00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պաուզայի» վտանգ, կամ Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի «ռեստարտը» կախվել է օդում

© Sputnik / Aram NersesyanХудрук и актеры русского драмтеатра имени Станиславского наблюдают за репетицией
Худрук и актеры русского драмтеатра имени Станиславского наблюдают за репетицией - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ու տնօրեն Յուրի Իգիթխանյանի` Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն գալը նշանավորվեց թատրոնի «ռեստարտով»: Դա հենց այն է, ինչը տեղի ունեցավ թատրոնում որոշակի լճացումից հետո։ Սակայն այսօր «պաուզայի» վտանգ է հայտնվել, իսկ դա ծայրահեղ անցանկալի է կոլեկտիվի համար, որի աչքերը վերջապես սկսել են փայլել։

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն ասում է, որ երբ նրան ծանոթացնում էին Հայաստանում աշխատելու առանձնահատկություններին, ի լրումն ամենի, նախազգուշացրել էին, որ այստեղ միանգամայն բնական է դիտվում միջոցառմանը (օրինակ՝ փորձին) կես ժամ ուշացումով ներկայանալը։

Пресс-конференция худрука и актеров Приморского краевого академического театра в театре им. Станиславского (12 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Մենք պետք է գայինք». Վլադիվոստոկի Գորկու անվան թատրոնը 4 ներկայացում է բերել Երևան

«Իսկ այսօր, եթե փորձը, ասենք, ժամը 11-ին է նշանակված, ապա ներգրավված դերասանական կազմը ժամը 10:30 է հավաքվում, փորձից հետո էլ ոչ ոք չի շտապում պահ առաջ հեռանալ: Մարդկանց աչքերը փայլում են, նրանք արդեն ոչ թե աշխատում են, այլ ապրում են թատրոնով, և դա նորմալ է, քանի որ թատրոնը կենդանի օրգանիզմ է», - ասում է Կարեն Ներսիսյանը։

Գեղարվեստական ղեկավարը դա չի վերագրում իր շնորհներին: Նա միայն փորձել է թարմություն հաղորդել դժվար, ճահճացնող ժամանակների անտարբերության մեջ ասես քարացած կոլեկտիվին, ու դա նրան հաջողվել է։ Հաջողվել է, քանզի մարդկանց սկսել է հետաքրքրել առաջարկված մոտեցումը, և նրանք խոստումնալից հեռանկարներ են տեսել։

Այս մշակութային օջախի տնօրենի պաշտոնից Ֆրեդ Դավթյանի հեռանալը նաև մի դարաշրջանի ավարտը նշանավորեց։ Նոր դարաշրջանը սկսվեց Յուրի Իգիթխանյանի գալով։ Նրա շնորհիվ թատրոնը ոչ թե սոսկ «երկրորդ շնչառություն» ստացավ, այլ ասես նորից ծնվեց կամ վերածնվեց։ Սա ոչ միայն Ներսիսյանի, այլև բոլոր այն արտիստների կարծիքն է, որոնց հետ հաջողվեց խոսել փորձերից ազատ ոչ աշխատանքային ժամին։

Մարդիկ ասում են, որ Իգիթխանյանը օրուգիշեր թատրոնում է, նրա անձնական ջանքերի ու ծանոթությունների շնորհիվ նոր նախագծեր են ծնվել, նախանշվել են երևանյան թատրոնի հյուրախաղերը միջազգային խոշոր թատերական հարթակներում և հակառակը՝ արտասահմանյան հանրահայտ թատերախմբերի ելույթները Հայաստանի ռուսական թատրոնի բեմում: Նպատակներ են հայտնվել, այդ նպատակներին հասնելու հնարավորություններն են վերածնվել, և այսօր Կարեն Ներսիսյանը թատրոնը նոր գերձայնային ինքնաթիռի հետ է համեմատում, որը սլանում է դեպի իրենց նվաճել գայթակղող բարձունքները։

Кадр из кинофильма режиссера Василия Панина Захочу - полюблю (1990 год). - Sputnik Արմենիա
Հմայակ Հակոբյանը երազում է կախարդանքի թատրոն բացել. նրա ելույթով Մայքլ Ջեքսոնն էլ է հիացել

Թատրոնին ռեստարտ էր պետք, ու դա եղավ։ Խորամուխ չենք լինի, թե կոնկրետ ինչն է փոխվել կամ նկատի առնվել, այժմ խոսքը դրա մասին չէ։ Հիմա հավանականություն կա, որ այդ ռեստարտը կարող է ընդհատվել ու հայտնի չէ, թե դա ինչի կհանգեցնի։

