00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թթի օղին փրկեց. ինչպես գերմանացի ռազմագերու որդին հոր գերեզմանը գտավ Երևանում

© Sputnik / Asatur YesayantsКладбище немецких военнопленных в Ереване
Кладбище немецких военнопленных в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային բանակի տարած հաղթանակից հետո հիտլերյան զորքերի շուրջ 3 միլիոն զինծառայող գերի ընկան ԽՍՀՄ տարածքում, իսկ մոտ 20 հազար գերմանացի ռազմագերի էլ հայտնվեցին Հայաստանում: Մոտավորապես 1300-ն իրենց վերջին հանգրվանը գտան այստեղ և թաղված են հայկական հողում: Sputnik Արմենիայի հոդվածը նրանցից մեկի մասին է:

Երևանում գերմանացի ռազմագերիների գերեզմանների որոնումները հեշտ գործ չէ: Մեր նկարահանող խումբը, սարսափելի խցանումները հաղթահարելով, դժվարությամբ հասավ մայրաքաղաքի ծայրամասում գտնվող թաղամասերից մեկը, որի տարածքում, մեր տեղեկություններով, գերմանական գերեզմանատուն կար:

Գնում էինք գրեթե բախտապավեն, ճանապարհին ո՛չ մարդու էինք հանդիպում, ո՛չ էլ մեքենայի: Ստիպված զանգեցինք այս կողմերում ապրող մեր ընկերոջը: Նա հստակ հրահանգներ տվեց` գտեք գետաքարերով ծածկված ճանապարհը և դրան հետևեք մինչև վերջ, այնտեղ էլ կտեսնեք գերեզմանատունը:

© Sputnik / Asatur YesayantsԳերեզման տանող ճանապարհը
Թթի օղին փրկեց. ինչպես գերմանացի ռազմագերու որդին հոր գերեզմանը գտավ Երևանում - Sputnik Արմենիա
Գերեզման տանող ճանապարհը

Ի դեպ, գետաքարով ծածկված ճանապարհը, ինչպես և մերձակայքում գտնվող ալյումինի գործարանն ու Քանաքեռ ՀԷԿ–ը, գերմանացի ռազմագերիներն են կառուցել:

Ճանապարհն իսկապես լավ է կառուցված. գերմանական որակ է: Թեև, իհարկե, հիտլերյան բանակի զինծառայողների թվում նաև այլ ազգերի ներկայացուցիչներ են եղել` հունգարացիներ, ռումինացիներ, խորվաթներ, իտալացիներ և այլն:

© Sputnik / Asatur YesayantsԳերմանացի ռազմագերիների գերեզմանները
Թթի օղին փրկեց. ինչպես գերմանացի ռազմագերու որդին հոր գերեզմանը գտավ Երևանում - Sputnik Արմենիա
Գերմանացի ռազմագերիների գերեզմանները

-Ո՞վ: Լյուքսեմբուրգի ներկայացուցիչնե՞րը, – կես ժամ անց արդեն գերեզմանատան մոտ զարմացած հարցրի պահակին:

-Հա, երկուսն են: Հայաստանում ընդամենը 5 լյուքսեմբուրգցի գերի է թաղված, երկուսը՝ այստեղ` մեզ մոտ, – հպարտությամբ ասաց պահակը:

Նրա հետ հանդիպումը ևս հատկանշական էր: Սկզբում մենք տեսանք երկաթե ցանկապատով պարսպապատած և կողպած գերեզմանատունը: Սև ճաղավանդակից այն կողմ երևում էին սև խաչերը: Մեր աղմուկի վրա հանկարծ մի շուն հայտնվեց: Գերմանական հովվաշունը հսկում է գերմանական գերեզմանատունը:

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Ստեփանյան
Թթի օղին փրկեց. ինչպես գերմանացի ռազմագերու որդին հոր գերեզմանը գտավ Երևանում - Sputnik Արմենիա
Արմեն Ստեփանյան

Գրեթե անմիջապես մենք տղամարդու ձայն լսեցինք. «Լեդի, Լեդի»: Շունը, պոչը բարեհամբույր շարժելով, հետ վազեց` տիրոջ մոտ: Տերն էլ հենց գերեզմանատան պահակն էր` տնային շորերով և բաց գույնի գլխարկով մեծահասակ մի տղամարդ: Անունը` Արմեն Ստեփանյան:

Лауреаты Нобелевской премии нидерландский этолог и орнитолог Николаас Тинберген (слева) и австрийский зоолог и зоопсихолог Конрад Лоренц - Sputnik Արմենիա
Հայաստանում ապրած ռազմագերին. ինչպես Լորենցը Նոբելյան մրցանակի հասավ ճամբարների միջով

Իմանալով, թե ինչու ենք եկել, պահակը բացեց վանդակավոր ցանկապատի դուռը: Լեդին զուր ժամանակ չկորցնելով` վազեց–մտավ գերեզմանատան տարածք և արագ տեղավորվեց մեծ խաչքարի պատվանդանին:

-Նա բոլորից շատ է ուրախանում, երբ մարդ է գալիս, շատ է սիրում պառկել ռումինների հիշատակին կանգնեցված այս խաչի պատվանդանին, – ասաց Արմեն քեռին` նայելով ճարպիկ Լեդիի գոհ դիրքին:

Խաչը ռումինացի ռազմագերիների հիշատակին համեմատաբար վերջերս են տեղադրել: Եթե ցանկապատը, սև խաչերն ու գերեզմանաքարերը հայտնվել են դեռ «կոմունիստների ժամանակ», ապա այս խաչքարը տեղադրել են 2006 թվականին, հիշում է Արմեն քեռին:

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Ստեփանյան
Թթի օղին փրկեց. ինչպես գերմանացի ռազմագերու որդին հոր գերեզմանը գտավ Երևանում - Sputnik Արմենիա
Արմեն Ստեփանյան

Գերեզմանատան տարածքի համար պատասխանատու է «Հետազոտություն» հասարակական կազմակերպությունը` Գագիկ Թադևոսյանի գլխավորությամբ: Նրա հայրը` Աղվան Թադևոսյանը, դեռևս 1980-ականների վերջին է սկսել զբաղվել ռազմագերիների գերեզմանների որոնման և վերականգնման աշխատանքներով: Այս գերեզմանատունը, որտեղ 257 ռազմագերի է թաղված, այդ ժամանակվանից ի վեր պարզապես կոչում են «ալյումինի գործարանի գերեզմանատուն»:

Немецкие военнопленные строят мост Победы. 1944г. - Sputnik Արմենիա
Խաղալիքներ, շենքեր ու գործարաններ. ի՞նչ հիշատակ են թողել ռազմագերիները Հայաստանում

ԽՍՀՄ փլուզումից հետո Գերմանիայի, Ռումինիայի, Խորվաթիայի դեսպանատների աշխատակիցները սկսեցին ակտիվորեն այցելել այստեղ և հետևել գերեզմաններին: Հաճախ նաև զբոսաշրջիկներ են գալիս եվրոպական տարբեր երկրներից: Նման այցերից մեկն առանձնակի է հիշվել պահակին:

-Այցելուի անունը Մանֆրեդ էր, շատ հանգիստ տղամարդ էր, կլոր ակնոցով: Նա Հայաստան էր եկել ընկերների հետ հենց այս գերեզմանատուն այցելելու նպատակով: Այստեղ է թաղված նրա հայրը: Ամբողջ օրը նա լալիս էր սև խաչերի մոտ, ոչ ոք չէր կարողանում մխիթարել ու հանգստացնել նրան, – պատմեց Արմեն քեռին, տխուր հոգոց հանեց և արտաբերեց «Խեր, շառ, Ասված»:

© Sputnik / Asatur YesayantsԼուսանկարները` Արմեն Ստեփանյանի ալբոմից
Թթի օղին փրկեց. ինչպես գերմանացի ռազմագերու որդին հոր գերեզմանը գտավ Երևանում - Sputnik Արմենիա
Լուսանկարները` Արմեն Ստեփանյանի ալբոմից

Այնուհետև պահակը շարունակեց. «Չէ՞ որ ես ապրելու համար գումար եմ վաստակում թթի օղի վաճառելով, այնպես որ միշտ լավ օղով լի տակառիկներ ունեմ: Առաջարկեցի հյուրերին, սկզբում վախվխելով էին խմում, այնուհետև այնքան խմեցին, որ հարբեցին: Եթե մինչ այդ նրանց հետ թարգմանչի օգնությամբ էի զրուցում, ապա հետո նա այլևս թարգմանության կարիք չկար՝ այնպես էինք ընկերացել»:

Պատերազմում կորցրել էր աչքը, բայց ոչ անցյալի հիշողությունը. արցախցի Ստեփանիչի մասին

Նա հրավիրեց մեզ իր սենյակ և հաստ լուսանկարչական ալբոմից ճմռթված ծրար հանեց: Մանֆրեդի նամակն էր, որը նա ուղարկել էր 2013 թվականի նոյեմբերին: Ծրարում երեք լուսանկար կար, որոնք արվել էին գերմանացի ընկերների այցի օրը` գերեզմանատանը, ինչպես նաև գերմաներենից ռուսերեն նամակի թարգմանությունը, որն ակնհայտորեն արվել էր Google Translate–ի օգնությամբ:

© Sputnik / Asatur YesayantsԼուսանկարները` Արմեն Ստեփանյանի ալբոմից
Թթի օղին փրկեց. ինչպես գերմանացի ռազմագերու որդին հոր գերեզմանը գտավ Երևանում - Sputnik Արմենիա
Լուսանկարները` Արմեն Ստեփանյանի ալբոմից

Թութ և կեռաս հյուրասիրելով և գրեթե նեղանալով, որ «ֆիրմային» թթի օղին հրաժարվեցինք համտեսել, Արմեն քեռին խնդրեց` եթե հանկարծ մեզանից կամ մեր ծանոթներից որևէ մեկը Գերմանիա մեկնելու լինի, զանգահարի իրեն: Նա ուզում է մեկ շիշ թթի օղի փոխանցել Մանֆրեդին: Մի վշտալի օր այդ հեղուկը օգնել էր նրան սփոփվել:

Լրահոս
0