00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքդ կամ քսակդ. ասֆալտին փռելը շարունակվում է, իսկ հանցանգործությունների թիվը` ավելանում

© Sputnik / Andranik GhazaryanСотрудники дорожной полиции закрыли вход на площадь Республики (5 июля 2019). Еревaн
Сотрудники дорожной полиции закрыли вход на площадь Республики (5 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում «ասֆալտին փռվելու» հավանական թեկնածուներն օրինապահ են դարձել, սակայն հանցագործությունների թիվը կես տարում միայն աճել է։

Հանցագործությունների թիվն անցած կես տարվա ընթացքում 9 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Վիճակագրական տվյալներով, որոնք այսօր ասուլիսում ներկայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Ղուկասյանը, այս տարվա սկզբից մինչև հունիսի 30-ը գրանցվել է 12250 հանցագործության դեպք՝ 1007-ով ավելի, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

Вано Сирадегян - Sputnik Արմենիա
Հիմա էլ ենք փնտրում. Օսիպյանը` Վանո Սիրադեղյանի մասին

Ոստիկանության շտաբի պետը հնարավորինս մանրամասնեց «քրեական վիճակագրության» բացվածքը: Ըստ ներկայացված տվյալների` հատկապես աճել են գողության դեպքերը՝ 1200-ով, իսկ դրանց շարքում էլ նկատելի են, այսպես ասած, «ոչ մեծ գողության» դեպքերը՝ 984-ով ավելի:

Մեր մեջ ասած՝ թեպետ բավականին հետաքրքրական, բայց առանձնապես ոգևորիչ պատկեր չէ. աճել են առանձնապես ծանր հանցագործությունները` 99-ից հասնելով 134-ի, ծանր հանցագործությունները 16,2 տոկոսով կամ 253 դեպքով (ընդհանուր՝ 1812 դեպք), աճել են սպանության և սպանության փորձերը 41 (նախկինում՝ 33), ավազակության դեպքերը՝ 46 (24), խարդախության՝ 611 (563) և այլն:

Փռել ասֆալտին. վատ մեթոդ կամ ինչպես Հայաստանի հարուստները սովորեն կիսվել

Ուշադրություն գրավեց ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցչի այն արձանագրումը, որ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը՝ 542-ից իջնելով 471-ի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, այդ թվում՝ բռնաբարության և բռնաբարության փորձի դեպքերը. արձանագրվել է 8 դեպք, նախկինում գրանցված 14-ի դիմաց:

Начальник полиции Валерий Осипян на торжественном заседании, посвященном Дню полиции Армении (16 апреля 2019). Ереван - Sputnik Արմենիա
Օսիպյանը մանրամասներ է ներկայացնում Մասիվցի Անդիկի սպանությունից

Իսկ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքերի թվի նվազման վերաբերյալ հայտարարությունն ուշադրություն գրավեց այն պարզ պատճառով, որ գրեթե օր չի լինում, որ դանակահարության կամ ծեծուկռվի մասին լրահոսում տեղեկություն չշրջանառվի: Գրեթե ամեն օր տեղեկատվական տարբեր կայքերում կարելի է հանդիպել նման դեպքերի վերաբերյալ հրապարակումների: Այսինքն, արտաքուստ ընկալումն ու տպավորությունը այնպիսին են, որ թվում է, թե այդ դեպքերի թիվն աճել է: Սակայն չոր վիճակագրությունը հակառակն է վկայում, փաստորեն: Դե, վերը թվարկված անհանգստացնող աճերի պարագայում թող մի բան էլ նվազած լինի: Հազիվ թե որևէ նորմալ մարդ դրանից նեղվի:

Թեպետ, ինչի մասին է խոսքը, երբ նման վիճակագրության ամեն մի տվյալն էլ մտահոգիչ է: Ի վերջո, այդ թվերից յուրաքանչյուրի հետևում մարդկային ճակատագրեր են, կոնկրետ եղելություններ ու դժբախտություններ:

Ոստիկանության շտաբի պետի մեկ այլ արտահայտություն էլ ուշադրություն գրավեց, մասնավորապես. «Թերևս պայմանականորեն կարելի է դրական համարել այն հանգամանքը, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքում հանցագործությունների հիմնական զանգվածը մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնից՝ 21,6 տոկոսից դարձել է 16,4 տոկոս: Այն տեղափոխվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժին՝ 44,4 տոկոսից դառնալով 51,2 տոկոս: Այսինքն գրանցված հանցագործությունների կեսից ավելին սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են»:

Пресс конференция Начальника полиции Валерия Осипяна - Sputnik Արմենիա
Գոնսալեսը Հայաստանի սահմանը հատել է Սարգսյան ազգանունով. Օսիպյան

