Ադիս Աբեբա

Ինչպես Գևորգ Նալբանդյանը Եթովպիայի առաջին օրհներգը ստեղծեց ու կապիտան դարձավ

215
(Թարմացված է 22:26 19.04.2019)
Կար ժամանակ, երբ Եթովպիայում ապրում էր մի քանի հազար հայ։ Հայկական համայնքը ոչ միայն մեծաթիվ էր, այլև ազդեցիկ՝ հայերը զբաղեցնում էին բարձր պաշտոններ, վայելում հեղինակություն, նրանց վստահում էին պետական կարևորության գործեր։ Օրինակ` Եվրոպայում Եթովպիան ներկայացնող առաջին դիվանագետը եղել է հայազգի Մաթևոսը, ում 1512-ին կայսրը նշանակել է Պորտուգալիայում դեսպան, իսկ Գևորգ Նալբանդյանը Եթովպիայի վերջին կայսեր հրամանով հեղինակել է առաջին պետական օրհներգը։

Գևորգ Նալբանդյանը ծնունդով Այնթապից էր։ Նա ուներ բնատուր երաժշտական տաղանդ, որով աչքի ընկավ, երբ դեռ փոքր երեխա էր, մասնավոր դասերի էր հաճախում հայտնի մանկավարժ Գասպար Խոջայի մոտ՝ բնատուր շնորհիվ ավելացնելով մասնագիտական գիտելիքներ, կատարելագործվելով։ Գևորգը շատ արագ էր սովորում․ եթե մեկ ուրիշ աշակերտի տարիներ էին պետք հմտանալու համար, նա ընդամենը մի քանի դասի ընթացքում ըմբռնում էր գործիքի էությունն ու ստանում անհրաժեշտ հնչյունները։ Տիրապետում էր տարբեր երաժշտական գործիքների, նվագում քանոն, ջութակ, փողային գործիքներ, երգում էր և երաժշտություն գրում։

Տաղանդավոր երիտասարդը երաժշտություն էր դասավանդում Զեյթունում և Քիլիսում։ Նպատակ ունենալով զարգացնել երաժշտական իմացությունն ու գրագիտությունը՝ 1913թ․-ին մեկնում է Կոստանդնուպոլիս՝ Կոմիտասի մոտ հայկական երաժշտության տեսություն սովորելու համար։ Մի քանի տարի անց ճակատագիրը ստիպում է Գևորգին միլիոնավոր հայերի նման գաղթական դառնալ` Հալեպ, հետո՝ Երուսաղեմ, որտեղ էլ Արարատյան որբանոցում ընտրում է 40 որբի և հիմնում փողային նվագախումբ։ Ի դեպ, Գևորգն ինքն էլ որբ, հայկական ջարդերի ժամանակ կորցրել էր ծնողներին, հետևաբար, լավ էր հասկանում որբանոցի սաներին, կարողանում էր հեշտությամբ լեզու գտնել նրանց հետ և մոտիվացնել կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաներին։ Այսպիսով, հենց նրա ղեկավարությամբ էր, որ փողային նվագախումբն իր կատարումներով այնպես տպավորեց Եթովպիայի թագաժառանգին, որ վերջինս ցանկություն հայտնեց որդեգրել բոլորին և իր հետ Եթովպիա տանել՝ խոստանալով հոգալ նրանց կրթության, կեցության բոլոր հարցերը։ 1924թ․-ին թագաժառանգի հրավերով նվագախմբի հետ միասին նա մեկնում է և հաստատվում Եթովպիայում։

Кеворк Налбандян
© Photo
Գևորգ Նալբանդյան

Գևորգը վայելում էր ապագա կայսեր վստահությունն ու հարգանքը․ դրա ապացույցներից մեկն այն է, որ երկրի փաստացի ղեկավարը հենց Գևորգին է խնդրում գրել Եթովպիայի առաջին պետական օրհներգը։ Երաժիշտը սիրով ստանձնում է պատասխանատու գործն ու ստեղծում Եթովպիայի պատմության առաջին օրհներգը՝ «Teferi Marsh, Ethiopia Hoy» («Եթովպիա, երջանիկ եղիր»): Օրհներգն առաջին անգամ կատարել է «Աբպա լիճոճէ» (ամհարերենից` Եթովպիայի պետական լեզվից, թարգմանաբար նշանակում է «Քառասուն մանուկներ») նվագախումբը կայսեր պաշտոնական թագադրման արարողության ժամանակ՝ 1930 թվականի նոյեմբերի 2-ին։

