական պրոբլեմն էր, որովհետև այսօրվա իշխանության ներկայացուցիչներից շատ-շատերը կանգնած էին Ամուլսարի շահագործման դեմ պայքարի ակունքներում: Եվ այսօր նրանք ստիպված են լինելու կամ լռել, ինչը քաղհասարակությունը նրանց անպայման հիշեցնելու է, կամ դեմ են դուրս գալ իշխանության որոշմանը: Դա, բնականաբար, բերելու էր այն թևերի ստեղծմանը, որի մասին շատ վաղուց փորձագետները նշում էին, և ինչը հերքում էր Նիկոլ Փաշինյանը: Բայց փաստը մնում է փաստ, որ  այդ թևերը կան»,–ասում է Քոչարյանը:

Sputnik Արմենիայի զրուցակիցը չի բացառում, որ իշխանության թիմի ներսում նման հակադրությունը կարող է բերել որոշակի բաժանման: Կարեն Քոչարյանին դեռ ավելի վաղ տեսանելի էր, որ ընդդիմություն ծնվելու է նաև իշխանության ներսից:

Բոզոյան․ «Այս 1 տարում մոտ 30 միլիոն դոլար Հայաստանի բյուջեն կարող էր ստանալ Ամուլսարից»

Իսկ ամուլսարյան խնդիրն այս թեժ քննարկումները կարո՞ղ են կատալիզատորի դեր խաղալ աշնանը կանխատեսվող ակտիվացումների համար: Քաղտեխնոլոգը կարծում է, որ այն շրջանակները, որոնք նախանշել են աշնանային զարգացումներ, արդեն իսկ տվյալ հարցերը հաշվի են առել, ուստի դրանք լրացուցիչ խթանիչ չեն լինի:

Ամեն դեպքում, հասկանալի է, որ ընդդիմադիր ուժերը չեն հապաղի օգտվել «ընծաներից»: Մանավանդ, երբ տեսնում ենք, որ իշխանության մոտեցումը մնում է նույնը՝ ներշնչել լավատեսություն, հաղորդել ոգևորող տվյալներ և ձև անել, թե իրականում չեն տեսնում քաղաքական տարբեր մերձավորների սառող վերաբերմունքը, չեն լսում բավականին սուր հարցադրումներն ու համեմատությունները:

Լրահոս
0