Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան

Աղքատներն էլ են ապրել ուզում. Աբովյանի ընտրությունները մեսիջ էին Փաշինյանին և Ծառուկյանին

136
(Թարմացված է 18:52 11.06.2019)
Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծել է Աբովյանի քաղաքապետի ընտրությունը, որում, նախնական տվյալներով, հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը. նրան աջակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։

Ասում են, որ փղերը երկար են ապրում, որովհետև երբեք չեն պարզում հարաբերությունները և չեն տրորում միմյանց։ Մեզ մոտ առայժմ չի ստացվում փղերի նման։ Այդ առումով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի պարտությունն ընտրություններում մտորումների տեղիք է տալիս։ Բայց ամեն դեպքեր ցանկալի է լինել փղերի նման։

Ընտրությունից էլ ի՞նչ է հետևություն կարելի է անել։ Ամենագլխավորը` ընտրությունն արդար էր։ Աբովյանցիների կյանքը դրանից ավելի կուշտ և լավ կդառնա՞, թե ոչ`ուրիշ հարց է, բայց այդպիսին է ընտրողների կամքը, և նրանք պետք է պատասխան տան դրա համար։

Հաջորդը։ Ընտրատեղամասեր գնալուց և քվեարկելուց առաջ ընտրողների մի մասն անցել է Աբովյանի փողոցներով, Նիկոլ Փաշինյանի հետևից` ցուցադրելով վստահությունն իր ուժերի հանդեպ։

Հետևություններ։ Այն, որ փողոցային երթերն անպայման պետք է ավարտվեն հաղթանակով, արդեն փաստ չէ, և եթե այդպես է, արդյոք վարչապետի կողմից խելամի՞տ է իր հեղինակությունը վտանգելը։

Ձայների վերջնական հաշվարկից և նորընտիր քաղաքապետին իր աշխատասենյակ թողնելուց հետո ընտրողները կդադարեն բաժանվել «կողմ» և «դեմ» բանակների և կվերադառնան սովորական աբովյանցիների կարգավիճակին։ Իհարկե, դժգոհներ միշտ կլինեն, իսկ իշխանությունների խնդիրն այն է, որ իրենց գործողություններով դժգոհներին բերեն համախոհների շարքերը։

Աբովյանը Հայաստանի ամենահարուստ մարդու` Գագիկ Ծառուկյանի բնակության և բարգավաճման (նկատի ունենալով նաև քաղաքական բաղադրիչը) վայրն է։

Կեղծելու խեղդված գայթակղությունն ընդդեմ «գործ տվողների քաղաք» չդառնալու հեռանկարի

«Հետազոտությունները ցույց են տվել, որ հարուստ մարդիկ աղքատներից 12 տարով երկար են ապրում։ Նրանք լավ են սնվում, փող չեն խնայում իրենց մասին հոգ տանելու համար, հետևում են ռեժիմին, ավելի հաճախ են հանգստանում, ավելի շատ դրական զգացմունքներ են ապրում։ Ընկերներ, եկել է ժամանակը որակապես փոխելու ամբողջ ընտանիքի կյանքը, գլխավորը ցանկությունն է»։

«Գլխավորը ցանկությունն է» ասելով` չափազանցնում են. լավ ապրելու ցանկությունը անհաղթահարելի է, հարցը ֆինանսական ռեսուրսներն են, որոնք Հայաստանի ամենահարուստ մարդը կարող էր ներդնել Աբովյանի և Կոտայքի զարգացման համար։

Որպեսզի չստացվի` ագռավին Աստված մի կտոր պանիր է ուղարկել։ Բայց Աստված չկա։  Մանրախնդիր մի եղիր`չկա և պանիր։

Աբովյանում եկեղեցիների հարցում ամեն ինչ լավ է, բայց ԲՀԿ–ի թեկնածուի օգտին քվեարկած մարդիկ ցանկանում են, ինչպես դա ընդունված է հարուստների մոտ, որակյալ սնվել և աղքատներից 12 տարով երկար ապրել։ Դեմ քվեարկածները` նույնպես։

Միաժամանակ, եթե դատել իրական կյանքից, ընտրություններում մի քաղաքական ուժի հաղթանակը դեռ սյուժեի ավարտը չէ։ Դիմակայության տեսքով հետևանքները լիովին հնարավոր են։

Ի՞նչ ասեմ։ Անգլիացիներն ասում են. «Իմաստ չկա լացել թափված կաթի համար»։

Պետք է լսել նրանց։

136
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Իմ քայլը» դաշինք, Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան, Ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Աբովյանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Հրդեհել են Աբովյանի քաղաքապետի թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան ու տունը. լուսանկարներ
Աբովյանի գործող քաղաքապետը հայտարարել է իր հաղթանակի մասին
Ժան Ջորկաեֆ

Ջորկաեֆ ավագը հայերի հետ ոչ–ոքի խաղաց դաշտում և հայուհու հետ հաղթեց անձնական կյանքում

64
(Թարմացված է 09:05 03.06.2020)
Համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ` կապված հանրահայտ Ջորկաեֆների դինաստիայի ու հայկական ֆուտբոլի հետ։ Պարզվում է, որ աշխարհի ապագա չեմպիոնի ծնվելուց 1 տարի առաջ նրա հայրը մասնակցել է «Արարատի» հետ մրցախաղին ու հանդես եկել իր հայազգի կնոջ հայրենակիցների դեմ։

Ընկերական հանդիպումը կայացավ 1967թ.–ի հունիսի 1-ին Եվրոպայի հայաշատ քաղաքներից մեկում` Մարսելում։ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայերի համար այդ ծովափնյա քաղաքը 20-րդ դարի առաջին կեսում դարձավ յուրատեսակ ապաստան, որտեղից շատերը ցրվեցին աշխարհով մեկ, իսկ շատերի համար այն դարձավ հիմնական բնակատեղի։

Երևանի «Արարատը» Ֆալյանի գլխավորությամբ արտասահմանյան շրջագայություն կատարեց, որի ընթացքում մրցեց Մարսելի «Օլիմպիկի» հետ։ Այն ժամանակ հայկական թիմն ուներ խորհրդային ֆուտբոլը ներկայացնող ամուր մրցակցի համբավ։ Նրա կազմի խաղացողներից ոմանք մեծ ֆուտբոլում առաջին քայլերն էին անում և հետագայում դառնալու էին լեգենդար մարզիկներ` 1973թ.–ին նվաճելով ԽՍՀՄ չեմպիոնի կոչումն ու բյուրեղապակյա գավաթը։

Жан Джоркаефф (1973 год)
Ժան Ջորկաեֆ

Այդ մրցախաղի մասնակիցներից մեկը` «Արարատ –73»–ի լեգենդար հարձակվող Նիկոլայ Ղազարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց հիշարժան խաղի հետ կապված հուշերը։ Խաղը կայացավ 1967 թվականի հունիսի 1-ին հանրահայտ «Վելոդրոմ» մարզադաշտում 60 հազար հանդիսականների ներկայությամբ։ Թեև այդ մրցախաղն ընկերական էր, սակայն անցավ բավական լարված ու թեժ պայքարում։ Արարատցիները սկզբում պարտվում էին 0-2 հաշվով, բայց դեռ առաջին խաղակեսում հավասարեցրին հաշիվը, իսկ երկրորդ կեսի սկզբում Զանազանյանի աներևակայելի եզրային հարվածից հետո նույնիսկ առաջ անցան մրցակիցներից։ Այդուհանդերձ դաշտի տերերը խաղավերջում կարողացան վերականգնել հավասարակշռությունը, և գրանցվեց ընկերական հաշիվ` 3-3։

Ղազարյանի խոսքերով` մարսելցիների կազմում առանձնանում էր Ժան Ջորկաեֆը։ Հայ ֆուտբոլիստները գիտեին, որ իրենց դեմ խաղում էր ֆրանսիացի լավագույն պաշտպաններից մեկը։

«Բայց ո՞վ կարող էր այն ժամանակ պատկերացնել, որ մեկ տարի անց նրա ընտանիքում լույս աշխարհ էր գալու առաջնեկը` մորական կողմից հայկական արյամբ, և դառնալու էր ոչ միայն Ֆրանսիայի, այլև հայ ժողովրդի հպարտությունը»,– ժպիտով ասում է Ղազարյանը։

Ջորկաեֆ ավագը մասնակցել է 1966 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությանը։ Երկար տարիներ եղել է «Եռագույնների» ավագը, 1970-ին ճանաչվել է երկրի լավագույն ֆուտբոլիստ: Չնայած նրա մրցանակների ցանկը փոքր է, բայցևայնպես Ֆրանսիայում աննկարագրելի հեղինակություն ու ճանաչում ուներ: Աշխարհի հավաքականի կազմում մասնակցել է լեգենդար Լև Յաշինի հրաժեշտի խաղին: Որպես մարզիչ աշխատել է տարբեր ակումբներում, եղել է Ֆրանսիայի գավաթի խաղարկության հանձնաժողովի նախագահը:

На этапе Кубка Кубков Жан Джоркаефф выступил против югославского игрока Динамо Загреба (12 ноября 1969). Марсель
© AFP 2020 / -
Ժան Ջորկաեֆ

Ժան Ջորկաեֆը տքնաջան աշխատանքի շնորհիվ կերտեց պատկառելի կարիերա, ու թեև նա հայտնի դարձավ որպես պաշտպան, սակայն երբ սկսեց ֆուտբոլային ուղին, Ֆրանսիայի առաջնությունում «Լիմոժի» հետ իր անդրանիկ խաղում հանդես եկավ որպես հարձակվող և ասպարեզ մտավ «10» համարի մարզաշապիկով: Սկզբում «Չուկին», ինչպես նրան մտերմաբար ընկերներն էին կոչում, ցանկանում էր հանդես գալ որպես հարձակվող, սակայն Լիոնի «Օլիմպիկի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ժասերոնը նրան տվեց աջ պաշտպանի դիրքը ՝ խոստանալով, որ նա միջազգային լավ կարիերա կունենա: Հեռատես մարզիչը չսխալվեց, որովհետև վեց տարի անց Ժանը սկսեց հանդես գալ Ֆրանսիայի հավաքականում որպես հուսալի պաշտպան: Նա «Եռագույնների» կազմում անցկացրեց 48 հանդիպում և դարձավ 3 գոլի հեղինակ, իսկ Ֆրանսիայի բարձրագույն խմբում 16 մրցաշրջանների ընթացքում անցկացրեց 420 հանդիպում` խփելով 40 գոլ, ինչը պաշտպանի համար վատ ցուցանիշ չէ։

Ժանը հանդես է եկել ֆրանսիական տիտղոսակիր երեք ակումբներում` Լիոնի «Օլիմպիկում», «Պարի Սեն Ժերմենում» և Մարսելի «Օլիմպիկում»` հռչակվելով Ֆրանսիայի կրկնակի գավաթակիր։

Игроки сборной Франции по футболу во время тренировки на стадионе Рюэйль (13 апреля 1965). Рюэй-Мальмезон | Жан Джоркаефф 4-й слева
© AFP 2020 / -
Ֆրանսիայի հավաքականի մարզիկները, 1965 թվական

Ջորկաեֆ ավագն իսկական պրոֆեսիոնալ էր, լուրջ և նպատակասլաց, միշտ մատչելի էր իր ակումբի և հավաքականի համար, որին նվիրված էր նույն եռանդով ու ոգևորությամբ ինչպես լավ, այնպես էլ ձախորդ օրերին։ Նա ի սկզբանե չի համարվել «հրաշամանուկ», այլ հաջողության գրավականը եղել է մշտական աշխատանքը, կատարելագործվելու տենչը:

Ժանն իր որդուն` Յուրիին, ներշնչեց հաղթանակի ձգտումը, և վերջինս աշխարհի չեմպիոն դարձավ 1998 թվականին: Ջորկաեֆների արհեստավարժ ֆուտբոլային դինաստիան մոտ 50 տարվա պատմություն ունի, հայտնի է ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում: Ժանի հայրը` կալմիկ Արմադիկ Ջորկաեֆը, հեռացել էր Ռուսաստանից և Ֆրանսիայում ամուսնացել լեհ կնոջ հետ, իսկ Ժանն ամուսնացել է հայազգի Մարի Օհանյանի հետ։ Մարիի նախնիները փախել են Բուրսա քաղաքից` փրկվելով Հայոց ցեղասպանությունից և հաստատվելով Ֆրանսիայում: Նրանց ամուսնությունից ծնվել են Յուրին և Միշան։

«Գելոն» լուռ լսեց, իսկ Վյաչեսլավն արտասվեց. ինչպես Համբարձումյանները չմասնակցեցին ԱԱ–ին

«Մեր ընտանիքում միշտ կարևոր դերակատարություն է ունեցել մորական պապս՝ Կարո Օհանյանը: Ես կրտսեր որդուս անվանակոչել եմ հենց նրա պատվին: Ավագ որդիս ունի երկու անուն՝ Սաշա և Արամ: Հայկական ընտանիքներում երեխաների դաստիարակությամբ ավանդաբար զբաղվում են կանայք: Մայրս և տատիկս մեր մեջ ներարկեցին պարզ արժեքներ՝ հարգանք, ինչպես նաև կիսելու և ուրիշներին ինչ-որ բան տալու ունակություն: Կինս իսպանուհի է, բայց ես մեծ եղբորս պես պսակադրվել եմ հայկական եկեղեցում»,- ասել է Ջորկաեֆ կրտսերը` Յուրին։

Ժան Ջորկաեֆը հայկական ֆուտբոլի հետ ավելի անմիջականորեն շփվելու հնարավորություն ուներ 1998 թվականին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում էր նրա թեկնածությունը։ Ժան Ջորկաեֆը կասկած չուներ, որ ինքն է լինելու Հայաստանի ընտրանու մարզիչը, որովհետև ֆեդերացիայի հետ պայմանագրի ստորագրումը նախատեսված էր գարնանը, երբ ժամանելու էր Երևան` հավաքականի խաղացողների հետ առաջին հանդիպումը կազմակերպելու համար, իսկ մարտի կեսերին պետք է անցկացներ հնգօրյա ուսումնամարզական հավաք, որպեսզի ծանոթանար ֆուտբոլիստների հետ ու տեսներ նրանց ունակությունները:

«Նախապես դիտեցի Հայաստանի հավաքականի ընտրական խաղերի տեսաերիզները, մասնավորապես` Իռլանդիայի, Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ հանդիպումները: Եվ եթե կասկած ունեի, թե արդյոք արժե՞ ընդունել հայկական ֆեդերացիայի առաջարկը, ապա տեսագրությունները դիտելուց հետո կասկածներն անհետացան: Տղաները լավ արագությամբ էին աշխատում, շատ պատշաճ տեխնիկական մակարդակ ունեին, համենայնդեպս բավարար էր, որ հավասարը հավասարի հետ խաղային եվրոպական առաջատար ընտրանիների հետ»,– ասում էր Ժան Ջորկաեֆը:

Ավաղ, նրան վերապահված չէր մեր ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնի ստանձնումը։ ՀՖՖ–ում 1998 թվականին տեղի ունեցան կադրային փոփոխություններ, ընտրվեց նոր նախագահ, և Ջորկաեֆի հարցն այդպես էլ մնաց առկախված։ Այժմ հոր երազանքը ցանկանում է ի կատար ածել լեգենդար որդին` Յուրի Ջորկաեֆը. նա հույս ունի, որ մի օր կղեկավարի Հայաստանի ազգային հավաքականը։

Միակ հայ մարզիչը, որ մասնակցել է աշխարհի առաջնության 2 եզրափակիչ փուլի

64
թեգերը:
Կին, հայ, ֆուտբոլ, Յուրի Ջորկաեֆ
Ըստ թեմայի
Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան
Ինչպես Ջորկաեֆի գոլը նրան զրկեց Թուրքիա մուտք գործելու հնարավորությունից
Ջորկաեֆը շարունակում է հետևել «հայտեքին». ինչով են նրան զարմացրել հայերը
Նիկիտա Խրուշչով

«Ինչո՞ւ Խրուշչովը թույլատրեց զենք կիրառել բանվորների վրա». Անաստաս Միկոյան

156
(Թարմացված է 23:03 02.06.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Այն մեծ տերությունում՝ Խորհրդային միությունում, որտեղ ապրում էինք, եղել են իրադարձություններ, որոնց մասին շատ երկար ժամանակ տեղյակ էլ չենք եղել։ Դրանցից մեկը տեղի է ունեցել ուղիղ 58 տարի առաջ՝ հունիսի առաջին օրերին։
Անաստաս Միկոյան. « Ինչու Խռուշչովը թույլատրեց զենք կիրառել բանվորների նկատմամբ։ Ծայրաստիճան վախեցած էր»

Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում իշխանությունները բռնի ուժով ճնշեցին բանվորների ընդվզումը, սպանվեց մոտ երեք տասնյակ մարդ։ Ցույցերի կազմակերպիչներից 7-ը դատապարտվեցին մահապատժի և գնդակահարվեցին, ավելի քան հարյուր մարդ ազատազրկվեց 10-15 տարով։ Ու այդ ամենը կատարվեց ոչ թե ստալինյան բռնաճնշումների, այլ խրուշչովյան ձնհալի՝ ազատականացման ժամանակաշրջանում։

60-ականների սկզբներին Խորհրդային միությունում ստեղծվեց ծանր տնտեսական իրավիճակ։ Երկրի ղեկավարության ակնհայտ սխալ քաղաքականության պատճառով սկսվեց պարենի դեֆիցիտ։ Նովոչերկասկի գործարանում, որտեղ էլեկտրաքարշեր էին պատրաստում, իրավիճակն առանց այն էլ լարված էր՝ մարդկանց ստիպում էին առանց աշխատավարձը բարձրացնելու ավելի շատ աշխատել, անվտանգության կանոնները չէին պահպանվում, արտադրամասերից մեկում վնասակար արտանետումներից թունավորվեց մի քանի տասնյակ  մարդ։ Դանակն, ինչպես ասում են, ոսկորին հասավ։ 

Համոզեց Մոսկվային, Քենեդուն ու Կաստրոյին. ինչով ավարտվեց Բաղրամյան-Միկոյան «պայքարը»

Ամռան առաջին օրը 5 հազար մարդ էր հավաքվել ձեռնարկության բակում, դուրս եկան և արգելափակեցին երկաթուղին, հետո գործարանի պատից պոկեցին Խորհրդային միության այն ժամանակվա առաջնորդի՝ Նիկիտա Խրուշչովի մեծադիր նկարն ու այրեցին։ Հանրահավաքի մասնակիցներից ոմանք առաջարկում էին հաջորդ առավոտյան դուրս գալ քաղաքի կենտրոն, գրավել բանկը, հեռագրատունը և կոչով դիմել ողջ երկրի աշխատավորներին։ Իրադրությունն անկառավարելի էր դառնում։ Խրուշչովը Նովոչերկասկ գործուղեց բարձրաստիճան կուսակցական ղեկավարներին։ Գործուղվածների թվում էր նաև Անաստաս Միկոյանը։ 

Հունիսի 2-ի առավոտյան ապստամբ բանվորները, որոնց արդեն միացել էին  այլ ձեռնարկությունների աշխատողներ, նաև քաղաքի բնակիչները, այդ թվում՝ կանայք և երեխաներ, փորձեցին գրոհել քաղաքի ղեկավարության՝ կուսակցության քաղկոմի շենքը։ Բայց արդեն գիշերը քաղաք էին մտել բանակային ստորաբաժանումները։ Ավտոմատավորները երկու շարքով կանգնեցին քաղկոմի շենքի դիմաց։ Ղեկավարներից մեկը պատշգամբից բարձրախոսով զգուշացրեց ցուցարարներին՝ եթե անմիջապես չցրվեք, ձեր դեմ ուժ կկիրառվի։ Բայց ագրեսիվ ամբոխը շարժվեց առաջ։ 

Էռնստ Նեիզվեստնի. «Եղել են համակրելի միապետություններ և զզվելի դեմոկրատներ»

Ավտոմատավորները նախազգուշական կրակ բացեցին։ Այս կրակի հետ կապված տարբեր վարկածներ կան։ Ոմանք պնդում են, թե զինվորները կրակում էին ցուցարարների գլխների վրայով և մի քանի փամփուշտ դիպել է այն երեխաներին, որոնք հետաքրքրասիրությունից դրդված ծառերն էին բարձրացել։ Բայց զոհվածների պաշտոնական ցուցակում ոչ մի երեխայի անուն չկա։ Ի դեպ, ծառերի վրա բարձրացած երեխաների թվում էր նաև Սաշա Լեբեդը։ Այո, դա հենց ապագա գեներալ Ալեքսանդր Լեբեդն էր, որը հավակնել է նաև Ռուսաստանի նախագահի պաշտոնին։ 

Գեներալը հետո պատմել է, որ երեխաների զոհվելու մասին տեղյակ չէ, ուղղակի ցած է թռել ծառից ու «տրճիկ» տվել։ Ինչևէ՝ այդ նախազգուշական կրակոցներից հետո ամբոխից ինչ-որ մեկը բղավեց՝

«Մի վախեցեք՝ իսկական փամփուշներ չեն, միևնույն է ժողովրդի վրա չեն համարձակվի կրակել»։ Բայց զինվորները կրակեցին ժողովրդի վրա։ Սպանվեց 27 մարդ, մոտ հարյուր մարդ վիրավորվեց։  Մարդիկ խուճապահար փախան,  խժդժությունները քաղաքում շարունակվեցին, հետո մարեցին։ 

Լուրեր էին պտտվում, թե սպանվել են հարյուրավոր մարդիկ, զինվորականները տանկերով ճզմել են ցուցարարներին։ Տանկային ստորաբաժանումն, իրոք, քաղաքում էր, բայց երբ դրա հրապանատար գեներալ Շապոշնիկովին վերևից հրամայել են գործի դնել տանկերը ցուցարարների դեմ, գեներալը պատասխանել է. «Չեմ տեսնում իմ առջև այնպիսի հակառակորդի, որի դեմ անհրաժեշտ է տանկեր կիրառել»։  Հետագայում Շապոշնիկովին, իհարկե, թոշակի ուղարկեցին, կուսակցությունից էլ հեռացրին։ Բայց սա փաստ է՝ էսպիսի կեցվածք էլ են ունենում զինվորականները, չափազանց հազվադեպ է պատահում, բայց պատահում է։  

Ինչո՞ւ ենք ամենուրեք «հայու գեն» փնտրում, կամ Հիսուս Քրիստոսն էլ էր հա՞յ

Նովոչերկասկի այս ողբերգական դեպքերը գաղտնի էին պահվում մինչև գորբաչովյան պերեստրոյկան։ Տարիներ անց Անաստաս Միկոյանը գրել է. «Ինչու Խրուշչովը թույլատրեց զենք կիրառել։ Ծայր աստիճան վախեցած էր, որովհետև հատուկ ծառայությունների տեղեկություններով, ցուցարարները ներկայացուցիչներ էին ուղարկել այլ արդյունաբերական կենտրոններ»։  Միկոյանի այս մեկնաբանությունները հրապարակվել են այն ժամանակ, երբ արդեն ողջ չէին ոչ ինքը՝ Միկոյանը, ոչ էլ Խրուշչովը։

156
թեգերը:
տանկ, երկաթուղի, ամառ, ԽՍՀՄ, կրակոց, Նիկիտա Խրուշչով, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Խրուշչովի փեսայի «ղսմաթով» մեքենան Գյումրիում
Էսկիմո Միկոյանից կամ հայերը լավագույն դուքանդարներն են Ռոստովից մինչև պարսկական սահման
Կհասնի՞ արդյոք զբոսանավը Բաքու, որի վրա հանգստացել է Միկոյանը
Չինաստանի նախագահին հայտնի են Խաչատրյանի, Միկոյանի, Թումանյանի անունները
Հենրիխ Մխիթարյան. արխիվային լուսանկար

Մխիթարյանը միացել է Ջորջ Ֆլոյդին նվիրված նախաձեռնությանը. լուսանկար

0
(Թարմացված է 10:20 03.06.2020)
ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը, որը տեղի էր ունեցել ձերբակալության ժամանակ, աշխարհում բողոքի մեծ ալիք է բարձրացրել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստները, ու նրանց հետ նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, միացել են #blacklivesmatter նախաձեռնությանը, որը նվիրված է ԱՄՆ-ում ձերբակալվելիս ոստիկանների կողմից սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդին:

ԱՄՆ-ում անկարգությունների հետևանքով նաև հայերին պատկանող բիզնեսներ են տուժել

Մխիթարյանը facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել:

«Մենք այսօր միասին ենք և աջակցում ենք #blacklivesmatter նախաձեռնությանը»,–գրել է նա:

Հիշեցնենք`ԱՄՆ–ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո զանգվածային անկարգություններ ու բողոքի ցույցեր են սկսվել։ Տուժել են բազմաթիվ ամերիկացիներ, կան զոհեր։

0