Մարմաշենի վանքը

Հեղնար աղբյուրի անմահական ջուրը և Մարմաշենի գաղտնիքները. ինչ են թաքցնում Ախուրյանի ափերը

2521
(Թարմացված է 09:46 08.07.2019)
Մարմաշենը հանկարծակի է բացվում աչքիդ առաջ, այն չի երևում ճանապարհից. կարմիր տուֆից եկեղեցին ներդաշնակորեն ներառվում է դեղնականաչավուն լեռնային լանդշաֆտի մեջ, իսկ ֆոն է ծառայում Ախուրյան գետը։ Այնտեղ է նաև Հեղնար աղբյուրը` իր գաղտնիքով։

Գյումրուց 10 կմ հեռավորության վրա գտնվող Մարմաշենի վանքից պահպանվել են կլոր շինությունների հիմքեր, երկու գերեզման և երեք եկեղեցի։ Եկեղեցիներից մեկը գրեթե կանգուն է, մյուսի կեսից քիչն է մնացել, երրորդից` պատի հատվածը, որի վրա ոմն Արմեն երկար տանջվելով գրել է «Իռա+Արմեն»։ Հազիվ թե դրանով զբաղվել է Իռան, ամեն դեպքում, հույս ունենք, որ այդքան «աստվածահաճո» ինքնահավերժացումն օգուտ է տվել այս զույգին։

Родник Эгнар у монастыря Мармашен
© Sputnik / Asatur Yesayants.
Հեղնար աղբյուր

Իսկ հետո էլ մեղադրում ենք ուրիշներին...

Օտարներն այստեղ ավերել են Վահրամաբերդը. ամրոցի մնացորդները գտնվում են բլրի վրա։ Թուրք սելջուկները այս վայրերում հայտնվել են ամրոցն ու վանական համալիրը կառուցելուց մի քանի դար անց և, իրենց սովորության համաձայն, սկսել են ոչնչացնել այն ամենը, ինչ անհասկանալի է իրենց։ Ամրոցը քոչվորի համար, ինչպես նաև ցանկացած կապիտալ շինություն, անհայտ նշանակության այլմոլորակային բան է, ավելի լավ է գետնին հավասարեցնել։

Պատմական չվերթ` Երևանից Վան. Հայաստանի 1–ին և վերջին մայրաքաղաքներին 35 րոպե է բաժանում

Մարմաշենի վանքը հիմնվել է 988 թ.-ին Բագրատունիների դինաստիայի կառավարման շրջանում։ Հայաստանի պատմությունը շատ վայրէջքներ ու վերելքներ է ունեցել։ Բագրատունիների պետությունում կարևոր դեր է խաղացել Պահլավունիների դինաստիան, իսկ նրա ներկայացուցիչներից մեկը` Վահրամ Պահլավունին, կարգադրել է կառուցել Մարմաշենի եկեղեցին, որի շինարարությունն ավարտվել է 1028թ–ին։

Река Ахурян у монастыря Мармашен
© Sputnik / Asatur Yesayants.
Ախուրյան գետը

Այդ շրջանը յուրահատուկ էր. իշխանությունն անկախ էր թե՛ արաբական խալիֆայությունից, թե՛ Բյուզանդիայից. այն իր գերակայության տակ միավորել էր բազմաթիվ ֆեոդալային կալվածքներ։ 10–րդ դարի կեսերին, 11–րդ դարի սկզբին Բագրատունիների թագավորությունը բարգավաճեց. մեծացան հին քաղաքները, հայտնվեցին նորերը, զարգացավ առևտուրը, կառուցվեցին եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ։ Հենց այդ շրջանում էլ կառուցվեց Մարմաշենի եկեղեցին` այդ ժամանակի Հայաստանի մշակութային և հոգևոր կենտրոնը։

Хачкар у монастыря Мармашен
© Sputnik / Asatur Yesayants.
Մարմարաշենի վանքը

Ուղղակի ապշեցուցիչ է, թե մեկ հազարամյակ առաջ որքան մանրակրկիտ և ճշգրիտ է չափվել յուրաքանչուր դետալ։ Պատմում են նաև, որ այստեղից Անի ստորգետնյա ուղիներ են եղել (ավելի քան 60 կմ)։ Խորհրդային իշխանության օրոք այդ մուտքերը փակվել են քարերով։ Միգուցե դրանք վնասվել–փակվել են այստեղ տեղի ունեցած երկրաշարժների հետևանքով, թեև հին շինարարները հիանալի գիտակցել են այս վայրերի սեյսմիկ վտանգը և փորել են այդ ուղիները` հաշվի առնելով այդ հանգամանքը։ Այլապես, եթե մուտքերը փակ կամ ավերված լինեին, ինչո՞ւ պետք է 20–րդ դարում փակեին դրանք։

Надгробия у монастыря Мармашен
© Sputnik / Asatur Yesayants.
Դամբարաններ Մարմաշենի եկեղեցու մոտ

Պատկերացնում ես, թե ինչպես են մարդիկ հազար տարի առաջ տասնյակ կիլոմետրերով ստորգետնյա ուղիներ փորել ու «բռնացնում» ես քեզ այն մտքի վրա, որ անկախության 30 տարիների ընթացքում մենք այդպես էլ չենք կարողացել թունել փորել մետրոյի թեկուզ մեկ կայարանի համար։ Եվ չենք էլ փորի տեսանելի ապագայում։

Սատանան մանրուքներում է. ինչու են Գյումրու գլխավոր եկեղեցին անվանում «Յոթ վերք»

Վահրամ Պահլավունին մի քանի դամբարան է ունեցել. կեղծ գերեզմանները շփոթության մեջ են գցել և փրկել իսկականները թալանումից։ Այստեղ պնդում են, որ զորահրամանատարի իսկական դամբարանը գտնվում է Մարմաշենում, իսկ այ` Կաթողիկեից 100 մետր այն կողմ հանգչում է նրա կինը. տապանաքարերից մեկի վրա գրված է Մարիամ։

Родник Эгнар у монастыря Мармашен
© Sputnik / Asatur Yesayants.
Աղբյուրներից մեկը

Իսկ ոտքերի տակ ամբողջական և վնասված խաչքարեր են, տապանաքարեր, ճգնավորների մենախցերի և վանական պարիսպների մնացորդներ։ Այս վայրն արժանի է հնագետների ամենասևեռուն ուշադրությանը, որոնց խանդավառությունը, ցավոք, ո՛չ խորհրդային իշխանության օրոք, ո՛չ անկախության տարիներին չի նկատվել։ Չգիտես ինչու, բայց կարծում եմ` Մարմաշենի շրջակայքում արված բացահայտումները կարող են ապշեցուցիչ լինել։

Ճարտարապետական եզակի ձուլվածք. Tehran Times–ը` Սպահանի հայկական վանքի մասին

Փոքր եկեղեցին, որի կեսն է մնացել, ունի իր գաղտնիքը։ Այն իր ուսերին պահում է խորանի պատերից մեկը. մի ժամանակ այս պատը ներառված է եղել եկեղեցում, իսկ այսօր այն հսկում են մողեսները, հսկա կռատուկները և եղինջները, որոնց հասակին կնախանձեր նույնիսկ բասկետբոլիստը։

Монастырь Мармашен
© Sputnik / Asatur Yesayants.
Մարմաշենի եկեղեցին

Բայց եթե հաղթահարել եղինջները և հասնել խորանի պատին, ապա պետք է նայել աջ ու ձախ։ Միայն այստեղից է հնարավոր տեսնել սյուների միջի անցքերը, ներքև տանող անցումները. հավանաբար, գաղտնի սենյակներ են եղել, միգուցե` ուղղակի պահեստային տարածքներ. այստեղ հով է նույնիսկ տապ ամռանը, կարելի է պատկերացնել, թե որքան հով է ներքևում։

Монастырь Мармашен
© Sputnik / Asatur Yesayants.
Մարմաշենի եկեղեցին

Մարմաշենի մոտ սառնորակ աղբյուրների թիվը տասից ավելի է, այստեղի ջրից անպայման պետք է խմել։ Ի դեպ, կարելի է ընտրել դրանցից մեկը` Հեղնար աղբյուրը։ Այն գաղտնիք ունի. ջուրը կգա, եթե որոշակի գործողություն կատարես։ Եթե չգիտես, թե կոնկրետ ինչ, կարող ես երկար տանջվել։ Ոմանց համբերությունը չի հերքում, և Հեղնար աղբյուրը չոր է մնում։

