00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Eria ավանը և հայկական մայրաքաղաքների հովիտը. որտեղի՞ց է ծագել «Երևան» անունը

© AFP 2024 / HAKOB BERBERYANГора Арарат. Армяно-турецкая граница
Гора Арарат. Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արարատյան դաշտը յուրահատուկ վայր է, շատ առումներով` առեղծվածային։ Եվ միայն աստվածաշնչյան ավանդություններն չեն պատճառը, որ Հայաստանի տասներեք մայրաքաղաքներից մի քանիսը գտնվել են հենց այստեղ։

Երասխի հովիտը, Արարատյան կամ Տափերական դաշտ ու բազմաթիվ այլ անուններ կրող միջլեռնային տեկտոնական այս իջվածքը սկիզբ է դրել լեգենդների և քաղաքների, որոնք իրենց հերթին գրավել են առեղծվածներ որոնողներին և զուտ երկրային գիտությունների ակադեմիկոսներին։

Սա նույնիսկ ոչ թե հովիտ է, այլ բարձրահարթ դեպի հարավ-արևմուտք՝ Մեծ ու Փոքր Արարատների կողմը։ Եվ նույնիսկ եթե Արարատներն անմիջականորեն կապած լինեին Նոյ նահապետի և Համաշխարհային Ջրհեղեղի հետ, նրա բնական գեղեցկությունը և հողի առատաձեռնությունը միշտ կգրավեին մարդկանց։

© Sputnik / Папикьян / Անցնել մեդիապահոցԱրարատյան դաշտը
Eria ավանը և հայկական մայրաքաղաքների հովիտը. որտեղի՞ց է ծագել «Երևան» անունը - Sputnik Արմենիա
Արարատյան դաշտը

Արտաշատ և Արմավիր, Դվին և Վաղարշապատ, Երևան, վերջապես տասներեք հայկական մայրաքաղաքների մոտավորապես կեսը կառուցվել է այստեղ։ Արարատի շնորհիվ, իհարկե, որը կարծես հատուկ այստեղ է դրվել ինչ-որ ահռելի, մոլորակի լանդշաֆտային դիզայնից հասկացող մեկի կողմից։

Дом-музей Хачатура Абовяна - Sputnik Արմենիա
Քանաքեռ. յուրօրինակ կոլորիտով թաղամաս, որ իր համն ու հոտն է տվել մայրաքաղաք Երևանին

Եվ ոչ միայն միստիկները, էզոթերիկները, Աստվածաշնչի մեկնաբանները և կրոնական հետազոտողները, այլ նաև ավելի երկրային գիտությունների լուրջ ներկայացուցիչներ պնդում են, օրինակ, որ Արարատի առջև դեռ կան ջրհեղեղի ջրերը, իսկ աղուտների սպիտակ նյութը, որն առկա է նաև Երևանի ծայրամասերում, որ դա հենց այդ նախածին Երկրի աղն է։

Արարատյան դաշտում անհիշելի ժամանակներից գտնվել են հազարավոր քաղաքներ և բնակավայրեր։ Մեր օրեր հասել են տասնյակ անուններ, թեև դրանք կրած բնակավայրերը դադարել են գոյություն ունենալ։ Մնացած հարյուրավորների մասին ոչինչ չի մնացել պատմության հիշողության մեջ, բայց այդ հովտում որտեղ էլ փորի հնագետը, անպայման ինչ-որ ուշագրավ բան կգտնվի։

Ճակատագիրը և պատմությունն այնպես են տնօրինել, որ Արարատյան դաշտի ամենախոշոր քաղաքը պետք է դառնար Երևանը։ Առեղծվածները և հետաքրքիր գլուխկոտրուկները սկսվում են արդեն անվան ծագումնաբանությունը հասկանալու փորձից։ Ամենատարածված տեսությունները լայնորեն հայտնի են. Նոյը, տեսնելով Ջրհեղեղի ջրերից հետո երևացող հողը, բացականչել է «երևաց»։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանը՝ Կասկադի բարձունքից
Eria ավանը և հայկական մայրաքաղաքների հովիտը. որտեղի՞ց է ծագել «Երևան» անունը - Sputnik Արմենիա
Երևանը՝ Կասկադի բարձունքից

Շատ հետազոտողներ չեն փորձում բարդացնել խնդիրը և էկզոտիկ վարկածներ որոնել.  ավելի հասարակ եղիր, և մարդիկ կձգվեն դեպի քեզ։ Նրանք ասում են, որ քաղաքի անվանումը գալիս Ուրարտուի թագավորության ժամանակներից և ծագում Էրեբունի անվանումից՝ քաղաք-ամրոցի, որը հիմնել է Վանի Արարատյան թագավորության արքա  Արգիշտի I-ը։ Ժամանակի ընթացքում հնչյունը հնչյունաբանական ադապտացիայի հետևանքով դարձել է «վ»։

Торговый центр Ереван Мол - Sputnik Արմենիա
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում

Արարատյան դաշտի յուրահատուկ էներգետիկան, որը, բնականաբար, արտացոլվել է այդ տարածքի ցանկացած բնակավայրում, գրավել է անսովոր տեսությունների հեղինակներին, որոնք հակված են դեպի առեղծվածը։ Դա սկսվել է ֆրանսիացի արևելագետ, գիտնական Աբրահամ Գիացինտ Անկետիլ Դյուպերոնից։ Նա ոչ սովորական մտածողության հակված մարդ էր, XVIII դարում բավական երկար ուսումնասիրել է հնդկացի պարսիկներին և ապրել նրանց մեջ։ Այսպես, Դյուպերոնը վստահաբար կապում է Երևան անվանումը հին արիացիների առեղծվածային նախահայրենիքի հետ, որը կոչվել է Արյանա-Վաեջա։

Դյուպերոնին քչերն են լուրջ ընդունել։ Եվ ահա՝ գաղտնիքների գաղտնիքը, առեղծվածների առեղծվածը. փիլիսոփա և օկուլտիստ Ելենա Բլավատսկայան համակարծիք է եղել այդ տեսակետի հետ։ Նա որոշ ժամանակ ապրել է Երևանում նախանցած դարի կեսին, հավանաբար այստեղ ինչ-որ բան է բացահայտվել նրա համար՝ ոչ հասու հասարակ մահկանացուներին,  և նա հայտարարել է, որ «վերջին Զրադաշտը» ընտրել է Արաքսի ափերը՝ իր կրոնը վերածնելու համար, նա կրկին ծնվել է Արարատյան դաշտում, թեև նա սկիզբ է առել Արյանա-Վաեջայում։

Арам Хачатурян и Микаэл Таривердиев - Sputnik Արմենիա
Մեծն Արամ Խաչատրյանը, որ չէր թողնում երևանցիներին գիշերը քնել

Բլավատսկայայի ազդեցությունը ակադեմիական ուղեղների վրա չի կարելի թերագնահատել, և ահա շուտով գիտական օղակների որոշ ներկայացուցիչներ իրենք են մշակում նման տեսությունները։ Մասնավորապես, խոշորագույն ռուս արևելագետ, աստվածաշնչագետ և քաղաքակրթությունների ուսումնասիրման հիմնադիր Միխայիլ Նիկոլսկին կարծել է, որ հին Երևանը գտնվել է հենց Արին Բերդ բլուրում։

Միաժամանակ Նիկոլսկին հերքել է բլրի անվանման թարգմանությունը՝ որպես «արյունոտ»՝ «Արին»։ Նրա կարծիքով՝ դա թարգմանվում է որպես «արիական»։ «Արիական» քաղաք «արիական» բլրի վրա. այդպես է ստացվել ըստ Նիկոլսկու, չէ՞ որ ասորական ձեռագրերում հիշատակվում է Արարատյան հովտի Էրիանի քաղաքը, հենց դա էլ Երևանն է։ Գիտնականը վստահ է եղել դրանում, իսկ նրա հեղինակությունն այսօր էլ է բարձր։

Նիկոլսկուն շատ առումներով կրկնել է նաև Վյաչեսլավ Իվանովը՝ ռուս և խորհրդային լեզվաբանն ու մարդաբանը։

Պատմաբան, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը եղել է Նիկողայոս Մառի լեզվաբանական ուսմունքի սուր քննադատը, նույնիսկ որոշ ժամանակ հատուցել է իր ընդդիմադրության համար աշխատատեղով։

Открытие ереванского джаз фестиваля - Sputnik Արմենիա
Ու միայն Երևանում էր դա խրախուսվում. քաղաքը, որը չդադարեց ջազ լսել

Բայց Ղափանցյանը շարունակել է պնդել իր տեսակետը, որը մոտ է եղել Նիկոլսկու և Իվանովի կարծիքներին։ Նա դիտարկել է Էրիանի և Էրիահի տեղանունները՝  համարելով, որ հենց այդ անվանումներից է ծնվել «Երևանը»։

Այդ անվանումներում է Ղափանցյանը առանձնացրել eria արմատը, որը գիտնականը համարել է արիական ցեղի անվանումը։ Ղափանցյանի կարծիքով՝ հայկական մայրաքաղաքի անունը ձևավորվել է՝ արիական արմատին ավելացնելով avan (երկիր) բառը, և հայոց լեզվի հնչյունաբանական օրենքների համաձայն էլ ձևավորվել է Երևան անվանումը։

Ինչ էլ որ լինի, պարզ է, որ Արարատյան դաշտն ավելի շատ գաղտնիքներ է թաքցնում, քան արդեն կատարված բացահայտումների թիվն է։ Միգուցե մի օր կգա այդ գաղտնիքներով զբաղվելու ժամանակը՝ նպատակաուղղված գիտական բացահայտումների ճանապարհով, այլ ոչ թե թեկուզ բանիմաց, բայց էնտուզիաստների ջանքերի միջոցով։

Լրահոս
0