00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:27
26 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբովյան. «ժողովրդավարության հաղթանա՞կ», «արժանապատիվների պարտությու՞ն», թե՞ հոգեվարք

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян, Тигран Авинян и Рубен Рубинян во время митинга на площади Республики (18 апреля 2018). Еревaн
Никол Пашинян, Тигран Авинян и Рубен Рубинян во время митинга на площади Республики (18 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աբովյանում հունիսի 9-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունը բավականին հետաքրքիր դիտարկումների ու գնահատականների է արժանանում: Sputnik Արմենիայի սյունակագիրը որոշ հարցեր է բարձրացնում, որոնք թերևս լուրջ մտահոգության առիթ են:

 Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, ըստ նախնական արդյունքների, գործող քաղաքապետ Վահանգ Գևորգյանը վերընտրվել է՝ ստանալով 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանն ստացել է 8058 քվե: Մյուս երեք թեկնածուները միասին ստացել են մոտ 1300 քվե:

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян ответил на вопросы журналистов (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պատկերացնո՞ւմ եք, որ ես մասնակցեի, ինչ կլիներ. Ծառուկյանը` քաղաքապետի ընտրության մասին

Բայց այս ընտրական թվաբանությունից շատ ավելի հետաքրքիր է, թե տեղի ունեցածին ինչպես են արձագանքում, օրինակ, նույն ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ոչ շարքային ներկայացուցիչները: Առանց սարուձոր ընկնելու նախ մեջբերենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների հետ զրույցում արած այն հայտարարությունը, թե Աբովյանում «հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարևորն է: Իսկ ինչ վերաբերում է ՔՊ թեկնածուի պարտությանը, մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ–տեղ իշխանության թեկնածուները հաղթեն, տեղ–տեղ իշխանության թեկնածուները պարտվեն»:

Ասել կուզի, որ կարևորը ընտրական գործընթացում ընտրախախտումների բացակայությունն է և, որ քվեարկության արդյունքները կասկածի տակ չեն դրվում ընտրողների ու հասարակության կողմից, և դա ձեռքբերում է: Իսկ իշխանությունն էլ, եթե հավատանք վարչապետի ասածին, շատ հանգիստ, այսպես ասած՝ ըմբռնումով է մոտենում իրենց թեկնածուի պարտությանը, հարգում է քաղաքացիների ընտրությունը, իսկ արդյունքը համարում է ամեն դեպքում՝ ժողովրդավարության և հեղափոխության հաղթանակ:

Виген Акопян  - Sputnik Արմենիա
Էյֆորիան անցել է, գործերն են հետաքրքրում. քաղտեխնոլոգը` Աբովյանի ընտրությունների մասին

Բառերն ու եզրույթները (տերմինները) այսպես հատ-հատ նշում ենք, որովհետև այն, ինչ ասում է նույն «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր անդամ ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, մեղմ ասած, չի զուգահեռվում Նիկոլ Փաշինյանի ասածներին, եթե չնշենք, որ բովանդակային առումով հակասում է «ժողովրդավարության հաղթանակ» բնորոշմանը:

Գրեթե այն պահին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հնչեցնում էր վերոնշյալ գնահատականները, «Թերթ.ամը» հրապարակեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հարցազրույցը, որտեղ նա մասնավորապես նշում է. «Եվ առհասարակ, երեկվա այն իրողությունները, որ տեղ գտան Աբովյան քաղաքում գլոբալ առումով, այո՛, ազդեցին ընտրությունների ելքի վրա և 395-ով ավելի  քվեներով հաղթանակ տարավ գործող քաղաքապետն ու իր հովանավոր ԲՀԿ-ն. բայց դա իրենց հաղթանակը չէ, դա Աբովյանի արժանապատիվ քաղաքացու պարտությունն էր»:

И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов (7 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պետք չէ այսօրվա իրողությունը հին արշինով չափել. Փաշինյանը` իրենց թեկնածուի պարտվելու մասին

Ավելի սուր Ռոմանոս Պետրոսյանը արտահայտվել էր ֆեյսբուքյան գրառմամբ, մասնավորապես, դեռ քվեարկության ընթացքին զուգահեռ, նշելով. «Աբովյանը` քաղաքացու և «քրեականի» սահմանագծին, Աբովյանը` պետական ինստիտուտների և կլանի երկընտրանքի առջև, Աբովյանում քրեաօլիգարխիան հոգեվարքի մեջ է...»:

Այնքան պարզ են ձևակերպումները, որ երևի կարիք էլ չկա հավելյալ մեկնաբանելու, որ «քրեականը», «կլանը», «քրեաօլիգարխիկը» վերաբերվում են Աբովյանի գործող ու վերընտրված քաղաքապետին ու նրան սատարող թիմին, հիմնականում՝ ԲՀԿ-ին:

Հարց է ծագում. եթե ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուն ու նրան սատարողները քրեաօլիգարխիա են, «քրեական» և կլան, ապա էլ ի՞նչ «ժողովրդավարության հաղթանակի» մասին կարող է խոսք լինել: Նման երևույթները, ինչպես ասենք՝ կլանայինն ու քրեաօլիգարխիան, եթե թեկնածու են առաջադրում և հաղթում, դա չի կարող համարվել ժողովրդավարության ու, առավել ևս, հեղափոխության հաղթանակ, ինչի մասին խոսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Губернатор Котайкской области Романос Петросян перед началом собрания председателей общин Армении (11 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պետրոսյան. «Սա ՔՊ կուսակցության պարտությունը չէ»

Էլի մեկ դիտարկում. Աբովյանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին անձամբ մասնակցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա նոր երևույթ է հայրենի քաղաքական մշակույթում, քանզի նախկինում պետության կամ կառավարության ղեկավարները գերազանցապես զերծ էին մնում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավում անձամբ ներգրավվելուց, նույնիսկ մայրաքաղաքի դեպքում: Իսկ ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հակառակը, ակտիվ մասնակցում է, քարոզում, կոչեր ու հայտարարություններ անում:

Մոտեցման հարց է: Բայց այս դեպքում պետք է նկատել, որ կառավարության ղեկավարի, իշխանության եկած ուժի առաջնորդի անմիջական ներգրավումն ու արձանագրված արդյունքը այլ պրիզմայով են դիտարկվում: Ուզես-չուզես, գրանցված արդյունքը ռիկոշետով ուղղվում է նաև Նիկոլ Փաշինյանին: Այո, «ժողովրդավարության հաղթանակ», բայց՝ կոնկրետ ուժի՝ ՔՊ-ի և «Իմ քայլի» քաղաքական, չասենք՝ պարտություն, բայց առանձին վերցրած քաղաքի մասշտաբով՝ ձախողում:

Сканер отпечатков пальцев на избирательном участке  - Sputnik Արմենիա
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրախախտումներ չեն գրանցվել.Քննչական կոմիտե

Նման գնահատականն ընդգծվում է նաև այն տեսանկյունից, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը արձակուրդ էր վերցրել և ակտիվ ներգրավվել էր Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանի քարոզարշավում: Հազիվ թե կարող է դրական դիտվել այն, որ իր ղեկավարած մարզում, ԱԺ մեծամասնություն ձևավորած և կառավարություն կազմած քաղաքական ուժի ներկայացուցիչ մարզպետը, մեծ հաշվով, պարտվում է առանձին վերցրած, այն էլ Աբովյանի պես՝ Հայաստանի չափանիշներով ոչ փոքր քաղաքում:

Ամեն ինչից զատ, սա նշանակում է նաև, որ առաջիկայում մարզպետի ու Աբովյանի վերընտրված քաղաքապետի հարաբերությունները բավականին չոր ու ներքուստ՝ լարված են լինելու: Մանավանդ, որ խոսվում է քաղաքապետի հետ կապված գործերի հարուցումից ու նման բաներից: Ու դրանից անմիջապես հետո շեշտվում է, թե՝ դա ընտրությունների հետ կապ չունի: Մինչդեռ, բոլորս էլ Հայաստանում ենք ապրում և մեր իրականության փորձագետ կարող ենք համարվել, այսինքն՝ առանց ասելու էլ պարզ է, թե ինչն ինչի հետ կապ ունի:

Урна на избирательном участке - Sputnik Արմենիա
Աբովյանը քաղաքապետ է ընտրում. մասնակցության ցուցանիշներ

Եվ էլի՝ «ժողովրդավարության հաղթանակի» թեմայով: Սառնասիրտ ընկալման տեսանկյունից դժվար է նման գնահատական տալ մի դեպքում, երբ ինչ-որ չարագործ կամ չարագործներ ընտրության նախօրյակին հրկիզում են իշխանական ուժի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի ավտոմեքենան ու բնակարանի մի մասը: Ըստ որում, դեռևս լուր չկա, թե այդ չարագործները բացահայտվել են, ինչը ոչ մի լավ բան չի հուշում: Դե, պատկան մարմինները երևի խիստ են զբաղված «հագուստային» ստուգումներով:

Ու վերջում՝ Կոտայքի մարզպետի մի ֆրազի վերաբերյալ. այն որ ասում է՝ «արժանապատիվները պարտվեցին»: Սա բնութագրական պահվածք է գործող իշխանության ներկայացուցիչների դեպքում: Նկատի ունեմ մարդկանց վիրավորելն ու սորտավորելը:

Այսինքն, ով իրենց կողմնակիցն է՝ արժանապատի՞վ է, իսկ այ, մրցակից թեկնածուին ձայն տվողները՝ անարժանապատի՞վ: Ու դա մարզպետն ասում է իր ղեկավարած մարզի առնվազն 8453 քաղաքացու՞: Ի՞նչ իրավունքով:

Մարդկանց, հասարակության ներկայացուցիչներին սորտավորելու վատ քողարկված նման դրսևորումներից, կներեք, ոչ թե ժողովրդավարության հոտ է գալիս, այլ լրիվ ուրիշ ու տհաճ բանի:

Լրահոս
0