00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիշերային գործուղում փախած կալանավորի հետ, կամ ինչի համար է բժիշկ Ռոշալը սիրել Հայաստանը

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցЛеонид Рошаль
Леонид Рошаль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ռուս մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը մի անգամ խոստովանել է, որ այն ամենը, ինչ կապված է Հայաստանի հետ, կարմիր թելով անցնում է իր կյանքով։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հատկանշական դրվագ է հիշում աշխարհահռչակ բժշկի կենսագրությունից, երբ նրա կյանքը կարող էր ընդհատվել հենց իր սիրելի երկրում։

Ուշ գիշեր էր։ Լեռնային ճանապարհներով պտույտներ անող մեքենայի մեջ երկուսով էին․ հետևի նստատեղին բժիշկ Ռոշալն էր, իսկ ղեկին՝ բանտից փախած մարդասպան։

1988թ.-ի դեկտեմբեր։ Լեոնիդ Ռոշալը Հայաստան էր եկել՝ օգնելու Սպիտակի երկրաշարժի հետևանքով տուժածներին։ Նա իր հետ բերել էր մանկական վիրաբույժ-վնասվածքաբանների, ռեանիմատոլոգների խմբի, որոնց նույնպես բախտ էր վիճակվել օգնել։ Պատկերացրեք՝ եղել են ժամանակներ, երբ Հայաստանին օգնելու հնարավորությունը հաջողություն է համարվել։ Ում բախտը չի բերել՝ նեղացել են (նշենք, որ Հայաստան ժամանած մանկաբույժներն օգնել են ոչ միայն երկրաշարժից տուժածներին, այլ նաև մեկնել են սովորական կանչերի)։

Սպիտակի երկրաշարժին հաջորդած Նոր տարին. ի՞նչ է տեսել ռուս լրագրողը սարսափելի օրերին
Եվ ահա մի անգամ բժիշկ Ռոշալն անծանոթ տղամարդու հետ մեկնում է Հայաստանի հյուսիս, և հանկարծ մեքենան կանգ է առնում լեռնանցքում։ Օգնության են սպասում: Անելու բան չկա, սկսում են զրուցել։

Ստորև արդեն պատմում է հենց Ռոշալը․

-      Իսկ դուք նախկինում որտե՞ղ եք աշխատել, - հետաքրքրվում է բժիշկը։

-      Ես չեմ աշխատել, - պատասխանում է վարորդը։

-      Այդ դեպքում ի՞նչ եք արել։

-      Բանտում եմ եղել, - բացատրում է վարորդը։

-      Ինչի՞ համար եք նստել։

-      Մարդասպանության։

Համաձայնեք, որ հաճելի չի կարող լինել, որ գիշերը, երբ շուրջբոլորդ միայն սարեր են, կողքիդ մարդասպան է, նույնիսկ՝ հաշվի առնելով այն, որ բժիշկը Հայաստան է եկել ոչ թե կոնյակ խմելու, այլ երեխաների փրկելու, իսկ մարդասպանը պետք է որ հաշվի առնի դա։ Ինչ խոսք, փաստարկը թույլ է, բայց ամեն դեպքում…

Фотографии Юрия Павлова на фотовыставке 30 лет спустя в Гюмри - Sputnik Արմենիա
Ինչպես Սպիտակի երկրաշարժը փոխեց ռուս լուսանկարչի կյանքը

Զրույցի ընթացքում պարզվում է, որ երիտասարդի կինը դավաճանել է նրան, և նա՝ տաքարյուն կովկասցի երիտասարդը, սպանել է կնոջը։ Երիտասարդին դատապարտում են ազատազրկման։ Եվ այստեղ  Սպիտակի երկրաշարժն է տեղի ունենում։ Բանտարկյալը փախչում է բանտից, բայց տուն չի գնում․ վարորդ է դառնում՝ աղետի մեջ հայտնված մարդկանց օգնելու համար։

- Երբ ամեն ինչ վերջանա, նորմալ հունի մեջ ընկնի, կվերադառնամ, - բժիշկ Ռաշելին վստահեցնում է երիտասարդը՝ ազատելով նրան իր կյանքի համար մտավախությունից և վստահություն առաջացնելով, որ նման վարորդի հետ հուսալի կլինի։ Բժիշկն այդ ժամանակ չգիտեր, որ աղետի գոտու բանտերից ազնիվ խոսքի դիմաց ազատ են արձակվել տասնյակ կալանավորներ, և բոլորը հետագայում հետ են վերադարձել։

Հեղինակը չի պատրաստվում գողերի, մարդասպանների և այլ սրիկաների հետ ժողովրդի եղբայրացման իդիլիական տեսարան ստեղծել։ Բնավ։

Հայ փրկարարներն իրենց թանգարանը կունենան. «փրկված» տուֆի կտորից մինչև Սպիտակի երկրաշարժ
Այդ տարի տեսել եմ շատ դիակապուտների, վախկոտների, բարձր պաշտոններ զբաղեցնող անօգնական ապիկարների, բայց հիշողությանս մեջ մնացել են ոչ նրանք։ Այսօր, երբ պառակտման ժամանակներ են և շատ է խոսվում ազգի միավորման մասին, հիշվում են նրանք, ովքեր խիղճ ու պատիվ են ունեցել, կարողացել են ինչ-որ բան անել։ Նման մարդիկ մեծամասնություն են եղել։

Грачья Петросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պետրոսյան․ «Ախուրյանի ջրամբարը չէր կարող Սպիտակի երկրաշարժի պատճառ դառնալ»

Ռոշալը՝ մեր երկրի մասին․ «Ես լինում եմ Հայաստանում ինչպես ուրախության, այնպես էլ տխրության օրերին։ Վերջերս մտածում էին այն մասին, որ ձեր երկիրը չունի նավթի, ոսկու պաշարներ, բայց այն ունի քարեր ու սարեր, և այն ողջ է իր ժողովրդի տաղանդի շնորհիվ»:

Ուրիշ ինչո՞վ է հիշվել Հայաստանը

«Մենք Սպիտակից հետո բրիգադ կազմեցինք՝ աշխարհում միակ մանկաբույժների բրիգադը, որը մեկնում է աշխարհի տարբեր երկրներ (աղետների, պատերազմների գոտիներ) և օգնություն ցուցաբերում երեխաներին, որովհետև երեխաները չպետք է պատասխան տան մեծերի հիմարության համար», - ասում է Ռոշալը։

Այսպիսով, երեխաների փրկելու առաջին բժշկական թիմի ստեղծման վայրը կարելի է համարել Հայաստանը, և դա ևս մեկ պլյուս է մեր օգտին։

Լրահոս
0