«Թերևս դրականն» այստեղ այն է, որ հանցավոր մտադրությունները ոչ թե մարդու կյանքի դեմ են ուղղված եղել, այլ ունեցվածքի: Յուրովի ամփոփելով՝ ոստիկանության շտաբի պետը նշեց. «Կոպիտ ասած՝ ավելի լավ է գողանան, քան սպանեն»:

Ու, գիտեք, չես վիճի: Ի վերջո, ոչ մեկն էլ լավ բան չէ, բայց պարզ է, չէ՞, թե ո՛րն է նախընտրելի: Հանցավորության վերաբերյալ վիճակագրությունը մութ անկյունում դարանակալել է ու ասում է՝ կյանքդ կամ քսակդ: Եթե մի քիչ ժամանակակից, ապա՝ կյանքդ կամ «այ-ֆոնդ» ու դրա գաղտնաբառը:

Իսկ ընդհանուր առմամբ, հրապարակային պերճախոսության բոլոր շները բաց չթողնենք ոստիկանության վրա: Նրանք աշխատում են, որքան կարող են և ուժերը ներում են: Ժամանակակից Հայաստանի փոքրաթիվ աշխատող կառույցներից է, ի դեպ:

Թեև ոստիկանությունը հաճախ է քննադատության թիրախում հայտնվում, որովհետև հաճախ է հանդիպում: Ու ոչինչ, որ օրինակ, ոստիկանները կարող են հանգիստ ու ստատիստի կերպարով ներկա գտնվել օրենքի ակնհայտ ոտնահարման դեպքի, ինչպիսին է, օրինակ, դատարանների մուտքերի շրջափակումը և աշխատավայր դատավորների մուտքը խոչընդոտելը, էլ չենք ասում՝ հրելը կամ թևքից քաշելը: Ոստիկանությունը դիտորդի դերում էր:

Глава СНБ Артур Ванецян отвечает на вопросы журналистов (18 июля 2019). Иджеван - Sputnik Արմենիա
Խորհրդակցեցինք ու լուծման տարբերակ առաջարկվեց. Վանեցյանը` փայտի խնդրի մասին

Թեպետ, ոստիկանությունը խիստ օպերատիվ ու արագ կարողանում է գործել: Ու դա շատ լավ երևաց, երբ իշխանությանն ընդդիմադիր երիտասարդների մի խումբ սկսեց ասֆալտի վրա վարչապետին ոչ հաճելի գրառումներ անել: Արագ հայտնվեցին ոստիկանները, բռնեցին, տարան:

Ոստիկանությունն, իհարկե, մի տեսակ անօգնական տեսք ուներ, երբ սեռական առումով այլ կերպ կողմնորոշված մի խումբ աղմկոտ անձանց կողմից հարձակման ենթարկվեց: Բայց, օրինակ, Իջևանում, բախումներին հաջորդած գիշերը, ասում են, լավ էլ անողոք ու խիստ էր հայրենի ոստիկանությունը:

Ասֆալտանախշումը Երևանում թափ է հավաքում. ներկ վաճառողն ու ակտիվիստը պարապ չեն մնա

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօրվա ասուլիսում, ի դեպ, նկատեց. «Ասֆալտին փռելը շարունակվում է, պարզապես երևի տեղեկացված չեք։ Վստահեցնում եմ, որ այն պահին, երբ մենք խստացրել են մեր մոտեցումները և դադարել ենք հանդուրժող լինելը, մարդիկ կան, որ հասկացել են ու Հայաստանի Հանրապետությունում էլ ավելի օրինապաշտ են դարձել»:

Оружие и очень много наркотиков: СНБ Армении показало видео обысков в доме племянника Сержа Саргсяна - Sputnik Արմենիա
Հայ օլիգարխների թիկնապահներին «ասֆալտին փռելը» ոստիկաններին հաճույք չի պատճառում

Սա, իհարկե, հուսադրող է: Ճիշտ է` «օրինապաշտ» բառը մի տեսակ անհաջող է հնչում, ինչպես ասենք՝ «ասֆալտին փռել» ձևակերպումը: Ավելի ճիշտ է, իհարկե, գործածել «օրինապահ» բառը: Բայց մի փոքրիկ առեղծված, այնուամենայնիվ, կա. քանզի, ստացվում է, որ «ասֆալտին փռվելու» հավանական թեկնածուներն օրինապահ են դարձել, սակայն հանցագործությունների թիվը 9 տոկոսով կամ 1007 դեպքով աճել է: Մնում է ենթադրել, որ եթե մի քանի հոգի պայմանականորեն ու միառժամանակ օրինապահ կամ, լավ, թեկուզ օրինապաշտ են դարձել, ապա շատ ավելի մեծ թվով անձանց թվացել է, որ իսկը օրինախախտ դառնալու ժամանակներն են վրա հասել: Հատկապես՝ գրպանահատներն ու «տուն կտրողները»:

Ու՞մ են փռել ասֆալտին. Օսիպյանը խոսեց իրավիճակի փոփոխության «արդյունքների» մասին

Լրահոս
0