Ամեն լավ բանի մեջ մի փոքր վատ բան կա, մեղրի կարասն էլ առանց մի գդալ կողմնակի ու ձթախառը բանի չի լինում, և այսօր ռուսական թատրոնը մտահոգ է տնօրենի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակով։ Բանն այն է, որ Յուրի Իգիթխանյանը տնօրենի պաշտոնակատար է։ Օրերս պետք է արդեն ոչ թե պաշտոնակատարի, այլ տնօրենի մրցույթ անցկացվեր։ Սակայն քանի որ Իգիթխանյանը միակ թեկնածուն էր, մրցույթը չեղյալ հայտարարվեց, իսկ նոր մրցույթը երեք ամիս հետո է նշանակված:

Եվ խնդիրն էլ հենց այդ եռամսյա՛կն է։ Թատրոնը պետք է տնօրեն կամ գոնե տնօրենի պաշտոնակատար ունենա, հնարավոր է՝ Իգիթխանյանի փոխարեն ուրիշին նշանակեն։ Նշանակելու են միավորված խոշոր նախարարության այն բաժնից կամ վարչությունից, որը մշակույթի հարցերով է զբաղվում։

Գեղարվեստական ղեկավարն ասում է, որ կոլեկտիվը վերջերս ապրում է ոչ թե փորձերով ու նոր ներկայացումներով, այլ այդ վիճակի հետ կապված անհանգստությամբ։ Իգիթխանյանին հավատացել ու վստահել են, թատրոնն ընդունել է նրա ծրագիրն ու դրան նպատակաուղղված գործողությունները, մարդիկ պատրաստ են նրա համար պայքարել։ Առաջինը, ինչ հարցնում են դերասանները թատրոն մտնելիս, նորություն կա՞։

Ու անհասկանալի է՝ կթողնեն Իգիթխանյանին, թե մեկ ուրիշին կուղարկեն․ անորոշությունն ասես կտտանք լինի։ Առավել ևս՝ ստեղծագործական կոլեկտիվում, երբ տրամադրությունը կարևորագույն դեր է խաղում աշխատանքի որակի հարցում։

Ո՛չ Ներսիսյանը, ո՛չ թատերախումբը պաշտոնյաներից ոչ մեկին բողոք-պահանջ չունեն․ ամեն ինչ, կարծես, օրենքի տառին համապատասխան է արվում, ու ոչ ոք չի պատրաստվում կամայականության կամ թատրոնի վրա ճնշում գործադրելու մեղադրանքներ հնչեցնել: Ավելի շուտ, խնդրանք կա. իսկ ինչու՞ Իգիթխանյանին այդ նախամրցութային երեք ամիսների ընթացքում տնօրենի պաշտոնում չթողնել։

Директор Общенационального театра Арман Навасардян - Sputnik Արմենիա
Ինչ արել եմ, կրկնապատկելու եմ. Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր տնօրեն ունի

Կարեն Ներսիսյանը, շարունակելով զուգահեռը, նշում է՝ այնպիսի իրավիճակ է, որ ասես թռիչքուղուց նոր պոկված ու վեր խոյացող օդանավին կարգադրում են, թե տեղում սառեք, ասում են՝ դուք էդպես մի երեք ամիս օդում լռվեք, մինչև տեսնենք, թե ինչ կլինի կամ հետո կերևա։ Մինչդեռ չէ՞ որ նախանշված ու գործարկված ծրագրերը, կապերն ու հեռանկարները մեծամասամբ հիմնված են միջանձնային հարաբերությունների վրա, մանավանդ՝ արվեստի պես նրբազգաց բնագավառում, և մեկ ուրիշ տնօրեն, ով էլ որ լինի, պարզապես չի կարողանա Իգիթխանյանի սկսածն իրականացնել ու ավարտի հասցնել։

Իսկ եթե ուրիշին նշանակեն, բայց երեք ամիս անց Իգիթխանյանն անցնի մրցույթը, չէ որ այդ դեպքում ոչ միայն այդ դադարը վատնված ժամանակ կլինի, այլև ձեռք բերված պայմանավորվածություններից շատերը կկորցնեն իրենց արդիականությունը։

Հուսանք՝ նախարարությունը, որն այսօր զբաղվում է մշակույթի, մասնավորապես՝ թատրոնների հարցերով, ականջալուր կլինի ռուսական դրամատիկական թատրոնի` վերջապես հունի մեջ մտած թատերախմբի ձայնին։ Իսկ եթե փաստարկներով ու սպառիչ կերպով պարզաբանեն իրենց դիրքորոշումը, ապա ստեղծագործական մեջ կոլեկտիվի հոգու հանգստության խնդիրն ինքնին կլուծվի։

Լրահոս
0