00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:24
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի ապարդյուն կոչը, կամ ինչն է հետ պահում դրսում ապրող հայերին

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян встретился с представителями армянской диаспоры Бельгии (12 июля 2018). Брюссель
Премьер-министр Армении Никол Пашинян встретился с представителями армянской диаспоры Бельгии (12 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հայտարարել էր, որ իր թիմի նպատակն է հասնել մեծ հայրենադարձության։ «Թավշյա հեղափոխությունից» նույնիսկ մեկ տարի անց այդ խնդրի լուծման մեջ զգալի առաջընթաց չկա։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը փորձել է պարզել, թե ինչն է խանգարում մարդկանց հայրենիք վերադառնալ։

Դրսում ապրող հայերի մեջ հայրենիք վերադառնալու առումով զգալի ակտիվություն առայժմ չի նկատվում։ Այո, հատուկենտ դեպքեր կան, բայց հզոր պոռթկում դեռ չկա։ Հայաստանն Ամերիկա չէ, թեև Ամերիկան բոլորի համար այդքան էլ քաղցր չէ, որքան թվում է։

Փորձեմ ընդհանրացնել հարցված հայրենակիցների կարծիքը, որոնք 90-ականներին տեղափոխվել են Ռուսաստան և ռուսական քաղաքացիություն ստացել դեռ Երևանում, բայց վերադարձրել են իրենց հայկականը, երբ դա հնարավոր է եղել։ Այսպիսով, վերադառնալու համար կարծես թե արգելքներ չկան, բայց, ըստ էության, կան խնդիրներ։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Ներգաղթի աճ. 2018–ին ՀՀ ժամանածների թիվը վերջին 12 տարիների լավագույն ցուցանիշն է

«Ինչո՞վ զբաղվել հայրենիքում, եթե դու հաջողակ գործարար չես, այլ, ենթադրենք, էլեկտրամոնտյոր կամ սառեցնող սարքավորման ինժեներ-տեխնոլոգ», - հարցնում է Արսեն Բաբայանը մերձմոսկովյան Կրասնոգորսկից։

Նրա խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ անգամ եթե երկրին պետք են ինժեներներ, խառատներ, մոնտաժողներ, հայ կանայք ծնում են միայն բլոգերներ, քաղաքական գործիչներ և լուսանկարիչներ։

«Վերջերս կարդացել եմ, որ Հայաստանում սկսել է հիվանդանոցային մահճակալների և հաշմանդամների սայլակների արտադրություն, պատրաստելու են շարժական ելուստներով ձեռնափայտեր, որպեսզի տարեց մարդիկ ավելի հեշտ կարողանան տեղաշարժվել։ Իսկ երբ հեռանում էի, արտադրում են էլեկտրահաշվողական մեքենաներ, ծրագրային-թվային կառավարմամբ հաստոցներ, տեքստիլ, կոշկեղեն՝ համաշխարհային չափանիշներին համապատասխան», - հիշում է Արսենը։

Couchsurfing հայկական ձևով կամ վիճակագրական հանելուկ. որտե՞ղ է «սուզվել» ներգաղթի ալիքը

Մոսկվայի հայերն ուշադիր հետևում են Հայաստանում իրերի դասավորությանը և գիտեն, որ լուրջ խնդիրները շարունակում են մնալ գործազրկությունը, ցածր աշխատավարձը, ցածր կենսաթոշակները, առողջապահական և կրթական համակարգերի տխուր վիճակը։

Հայրենիքում ապրող հայերը չեն դադարում նայել Ամերիկայի կողմը, և այդ առումով ինչ-որ ընդհանուր բան են գտնում․ «չափազանց ծեր է», «այդ պաշտոնում կին է պետք», «դու շուտով պետք է երեխա ունենաս»։ Թե՛ այնտեղ, թե՛ այստեղ աշխատանքի ընդունելիս այս ամենը հաշվի են առնում։

«Փոխարենը Ամերիկայում սեփական բիզնես սկսելու համար պետք չէ մորաքույր ունենալ հարկայինում կամ հորեղբոր որդի քաղաքապետարանում», - կարծում է ատամնաբույժ Ելենա Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ պետությունն աջակցում է սկսնակ գործարարներին․լավ գաղափարով կարող է գործ սկսել ինչպես ներգաղթյալը, այնպես էլ ԱՄՆ-ի բնակիչը, ինչպես մատուցողը, այնպես էլ Ուոլ սթրիթի գործարարը։

Տետ-ա-տետ - Բաբկեն Տեր Գրիգորյան (19.03.19) - Sputnik Արմենիա
Նոր տրամաբանություն սփյուռքի հետ հարաբերություններում. Sputnik-ի հյուրը Տեր-Գրիգորյանն է

Ես հաճախ եմ լինում ԱՄՆ-ում, շատ եմ տեսել հիանալի գաղափարով գործ սկսած հայերի, բայց հաղթական եզրագծին մոտեցածների՝ հազվադեպ։ Ինչ վերաբերում է հարկային տեսչությունում մորաքույրներ և քաղաքապետարանում հորեղբոր որդիներ ունենալու պահանջի չեղարկմանը, ապա Ելենան այս հարցում հույսը դնում է Նիկոլ Փաշինյանի վրա։

- Հենց այդ ամենի վերջը տրվի, տուն կվերադառնամ, բայց Ամերիկայի մասին չեմ դադարի մտածել, - ասում է Ելենան։

-     Այդ ինչպե՞ս։

-       Շատ պարզ։ Շատ ներգաղթյաներ գնում են հայրենիք՝ ատամները բուժելու և բուժզննում անցնելու, նշանակում է՝ որքան թանկ են հաշիվներն այնտեղ, այնքան մեծ փողեր կարելի է ստեղծել այստեղ։ Միաժամանակ, հայ բժիշկները ոչնչով չեն զիջում ամերիկյան բժիշկներին։ Ամեն դեպքում, ատամնաբույժների դեպքում այդպես է։

-       Այդ դեպքում ինչին՞ ենք սպասում։

-       Դուք կարո՞ղ եք Հայաստանում վերադարձնել մեկ շաբաթ առաջ գնած վերարկուն։

-       Չեմ փորձել․․․

-       Եվ մի փորձեք։ Ավելի լավ է լսեք Յուրի Մոշին՝ «Երկրորդ անձնագիր» էմիգրացիոն ընկերության ղեկավարին։ Մոշի խոսքով՝ ԱՄՆ-ում  կարող ես գնել իրը, օգտագործել մի քանի շաբաթ, դուրդ չի գալիս, վերադարձնում ես, ետ ստանում փողդ (կարևորը կտրոնը և ապրանքի տեսքը պահպանելն է)։

-       Եվ ի՞նչ։

-       Հայաստանում անհապաղ պետք է փոխել օրենքները։

Աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Թադևոս Ավետիսյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ավետիսյան. «Անշարժ գույքի գների աճին նպաստել են ներգաղթի մասին պաշտոնյաների խոսքերը»

Պետք է, բայց երևում է՝ մոտ ապագայում մենք հազիվ թե Երևանում տեսնենք ատամնաբույժ Ելենա Գրիգորյանին։

Ի՞նչն է խանգարում վերադարձին։ Կուսակցական-գաղափարախոսական տարաձայնությունները, որոնք անորոշության և գժտության մթնոլորտ են ստեղծում։

«Այնպիսի տպավորություն է, ասես մութ սենյակում փիղ է կանգնած։ Ինչ-որ մեկը բռնել է նրա կնճիթից, մյուսը՝ ոտքից, երրորդը՝ ականջից։ Յուրաքանչյուրը կարող է շոշափել մի մասը, բայց անհնար է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ընդհանուր առմամբ։ Նման պայմաններում պոտենցիալ ներդրողներից քչերը կհամաձայնեն փող ներդնել հայկական տնտեսության մեջ», - ասում է  առաջին նախագահի ժամանակների քաղաքական գործիչը, որը չցանկացավ հայտնել իր անունը։

Հետո էլ առկա բնակության տեղի խնդիրը։ Հեռացածներից շատերը վաճառել են իրենց բնակարանները (այդ գումարով հաստատվել են նոր տեղում), ոչ բոլորը կարող են գնել նոր բնակարան։

Առաջարկ զրուցակիցներից մեկից, որը լավ գիտի՝ որտեղ, ինչ և ինչքանով․ Մուսոմելիում (քաղաք Սիցիլիայի հարավում) կարելի է մեկ եվրոյով տուն գնել, այսինքն` երկու անգամ ավելի էժան, քան մեկ գավաթ սուրճը։ Վաճառքի են դրվել հարյուր տներ, առաջիկայում դրանց կավելացնեն ևս 400-ը։

Միակ պայմանը․ տարվա ընթացքում գնորդները պետք է վերանորոգեն այն։ Վերանորոգումն արժե մոտ 570 դոլար` քառակուսի մետրի համար, վարչական ծախսերը՝ 4000-6500 դոլար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Sun-ը, փոքրիկ իտալական բնակավայրերն ամեն ինչ անում են՝ բնակիչներին պահելու համար։

Ինչո՞ւ Մուսոմելիից անհամեմատ մեծ Հայաստանը չփորձի անել նույնը։

Լրահոս
0