00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցցանցում տարածվում է ‪#‎բռնության_ձայնը ու ցնցում բոլորին. ի՞նչ կլինի հետո

© Sputnik / Табылды КадырбековДетское насилие
Детское насилие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս օրերին «Ֆեյսբուքի» հայկական տիրույթը ցնցվում է ‪#‎բռնության_ձայնը‬ հեշթեգով տարածվող, ընդհանուր՝ «բռնաբար հայություն» բովանդակությամբ սահմռկեցուցիչ պատմություններից: Այնքան հաճախ սկսեց հանդիպել այդ հեշթեգը, որ մի պահ թվաց, թե դա մի նոր սպամ է կամ համակարգչային վիրուս: ‬

Բովանդակային իմաստով, այո, դա կարելի է մի յուրօրինակ վիրուս համարել, բայց նախ՝ դիտարկվող բուն երևույթի մասին: Առաջինը, իհարկե, հետաքրքրեց, թե որտեղի՞ց է գալիս Ֆեյսբուքով մեկ տարածվող այս ‪#‎բռնության_ձայնը, որին անձամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը արձագանքեց ու այդպիսով խթանեց «ձայնի» տարածումը: ‬

Министр здравоохранения Арсен Торосян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Այլևս չի կարող շարունակվել». Արսեն Թորոսյանը սարսափել է բռնության մասին պատմություններից

‬Առողջապահության նախարարը երեկ, աշխատանքային օրվա մեկնարկին մտել էր «Ֆեյսբուք» ու գրառում կատարել սեռական և ընտանեկան բռնության հանդեպ անհադուրժողական լինելու վերաբերյալ։

Կողմնակի դիտորդին կարող է անգամ թվալ, թե հայերը, հայկական հասարակությունը բեղմնավորման և սերունդ տալու խնդիրները հազարամյակներ շարունակ բացառապես բռնաբարության տարբերակով է լուծել, իսկ սեռական բռնությունն ու ընտանիքի ներսում հայր-դուստր, պապ-թոռ հարաբերությունները միմիայն սեռական բռնության հարթության վրա են: Չշեղվենք, սակայն:

Մի քիչ էլ «ունկնդրելով» այդ ‪#‎բռնության_ձայնը, նաև գործընկերներիս կամավոր աջակցությամբ, առանց հավելյալ բարդությունների, արձանագրեցի, որ բոլոր այդ սահմռկեցնող պատմությունների սկզբնաղբյուրը Lucy Kocharyan օգտատիրոջ ֆեյսբուքյան պատն է, որտեղ էլ դրանք հրապարակված են: ‬

Ինչպես գրում է Լյուսի Քոչարյանը, չեխ աղջկա՝ Վանաձորի մոտակայքում կամ Գուգարքում բռնաբարելու անհաջող փորձի, մեկ տարի շարունակ Հայաստանում անընդհատ սեռական ոտնձգության ենթարկվելու մասին պատմությունը ներկայացնելուց հետո ինքը նամակագրական արկղիկով, որին շատերը «մեսինջեր» են ասում, բազմաթիվ նամակներ է ստացել ամենատարբեր անձանցից, կանանցից ու աղջիկներից, արդեն նաև՝ արական սեռի ներկայացուցիչներից:

Насилие - Sputnik Արմենիա
Հատուկ պայմաններով կացարաններ` ընտանեկան բռնություն ենթարկվածների համար

Ապա նա սկսել է բոլոր այդ նամակագրված պատմությունները հրապարակել իր ֆեյսբուքյան պատին: Ըստ որում, ‪#‎բռնության_ձայնը‬ հեշթեգով այդ հրապարակումների մի մասում բավականին մանրամասն նկարագրված են բռնի սեռական գործողությունները, թե ինչ արեցին բռնացողները, ինչպես: ‬

Այս ամենը, պետք է ենթադրել, սեռական ու ընտանեկան բռնության դեմ պայքարի ինչ-որ նոր նախաձեռնություն է: Բայց քիչ չեն նաև այս ամենը այնպես ընկալողները, որ սա ինչ-որ շինծու, մտացածին մի ակցիա է, որը գուցե ինչ-ինչ այլ նպատակներ ունի, ասենք՝ օտարերկրյա որևէ դրամաշնորհ ստանալը կամ հետագայում այս՝ ‪#‎բռնության_ձայնը‬ կոնկրետ անձանց ու հասարակական շրջանակների դեմ ուղղելը: Այն բանից հետո, երբ առողջապահության նախարարը ընդունեց «էստաֆետը», ապա իշխանությանը հարող շրջանակները սկսեցին տարածել այդ հեշթեգն ու փաստորեն վիրտուալ արշավը, այս ամենի տակ եղած այլ մտադրությունների ու նպատակադրումների մասին կասկածներն ավելի խորացան: ‬

Հրապարակումը պատրաստելու պահին, հայտնի դարձավ, որ սոցցանցերում ակտիվ վարչապետի դուստրն էլ է միացել ընդդեմ բռնության այս ակցիային:

Насилие - Sputnik Արմենիա
Երևանում տղամարդը սեքսուալ բռնության է ենթարկել 13–ամյա աղջկան. տեսանյութ

Բնականաբար, ոչ մի խելամիտ մարդ չի կարող բռնության, այն էլ նման բռնությանը կողմ լինել կամ արդարացնել: Սակայն հարցը այլ բանի մասին է:

Ի դեպ, ֆեյսբուքյան ոչ պակաս ակտիվ օգտատեր ու բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ յուրովի է արձագանքել` տարբեր գրառում դիտարկումներով։ Մասնավորապես նա նկատել է, որ երեք տարի առաջ էլ #яНеБоюсьСказати հեշթեգով Ուկրաինայում է նման բան եղել ու, իր տպավորությամբ, ասես նույն մեթոդական ձեռնարկով են կազմված և հիմա հայերեն տարածվող «պատմությունները»:

Նկատենք, որ բռնաբարության վերաբերյալ կեղտոտ պատմություններն այսպես թե այնպես թիրախավորում են. ա) ընտանիքը, այդ թվում ՝ ծնողների, պապերի հետ հարաբերությունները, գ) բանակը՝ ծառայության վայրում բռնաբարությունների մասին պատմություններ ներկայացնելով: Զարմանալի է, ի դեպ, որ դեռևս չեն շրջանառվում ուսուցիչների կողմից աշակերտուհիների բռնաբարության պատմություններ, ու հոգևորականների կողմից ծխականներին բռնաբարելու ահասարսուռ ու մանրամասն նկարագրություններ: Կարճ ասած, զարմանալի է, որ այս աղմուկի սցենարիստները դեռևս այդ ցեխաջրի շիթերը դպրոցի ու եկեղեցու վրա չեն ուղղել: Հնարավոր է, դա թողնված է «դեսերտի համար»:

Нелли Дурян - Sputnik Արմենիա
Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են. Դուրյան

Ընդհանուր առմամբ, այսօրինակ սոցցանցային հրապարակումների տարածման արեալը և արագությունը, «փոխանցումներով» թեման շրջանառելու ակնհայտ տարրերը ստիպում են ենթադրել, որ գործ ունենք որոշակի այլ նախաձեռնության տեղեկատվական ու քարոզչական ապահովման պլանավորված գործողության հետ: Եթե դա այդպես է, ապա շուտով, թերևս, կլսենք նաև ինչ-ինչ օրենսդրական նախաձեռնությունների մասին։ Մյուս կողմից, տրամաբանական տարակուսանք է հարուցում պատմությունների առատությունը: Մեր մեջ ասած, բռնության ակտերի մանրամասն նկարագրությամբ դեպքերից յուրաքանչյուրը կարելի է համարել հաղորդում՝ հանցագործության մասին, և գուցե ժամանա՞կն է, որ ոստիկանությունն էլ հետաքրքրվի դրանցով:

Լրահոս
0