«Teferi Marsh, Ethiopia Hoy»-ը շարունակել է պետական օրհներգ լինել մինչև 1974թ.-ը, երբ տապալվեց միապետությունը, և իշխանության գլուխ եկած մի խումբ զինվորականներ փորձեցին երկրում սոցիալիզմ կառուցել, ի վերջո, դա նույնպես տապալվեց։ Բայց հետաքրքիր է այն, որ միապետության տապալումից հետո էլ «Teferi Marsh, Ethiopia Hoy»-ը շարունակել է հնչել երկրում՝ որպես երկրի խորհրդանիշ, մինչև 1992-ը, երբ պետականորեն նոր օրհներգ ընդունվեց։ Բացի երկրի պետական օրհներգից, Գևորգ Նալբանդյանը հեղինակել է ավելի քան 50 եթովպիական երգեր, որոնց մեծ մասը գրվել է հենց կայսեր համար։

Գևորգ Նալբանդյանը ոչ միայն հիմնադրել և ղեկավարել է «Աբպա լիճոճէ» փողային նվագախումբը, այլև կայսերական բանակի (ի դեպ, Գևորգը կոչումով կապիտան էր), Ոստիկանության, Ադիս Աբեբայի քաղաքապետարանի նվագախմբերը, իսկ 1946թ․-ից նա Ադիս Աբեբայի քաղաքային թատրոնի երաժշտախումբ։ Ներկայում Եթովպիայի ամենահեղինակավոր երաժշտական հաստատությունն Ադիս Աբեբայի համալսարանում գործող Յարեդի անվան երաժշտական դպրոցն է, որը հույն և եթովպացի գործընկերների հետ 1954թվականին հիմնադրել է Գևորգ Նալբանդյանը։ 1973թվականին հրատարակված Յարեդի պարբերականում նշվում է․«Երկու հայեր՝ Գևորգ և Ներսես Նալբանդյանները (Ներսեսը Գևորգի եղբորորդին էր, իսկ երբ Գևորգ Նալբանդյանը դադարեցրեց ակտիվ գործունեությունը, Հայլե Սելասիե կայսեր առաջարկով Ներսեսը ստանձնեց կայսերական նվագախմբի ղեկավարությունը) ժամանակակից եթովպական երաժշտության և նվագախմբային երաժշտության զարգացման գլխավոր շարժիչ ուժն են եղել։ Հետագա տարիներին անթիվ խմբեր են նրանց օրինակին հետևել՝ ստեղծելով ժամանակակից ջազ-ֆանկը»։

Գևորգ Նալբանդյանը մահացել է 1963-ին Եթովպիայում, որտեղ մինչև այսօր ապրում են նրա սերունդները։

215
Ըստ թեմայի
Ուզո՞ւմ ես անվճար գիշերել ավտոբուս-հոսթելում, բողոքիր Google-ին. արցախյան նոր տուրիզմը
Կյանքը սահմանին. հայրենիքի հանդեպ սերը Wi-Fi-ի արագությամբ չեն չափում
Ճակատագրական ավտովթար՝ անսպասելի ելքով, կամ նախախնամության մատը խառն էր
Հանրահավաքի մասնակից

Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն

54
(Թարմացված է 21:26 04.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ փոխվել է բոլորիս արտաքինը։ Այո, մեր արտաքինի անքակտելի մասն է դարձել դիմակը, որն օգնում է քողարկել մեր արտաքինը։ Ճիշտ է, մեր հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ակամա հարց է ծագում՝ իսկ ինչու եմ ես դիմակ դնում։
Այդ ատելի ու սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է պարգևում, մյուսին՝ անհանգստություն

Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։

Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։

Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։

Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։

Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։

Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

54
թեգերը:
հանրահավաք, մատուցող, դիմակ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Ալաա Ալ-Սաիդ

«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում

764
(Թարմացված է 19:03 03.03.2021)
22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

