Շուշին՝ ազատագրելուց հետո

Պատերազմում կորցրել էր աչքը, բայց ոչ անցյալի հիշողությունը. արցախցի Ստեփանիչի մասին

135
Sputnik Արմենիայի սյունակագիր Դմիտրի Պիսարենկան հիշում է, թե ինչպես է արցախցի մարտիկ Ստեփան Սարգսյանի հետ ծանոթությունը հետագայում վերածվել ամուր ընկերության։

Նրա` առաջին հայացքից աչքի ընկնող դեմքի տարօրինակությունը վիրավորվելու հետևանք էր։ Մայիսի 9–ին նա մասնակցել է ազատագրված Շուշիում տեղանքը «սանրելու» աշխատանքներին։ Նրանց խումբը մտել է սեփական տան բակ, և այդ պահին երկրորդ հարկի պատուհանից կրակել է թշնամու գնդացիրը։ Գնդակը հանել է Ստյոպայի աչքը և փշրել քունքոսկրը։

– Երբ ես ընկա, դեմքիս այդ հատվածն այրեց մեր նռնականետի շիթը։ Մերոնք թրմփացին ձեռքի հակատանկային նռնականետից և բոլոր հրանոթներից։ Մի քանի օր պառկեցի կոմայի մեջ։ Արթնացա` ոչինչ չեմ տեսնում։ Ինչ–որ մեկը ձեռքս բռնեց, զգում եմ` Սուսաննան է` կինս։ Ասում է` Ստյոպա, մենք Երևանում ենք` հիվանդանոցում, – պատմեց նա ծանոթության առաջին օրը։

Առաջինը բանը, որ նա հարցրել է` որտե՞ղ են երեխաները։ Նրանց երկու աղջիկներն այդ ժամանակ փոքր են եղել։ Կինը հանգստացրել է, որ նրանց ուղարկել է Ստյոպայի ծնողների մոտ` Պյատիգորսկ։

– Տեսնո՞ւմ ես, ամեն ինչ հաշվի է առել։ Նման վիճակում չի կարելի նյարդայնանալ։ Ծնողներս անհանգստանում են ինձ համար, բայց երբ թոռներն իրենց մոտ են, ավելի հեշտ են տանում։ Դրական զգացմունքներ։ Դա, ընկերս, շատ կարևոր է, երբ սկսում ես վերակենդանանալ։ Ահա թե ինչ խելոք է իմ Սուսաննան, – հպարտությամբ շեշտեց է նա։

Ստյոպան` բնիկ բաքվեցին Արմենիքենդից, մեծ սիրով տեղափոխվել էր Արցախ պատերազմից երկու տարի առաջ։ Նա Սուսաննային նկատել էր դեռ այն ժամանակ, երբ աղջիկը դպրոցական էր  և արձակուրդներին եկել էր Բաքու` ազգականների մոտ։ Ստյոպան ապրելիս է եղել հարևանությամբ։ Բարեկազմ, շիկակարմիր ղարաբաղցի աղջիկը` խիստ դեմքով և ծիծաղելի պեպեններով, ամեն հանդիպելիս ստիպել է, որ Ստյոպայի սիրտն ավելի արագ բաբախի։ Աղջիկը նույնպես անտարբեր չի եղել Ստյոպայի նկատմամբ։ Ստյոպան այդ սերնդի տիպիկ ներկայացուցիչ չէր։ Նա սիրել է կարդալ։ Այդ ամենը հիացրել է Սուսաննային, որը պատրաստվելիս է եղել ինստիտուտ ընդունվել։ Բոլոր կանոններով հարսանիք են արել, և երիտասարդներին ուղարկել ապրելու Ստեփանակերտում։ Այստեղ նա զբաղվել է կարի արտադրությամբ։ Սարքավորել է արտադրամասը։ Իսկ հետո սկսվել է պատերազմը... Բոլորը գնացել են։ Նա էլ է գնացել։ Չգնալն ամոթ էր։