Хачкар у монастыря Мармашен
© Sputnik / Asatur Yesayants.
Խաչքար` Մարմաշենի եկեղեցու մոտ

Մենք գուշակեցինք գաղտնիքը, բայց փակագծերը չենք բացի, չէ՞ որ աննկարագրելի հաճույք է այդ դժվարությունը հաղթահարելուց հետո լվացվել սառնորակ ջրով։ Իսկ հուշելով բոլորն էլ կարող են։

2521
թեգերը:
Հայաստան, Հայ Առաքելական Եկեղեցի, Շիրակի մարզ
Ըստ թեմայի
Սուրբ Գայանե վանքի վանահայրն ազատվել է պարտականություններից. կաթողիկոսը պատժո՞ւմ է
Ղրիմի Սուրբ Խաչ վանքի «Թարթող Հիսուսը». ինչպես է սրբապատկերը հրապուրում զբոսաշրջիկներին
Համաշխարհային մշակույթի հատուկ օբյեկտ կամ ինչ պետք է իմանալ Գեղարդի բացառիկ վանքի մասին
Կարմիր բանակի գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանի ու 239-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկների հուշահամալիր

Նոր սերնդի գեներալները Հայաստանում շատ են, իսկ երեխաներով զբաղվող չկա

164
Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում բացվել է Կարմիր բանակի գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանի ու 239-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկների հուշահամալիրը։ Այդ կապակցությամբ Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է իր հիշողությունները փառավոր զորավարի մասին։

Նույն ազգանունով երկու գեներալը փոքր Երևանում խառնաշփոթ էին ստեղծում։ Ու չսխալվելու համար Հայկ Հովհաննեսի Մարտիրոսյանին անվանում էին ալեհեր ու բարձրահասակ, իսկ Սարգիս Սողոմոնի Մարտիրոսյանին՝ հերոս։

Մի դեպքում առաջնորդվում էին ակնհայտ ֆիզիկական տվյալներով, մյուս դեպքում՝ պարգևներով. գեներալ– լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը Խորհրդային Միության հերոս էր։ Գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանը հերոսի կոչում չէր ստացել, բայց մազերը սպիտակելու պատճառը դա չէր․ դա սովորական տարիքային փոփոխություն էր։

Ութսունականների երևանցիները հաճախ էին տեսնում նրան փողոցներում քաղաքացիական հագուստով, ու ինչպես այն ժամանակ ընդունված էր, քաղաքակիրթ կերպով բարևում էին։

Ճանաչված լինելը ոչ միայն հաճելի է, այլև հաճախ օգտակար։ Իննսունականների սկզբին, երբ բոլորի համար էլ դժվար էր, գեներալի հարսը մի անգամ դատարկ ձեռքով տուն վերադարձավ։ Մարտիրոսյանը հանգվեց ու խանութ գնաց։ Միլիցիոները ճանաչեց նրան ու հաց տվեց գեներալին։ Հերթում կանգնածները չառարկեցին։

Հայկական զորախումբը պատրաստ է Մոսկվայի շքերթին, կամ րոպեում քանի՞ քայլ են անում զինվորները

Գեներալի որդին՝ Ռոբերտը, շարունակեց հոր գործը: Դա հաճախ է լինում զինվորականների ընտանիքում։ Ծառայության ընդհանուր ժամկետը` քսանյոթ տարի, որից յոթը՝ ԳԴՀ-ում, ևս երկուսը՝ Արցախում, նա ապստամբներին հրետանային հրաձգություն էր սովորեցնում։

Նրա դստերը՝ Ելենային, որը կոսմետոլոգ էր աշխատում, Երևանում շատերն են հիշում (այժմ նա Ամերիկայում է), սակայն թերևս ամենալավը կանայք են հիշում։ Նա հաջողության ու ընդհանուր ճանաչման էր հասել, սակայն գեղեցկանալու համար կանայք գնում էին ոչ թե պարզապես գեղեցկության սրահ, այլ «գեներալ Մարտիրոսյանի դստեր մոտ»։

Հայկ Մարտիրոսյանը Երևանի պատվավոր քաղաքացի էր, սակայն կա մի քաղաք, որտեղ նա ավելի շուտ է ճանաչում ստացել` դեռ մինչ գեներալ դառնալը։ Ավելին, վերջերս այդ քաղաքում փողոց են բացել ու այն անվանել Մարտիրոսյանի պատվին։

Քաղաքը կոչվում է Նովոմոսկովսկ (պատերազմի տարիներին՝ Ստալինոգորսկ), գտնվում է Տուլայի մարզում, հիշում է իր հերոսներին։ Այստեղ գնդապետ Մարտիրոսյանը պաշտպանել է քաղաքը, հետք է մղել ֆաշիստական զորքերին պաշտպանական սահմաններից, չի թողել Մոսկվային մոտենալ։

11 չհանձնվող տղամարդ, կամ սև օրվա համար արած խնայողություններն ավելի քիչ են, քան սև օրերը

․․․Երևանցիների ավագ սերունդը ներկայիս սերնդից առավել է նրանով, որ փողոցով քայլելիս, թատրոն մտնելիս, հյուր գնալիս կարող էր տեսնել ուսադիրների վրա գեներալական աստղերով պատերազմի մարդկանց։

Կհարցնեք՝ ի՞նչ լավ բան կա դրանում, ո՞րն է առավելությունը։ Նույն ուրախությունն է, որն այսօր զգում են նույն փողոցով քայլող, նույն տանն ապրող հայտնի մարդու հետ հանդիպելիս, որը նույն «Արարատին» է երկրպագում ու շտապում է թոռանը դպրոցից վերցնել։ Այդպիսի հայտնի մարդ կարող էր լինել, օրինակ, Արմեն Ջիգարխանյանը, Պարույր Սևակը Երևանում կամ Շառլ Ազնավուրը` Փարիզում:

Իսկ առավելությո՞ւնը որն է։ Մի ժամանակ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակություն գաղափար կար։ Երիտասարդություն կա, դաստիարակությունն է քիչ։ Պատերազմը ոչ ոք չի չեղարկել, իսկ հայրենասիրությունն ինքնին չի առաջանում, այն պետք է դաստիարակել, բայց ինչպե՞ս։ Մի բան է, երբ դրանով զբաղվում են զուտ քաղաքացիական անձիք, ու լրիվ այլ բան է, երբ դրանով զբաղվում են ռազմաճակատից վերադարձած մարդիկ։ Օրինակ, ղարաղաբյան պատերազմի մասնակիցները։

Ի՞նչ էին հագնում Երևանի «Ցախի մեյդանի» երեխաները, որոնցից շատերը զենքով էին գնում դպրոց

Նոր սերնդի գեներալները Հայաստանում շատ են, սակայն դպրոցներում ու ինստիտուտներում, զանգվածային միջոցառումներին ուսադիրների վրա մեծ աստղերով զինվորականներն են քիչ։

Անհատներին եմ անցնում։ Երևանում կարելի էր հանդիպել նրանց, բարևել ու հանդիպումների հրավիրել․ նրանք չէին մերժում։ Գեներալներ Նվեր Սաֆարյանը, Սերգեյ Կարապետյանը, Միխայիլ Մուրադյանը, Տարաս Թուսուզյանը, Աշոտ Ղազարյանն ու բնականաբար Հայկ ու Սարգիս Մարտիրոսյանները (երևի էլի կային, բայց թվարկել եմ նրանց, ում հիշել ու ճանաչել եմ)։

Հայրենական մեծ պատերազմ է գործուղվել վաթսուն հայ գեներալ։ Պատերազմի ավարտից հետո գեներալի կոչում են ստացել ևս ութսուներեքը։

Մեր օրերում մեծ աստղերը երկրի պաշտպանների նոր սերնդի ուսադիրների դրա են։ Հրամաններն այսօր հայերեն են տրվում, համազգեստների վրայի շքանշաններն ու մեդալները հայկական են, կանոնադրությունը հայերեն է, մի բան է անփոփոխ՝ նվիրյալ ծառայությունը հայրենիքին։

«Սպեկուլյանտ» Գագոն ու «սեքսի» Արփիկը, կամ ինչն է միավորում մարդկանց ու Երևանի փողոցները