«Տարբերակներ ունեի՝ կա՛մ Ադրբեջանում սովորելու, կա՛մ էլ Հայաստանում։ Ընտրեցի Հայաստանը»,– ժպտալով ասում է թխամաշկ բարետես երիտասարդը։ Ասում է արտահայտված առոգանությամբ, բայց գրագետ հայերենով։ Ալաա Ալ-Սաիդն է, ծնունդով` Իրաքից, ազգությամբ` արաբ, կրոնով՝ մուսուլման։ 22 տարեկան է, երեք տարի առաջ է ընտրության առաջ կանգնել՝ ո՞ր երկրում շարունակի կրթությունը։

«Երկու երկրների տարբերակներն էլ լավն էին, բայց ես որոշեցի, որ պատրաստ եմ ինձ համար լրիվ անծանոթ միջավայրում լինել։ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, Հայաստանը՝ քրիստոնյա։ Ես գիտեի, որ ինձ այստեղ ավելի անսովոր է լինելու», - բացատրում է Ալաան։

Այժմ նա ուսանում է «Եվրասիա» միջազգային համալսարանի դեղագիտության ֆակուլտետում։ Դասերը անգլերենով են անցնում, վարժ հայերենը սովորել է Հայաստանում կամավորություն անելու միջոցով։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид с однокурсниками
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդը համակուրսեցիների հետ

«Սկզբի ամիսներին անգիր էի արել «ես հայերեն չեմ խոսում» արտահայտությունը ու դա էի ասում տաքսու վարորդներին։ Մեկ ա՝ շարունակում էին հետս հայերեն խոսել, - ասում է ու ծիծաղում, - հետո սովորել էի «հորս արև, հայերեն չեմ խոսում, ախպերս»։ Մեկ ա՝ լսող չկար»։

Ալաան մինչև հիմա իր հեռախոսի մեջ հավաքում է նոր լսած հայերեն բառերը։ Իր ցանկում «արևից» մինչև «մեռնեմ քեզ» ու «լվացքի փոշի» բառերը կան։ Վերջերս դրանց ավելացավ «պատերազմ» բառը։ Այս բառի հայերեն տարբերակը նորություն էր Ալաայի համար, բայց բովանդակությունը` ոչ։

«Դե, Իրաքից եմ, - տխուր ժպիտով ասում է Ալաան, - մեր տունը բուն մարտական գործողություններից հեռու է եղել, բայց շատ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ ունեմ, որոնց վնասել ա պատերազմը։ Նույնը, ինչ էստեղ եղավ՝ մարդիկ վախեցած էին, մահանում էին երիտասարդներ, կանայք լացում էին․․․»։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

Ալաան պատմում է, որ պատերազմի օրերին մարդիկ սկսեցին ավելի սերտ ասոցացնել իսլամը Ադրբեջանի հետ։

«Ադրբեջանը վատն է, Ադրբեջանում իսլամ են դավանում, ուրեմն իսլամը վատն ա։ Նման մտածող մարդիկ իրենց կյանքում մուսուլմանների չեն տեսել, լսել են միայն մեդիայից։ Եթե ես էլ միայն մեդիայից պատկերացում կազմեի մուսուլմանների մասին, ես էլ կմտածեի՝ վատն են», - պատմում է իրաքցին։

Պատերազմի օրերին մի անգամ ընկերոջ հետ տաքսի է նստել։ Վարորդը, իմանալով, որ Ալաան մուսուլման է, ընկերոջն ասել է՝ չարժի հետը շփվես։ Չի իմացել, որ Ալաան հասկանում է հայերեն։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

«Հիմնականում կոպիտ են լինում հենց վարորդները։ Իմ հայ ընկերները շատ ուշադիր են իմ նկատմամբ ու շատ հարգանքով են վերաբերվում կրոնիս։ Եթե փաբ ենք գնում, մատուցողին խնդրում են ինձ ալկոհոլի մենյու չտալ․ իմ կրոնով թույլատրված չէ խմել։ Աղջիկներից մեկը անգամ ուսումնասիրում էր աղցանս՝ համոզվելու, որ մեջը խոզի միս չկա (դա էլ մուսուլմանները չեն ուտում)», - պատմում է Ալաան։

