Ավտովթար Զոդի կամրջի մոտ. 06.07.19

Ի՞նչ է հուշում այլ երկրների փորձը, կամ ինչպես պայքարել ճանապարհային «մարդասպանների» դեմ

700
(Թարմացված է 20:41 07.07.2019)
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանն անդրադառնում է ճանապարհային վթարների սարսափելի վիճակագրությանն ու ներկայացնում զարգացած երկրներում դրա դեմ պայքարի փորձը։

Երկու բան, որ ոչ մի դեպքում չէր կարելի անել հուլիսի 6-ին։ Առաջինը։ Համացանցում չտեղադրել տեսանյութ, որում հայկական պատվիրակության՝ Վիետնամ կատարած այցի ժամանակ ի պատիվ Հայաստանի վարչապետի վիետնամցի երգիչը կատարում է «Երևանի սիրուն աղջիկ» երգը։ Երկրորդ։ Շարունակել ձևացնել, թե Հայաստանում ավտովթարների պատճառով մահերի բարձր ցուցանիշը չի հարվածում Հայաստանի ազգային անվտանգությանը ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի կրակոցները։ Միգուցե ավելի շատ։

Արարատի մարզում՝ Զոդի կամրջի մոտ, երեք ավտոմեքենաներում ողջ-ողջ այրվել են վեց մարդ, 12-ը հոսպիտալացվել են` ծանր վնասվածքներով ու այրվածքներով։ Ոչ ոք չգիտի, թե երբ վերջ կդրվի ճանապարհային պատահարներին ու մահվան դեպքերին։ Բայց վաղուց էր պետք պայքարել սրա դեմ։ Ինչի՞ն ենք սպասում։ Եթե ավելի շուտ սկսեին ճիշտ պայքարել, միգուցե հնարավոր լիներ խուսափել կամրջի մոտ տեղի ունեցած ողբերգությունից։

Ի՞նչ պետք է անել։ Վերջ տալ անհուն ժողովրդասիրության խաղերին։ Պետք չէ մեղմ վարվելը նրանց հետ, ովքեր իրենց անիվների տակ ճզմում են մարդկանց։ Բավական է։ Մինչև ե՞րբ կարելի է համարվել Հայաստանի հպարտ քաղաքացի և գիշեր-ցերեկ սպանել համաքաղաքացիներին։

Տեսախցիկները պետք են, դաստիարակչական-կանխարգելիչ զրույցներ՝ թող լինեն, բայց եթե բանը սրան է հասել, թող ճանապարհներին և փողոցներին շուրջօրյա հերթապահեն իրավապահ մարմիններ, որոնք կարող են հասնել և պատժել պոտենցիալ ավտոմոբիլային մարդասպաններին։ Լոյալության ոչ մի ակնարկ, հասկանալու և ներելու ոչ մի փորձ, ոչ մի երդում։ Խախտել ես, լիովին պատասխանատվություն կրիր։

Նույնիսկ, եթե խախտումն առաջին հայացքից փոքր է։ Օրինակ` Երևանի առավոտյան անդորրի մեջ որոտացող մոտոցիկլետները կամ առավելագույն դեցիբելի հասնող երաժշտությունը՝ ավտոմեքենայից հնչող։ Ճիշտ վարորդը նման բան թույլ չի տա իրեն, սխալը (ստացվում է, որ նմանները չափազանց շատ են)՝ ընդունակ է նաև այլ բաների։ Չկա ներքին մշակույթ, չկա ճիշտ վերաբերմունք մյուս մարդկանց հանգստի և անվտանգության նկատմամբ։

Բժիշկները պայքարում են երիտասարդ աղջկա կյանքի համար. Թորոսյանը մանրամասներ է հայտնում

Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի արձագա՞նքը։ Որտե՞ղ է ուղերձը ժողովրդին, ո՞ւր է խստորեն պատժելու խոստումը. Ասես` վեց դիակը նորմալ բան է։

Մարդկանց արձագանքը։ Վրդովմունք։ Բայց․․․Ամեն ինչում փորձում ենք հավասարվել Արևմուտքին, իսկ այստեղ, չգիտես ինչու, թեքում ենք հայացքը։

Ամերիկայում ընդունված է նույն վայրկյանին ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների մասին հաղորդել ոստիկանությանը։ Մայրուղիների երկայնքով բազմաթիվ նշաններ են՝ տեղի ոստիկանության հեռախոսներով, որով առաջարկվում է տեղեկացնել ճանապարհին իրենց ագրեսիվ պահող մեքենաների և ցանկացած կասկածելի վարորդի մասին։ Մեր ճանապարհների երկայնքով՝ «Ըմպի՛ր Կոկա-կոլա»։

Ֆրանսիա։ Լուրջ խախտումների մեծամասնությունը ենթադրում է ավելի քան հազար եվրո տուգանք։ Այլ երկրների իրենց շատ գործընկերների նման Ֆրանսիայի ոստիկանները կարող են թաքնվել ամենաանսպասելի տեղերում, այդ թվում՝ սովորական ավտոմեքենաների մեջ և նույնիսկ` քաղաքացիական հագուստով։

Իտալիա։ Հատկապես խիստ են օրենքներն այն անձանց նկատմամբ, որոնք ավտոմեքենան ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ են վարել։ Նրանց սպառնում է ոչ միայն շատ բարձր տուգանք, այլ հաճախ նաև ազատազրկում։

Կարող եմ էլի օրինակներ բերել, բայց կարծես, բավական է։

Ի՞նչ է կատարվում Երևան–Երասխ ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարից հետո. տեսանյութ

Ինչի՞ ենք սպասում մենք։ Ճանապարհներին նոր ողբերգությա՞ն։ Եթե շարունակելու ենք լռել և ցույց տալ, թե աշխատում ենք, այդպես էլ կլինի։

Հիշեցնենք, երեկ` հունիսի 6-ին , ժամը 15:15-ին «911» ծառայությունը տեղեկություն էր ստացել, որ Արարատի մարզում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել էին երեք ավտոմեքենա, որոնց թվում` «Գազել» մակնիշի ուղևորատար ավտոմեքենա։ Նախնական տվյալներով 6 մարդ զոհվել էր 12–ը` տուժել։

700
թեգերը:
Վալերի Օսիպյան, ՀՀ Ոստիկանություն, ավտովթար, ավտոմեքենա, Հայաստան
Ըստ թեմայի
Կեղծ ավտովթարներ կազմակերպելով` ապահովագրական ընկերություններից խոշոր գումար են հափշտակել
Ողբերգական ավտովթար Վրաստանում. զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են
«Ցնցված եմ Արարատում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից». Փաշինյանը ցավակցել է
Կարմիր բանակի գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանի ու 239-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկների հուշահամալիր

Նոր սերնդի գեներալները Հայաստանում շատ են, իսկ երեխաներով զբաղվող չկա

166
Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում բացվել է Կարմիր բանակի գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանի ու 239-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկների հուշահամալիրը։ Այդ կապակցությամբ Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է իր հիշողությունները փառավոր զորավարի մասին։

Նույն ազգանունով երկու գեներալը փոքր Երևանում խառնաշփոթ էին ստեղծում։ Ու չսխալվելու համար Հայկ Հովհաննեսի Մարտիրոսյանին անվանում էին ալեհեր ու բարձրահասակ, իսկ Սարգիս Սողոմոնի Մարտիրոսյանին՝ հերոս։

Մի դեպքում առաջնորդվում էին ակնհայտ ֆիզիկական տվյալներով, մյուս դեպքում՝ պարգևներով. գեներալ– լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը Խորհրդային Միության հերոս էր։ Գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանը հերոսի կոչում չէր ստացել, բայց մազերը սպիտակելու պատճառը դա չէր․ դա սովորական տարիքային փոփոխություն էր։

Ութսունականների երևանցիները հաճախ էին տեսնում նրան փողոցներում քաղաքացիական հագուստով, ու ինչպես այն ժամանակ ընդունված էր, քաղաքակիրթ կերպով բարևում էին։

Ճանաչված լինելը ոչ միայն հաճելի է, այլև հաճախ օգտակար։ Իննսունականների սկզբին, երբ բոլորի համար էլ դժվար էր, գեներալի հարսը մի անգամ դատարկ ձեռքով տուն վերադարձավ։ Մարտիրոսյանը հանգվեց ու խանութ գնաց։ Միլիցիոները ճանաչեց նրան ու հաց տվեց գեներալին։ Հերթում կանգնածները չառարկեցին։

Հայկական զորախումբը պատրաստ է Մոսկվայի շքերթին, կամ րոպեում քանի՞ քայլ են անում զինվորները

Գեներալի որդին՝ Ռոբերտը, շարունակեց հոր գործը: Դա հաճախ է լինում զինվորականների ընտանիքում։ Ծառայության ընդհանուր ժամկետը` քսանյոթ տարի, որից յոթը՝ ԳԴՀ-ում, ևս երկուսը՝ Արցախում, նա ապստամբներին հրետանային հրաձգություն էր սովորեցնում։

Նրա դստերը՝ Ելենային, որը կոսմետոլոգ էր աշխատում, Երևանում շատերն են հիշում (այժմ նա Ամերիկայում է), սակայն թերևս ամենալավը կանայք են հիշում։ Նա հաջողության ու ընդհանուր ճանաչման էր հասել, սակայն գեղեցկանալու համար կանայք գնում էին ոչ թե պարզապես գեղեցկության սրահ, այլ «գեներալ Մարտիրոսյանի դստեր մոտ»։

Հայկ Մարտիրոսյանը Երևանի պատվավոր քաղաքացի էր, սակայն կա մի քաղաք, որտեղ նա ավելի շուտ է ճանաչում ստացել` դեռ մինչ գեներալ դառնալը։ Ավելին, վերջերս այդ քաղաքում փողոց են բացել ու այն անվանել Մարտիրոսյանի պատվին։

Քաղաքը կոչվում է Նովոմոսկովսկ (պատերազմի տարիներին՝ Ստալինոգորսկ), գտնվում է Տուլայի մարզում, հիշում է իր հերոսներին։ Այստեղ գնդապետ Մարտիրոսյանը պաշտպանել է քաղաքը, հետք է մղել ֆաշիստական զորքերին պաշտպանական սահմաններից, չի թողել Մոսկվային մոտենալ։

11 չհանձնվող տղամարդ, կամ սև օրվա համար արած խնայողություններն ավելի քիչ են, քան սև օրերը

․․․Երևանցիների ավագ սերունդը ներկայիս սերնդից առավել է նրանով, որ փողոցով քայլելիս, թատրոն մտնելիս, հյուր գնալիս կարող էր տեսնել ուսադիրների վրա գեներալական աստղերով պատերազմի մարդկանց։

Կհարցնեք՝ ի՞նչ լավ բան կա դրանում, ո՞րն է առավելությունը։ Նույն ուրախությունն է, որն այսօր զգում են նույն փողոցով քայլող, նույն տանն ապրող հայտնի մարդու հետ հանդիպելիս, որը նույն «Արարատին» է երկրպագում ու շտապում է թոռանը դպրոցից վերցնել։ Այդպիսի հայտնի մարդ կարող էր լինել, օրինակ, Արմեն Ջիգարխանյանը, Պարույր Սևակը Երևանում կամ Շառլ Ազնավուրը` Փարիզում:

Իսկ առավելությո՞ւնը որն է։ Մի ժամանակ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակություն գաղափար կար։ Երիտասարդություն կա, դաստիարակությունն է քիչ։ Պատերազմը ոչ ոք չի չեղարկել, իսկ հայրենասիրությունն ինքնին չի առաջանում, այն պետք է դաստիարակել, բայց ինչպե՞ս։ Մի բան է, երբ դրանով զբաղվում են զուտ քաղաքացիական անձիք, ու լրիվ այլ բան է, երբ դրանով զբաղվում են ռազմաճակատից վերադարձած մարդիկ։ Օրինակ, ղարաղաբյան պատերազմի մասնակիցները։

Ի՞նչ էին հագնում Երևանի «Ցախի մեյդանի» երեխաները, որոնցից շատերը զենքով էին գնում դպրոց

Նոր սերնդի գեներալները Հայաստանում շատ են, սակայն դպրոցներում ու ինստիտուտներում, զանգվածային միջոցառումներին ուսադիրների վրա մեծ աստղերով զինվորականներն են քիչ։

Անհատներին եմ անցնում։ Երևանում կարելի էր հանդիպել նրանց, բարևել ու հանդիպումների հրավիրել․ նրանք չէին մերժում։ Գեներալներ Նվեր Սաֆարյանը, Սերգեյ Կարապետյանը, Միխայիլ Մուրադյանը, Տարաս Թուսուզյանը, Աշոտ Ղազարյանն ու բնականաբար Հայկ ու Սարգիս Մարտիրոսյանները (երևի էլի կային, բայց թվարկել եմ նրանց, ում հիշել ու ճանաչել եմ)։

Հայրենական մեծ պատերազմ է գործուղվել վաթսուն հայ գեներալ։ Պատերազմի ավարտից հետո գեներալի կոչում են ստացել ևս ութսուներեքը։

Մեր օրերում մեծ աստղերը երկրի պաշտպանների նոր սերնդի ուսադիրների դրա են։ Հրամաններն այսօր հայերեն են տրվում, համազգեստների վրայի շքանշաններն ու մեդալները հայկական են, կանոնադրությունը հայերեն է, մի բան է անփոփոխ՝ նվիրյալ ծառայությունը հայրենիքին։

«Սպեկուլյանտ» Գագոն ու «սեքսի» Արփիկը, կամ ինչն է միավորում մարդկանց ու Երևանի փողոցները

166
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայրենական մեծ պատերազմ, Երևան, Հայաստան, հերոս, գեներալ
Ըստ թեմայի
Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ
«Կանաչ խաչ» և գեղեցիկ աղջիկներ. ինչո՞վ է վտանգավոր դեղատնային բիզնեսը Հայաստանում
Մարզիկները ո՛չ իրենց «քաշեցին», ո՛չ էլ թիմին. Հայաստանը լավագույններին էր Մոսկվա ուղարկում
Վենեսուելա

Համավարակը և իշխանափոխությունը․ մինչև տարեվերջ ո՞ր պետության իշխանությունները կլքեն աթոռը

213
(Թարմացված է 09:33 06.08.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Պնդումները, թե կորոնավիրուսի համավարակը կարող է որոշ երկրներում իշխանափոխության պատճառ դառնալ, բավական հիմնավոր են։ Խոսքը հատկապես այն երկրների մասին է, որտեղ առաջիկա ամիսներին խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ են սպասվում։
Կորոնավիրուսը և իշխանափոխությունը

Հայաստանում իշխանափոխության հեռանկար կարծես թե չկա հենց այն պատճառով, որ առաջիկա առնվազն մեկ տարում համապետական ընտրություններ չեն նախատեսվում, իսկ թե մեկ տարի հետո ինչպիսի իրավիճակ կստեղծվի՝ կարծում եմ Նոստրադամուսն էլ չէր կարողանա կանխատեսել։

​Համենայնդեպս պարզ է, որ իշխանափոխության հեռանկարն առաջին հերթին վերաբերվում է այն պետություններին, որտեղ մինչև համավարակն էլ քաղաքական իրավիճակը բավական խախուլ էր ու անորոշ և, որոնք չեն կարող խուսափել հզոր տերությունների ազդեցությունից ու ճնշումներից։ Ամենավառ օրինակը երևի թե Վենեսուելան է։ Շատ կոնկրետ փաստ ներկայացնեմ․ հենց երեկ ամերիկյան Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում ելույթ ունեցավ Վենեսուելայի գործերով հատուկ հանձնակատար Էլիոթ Աբրահամսը և ասաց, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամենայն հավանականությամբ իշխանությունից կզրկվի մինչև տարեվերջ։

Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը

​Որն է այս կանխատեսման հիմքը։ Ամերիկացի պաշտոնյան հիշեցրեց, որ դեկտեմբերին Վենեսուելայում խորհրդարանական ընտրություններ են կայանալու, իսկ ներկա պայմաններում ժողովուրդը դժվար թե իր քվեն տա գործող իշխանություններին։ Մենք՝ հայաստանցիներս, իհարկե, շատ լավ գիտենք, որ ցանկացած ընտրությունների արդյունքները կարելի է նաև կեղծել, բայց Վենեսուելայի դեպքում մի շատ հետաքրքիր առանձնահատկություն կա․ այստեղի գործող խորհրդարանն ընդդիմադիր է։ Այո, այո, մի քանի տարի առաջ Վենեսուելայում հաղթել է ընդդիմությունը։

​Պարզապես հիշեցնեմ՝ երբ սոցիալիստների նախկին առաջնորդ Ուգո Չավեսը մոտ ութ տարի առաջ կյանքից հեռացավ, Վենեսուելայում նախագահական ընտրություններ կազմակերպվեցին, հաղթեց Չավեսի հետնորդը՝ Նիկոլաս Մադուրոն։ Կասկածելի ընտրություններ էին, ընդդիմությունը ժողովրդին դուրս բերեց փողոց, տեղի ունեցան բախումներ, սպանվեց ավելի քան 40 մարդ: Համաձայնեք՝ շատ ծանոթ ու ցավոտ պատկեր է: Բայց մեր երկու երկրների նմանությունը այսքանով կարծես թե սահմանափակվում է: Մենք նավթ ու գազ չունենք, իսկ Վենեսուելայի արտաքին եկամուտների 95 տոկոսը գոյանում է նավթի արտահանումից:

Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի

Հիշո՞ւմ եք՝ Սովետի ժամանակ այսպիսի մի չար կատակ էր շրջանառվում․ «Սոցիալիզմը այն հասարակարգն է, որտեղ անվճար դեռ ոչինչ չեն տալիս, իսկ փողով արդեն ոչինչ հնարավոր չէ գնել»: Այ, մոտավորապես այսպիսի պատկեր ստեղծվեց Վենեսուելայում․ սուպերմարկետներում հսկայական հերթեր էր, անհետանում էր շաքարը, կաթը, բրինձը, սուրճը, ալյուրն ու ձեթը: Իհարկե, կարող եք ասել՝ այսպիսի հետևանքների է հանգեցնում սոցիալիստական գաղափարախոսությունը: Կարող եք նույնիսկ Ուինսթոն Չերչիլին մեջբերել․ «Կապիտալիզմի գլխավոր թերությունը՝ բարիքների անհավասար բաշխումն է, սոցիալիզմի հիմնական առավելությունը՝ աղքատության հավասար բաշխումը»։ Բայց, ախր, Վենեսուելայի դեպքում խոսքն այն երկրի մասին է, որն ունի աշխարհում ամենամեծ նավթային պաշարները։

Վերջին տարիներին Վենեսուելայից հեռացել է ավելի քան 4 միլիոն մարդ, կամ յուրաքանչյուր ութերորդ բնակիչը։ Այս աննախադեպ արտագաղթն ահագնացել է այն բանից հետո, երբ, ըստ մասնագետների, դեռ մեկ տարի առաջ փլուզվել է Վենեսուելայի առողջապահական համակարգը, սկսվել է գիպերինֆլյացիան, իսկ հաղթած ընդդիմության առաջնորդը՝ Խուան Գուայդոն հայտարարել է, որ հենց ինքն է երկրի ղեկավարը։ Այսինքն՝ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո այստեղ երկիշխանություն է։ Քանի դեռ զինվորականները սատարում են Մադուրոյին, նա կարող է իրեն ապահով զգալ։ Բայց ընդդիմությունն էլ, ինչպես ասում են, ձեռքերը ծալած չի նստում։ Մի քանի ամիս առաջ՝ մայիսին հաղորդվեց, որ ընդդիմության ներկայացուցիչներն ավելի քան 200 միլիոն դոլար են վճարել ամերիկյան ընկերություններից մեկին՝ Վենեսուելայում հեղաշրջում իրականացնելու համար։

Համաձայնեք՝ նման պայմաններում ամենևին չի բացառվում, որ մինչև այս տարվա վերջը աշխարհի առնվազն մեկ պետությունում՝ Վենեսուելայում, իշխանափոխություն տեղի կունենա։ Թե ինչ դեր է տվյալ դեպքում խաղում կորոնավիրուսը՝ կարելի է անվերջ վիճել։

213
թեգերը:
Հայաստան, իշխանափոխություն, Ընտրություններ, Վենեսուելա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները
Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան
Հիվանդասենյակ, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով ևս 2 մարդ է մահացել

12
(Թարմացված է 11:01 06.08.2020)
Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի զոհերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսը երկու մարդու կյանք է խլել։ 

«Պպացիենտները եղել են 82 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսի յուրաքանչյուր 100 դեպքը նշանակում է 2 մահ. Արսեն Թորոսյան

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 233–ով և դարձել 39 819։  Փաստացի բուժում է ստանում 7 263 մարդ, կատարվել է 171 600 թեստավորում, առողջացել են վարակվածներից 31 556-ը։ Գրանցվել է մահվան 772 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։։

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի ևս մեկ ամսով

12
թեգերը:
տղամարդ, Կին, Զոհ, հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել
Իրավապահները տեղորոշել են կորոնավիրուսի մասին հակաքարոզչություն անողներին. Փաշինյան