164
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայրենական մեծ պատերազմ, Երևան, Հայաստան, հերոս, գեներալ
Ըստ թեմայի
Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ
«Կանաչ խաչ» և գեղեցիկ աղջիկներ. ինչո՞վ է վտանգավոր դեղատնային բիզնեսը Հայաստանում
Մարզիկները ո՛չ իրենց «քաշեցին», ո՛չ էլ թիմին. Հայաստանը լավագույններին էր Մոսկվա ուղարկում
Վենեսուելա

Համավարակը և իշխանափոխությունը․ մինչև տարեվերջ ո՞ր պետության իշխանությունները կլքեն աթոռը

201
(Թարմացված է 09:33 06.08.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Պնդումները, թե կորոնավիրուսի համավարակը կարող է որոշ երկրներում իշխանափոխության պատճառ դառնալ, բավական հիմնավոր են։ Խոսքը հատկապես այն երկրների մասին է, որտեղ առաջիկա ամիսներին խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ են սպասվում։
Կորոնավիրուսը և իշխանափոխությունը

Հայաստանում իշխանափոխության հեռանկար կարծես թե չկա հենց այն պատճառով, որ առաջիկա առնվազն մեկ տարում համապետական ընտրություններ չեն նախատեսվում, իսկ թե մեկ տարի հետո ինչպիսի իրավիճակ կստեղծվի՝ կարծում եմ Նոստրադամուսն էլ չէր կարողանա կանխատեսել։

​Համենայնդեպս պարզ է, որ իշխանափոխության հեռանկարն առաջին հերթին վերաբերվում է այն պետություններին, որտեղ մինչև համավարակն էլ քաղաքական իրավիճակը բավական խախուլ էր ու անորոշ և, որոնք չեն կարող խուսափել հզոր տերությունների ազդեցությունից ու ճնշումներից։ Ամենավառ օրինակը երևի թե Վենեսուելան է։ Շատ կոնկրետ փաստ ներկայացնեմ․ հենց երեկ ամերիկյան Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում ելույթ ունեցավ Վենեսուելայի գործերով հատուկ հանձնակատար Էլիոթ Աբրահամսը և ասաց, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամենայն հավանականությամբ իշխանությունից կզրկվի մինչև տարեվերջ։

Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը

​Որն է այս կանխատեսման հիմքը։ Ամերիկացի պաշտոնյան հիշեցրեց, որ դեկտեմբերին Վենեսուելայում խորհրդարանական ընտրություններ են կայանալու, իսկ ներկա պայմաններում ժողովուրդը դժվար թե իր քվեն տա գործող իշխանություններին։ Մենք՝ հայաստանցիներս, իհարկե, շատ լավ գիտենք, որ ցանկացած ընտրությունների արդյունքները կարելի է նաև կեղծել, բայց Վենեսուելայի դեպքում մի շատ հետաքրքիր առանձնահատկություն կա․ այստեղի գործող խորհրդարանն ընդդիմադիր է։ Այո, այո, մի քանի տարի առաջ Վենեսուելայում հաղթել է ընդդիմությունը։

​Պարզապես հիշեցնեմ՝ երբ սոցիալիստների նախկին առաջնորդ Ուգո Չավեսը մոտ ութ տարի առաջ կյանքից հեռացավ, Վենեսուելայում նախագահական ընտրություններ կազմակերպվեցին, հաղթեց Չավեսի հետնորդը՝ Նիկոլաս Մադուրոն։ Կասկածելի ընտրություններ էին, ընդդիմությունը ժողովրդին դուրս բերեց փողոց, տեղի ունեցան բախումներ, սպանվեց ավելի քան 40 մարդ: Համաձայնեք՝ շատ ծանոթ ու ցավոտ պատկեր է: Բայց մեր երկու երկրների նմանությունը այսքանով կարծես թե սահմանափակվում է: Մենք նավթ ու գազ չունենք, իսկ Վենեսուելայի արտաքին եկամուտների 95 տոկոսը գոյանում է նավթի արտահանումից:

Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի

Հիշո՞ւմ եք՝ Սովետի ժամանակ այսպիսի մի չար կատակ էր շրջանառվում․ «Սոցիալիզմը այն հասարակարգն է, որտեղ անվճար դեռ ոչինչ չեն տալիս, իսկ փողով արդեն ոչինչ հնարավոր չէ գնել»: Այ, մոտավորապես այսպիսի պատկեր ստեղծվեց Վենեսուելայում․ սուպերմարկետներում հսկայական հերթեր էր, անհետանում էր շաքարը, կաթը, բրինձը, սուրճը, ալյուրն ու ձեթը: Իհարկե, կարող եք ասել՝ այսպիսի հետևանքների է հանգեցնում սոցիալիստական գաղափարախոսությունը: Կարող եք նույնիսկ Ուինսթոն Չերչիլին մեջբերել․ «Կապիտալիզմի գլխավոր թերությունը՝ բարիքների անհավասար բաշխումն է, սոցիալիզմի հիմնական առավելությունը՝ աղքատության հավասար բաշխումը»։ Բայց, ախր, Վենեսուելայի դեպքում խոսքն այն երկրի մասին է, որն ունի աշխարհում ամենամեծ նավթային պաշարները։

Վերջին տարիներին Վենեսուելայից հեռացել է ավելի քան 4 միլիոն մարդ, կամ յուրաքանչյուր ութերորդ բնակիչը։ Այս աննախադեպ արտագաղթն ահագնացել է այն բանից հետո, երբ, ըստ մասնագետների, դեռ մեկ տարի առաջ փլուզվել է Վենեսուելայի առողջապահական համակարգը, սկսվել է գիպերինֆլյացիան, իսկ հաղթած ընդդիմության առաջնորդը՝ Խուան Գուայդոն հայտարարել է, որ հենց ինքն է երկրի ղեկավարը։ Այսինքն՝ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո այստեղ երկիշխանություն է։ Քանի դեռ զինվորականները սատարում են Մադուրոյին, նա կարող է իրեն ապահով զգալ։ Բայց ընդդիմությունն էլ, ինչպես ասում են, ձեռքերը ծալած չի նստում։ Մի քանի ամիս առաջ՝ մայիսին հաղորդվեց, որ ընդդիմության ներկայացուցիչներն ավելի քան 200 միլիոն դոլար են վճարել ամերիկյան ընկերություններից մեկին՝ Վենեսուելայում հեղաշրջում իրականացնելու համար։

Համաձայնեք՝ նման պայմաններում ամենևին չի բացառվում, որ մինչև այս տարվա վերջը աշխարհի առնվազն մեկ պետությունում՝ Վենեսուելայում, իշխանափոխություն տեղի կունենա։ Թե ինչ դեր է տվյալ դեպքում խաղում կորոնավիրուսը՝ կարելի է անվերջ վիճել։

201
թեգերը:
Հայաստան, իշխանափոխություն, Ընտրություններ, Վենեսուելա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները
Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան
Շտապօգնության և ԱԻՆ մեքենաներ, արխիվային լուսանկար

Ողբերգական վթար Գյումրի-Սպիտակ ճանապարհին. 23-ամյա երիտասարդը մահացել է

0
(Թարմացված է 10:35 06.08.2020)
Հիվանդանոց են տեղափոխվել ևս երեք երիտասարդներ, որոնցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 6-ին, ժամը 06։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնn ահազանգ է ստացել, որ Լուսաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի մոտակայքում, «BMW» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և շրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով 23-ամյա Սպարտակ Ա․-ն տեղում մահացել է, իսկ 22- ամյա Ալբերտ Ս․-ն, 29-ամյա Արտուշ Ն․-ն և 31-ամյա Մանուկ Մ․-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ։ 

Ողբերգական վթար Լոռիում. երիտասարդ եղբայրներից մեկը մահացել է

Բժիշկները Մանուկ Մ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

0
թեգերը:
հիվանդանոց, վթար, Մահ, Երիտասարդ, Դժբախտ պատահար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Աջափնյակի վթարային շենքերից մեկի բնակիչները տուն կստանան նորակառույցում
Նոր հավելվածը կթեթևացնի վթարների ստեղծած խցանումները, կկրճատվի կեղծ պատահարների թվաքանակը
Թուրքիայում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. 5 զինվոր է մահացել
Սարսափելի վթար Քասախում․ կինը մահացել է, նորածինն ու տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում են