00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆուտբոլի 1-ին խմբում այնպես են մեկնարկել, որ ասելու չէ, արձանագրելու է. արտառոցների շարքը

© Sputnik / Asatur YesayantsФутбольный матч отборочного тура Евро-2020 между сборными Греции и Армении (11 июня 2019). Афины
Футбольный матч отборочного тура Евро-2020 между сборными Греции и Армении (11 июня 2019). Афины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեն, հասկանալի է, համապատասխան խախտումների, այն է՝ հանդիպմանը պատրաստ չլինելու համար տեխնիկական պարտություն է սահմանել երկու մրցակից թիմերին էլ:

Դժվար է ասել` դրա նախադեպը եղե՞լ է, չնայած, ֆուտբոլի պատմության մեջ ու աշխարհի տարբեր անկյուններում ինչ ասես, որ չի եղել, բայց Հայաստանի ֆուտբոլի առաջնության Առաջին խմբում հանդես եկող «Մասիս» և «Դիլիջան» թիմերին, երկուսին էլ նույն հանդիպման համար տեխնիկական պարտություն է գրանցվել, միևնույն՝ 0:3 հաշվով: Ճիշտ է, առանձին որոշումներով, բայց ամեն դեպքում ծիծաղելի է: Ստացվում է, որ միմյանց հետ չմրցեցին «Մասիսն» ու «Դիլիջանը», բայց երկուսն էլ պարտվեցին 0-3 «տեխնիկական հաշվով»:

Владелец клуба Пюник Артур Согомонян передал Вардану Сирмакешу копию чемпионского кубка Чемпионата Армении по футболу 2008 года (9 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Փյունիկը» 2008թ. չեմպիոնի գավաթի կրկնօրինակը նվիրեց «Արարատին». տեսանյութ

Չէ, առհասարակ, Հայաստանը «ֆուտբոլային բում» է ապրում, նկատի ունենալով, որ նորաստեղծ ֆուտբոլային ակումբները շատացել են, ինչպես սնկերն անձրևից հետո: Հատկապես Առաջին խմբի մրցաշարին մեծ թվով նոր ակումբներ են մասնակցում:

Ու օգոստոսի 6-ին էլ ֆուտբոլի հայրենական առաջնության Առաջին խմբի մրցաշարում առաջին տուրի հանդիպումներն էին:

Դրանցից մեկը պիտի լիներ «Մասիս»-Դիլիջան» խաղը: Այն չի կայացել: Դրա ու տարբեր այլ հանդիպումների և ակումբների հետ կապված ուրիշ խախտումների ու երևույթների վերաբերյալ է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի օգոստոսի 9-ի նիստի արձանագրությունը :

Զգացմունքային և հուզական բաղադրիչներից զերծ պաշտոնական արձանագրությունն անկիրք ներկայացնում է, որ, օրինակ, հիշյալ հանդիպումը չի կայացել՝ «թիմերի անպատրաստ լինելու պատճառով»: Իսկ ավելի կոնկրե՞տ: Երկուսի դեպքում էլ նշվում է. «հայտավորված պաշտոնյաների և ֆուտբոլիստների կազմ չունենալու» պատճառով:

Նորացված «Արարատը» մեկնարկեց հաղթանակով

Փորձենք նույնքան անկիրք հասկանալ եղելությունը: Ստացվում է, որ ինչ-որ մարդիկ ակումբներ են ձևավորել, որոշակի ծախսեր են արել, թիմ են կազմել, երևի հանդերձանք էլ են գնել և այլն: Բայց, արի ու տես, որ մրցաշարի հենց առաջին տուրի խաղին անպատրաստ են եղել, այն էլ… հայտավորված ֆուտբոլիստների կազմ չեն ունեցել: Դրա հաջորդ օրն արդեն (ըստ արձանագրության), «Սևան-«Վեստ Արմենիա» խաղը չի կայացել, քանի որ «Սևան» թիմը չի ունեցել հայտավորված պաշտոնյա: Էլի՝ պատժամիջոցներ, լավ է` դեռ այս դեպքում թիմերից միայն մեկին է տեխնիկական պարտություն գրանցվել, այլ ոչ թե միանգամից երկուսին, ինչպես նախորդ դեպքում: Հասկանալի է՝ տուգանքներ էլ են սահմանվել:

Тренировка футболистов сборной Армении в преддверии матча отборочного тура Евро-2020 против сборной Греции (10 июня 2019). Афины - Sputnik Արմենիա
Ռուս միլիարդատերն ուզում է Մխիթարյանին «Սոչի» ակումբ հրավիրել

Բայց իզուր չէ ասվում, թե որքան անտառի թավուտն ես մտնում, այնքան ավելի «կերած-խմած» պարտիզաններ են հանդիպում: Նշեցինք չէ՞, որ առաջնությունը`կոնկրետ Առաջին խմբի մրցաշարը, նոր-նոր է մեկնարկել: Եվ ահա, այդ առաջնությանը մասնակցելու հայտավորված «Մակարավանք», նաև «Երևան-2» և «Գանձասար-Կապան-2» թիմերը հանվում են Առաջին խմբի առաջնությունից, փաստորեն, իրենց նախաձեռնությամբ:

Դե, մարդիկ երևի մի 20 օր առաջ մտածում էին, որ կմասնակցեն, բայց մի երկու շաբաթ անց արդեն այլ կարծիքի են, ինչի համար խոշոր տուգանքներ պիտի վճարեն, ի դեպ:

Իսկ եթե՝ լուրջ, ապա սա անլրջության տպավորություն է թողնում: Դա ինչ վերաբերմունք է, առհասարակ, միայն ֆուտբոլի հետ չկապված: Ստացվում է` մարդիկ ակումբ են ձևավորել ու միայն վերջին պահին հասկացել, որ չի ստացվում: Ու, ելույթները դեռ մի կարգին չսկսած, դադարեցնում են: Լրիվ կիկոսիմահիզմ:

Թեպետ ճտերն աշնանն են հաշվում, պետք է սպասել գարնանը, տեսնելու համար, թե այդպես բուռն ու ոգևորված բազմացած թիմերից քանի՞սը կձգեն մինչև մրցաշրջանի ավարտ:

Тренировка футболистов сборной Армении в преддверии матча отборочного тура Евро-2020 против сборной Греции (10 июня 2019). Афины - Sputnik Արմենիա
Ֆուտբոլային 28-րդ մրցաշրջանը մեկնարկեց Գյումրիում. տանտերերն արժանի հաղթանակ տոնեցին

Հ.Գ. Անդրադարձն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձան Առաջին խմբի երկրորդ տուրի հանդիպումների արդյունքները: Վերը հիշատակված «Մասիսի» ու «Դիլիջանի»՝ խոշոր, ոչ ֆուտբոլային հաշվով պարտությունները՝ 0:9 և 1:5  հուշում են, որ թիմերը այնուամենայնիվ, լավ չէին պատրաստվել: Բայց ուշադրություն գրավեց այլ բան. Առաջին խմբի երկրորդ տուրի «Վան»-«Լոկոմոտիվ» հանդիպումը՝ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում, անավարտ է մնացել: Ավարտին մոտ, ֆուտբոլի փոխարեն, դաշտում տուրուդմփոց է ծավալվել: Իհարկե, ֆուտբոլային պաշտոնյաները, նույն ՀՖՖ-ի  կարգապահական և էթիկայի հանձնաժողովը, գուցե նաև իրավապահ ու քննչական մարմինները դեռ կանդրադառնան այդ եղելությանը:

Ֆուտբոլ` առանց մրցակիցների. ինչո՞ւ Անդրեասյանին թույլ չտվեցին խաղալ Չիլիում

Հասկանալի է նաև, որ միջադեպեր, այդ թվում՝ խիստ անցանկալի, լինում են ցանկացած երկրում, ցանկացած ֆուտբոլային առաջնությունում: Բայց խնդիրն այն է, որ հանրագումարում նման դեպքերի առատությունը, կոնկրետ մեր ֆուտբոլի առաջնության Առաջին խմբում, անլուրջ ու տհաճ, կիսատության ու անպատրաստվածության տպավորություն է թողնում: Ստացվում է, որ ոգևորվեցինք ու ոգևորված՝ բազմաթիվ թիմեր ձևավորվեցին, մինչդեռ տարրական, ըստ որում՝ կազմակերպչական ու կարգապահական առումով հանգամանքներին անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել: Թերևս կարիք կա, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը սաստի ակումբների ղեկավարներին ու պատասխանատուներին: Թե չէ, քիչ է մնում հանրահայտ Օզերովի թևավոր ֆրազի նմանությամբ ասենք՝ «Նե՜տ, տակոյ ֆուտբոլ նամ նէ նուժեն»:

Լրահոս
0