– Մի անգամ զենք տեղափոխելիս բռնվեցինք։ Օյ, Դիմա, ինչպես էին մեզ ծեծում։ Այնպես էին ծեծում… Բայց, փառք Աստծո, մի քանի օր հետո մեզ փոխանակեցին գերի ընկած զինվորներով։ Հետո մենք Լաչինի շրջանում էլեկտրալարեր ենք պայթեցրել։ Տրոտիլը մեր վրա էինք քարշ տալիս։ Այնտեղ նույնպես զինվորականները նկատեցին. ինչքան ուժ ունեինք՝ փախանք։ Վախն այնպիսի բան է, որ ստիպում է վազել։ Իսկ հետո, երբ զորքերը գնացին, ավելի հեշտ էր։ Բայց վնասվածքս ընդհանրապես տեղին չէր։ Հիմա, տեսնում ես, աչքս ապակյա է, – պատմում է Ստյոպան։

Նա ակնակապիճից հանեց մուլյաժը և սկսեց թաշկինակով մաքրել արցունքները։

– Պրոթեզը երկար կրել չի կարելի է։ Պետք է վիրահատության գնամ։ Ահա այստեղ ձեռք տուր։

Ստյոպան իմ կողմը շրջեց քունքը` դուրս եկած աչքի մոտ։ Ես չհամարձակվեցի ձեռք տալ։

– Ձեռք տուր, մի՛ վախեցիր։ Ինձ մոտ այնտեղ դատարկություն է։ Միայն փափուկ հյուսվածք է։ Ժամանակի հետ օրգանիզմը հարմարվում է նոր իրողություններին, տիտանից կամ պլաստմասայից բան են դնելու։

Դռան հետևից ոտնաձայներ լսվեցին։ Պահեստի դուռը բացվեց։ Անծանոթը ինձ համար քիչ հասկանալի Ղարաբաղի բարբառով արագ–արագ ինչ–որ բան ասաց Ստյոպային։

– Անունն ի՞նչ է, – ռուսերենով հարցրեց Ստյոպան։

– Չեմ հիշում, բայց նա քեզ ու քո ծնողներին լավ է հիշում։

Անծանոթը հեռացավ, իսկ Ստյոպան  ընկավ մտքերի մեջ։ Հետո սկսեց մեծ տոպրակի մեջ դնել թխվածքաբլիթ, սիգարետ, թեյ, սուրճ, հաց...

– Մեր վարորդներից է, – բացատրեց Ստյոպան։ – Ասաց, որ Շուշիի բանտում մի բաքվեցի ռազմագերի կա, մեր բակից է։ Գնամ, տեսնեմ համերկրացուս...

Ես պառկեցի քնելու։ Առավոտյան թեյի սեղանի շուրջ Ստյոպան պատմեց տեսակցության մասին։

– Նա ինձ իսկույն ճանաչեց։ Քեռի Ստյոպա անվանեց։ Ես նրան երկար ժամանակ չէի կարողանում հիշել։ Հետո հասկացա, թե ինչու։ Ես երբ հեռանում էի Բաքվից, նա բոլորովին երեխա էր։ Նրա ծնողները մեր հարևաններն էին։ Վերջին նորությունները պատմեց մեր բակից։ Մեր բակը շատ համերաշխ էր։ Միասին նշում էինք թե՛ ուրախությունը, թե՛ տխրությունը։ Ասաց, որ Տոֆիկը մահացել է։ Լավ մարդ էր։ Մեր հարևանն էր հինգերորդ հարկից։ Հողը թեթև լինի վրան։

Ստյոպան թեյի երկու բաժակների մեջ 100 գրամ օղի լցրեց և մենք, առանց բաժակներն իրար զարկելու, խմեցինք։

135
թեգերը:
Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Մենք չպետք է գոհանանք միայն անցյալի ձեռքբերումներն արձանագրելով. Սարգսյանի ուղերձը
Տոների եռամիասնություն. մայիսի 9–ի առեղծվածը
Ստեփանակերտում «Անմահ գունդ» խորագրով քայլերթ է եղել
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Դուք միգուցե պարտություն կկրեք, բայց կհաղթանակեն ձեր դավանած սկզբունքները

307
(Թարմացված է 21:59 14.07.2020)
​Եկեք անկեղծ լինենք: Երբ Կարլ Մարքսը մոտ մեկուկես դար առաջ ասում էր, որ հեղափոխությունները պատմության լոկոմոտիվներն են, դրա մեջ ճշմարտության հատիկ կար:
Դուք միգուցե պարտություն կկրեք, բայց կհաղթանակեն ձեր դավանած սկզբունքները

Բայց, միևնույն ժամանակ, երբ ֆրանսիացի սոցիալիստ Ժան Ժորեսը պնդում էր, թե հեղափոխությունը առաջադիմության բարբարոսական ուղին է, դրանում էլ ճշմարտության հատիկ կար:

Այսօր ֆրանսիացիները նշում են Բաստիլի գրավման, այսինքն` Ֆրանսիական մեծ հեղափոխության տարեդարձը: Գրեթե բոլոր մասնագետները միակարծիք են, որ այդ հեղափոխությունը մարդկության պատմության կարևորագույն իրադարձություններից մեկն էր, որը հսկայական ազդեցություն գործեց քաղաքակրթության հետագա զարգացման ողջ ընթացքի վրա:

Փաստորեն ավարտվեց միապետությունների դարը, սկսվեց հանրապետությունների դարաշրջանը: Վերջնականապես վերացվեցին ֆեոդալական կարգերը, ազնվական ծագման հետ կապված արտոնությունները, ստրկությունը, աշխարհով մեկ սկսեցին տարածվել ազատականության, աշխարհիկության, ֆեմինիզմի գաղափարները, օրինականացվեց ապահարզանը:

Հեռու չգնանք՝ մեր Սահմանադրությամբ ամրագրված դրույթն այն մասին, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, նույնպես վերցված է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ընդունված Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրից: էլ չեմ ասում ֆրանսիացի հեղափոխականների հանրահայտ երեք սկզբունքների մասին՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»՝ ում սրտով չէ այդ հրաշալի կարգախոսը:

Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները

Բայց ախր հարց է ծագում՝ բա եթե հեղափոխությունը այդքան լավ բաներ է բերում իր հետ, ինչո՞ւ ենք տարբեր գործիչներից ամեն քայլափոխի լսում՝ «ես հեղափոխական ուղու կողմնակից չեմ, էվոլյուցիոն զարգացման կողմնակից եմ»:

Իսկապես, որոշ պատմաբաններ համոզված են՝ եթե 1789 թվականին սկսված հեղափոխությունը չլիներ, Ֆրանսիան, միևնույն է, մի 50 տարի հետո կունենար նույն արդյունքները, բայց առանց այն ահավոր բռնությունների, որոնք դարձան հեղափոխության անքակտելի մասը:

Հիշենք, որ Բաստիլի գրավմանն ի վերջո հաջորդեց տեռորը՝ տարբեր գնահատումներով մահապատժի ենթարկվեց շուրջ 40 հազար մարդ: Հեղափոխականները հռչակեցին ազատ ընտրություններ, հետո սկսեցին ամեն ինչ անել, որպեսզի այդ ընտրությունները տան իրենց համար շահեկան արդյունքը: Նաև մամուլի ու խոսքի ազատություն հռչակեցին, բայց քիչ անց սկսեցին հետապնդել այլախոհներին, պատճառաբանելով, թե նրանք խարխլում են պետության հիմքերը և սպառնում հասարակության անվտանգությանը:

​Համաձայնեք՝ սա շատ բարդ հարց է: Կարող եք ասել՝ բայց չէ՞ որ եղել են հեղափոխություններ, որոնք բռնություններով չեն ուղեկցվել՝ հենց մեր «թավշյա հեղափոխությունը», Չեխոսլովակյան թավշյա հեղափոխությունը, Վրաստանի «վարդերի հեղափոխությունը»։

Արդյո՞ք Լավրենտի Բերիան է սպանել Աղասի Խանջյանին

Չեմ առարկի և որպես հակափաստարկ չեմ բերի Ռուսաստանյան սոցիալիստական հեղափոխությունը և դրան հետևած ռեպրեսիաները,  նույնիսկ չեմ հիշեցնի, թե գունավոր հեղափոխությունների ժամանակ քանի զոհ եղավ Ղրղզստանում, Կահիրեի Թահրիրի հրապարակում և Կիևի Մայդանում: Ավելին` Ամերիկյան հեղափոխությունը, որը սկսվեց ֆրանսիականից ավելի վաղ՝ 1776 թվականին, և, փաստորեն, նույնքան՝ մոտ տասը տարի տևեց, այնուամենայնիվ, տեռորով չուղեկցվեց: Զոհեր եղան, բայց դրանք պատերազմական զոհեր էին:

էստեղ սկզբունքային մի նրբություն կա: Այս հարցը՝ հեղափոխությունը և բռնությունը, մոտ 20 տարի առաջ լույս տեսած իր շատ հետաքրքիր գրքում  մանրամասն վերլուծել է ֆրանսիացի պատմաբան Պատրիս Գենիֆեն: Նա հարց է տալիս՝ ուրեմն ի՞նչ՝ ցանկացած քաղաքական փոփոխություն պետք է անպայման բռնությամբ ուղեկցվի՞: Իհարկե ոչ:

Կարևորն այն է, որ հեղափոխականը, որը քարոզում է ազատության, արդարության և հավասարության սկզբունքները, մինչև վերջ հավատարիմ մնա դրանց, երբեք չշեղվի դրանցից՝ նույնիսկ այն դեպքում, երբ քաջ գիտակցում է, որ այդ սկզբունքների կենսագործումը կարող է վնասել իրեն, զրկել իրեն որոշակի արտոնություններից, բարիքներից, իշխանությունի՞ց:

Այսինքն՝ ժողովրդավարության և արդարության սկզբունքներն այնքան խորը արմատներ են ձգել ձեր մարդկային էության մեջ, որ նույնիսկ իմանալով, որ հանրությունը առաջիկա ընտրություններում այնքան էլ հակված չէ իր ձայնը տալու այն ուժին, որը դուք ներկայացնում եք, ընտրակեղծիքների չե՞ք դիմի, առավել ևս, չե՞ք հանձնարարի, ասենք, փողերի լվացման մեղադրանքով գործ հարուցել ձեր ընդդիմախոսի նկատմամբ, չե՞ք փորձի վերահսկել լրատվամիջոցները, որոնք ձեզ քննադատում են, չե՞ք անջատի ընդդիմության ներկայացուցչի խոսափողը խորհրդարանում, իսկ ընտրություններից հետո երբեք զինված ոստիկաններ դուրս չե՞ք բերի բողոքող ցուցարարների դեմ:

«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի

Դուք, միգուցե, պարտություն կկրեք ու կզրկվեք իշխանական լծակներից և արտոնություններից, բայց հաղթանակ կտանեն ձեր դավանած սկզբունքները:

Եթե, իհարկե, իսկապես հավատարիմ եք այդ սկզբունքներին։

307
թեգերը:
Եկեք անկեղծ լինենք, ԽՍՀՄ, «Թավշյա հեղափոխություն», Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»
Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը
Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են
Երիտասարդներ, արխիվային լուսանկար

Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են

404
(Թարմացված է 21:48 13.07.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Այսօրվա կորոնավիրուսային իրավիճակը այնքան լուրջ խնդիր է, որ բոլորովին չի տրամադրում մտածելու այլ խնդիրների մասին, որոնք ծառանալու են ամբողջ մարդկության առջև, ասենք՝ այս դարի կեսերին։

Այնինչ այդ խնդիրները հետզհետե սկսում են ուրվագծվել հենց այսօր, բոլորիս աչքի առջև ու BBC-ին ներկայացրել է այն 10 գլխավոր մարտահրավերները, որոնց հետ մարդկությունը ստիպված է լինելու գործ ունենալ 30 տարի հետո՝ 2050 թվականին։ Թույլ տվեք հնարավորինս հակիրճ անդրադառնալ դրանց, իսկ առաջիկայում հաստատ դեռ առիթներ կլինեն շատ ավելի մանրամասն խոսելու այդ դրանց մասին՝ առանձին-առանձին։

Եվ այսպես՝ առաջին։ Մարդու գենային մոդիֆիկացումը։ Խոսքը, ինչպես մասնագետներն են ասում, մարդու ԴՆԹ-ի խմբագրման մասին է։ Սա մի կողմից՝ հսկայական օգուտներ կարող է բերել շատ որոշակի հիվանդությունների դեմ պայքարում, մյուս կողմից՝ էթիկական բնույթի նուրբ հարցեր է առաջացնում՝ արդյոք մենք իրավունք ունենք արհեստականորեն կատարելագործել մարդու օրգանիզմը և, ի վերջո, ստեղծել իդեալական մարդ արարած։

Երկրորդ։ Տարեցների թվի ավելացում։ Համաձայնեք՝ Հայաստանը այն երկրներից է, որտեղ այս խնդիրը առավել, քան հրատապ է։ Իսկ գլոբալ առումով մասնագետներն այսպիսի կանխատեսումներ են անում՝ հարյուր տարին բոլորած մարդկանց թիվն այսօր աշխարհում ընդամենը մոտ կես միլիոն է, 2050 թվականին այն գերազանցելու է 25 միլիոնը, այսինքն` աճելու է 50 անգամ։ Իհարկե, հրաշալի է, որ մարդիկ ավելի երկար են ապրելու, բայց… Անցնենք հաջորդ խնդրին։

Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»

Կլիմայական փոփոխություններ։ Երբևէ լսե՞լ եք կլիմայական փախստականների մասին։ Իսկ մասնագետներն արդեն կանխատեսում են, որ եթե գլոբալ տաքացումը շարունակվի, որոշ տարածքներ լիովին կանցնեն ջրի տակ և դրանց բնակիչները ստիպված կլինեն տեղափոխվել այլ բնակավայրեր, այլ երկրներ, այսինքն՝ կդառնան կլիմայական փախստականներ։

Անցնենք սոցիալական ցանցերին։ Սկզբում մեծ ոգևորություն էին առաջացնում, որովհետև շփվելու անսահման հնարավորություններ էին ընձեռում, հիմա կամաց-կամաց հասկանում ենք, թե որքան խոցելի ենք դառնում՝ ով ասես կարող է կեղծ անվան տակ գրանցվել ու հանգիստ հայհոյել քեզ։ էլ չեմ ասում սուտ տեղեկության տարածման մասին։ Լավ՝ քանի անգամ կարող է մեռնել Միխայիլ Գորբաչովը՝ մի հիսուն անգամ թաղեցին խեղճ մարդուն։ Ու այս խնդիրը գնալով խորանալու է։

«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»

Հաջորդը։ Քաղաքային տրանսպորտի երթևեկությունը։ Հիշում եմ՝ մի ժամանակ Ֆուրմանովի փողոցում, երբ բակի տղաներով երթևեկելի հատվածում ֆուտբոլ էինք խաղում՝ հատ ու կենտ մեքենաներ էին անցնում։ Հիմա երեկոյան վերադառնում ես աշխատանքից, հաստատ, 100 տոկոսով գիտես, որ քաղաքի այսինչ հատվածում անպայման խցանում է լինելու։ Իսկ ավտոմեքենաների թիվը տարեցտարի ավելանում ու ավելանում է։ Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե 2050 թվականին Երևանում ինչ է կատարվելու։ Անկեղծ ասեմ՝ ես չեմ պատկերացնում։

Անցնենք առաջ։ Ինչ է լինելու, երբ Երկրի բնական պաշարները, որոնք մենք անխնա օգտագործում ենք, սկսեն սպառվել։ Մասնագետները փաստում են՝ սովորական բջջային հեռախոսում կա մոտ 60 բաղադրիչ, որոնցից առնվազն մի քանիսը՝ հազվադեպ հանդիպող մետաղներ են։ Ճիշտ եք։ Այդ մետաղները այլ նյութերով փոխարինելու եղանակներն առաջիկա տասնամյակներում երևի այնուամենայնիվ կգտնվեն։ Բայց վերցրեք մեր հայաստանյան հանքարդյունաբերությունը՝ ախր մեր արտահանման, մանավանդ եվրոպական արտահանման մի զգալի մասը՝ բնական պաշարներն են, որոնք անսահման չեն։ Բա 2050-ին ինչ է լինելու։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

Եվ վերջապես։ Որոշ մասնագետներ համոզված են, որ անխուսափելիորեն գալու է այն օրը, երբ արհեստական բանականությունը գերազանցելու է մարդկային բանականությանը և սկսելու է ինքնուրույն կատարելագործվել ահռելի արագությամբ։ Եվ այստեղ ծագում է ամենագլխավոր հարցը՝ իսկ արդյոք առանց մարդու միջամտության զարգացող այդ բանականությունը բարյացակամ կլինի մեր՝ մարդկանց նկատմամբ։ Բա, որ հանկարծ որոշի, որ մարդկությունը խոչընդոտում է իր կատարելագործմանը։ Բայց շատ ճիշտ եք՝ թող այս ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր առօրյա խնդիրներն էլ բավարար են։

404
թեգերը:
խցանում, կորոնավիրուս, երեխա, թոռ, տարեց, Տրանսպորտ, Երևան, արհեստական բանականություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը
Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան
Արժե՞ վստահել վարկանիշներին. ինչ անել, որ հայկական բուհերն էլ լավագույնների շարքին դասվեն
Արծրուն Հովհաննիսյան

Օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, լարվածության նվազում կա․ Արծրուն Հովհաննիսյան

35
(Թարմացված է 23:30 14.07.2020)
Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց սահմանին տիրող իրավիճակն ու կատարված քայլերը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի- Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում վերջին օրերին ստեղծված լարվածության նվազում կա, օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցները քիչ են։ Այս վիճակը սկսվել է այսօր, ժամը 18։00-ից։ Տեղեկությունը Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթացող առաջին բրիֆինգի ժամանակ հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօրվա դրությամբ թիրախավորվել են հայկական բնակավայրերը՝ Տավուշի Չինարի, Ագեպար, Պառաքար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, նաև Բերդ քաղաքը՝ 2 գործարաններով, վնասվել են տներ, գազատարը»,-օրվա ընթացքում կատարվածը ներկայացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ փաստորեն թիրախավորվում է խաղաղ բնակչությունը։

Հովհաննիսյանը հատուկ ընդգծեց, որ բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չունենք։ ՀՀ ԶՈւ-ն լռեցրել է հակառակորդին բոլոր հանարվոր ձևերով։ Նրա խոսքով՝ կիրառվել են հրետանային միջոցներ, նաև տանկեր։

Անդրադառնալով 5 վիրավորին՝ Հովհաննիսյանը նշեց, որ բարեբախտաբար, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել։

Պատասխանելով ադրբեջանական կողմի ԱԹՍ-ների մասին հարցին՝ Հովհաննիսյանը նշեց, որ այս օրերի ընթացքում մեր կողմից խոցվել է մոտ 10-ին ԱԹՍ։

«Արցախի և ՀՀ սահմանի ողջ երկյանքով այլ լարվածության օջախներ չեն առաջացել»,-հայտնեց նա։

Պատասխանելով Sputnik Արմենիայի՝ հակառակորդի զինտեխնիկայի շարժի մասին հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմը հստակ տիրապետում է իրավիճակին և հետևում Ադրբեջանի ԶՈւ բոլոր տեղաշարժերին, բայց այս պահին չի կարող ասել, թե ինչ ուժեր և ինչ տեղաշարժեր են գրանցվել։

Նա նշեց, որ ՀՀ ԶՈւ-ն այս պահին կատարում է իր խնդիրը և պահեստային ուժերի օգտագործման անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը 4 զոհ և 5 վիրավոր։

35