Ավտոմեքենայի փոխանցումատուփ

Անասեղ ներարկիչից մինչև «ավտոմատ կառոբկա». հայ գյուտարար Օսկար Բենկեր ներգաղթյալի ռոմանսը

343
(Թարմացված է 10:54 31.05.2019)
Ի՞նչ ընդհանուր բան ունեն անասեղ, օդամուղ ներարկիչները, գունավոր տպիչը, յուղի «շուպը», ավտոմեքենայի արագության ավտոմատ փոխանցումատուփը, որին հաճախ օտարերեն խոսակցականով «ավտոմատ կառոբկա» ենք ասում: Ընդհանուրն, այս պարագայում, գյուտարարն է՝ Օսկար Բենկերը: Բայց նրա իրական անուն-ազգանունը Ասատուր Սարաֆյան է:

Իսկապես էլ, ժամանակակից քաղաքակրթության անցուդարձում այնպիսի սարքեր ու հարմարանքներ, ինչպես ասենք, մեքենաների արագության ավտոմատ փոխանցումների տուփը կամ ենթադրենք, գունավոր տպիչը, սովորական ու անգամ առօրեական են դարձել, բայց կարևոր են: Ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մեկը, իհարկե, կստեղծեր դրանք՝ տեխնիկայի առաջընթացին համահունչ: Բայց պատմությանը հաճո էր, որ ոչ թե ինչ-որ մեկը ստեղծեր, այլ հենց Ասատուր Սարաֆյանը:

Իսկ ծնվել է հայազգի ամերիկացի գյուտարարը հայության համար ճակատագրական ու դժնի 1895-ին: Նրա վերաբերյալ կենսագրական տվյալներում չի հստակեցվում, թե կոնկրետ որտե՞ղ է ծնվել. Արևմտյան Հայաստանո՞ւմ, Կիլիկիայո՞ւմ, թե՞, ասենք, Պոլսում: Պարզապես նշվում է՝ Օսմանյան կայսրությունում:

View this post on Instagram

Oscar H. Banker, born as Asatour Sarafian (1895 – January 1979) was an Armenian American inventor who invented the automatic transmission for automobiles. Considered as the ‘father of automatic transmission’ he was also responsible for the invention of the needle-less inoculation gun, the primary controls of the first Sikorsky helicopter, and power steering. Sarafyan was born in Kayseri in 1895 in a cave his parents took shelter to escape the Hamidian massacres of the Hamidiye cavalry regiments of the Ottoman Empire, and migrated to the USA in 1914. Arriving in Chicago as a teenager, Safarian adopted his new name Oscar Banker. His first break through as an inventor happened when General Motors adopted his automatic transmission system after their own semi-automatic system failed due to many flaws. However his inventions did not stay limited to the automotive industry. During WWII, he invented the primary controls of the first Sikorsky helicopter, which lead to a mass production. He’s also the patent holder of many other inventions. At the age of 83, Oscar Banker died in 1979, Cleveland Ohio. His memoirs titled ‘Dreams and Wars of an American Inventor: An Immigrant's Romance’ were published in 1983. Sources: - Mouradian, George (1995). Armenian infotext (1st ed.). Southgate, Mich.: Bookshelf Publishers. ISBN 9780963450920. - Oscar Banker. WORLDLAB. Retrieved 27 February 2013. The creator of the first practical automatic transmission for cars and buses. - Stevens, Monica (August 1, 2010). "The Armenian Community in Michigan". Examiner. Asatour Sarafian, inventor of the auto transmission. - Are Armenians the only victims of 1915? Agos. Retrieved from http://www.agos.com.tr/en/article/10417/are-armenians-the-only-victims-of-1915 #Armenian #american #history #inventor #OscarBanker

A post shared by History Of Armenia 🇦🇲 (@historyofarmenia) on

Հայտնի է միայն, որ փոքրիկ Ասատուրը հրաշքով է ողջ մնացել, փրկվելով թե համիդյան ջարդերից, թե հիվանդությունից: Սարաֆյանների ընտանիքը, ջարդերից կարճ ժամանակ անց, գաղթում է ԱՄՆ, այլ տվյալների համաձայն, ոչ թե ընտանիքը, այլ միայն դեռահաս Ասատուրին է հաջողվում փախչել հայակուլ Օսմանյան կայսրությունից:

Այս թե այլ կերպ, փաստն այն է, որ Ասատուր Սարաֆյանը 1920-ականներին Չիկագոյում է հայտնվում և աշխատանքի է անցնում գործիքների խանութում: 

Պրպտուն միտք ունեցող երիտասարդը, մի որոշ ժամանակ անց, սղոց սրող գործիք է հորինում: Հետո, էլի ինչ-որ բան: Ու դա այն շրջադարձային կետն էր, որից սկսվում է ամերիկացի գյուտարար Օսկար Բենկերի ստեղծագործական ու պայքարով լի ուղին:

Այո, Չիկագոյում Ասատուր Սարաֆյանը որոշում է նոր անուն-ազգանուն վերցնել և, առանձնապես գյուտարարություն չդրսևորելով այդ հարցում, այդուհետ գրվում է որպես Օսկար Բենկեր: Այնպես, որ չես էլ կռահի, թե ով է թաքնված այդ անուն-ազգանվան տակ: Չնայած, հազիվ թե նա թաքնվելու խնդիր է ունեցել:

Միացյալ Նահանգները մեքենա-մեխանիզմների ու ավտոմեքենայացված երկիր է, իհարկե, իսկ 1930-ականներին՝ առհասարակ մեքենաշինական բում էր: Եվ ահա, 1931-ին Ասատուր Սարաֆյանը արտոնագրում է ավտոմեքենայի արագության ավտոմատ փոխանցումների տուփը: Հորինելը՝ հորինում է, բայց ավտոարտադրողները չեն շտապում ներդնել այն: Հենց զուտ այն փաստը, որ Սարաֆյանի գյուտը սկսել է լայնորեն կիրառվել արտոնագրվելուց գրեթե 9 տարի անց, արդեն պետք է որ շատ բան հուշի, թե որքան ոլորուն ու հարթ չի եղել սեփական իրավացիությունը հաստատելու և ճանաչման հասնելու ուղին:

Բայց հետագայում,  արդեն ավելի դյուրին էր, հատկապես այն բանից հետո, երբ Սարաֆյանը որոշակիորեն նպաստեց Սիկորսկու ուղղաթիռների շարժիչի բարելավմանը, ավելի կոնկրետ՝ շարժիչի փոխանցման տուփի ստեղծմանը:

Թվարկման կամ հիշատակման կարգով արժե հավելել, որ Օսկար Բենկերը կամ Ասատուր Սարաֆյանը նաև ավտոմեքենայի բենզինի պոմպի, յուղի չափիչի, օդամուղ անասեղ ներարկիչի (հատկապես զանգվածային պատվաստումների ժամանակ անփոխարինելի կարևորության հարմարանք է), գունավոր տպիչի գյուտարարն է:

Իրեն ապաստան տված երկրին ու նաև ժամանակակից քաղաքակրթությանը այդքան նոր սարքեր նվիրած գյուտարարը մահացել է 1979 թվականին Քլիվլենդում:

Իսկ նրա մահից մի քանի տարի անց լույս է տեսել նրա հուշերի գիրքը՝ «Ամերիկյան գյուտարարի երազանքներն ու պատերազմները. մի ներգաղթյալի ռոմանս» վերնագրով:

Այնպես որ, երբ բացարձակ օտարահունչ անուն-ազգանունով մարդու մասին ասում են, թե նա հայ է կամ հայկական արմատներ ունի, միշտ չէ, որ դա անօգուտ սնապարծությունից է գալիս, կան կոնկրետ դեմքեր, որոնց դեպքում դա փաստ է:

343
թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Թուրքիա, հայ
Ըստ թեմայի
Ջարդերից ու կոտորածից փրկվող հայը, որ փրկվեց նաև «Տիտանիկից»
Ճարտարագիտականն ավարտած երգչուհին, որ հայտնվեց Օրբելյանի նվագախմբում ու մնաց բեմում
Ինչու Մոսեսովը չենթարկուեցաւ զօրավար Նազարբէկեանի հրամանին, եւ ինչու անոր միացաւ Նժդեհը
Ուրախության պրոֆեսորն ու ծիծաղով բուժող Արմեն Խոստիկյանը
«Արսենալին» սուտ քոչարի մի պարեցրեք, ավելի ազդեցիկ է Սոկրատիսի իրական` «Missing you bro»–ն
Մոսկվա

«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»

84
(Թարմացված է 23:26 09.07.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Բոլորը գիտեն, որ ժամանակին համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի դեմ մահափորձ է կատարվել, բայց ոչ բոլորը գիտեն, որ այդ մարդու մահից հետո էլ ահաբեկիչները նրան հանգիստ չեն թողել։
Վլադիմիր Լենին. «մահափորձեր» մահվանից հետո

Վերջին դեպքը տեղի է ունեցել 1973 թվականի սեպտեմբերի 1-ին։ Հիմա աշնան առաջին օրը երեխաներն ուր են գնում՝ դպրոց։ Իսկ այն ժամանակ` Սովետի օրոք,  Մոսկվայի դպրոցներում սովորող երեխաներին ոչ միայն դպրոց էին տանում, այլ նաև Լենինի դամբարան։ Էդպիսի ավանդույթ կար։

Երբ դպրոցներից մեկի աշակերտներն այդ օրը մտնում էին դամբարան, նրանց հետևից ներս մտավ նաև մի տղամարդ։ Բոլորը կարծեցին, թե ուսուցիչն է, այնինչ այդ մարդը բոլորովին այլ մտադրություն ուներ. նա հագուստի տակ պահել էր պայթուցիկ սարքը։ Երբ մոտեցավ սարկոֆագին, որտեղ գտնվում էր Լենինի մարմինը, իրար միացրեց երկու լարերը ու պայթյուն որոտաց։ Ինքը կտոր-կտոր եղավ, զոհվեց։ Նրա հետեւից քայլող զույգը, որը Աստրախան քաղաքից էր եկել, երեխաներից չորսը ծանր վնասվածքներ ստացան։

​Իսկ Լենինի մարմինը չտուժեց։ Որովհետև սարկոֆագը պատված էր զրահապատ ապակիով։ Ինչու էր զրահապատ։ Որովհետև նման դեպք նախկինում էլի էր եղել։ Մոտ հիսունհինգ տարի առաջ՝ էլի սեպտեմբերի սկզբին, Լիտվայի Կաունաս քաղաքի բնակիչ ոմն Կրիսանովը էլի պայթուցիկ սարք էր գործի դրել դամբարանի ներսում, պայթյունն ավելի թույլ էր, բայց ինքը նույնպես զոհվել էր։

​Սակայն դա էլ բոլորովին առաջին դեպքը չէր։ Տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ փորձել են վնասել Լենինի մարմինը։ 1934 թվականին մի տղամարդ իր հետ զենք էր բերել և փորձել կրակել Լենինի դիակի վրա։ Նրան շրջապատող մարդիկ խոչընդոտել են, ի վերջո նա ինքնասպան է եղել։ Գոնե այս դեպքում շարժառիթը հայտնի է՝ մարդը հուսահատ քայլի էր դիմել։ Քաջ գիտակցում էր, որ ողջ չի մնալու և գրություն էր թողել` պատմելով, որ աշխատում է հեռավոր մի սովխոզում, որտեղ աղաղակող անօրինականություններ են տեղի ունենում։ Ինքը բազմիցս այդ մասին ահազանգել է, նամակներ է գրել Կրեմլ, բայց արձագանք չի ստացել և ի վերջո որոշել է գոնե նման ձևով գրավել խորհրդային իշխանության ուշադրությունը։ Ասում են` նրա այդ գրությունը հայտնվել է Իոսիֆ Ստալինի սեղանին, առաջնորդը կարդացել է և կարգադրել այն հանձնել արխիվ։ Ու վերջ։ Այսինքն` այդ մարդու հուսահատ քայլն էլ որևէ արդյունք չի տվել։

​Իսկ Լենինի մարմնի նկատմամբ ոտնձգությունները շարունակվեցին նաև Ստալինի մահվանից հետո։ 1959 թվականին մի մարդ մուրճ էր իր հետ բերել ու հարվածել սարկոֆագին։ Ապակին բավական պինդ էր, միայն ճաքեց։ Մեկ տարի անց՝ 1960-ին, մի տղամարդ  անսպասելիորեն թռավ սարկոֆագի վրա, ոտքով հարվածեց. այս անգամ ապակին ջարդվեց, Լենինի դեմքը վնասվեց։ Ժամանակավորապես փակեցին դամբարանը։

Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում

​Բայց խնդիրը մնում է։ Ռուսաստանի իշխանությունները, ինչպես ժողովուրդն է ասում, կրակն են ընկել՝ չեն կարողանում վերջնականապես կողմնորոշվել դամբարանի հարցում։ Հասարակությունում տիրող տրամադրություններն էլ տարբեր են։ Երեք տարի առաջ անցկացրած հարցումների համաձայն՝ կարծիքները բաժանվել են երեք՝ գրեթե հավասար մասերի՝ 31 տոկոսը կողմ է, որ ոչինչ չփոխվի, ու Լենինի մարմինը մնա դամբարանում, 32 տոկոսը գտնում է, որ առաջնորդին պետք է թաղել Կրեմլի պատի մոտ, 29 տոկոսն էլ համաձայն է, որ նրա աճյունն ամփոփվի Սանկտ Պետերբուրգի գերեզմանատներից մեկում։ Ի դեպ, ըստ BBC-ի, այժմ ողջ աշխարհում կա Լենինի 3260 արձան, գերակշիռ մասը՝ 2800-ը, իհարկե, Ռուսաստանի տարբեր բնակավայրերում է։ Բայց ըստ նույն աղբյուրի` Հայաստանում էլ մնացել է Լենինի 4 արձան, Վրաստանում դրանք երկուսն են։ Երկու արձան էլ Նորվեգիայում կա ։ Մեկն էլ՝ Ճապոնիայում։

Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին

​Կազանում գործում է նաև գիշերային ակումբ, որը կոչվում է Լենին։ Դրա տերը բացատրել է՝ ոչ մի գաղափարական ենթատեքստ չկա, ուղղակի Լենինը հայտնի անուն է, ինչպես հիմա են ասում՝ բրենդ։ Մի անգամ մի տարեց, թոշակառու կին էր եկել, ուզում էր մտնել, անվտանգության աշխատակիցներն ասել էին. «Մայրիկ, ախր դու ինչ գործ ունես, սա գիշերային ակումբ է»։ Խեղճ կինն էլ խոստովանել էր. «Ես էլ կարծում էի, թե Լենինի երկրպագուների ակումբն է»։

84
թեգերը:
ԽՍՀՄ, Մոսկվա, դամբարան, մահափորձ, Վլադիմիր Իլյիչ Լենին
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»
«Բանտում մարդիկ մերն են, Լենինն էլ է դատվել». Վարդան Ղուկասյանը պատրաստ է «նստել»
ԵՊՀ

Արժե՞ վստահել վարկանիշներին. ինչ անել, որ հայկական բուհերն էլ լավագույնների շարքին դասվեն

291
Եկեք անկեղծ լինենք: Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի մասին կան բազմաթիվ կարծիքներ, որոնք շատ հաճախ ուղղակի տրամագծորեն տարբերվում են միմյանցից:
Բա լավ, ինչու աշխարհի լավագույն բուհերի ցանկում չկանք

Հարցրեք ոլորտի պատասխանատուներին և նրանք միանգամայն շահեկան պատկեր կներկայացնեն` նշելով բազմապիսի անհերքելի նվաճումներ։ Շատ լավ, կասեմ ես ու կտամ մի հասարակ հարց՝ դե էդ դեպքում ասեք, թե մեր հայաստանյան բուհերը ինչպիսի դիրք ունեն աշխարհի լավագույն համալսարանների շարքում:  

Տեսեք` վերջին տարիներին Հայաստանում արդեն կիրառվում է բուհերի այսպես կոչված ազգային վարկանիշավորում, այսինքն որոշվում է, թե մեր լավագույն բուհերը որոնք են: Սովորաբար ամենալավը  Երևանի պետական համալսարանն է: Լավ, իսկ ինչ դիրք է զբաղեցնում մեր մայր բուհը աշխարհում: Գիտեք, իհարկե, ամեն տարի տարբեր կազմակերպություններ հրապարակում են աշխարհի լավագույն համալսարանների ցուցակները: Դրանցից մեկը «Վեբոմետրիքս» համակարգն է, որի ցուցակում մեր առաջատար բուհը՝ Երևանի պետական համալսարանը, մի քանի տարի առաջ զբաղեցնում էր, կներեք, նույնիսկ անհարմար է ասել՝ 2628-րդ տեղը: Երևանի բժշկական համալսարանը ընդհանրապես աշխարհի 10 հազար լավագույն բուհերի մեջ չէր մտնում:

​Կարող եք իրավացիորեն ասել՝ դե, իհարկե, աշխարհում կան բազմաթիվ հայտնի կրթական հաստատություններ, մենք հո չենք կարող մրցակցել առաջատարների հետ: Միանգամայն հասկանալի է, որ երևանյան մեր համալսարանը Հարվարդի ու Օքսֆորդի հետ չի կարող համեմատվել: Բայց գոնե մեր տարածաշրջանում, քիչ թե շատ մեզ նման երկրների հետ կարո՞ղ ենք մրցակցել: Մեծ Բրիտանիայում կա այսպիսի ընկերություն, կարճ կոչվում է «Քյուէս», որը բացի բուհերի համաշխարհային ցուցակներից վերջերս կազմում է նաև տարածաշրջանային ցուցակներ: Մի քանի տարի առաջ ընկերությունը հրապարակել է «Զարգացող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի» 150 լավագույն բուհերի ցանկը: Եթե անհասկանալի է, թե որ տարածաշրջանի մասին է խոսքը, կարող եմ պարզապես թվարկել՝ ԱՊՀ, Բալթյան երկրներ, Կովկաս, Թուրքիա և Արևելյան Եվրոպա: Այսինքն՝ բոլոր այն երկրները, որտեղ նախկինում իշխում էր սոցիալիզմը, պլյուս Թուրքիա:

Ուսումնասիրեք այդ պետությունների 150 լավագույն համալսարանների ցուցակը՝ հայաստանյան որևէ բուհ չեք գտնի: Մեր մայր բուհն էլ չկա: Այնինչ, Ղազախստանի ազգային համալսարանն, օրինակ, 21-րդ տեղում է, Բելառուսի պետական համալսարանը՝ 36-րդն է, էլ չեմ ասում, որ Մոսկվայի պետական համալսարանը պարզապես գլխավորում է ցուցակը: Նույնիսկ Ղրղզստանում գործող մի համալսարան կա: Այսինքն` Եվրասիական միության  բոլոր անդամները 150 լավագույն բուհերի ցուցակում ներկայացված են, միայն Հայաստանը չկա: Ի դեպ, այդ ցուցակում կա ադրբեջանական միանգամից մի քանի համալսարան: Համաձայնեք՝ բավական մտահոգիչ է: Սպառազինության մրցավազքը մի կողմ դնենք, բայց կրթության ոլորտում հետ ընկնելը լուրջ հետևանքների կարող է հանգեցնել:

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

​Հիմա կասեք՝ բա, լավ, ինչ անենք։ Այդ հարցը տարիներ առաջ ծագել է Գերմանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։ Ու նրանք գտել են պատասխանը. պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի իր համալսարանները հայտնվեն աշխարհի ամենահեղինակավոր բուհերի ցուցակի պատվավոր տեղերում։ Այսինքն՝ ուղղակի շատ կոնկրետ գումարներով խրախուսել են բուհերին։

Ինչով են տարբերվում բազմակողմանի զարգացած հայը և նման բրիտանացին, կամ մենք ամեն ինչ գիտենք

​Տեսեք, թե Ուսաստանն ինչ է արել: Մի քանի տարի առաջ շատ լուրջ պետական ծրագիր են մշակել, որը կոչվում է 5-100: Ոչ թե 500, այլ 5 և 100: Երևի կռահեցիք, թե ինչ է նշանակում այս անվանումը: Այո, շատ ճիշտ եք՝ այնպես անել, որ մինչև 2020 թվականը ռուսաստանյան առնվազն 5 համալսարաններ հայտնվեն աշխարհի 100 լավագույն բուհերի ցուցակում: Շահագրգռել են բուհերին, մրցույթ են հայտարարել, ասել են՝ ներկայացրեք ծրագիր, թե ինչպես եք մտադիր հայտնվել 100 լավագույնների շարքում, ու մրցույթը շահողները պետությունից կոնկրետ գումար կստանան իրենց այդ ծրագիրն իրագործելու համար: Սա իր արդյունքը տվել է՝ կապ չունի, թե քանիսն են հայտնվել 100 լավագույն բուհերի ցուցակում, ուղղակի այդ խրախուսումը ստացած բուհերից մի քանիսը հսկայական առաջընթաց են ապրել՝ եղել են 400-րդ հորիզոնականներում, այժմ լավագույն 200-ի թվում են։ Հիմա ասեք՝ չարժե արդյոք նույնը անել մեզ մոտ՝ Հայաստանում:

 

291
թեգերը:
վարկանիշ, Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), բուհ, աշխարհ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայաստանում վերացրեք կարիերային վերելակը, թող բոլորն աստիճաններով բարձրանան դեպի պաշտոն
Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները
«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի

Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է․ հրշեջներն ավելի քան մեկ ժամ է՝ փորձում են մարել այն

0
(Թարմացված է 00:10 10.07.2020)
Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է հրդեհը, որը մարելու համար չորս մարտական հաշվարկ է աշխատում։ Օգնության է հասել նաև քաղաքապետարանի ջրատար մեքենան։

Երևանի Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է, որը երևում է քաղաքի կենտրոնից։ Sputnik Արմենիայի թղթակցի տեսախցիկը ֆիքսել է կրակի կադրերը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ հայտնեցին, որ արդեն ավելի քան մեկ ժամ է` հրշեջները փորձում են մարել կրակը։

«Տեղում չորս մարտական հաշվարկ է աշխատում, Երևանի քաղաքապետարանի ջրատար մեքենան էլ է մոտեցել հրշեջներին», - ասացին ԱԻՆ-ից։

Մի քանի վայրկյանում հսկա շենքը հողին հավասարվեց. ինչպես պայթեցրին «Ձյունիկ սառնարանը»

Աղբավայրում խոշոր հրդեհ էր տեղի ունեցել նաև անցյալ տարվա մայիսին։

Ի՞նչ է կատարվում օպերայի բակում. շենքի մոտ հրշեջներ ու մարտական հաշվարկներ են հավաքվել

0
թեգերը:
տեսանյութ, հրդեհ, Նուբարաշենի աղբավայր, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Շիրակի մարզում. երիտասարդ վարորդներից մեկը տեղում մահացել է
«Գնում եմ կովերի հետևից». 30-ամյա Նարեկը ճանապարհ է ընկել դեպի ձորն ու չի վերադարձել
Հայաստան- Իրան միջպետական ճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է. բեռնատար է կողաշրջվել