Ասում է, որ բաց է կրոնի մասին խոսելու համար, որովհետև մարդկանց հետ հարաբերությունները իր համար հորիզոնական դիրքի վրա են, իսկ աստծո հետ՝ ուղղահայաց․ մեկը մյուսին չի հատվում ու չի կարող խանգարել։ Պատմում է, որ մի օր Facebook-ով իրեն ընկերության առաջարկ է ուղարկել մի հայ տղա ու հարցրել՝ իսկ ճի՞շտ է, որ մուսուլմանների համար արդարացված է քրիստոնյաների սպանությունը։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид на озере Севан
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

«Նման հարց են տալիս, երբ Ղուրանում մի ամբողջ հատված կա՝ նվիրված քրիստոնեությանը, Մարիամին, Հիսուսին, երբ ասված է, որ պետք է հարգել մյուս կրոնները ու խաղաղության մեջ ապրել քրիստոնյաների ու հրեաների հետ։ Հիմա այդ հարց տվող տղան իմ ամենամոտ ընկերներից է։ Այժմ Գերմանիայում է սովորում, ես էլ իրեն Հայաստանից մատնաքաշի ֆոտոներ եմ ուղարկում, որ կարոտի», - ասում է Ալաան։

Ալաան այստեղ ապրելու տարիներին շատ է շրջագայել Հայաստանով, եղել է ամենահայտնի եկեղեցիներում, շատ է սիրել Գառնու տաճարը։ Երևանի Կապույտ մզկիթում էլ է եղել, բայց աղոթք չի արել․ այն որպես թանգարան է դիտարկել։ Ասում է՝ աղոթքը դրսի աշխարհի մասին չէ, և դրա համար տաճարի պատերից առավել կարևոր են ներսի կայացած պատերը։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид с друзьями у храма Гарни
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդն ընկերների հետ
764
թեգերը:
հայերեն, մուսուլման, Իրաք, Ուսանող, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մենք դատապարտված ենք հարևանության. միակ ուղին երկխոսությունն է». թուրքահայ հոդվածագիր
«Օրորոցային վրեժ». ո՞րն է հիմա Արծրուն Հովհաննիսյանի և իր ընտանիքի հաղթանակի բանաձևը
Երբ գործ չկա, մարդիկ ամեն ինչի պատրա՞ստ են. Վանաձորում նոր արտադրամաս է բացվել, բայց...
Լամպ. արխիվային լուսանկար

Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

0
(Թարմացված է 09:11 05.03.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8փ. 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Լազոյի փ․ 4, 6 շենքեր, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 10 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57 շենքեր, թիվ 104 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Ջրաշեն 1 և 2 փողոցներ,

11:00-17:00 Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Լազոյի, Կաշեգործների փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ-1 թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

10:00-16:00 Աշտարակ քաղաք՝ Տանձանոց թաղամաս, Նարեկացի, Սիսակյան, Վ․Պետրոսյան, Հեքիմյան, Շահազիզ, Շիրազ, Թումանյան, Մաշտոցի և Լինչի փողոցներ, Օհանավան, Ուշի, Արտաշավան և Սաղմոսավան գյուղեր,

Արարատի մարզում՝

10:00-14:00 Սիփանիկ գյուղ մասնակի,

10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի,

11։00-15։00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,

13:00-14:00 Նորաբաց գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-13:00 Շատին գյուղ մասնակի,

10:00-16:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց և Ջերմուկի խճուղին՝ մասնակի, Չայքենդ թաղամաս, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ, Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան, Փոռ, Բարձրունի, Մարտիրոս, Սերս գյուղեր,

11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մոմիկի, Սևակի փողոցներ մասնակի,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի,

10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, «Թամարա և Անի», «Նորմա Կաթ» ՍՊ ընկերություններ,

10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Սյունիքի մարզում՝

10:00-11:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 1, 2, 3 շենքեր,

11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 4, 6, 7, 10, 29ա շենքեր,

10:30-11:30 Շամբ գյուղ և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ,

12:00-17:00 Աղիտու, Նորավան, Վաղատնի, Որոտան գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

0
թեգերը:
Մարզ, Երևան, էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան